«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մայիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10813174
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
8 ապրիլի 2013 թ. |
N 48-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի թիվ 201-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշման N 1 հավելվածի 11.1-րդ և 11.2-րդ կետերը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի 2006 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպության և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման անցկացման ընթացակարգերը հաստատելու մասին» թիվ 12-Ն հրամանում /այսուհետ՝ Հրաման/ և նրանով հաստատված հավելվածներում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների» բառերով:
2. Հրամանի հավելված 1-ի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, այդ մասին տեղյակ է պահվում նախարարին և հայտարարվում է նոր մրցույթ՝ ընդհանուր հիմունքներով:»:
3. Հրամանի հավելված 1-ը լրացնել նոր՝ 17.1 կետով.
«17.1. Եթե մրցույթը 17-րդ կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:»:
4. Հրամանի հավելված 1-ի 20-րդ կետի առաջին պարբերությունից հանել «Մրցույթն անցկացվում է նաև, եթե Մրցույթին մասնակցելու համար դիմել է կամ Մրցույթին մասնակցել է մեկ քաղաքացի:» նախադասությունը:
5. Աշխատակազմի իրավաբանական բաժնի պետին՝
սահմանված կարգով ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:
6. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարին:
Ա. Մովսիսյան