ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
1 հունիսի 2013 թ. ք. Երևան |
N 5-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման N 2 հավելվածի 32.1-ին, 32.2-րդ, 32.3-րդ ու 33-րդ կետերը և 2013 թվականի մայիսի 2-ի N 464-Ն որոշումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2013 թվականի փետրվարի 6-ի ««Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը, կազմը, մրցույթի անցկացման ընթացակարգը և յուրաքանչյուր պաշտոնի գնահատման չափանիշները սահմանելու մասին» N 2-Ն հրամանի.
1) հավելված N 2-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23.1-ին, 23.2-րդ և 23.3-րդ կետերով.
«23.1. Գնահատումն անցկացնում են Հիմնարկի տնօրենի հրամանով նշանակված ոչ պակաս, քան 2 անձ:
23.2. Յուրաքանչյուր չափանիշի գնահատման միավորը որոշվում է տվյալ չափանիշի գնահատմանը մասնակցած անձանց կողմից գնահատված միավորների հանրագումարների միջին միավորով:
23.3. Թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների գնահատումն անցկացվում է նրանց տվյալների յուրաքանչյուր գնահատման չափանիշի համեմատությամբ:»:
2) Հավելված N 2-ի 24-րդ կետը «միջոցով» բառից հետո լրացնել «՝ մրցույթի հարցազրուցի փուլն անցկացնելուց առնվազն մեկ օր առաջ» բառերով:
3) Հավելված N 3-ի 1-6-րդ կետերը գնահատման չափանիշներն արտահայտող թվերից առաջ լրացնել «0-» թվով:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Յու. Վարդանյան |