«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 փետրվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10613033
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 դեկտեմբերի 2012 թ. |
N 224-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՏԱՌՍԵՐՄՆԱՅԻՆ ԵՎ ՏՆԿԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել անտառսերմնային և տնկարանային տնտեսության վարման կանոնները` համաձայն հավելվածի:
Նախարար |
Ս. Կարապետյան |
Հավելված ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի N 224-Ն հրամանի |
ԿԱՆՈՆՆԵՐ
ԱՆՏԱՌՍԵՐՄՆԱՅԻՆ ԵՎ ՏՆԿԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Անտառսերմնային և տնկարանային տնտեսության վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքին, իրավական այլ ակտերին և սույն կանոններին համապատասխան:
2. Անտառսերմնային և տնկարանային տնտեսության վարման համար հիմնադրվում է անտառսերմնային բազա և տնկարան:
II. ԱՆՏԱՌՍԵՐՄՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
3. Անտառսերմնային տնտեսություն վարողը (այսուհետ՝ տնտեսություն վարող) արժեքավոր ժառանգական հատկություններով օժտված սերմերի անհրաժեշտ պաշարով ապահովման նպատակով կազմակերպում է անտառսերմնային բազա:
4. Անտառսերմնային բազայում ներառվում են` դրական ծառերը, դրական տնկարկները, հատուկ հիմնադրված անտառսերմնային տնկադաշտերը:
5. Դրական ծառերը մեկ կամ մի շարք տնտեսապես արժեքավոր հատկանիշներով (բարձրություն, բնի տրամագիծ և այլն) նշանակալիորեն գերազանցում են նույն պայմաններում աճող նույն տեսակի և տարիքի ծառերին: Դրական ծառերն ընտրում են տնտեսություն վարողի մասնագետները, որից հետո` լրացնում են դրական ծառի ընտրության անհատական քարտը (N 1 ձև) և ստորագրում:
6. Դրական տնկարկները մեկ կամ մի շարք տնտեսապես արժեքավոր հատկանիշներով (բարձրություն, բնի տրամագիծ և այլն) նշանակալիորեն գերազանցում են նույն պայմաններում աճող շրջակայքում գտնվող տնկարկներից: Դրական տնկարկներն ընտրում են տնտեսություն վարողի մասնագետները, որից հետո` լրացնում են դրական տնկարկների անձնագիրը (N 2 ձև) և ստորագրում:
7. Անտառսերմնային տնկադաշտերն էլիտային սերմերից ստացված տնկանյութով հիմնադրված անտառմշակույթներ (տնկադաշտեր) են: Անտառսերմնային տնկադաշտերը հիմնվում են տնտեսություն վարողի կողմից: Հիմնումից հետո տնտեսություն վարողի մասնագետի կողմից լրացվում և ստորագրվում են N 3 և N 4 ձևերը:
8. Հիմնված անտառսերմնային տնկադաշտերը սերմնատու դառնալուց հետո տնտեսություն վարողի մասնագետի կողմից լրացվում և ստորագրվում է տվյալ անտառսերմնային տնկադաշտի անձնագիրը (N 5 ձև):
9. Սերմերի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիաներում: Կաղնու, ընկուզենու, ձիակասկի, շագանակենու, հաճարենու, ծիրանենու, արջատխլենու պիտանելիությունը հաստատվում է տնտեսություն վարողի կողմից` համաձայն սույն կանոնների 12-րդ բաժնի դրույթների:
10. Տարբեր ծագման և տարբեր որակի սերմերի միմյանց խառնումն արգելվում է:
III. ՖԵՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏՈՒՄՆԵՐ
11. Կոների, պտուղների, սերմերի սպասվող բերքը պարզելու և սերմերի մթերման աշխատանքները ժամանակին կազմակերպելու համար տնտեսություն վարողն ամեն տարի անցկացնում է ֆենոլոգիական դիտումներ (համաձայն սույն կանոնների 15-րդ կետի):
12. Տնտեսություն վարողը հսկողություն է իրականացնում հիմնական, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև այլ անտառկազմող ծառաթփատեսակների պտղաբերության նկատմամբ:
13. Ֆենոլոգիական դիտումները և պտղաբերության հաշվարկը իրականացվում է առնվազն 0.25 հա մակերեսով` մշտական, առնվազն չորս հատ փորձահրապարակներում (այն հաշվարկով, որ մեկ փորձահրապարակի վրա ուսումնասիրվող ծառատեսակի քանակը չպետք է պակաս լինի 100–ից) և արդյունքները լրացվում է N 6 ձևի քարտում:
14. Ֆենոլոգիական դիտումների ժամանակ հաստատվում է պտղաբերման փուլերի մասսայական շրջանը և ի հայտ է բերվում բերքի անկում կամ կորուստ առաջացնող պատճառները:
15. Ֆենոլոգիական դիտումների ժամանակ պտղաբերման փուլերը, ինչպես նաև ծառերի և թփերի սերմերի սպասվող բերքի հաշվարկները գրանցվում է N 7 ձևի ամփոփագրում` համաձայն N 1, N 2 և N 3 աղյուսակների:
N 1 աղյուսակ
Պտղաբերման փուլերը
Պտղաբերման փուլերը |
Պտղաբերման փուլերի նկարագրությունը | |
Առաջին փուլ |
Ծաղկում |
ծառաթփատեսակների ծաղկակիր ճյուղերը թեթև թափահարելիս ծաղկաբույլերից կամ միկրոսպորոֆիլլերից ծաղկափոշին դուրս է թռչում, իսկ այն ծառաթփատեսակները, որոնք ունեն զարգացած ծաղկապատ ծաղիկներ բացվել են. |
Երկրորդ փուլ |
Սերմնարանների և պտուղների առաջացում |
ծառաթփատեսակների ծաղկակիր ճյուղերի վրա ծաղիկների և ծաղկաբույլերի տեղերում առաջանում են պտուղներ, իսկ ասեղնատերևավորների մոտ նկատվում է կոների աճ և դրանց կանաչ գունավորում: Սոճիների մոտ այդ փուլը առաջ է գալիս ծաղկումից մի տարի հետո. |
Երրորդ փուլ |
Պտուղների և կոների հասունացում |
պտուղները և կոները հասնում են որոշակի չափերի և ձեռք են բերում իրենց հասուն վիճակին բնորոշ գունավորում: |
N 2 աղյուսակ
Սանդղակ
Ծառաթփային տնկարկների ծաղկման և պտղաբերման աչքաչափային գնահատում
Ծաղկման և պտղաբերման բալը |
Բալի բնութագիրը |
0
1
2
3
4
5
1
2
3 |
Տնկարկների համար
Ծաղկման և բերքի բացակայություն
Շատ թույլ արտահայտված ծաղկում կամ շատ սակավ բերք` երբ ծառատեսակների վրա ծաղիկները, պտուղները կամ կոները շատ քիչ քանակությամբ են
Թույլ արտահայտված ծաղկում կամ սակավ բերք` երբ ծառատեսակները համաչափ են ծաղկում կամ պտղակալում
Միջին ծաղկում կամ միջին բերք` երբ ծառատեսակները մեծ քանակությամբ ծաղկել կամ պտղակալել են
Լավ ծաղկում կամ լավ բերք` երբ ծառատեսակները լիովին ծաղկել կամ պտղակալել են
Շատ լավ ծաղկում կամ շատ լավ բերք` երբ ծառատեսակների վրա առկա է գերազանց ծաղկում կամ պտղակալում
Թփերի համար
Թույլ արտահայտված ծաղկում կամ սակավ պտղակալում` երբ թփատեսակների վրա ծաղիկները կամ պտուղները շատ հազվադեպ են հանդիպում
Միջին արտահայտված ծաղկում կամ պտղակալում` երբ թփատեսակների վրա ծաղիկները կամ պտուղները բավարար քանակությամբ են
Լավ ծաղկում կամ պտղակալում` երբ թփատեսակների մեծամասնությունը կամ բոլորը լիովին ծաղկել և պտղակալել են |
N 3 աղյուսակ
Սանդղակ
բարձրահասակ ծառի բերքատվության աչքաչափական գնահատման
Բերքատվության աստիճանը |
Ծառի վրա տեղաբաշխված պտուղների կամ կոների բնույթը | |
բալերով |
բալի բացատրությունը | |
0
1
2
3
4
5 |
Բացակայում է
Շատ քիչ
Քիչ
Միջին
Մեծ
Շատ մեծ |
Ծառի վրա պտուղներ կամ կոներ չկան, դրանց հնարավոր չէ հայտնաբերել նաև հեռադիտակի օգնությամբ
Առանձին ճյուղերի վրա սաղարթի վերին և միջին մասերում, մեծամասնությամբ հարավային կողմնադրությունում առկա են եզակի պտուղներ և կոներ
Սաղարթի հատկապես հարավային կողմնադրության վերին և միջին մասերի սակավաթիվ ճյուղերի վրա, պտուղների և կոների աննշան քանակություն
Սաղարթի հատկապես հարավային կողմնադրության վերին և միջին մասերի բավականին մեծ քանակությամբ ճյուղերի վրա հավասարաչափ կամ խմբերով աճում են միջին քանակությամբ պտուղներ և կոներ
Ասեղնատերևավոր ծառատեսակների սաղարթի հատկապես հարավային կողմնադրության վերին և միջին մասերի ճյուղերի մեծամասնության վրա մեծ քանակությամբ կոներ, տերևավոր տեսակների մոտ պտուղները տարածված են ամբողջ սաղարթով
Բոլոր ճյուղերի վրա սաղարթի վերին և միջին մասերում շատ մեծ քանակությամբ կոներ, տերևավոր ծառատեսակների ամբողջ սաղարթի վրա մեծ քանակությամբ պտուղներ: |
IV. ՍԵՐՄԵՐԻ ՄԹԵՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Սերմերի մթերման ծավալները տնտեսություն վարողի համար սահմանվում է հիմք ընդունելով անտառկառավարման պլանները և սերմերի կանխատեսվող բերքի քանակը:
17. Սերմնահավաքից առաջ տնտեսություն վարողն իրականացնում է.
1) աշխատակիցների ծանոթացում սերմերի, պտուղների, կոների մթերման, առաջնային վերամշակման աշխատանքների, անհրաժեշտ հմտությունների, ինչպես նաև աշխատանքների կատարման անվտանգության տեխնիկայի կանոնների հետ,
2) կոների, պտուղների և սերմերի ընդունման կետերի, իսկ անհրաժեշտության դեպքում` ժամանակավոր պահեստների և օժանդակ տարածքների առանձնացում,
3) պահեստների, տարաների և օգտագործվող սարքավորումների ախտահանում,
4) սերմերի մասսայական հասունացումից առաջ կոների, պտուղների, սերմերի որակի և վարակվածության աստիճանի գնահատում` փորձանմուշների ստուգիչ հավաքի միջոցով:
18. Ծառերի և թփերի սերմերի, պտուղների և կոների մթերման ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ անտառագիտական պահանջները.
1) սերմերի մթերումն իրականացնել ըստ դրանց հասունացման ժամկետների,
2) սերմեր չեն հավաքվում վարակիչ հիվանդությունների օջախներում, ընտրովի սանիտարական հատման նշանակված ծառուտներում և այն տնկարկներում, որոնցում բերքի նախնական ուսումնասիրության և որակի գնահատման ժամանակ սերմերը մթերման համար պիտանի չեն համարվել:
19. Կոների, պտուղների և սերմերի մթերման ժամանակ անհրաժեշտ է պահպանել անվտանգության տեխնիկայի հետևյալ պահանջները.
1) կոների, պտուղների և սերմերի հավաքն իրականացվում են հատատեղերից 50 մ հեռավորության վրա գտնվող համապատասխան տարածքներից,
2) կանգուն ծառերից կոների, պտուղների, սերմերի հավաքումն անձրևային եղանակին, քամու, կայծակի, շատ խիտ ամպամածության և սառցակալման ժամանակ չի թույլատրվում,
3) ծառի սաղարթ բարձրանալ չի թույլատրվում այն բանվորներին, ովքեր չունեն մասնագիտական պատրաստվածություն և առանց անվտանգության գոտիների են.
4) աշխատանքից առաջ իրականացվում է անվտանգության գոտիների, աստիճանների և սաղարթ բարձրանալու համար անհրաժեշտ այլ սարքավորումների սարքինության ստուգում:
V. ՍԵՐՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
20. Ծառերի և թփերի սերմերը պահպանվում են պահեստ-սերմնարաններում, իսկ դրանց բացակայության դեպքում` չոր, հարմարեցված շինությունում (այսուհետ՝ պահեստ): Չոր, հարմարեցված շինությունը կարող է լինել որևիցե կառույցի մեջ մեկուսացված տարածք:
21. Պահեստ-սերմնարանն ունի օդափոխիչ, օդի հարաբերական խոնավությունը և ջերմությունը գրանցելու համար սարքեր: Օդի հարաբերական խոնավությունը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Սերմերի մեծամասնության համար ծլունակություն ապահովող ջերմաստիճան է հանդիսանում 0-ից մինչև +5–ը: Ցածր ջերմաստիճանում պահպանվող սերմերի համար պահեստներում օգտվում են սառնարաններից:
22. Պահեստում տեղադրվում են դարակաշարեր, տարաներ և գործիքներ, որոնք անհրաժեշտ են միջին նմուշները և սերմերը կշռելու համար (կշեռք, դույլ, ձագար, բրեզենտ և այլն):
23. Պահեստը, ինչպես նաև տարան և գործիքները պահվում են մաքուր և ախտահանված վիճակում: Պահեստում բացի սերմերի պահպանման համար անհրաժեշտ գործիքներից, այլ իրեր չեն պահպանվում:
24. Սերմերը պահպանվում են փակ և բաց եղանակներով: Սերմերի պահպանության ժամանակ անհրաժեշտ է ապահովել սերմերի յուրաքանչյուր տեսակի համար սահմանված հարաբերական խոնավությունը:
25. Կոների, պտուղների, սերմերի յուրաքանչյուր տարայի կամ փաթեթավորման ներսում և դրսում փակցվում է պիտակ, որի վրա նշվում են ծառաթփատեսակի անվանումը, քաշը, մթերումն իրականացրած տնտեսության անվանումը, մթերման վայրը (քառակուսի, տեղամաս), ժամկետը և կնքվում տնտեսության կնիքով (N 8 ձև):
26. Սերմերը բարձելուց, տեղափոխելուց և բեռնաթափելուց չպետք է ենթարկվեն մեխանիկական վնասվածքների և չպետք է թրջվեն: Կոպիտ կամ փափուկ տարայում փաթեթավորված սերմի քաշը չպետք է գերազանցի 50 կգ:
27. Տնտեսություն վարողի անձնական կարիքների կամ տնտեսությունից դուրս հանելու համար մթերված սերմերի հաշվառումն իրականացվում է տնտեսության` անտառային սերմերի հաշվառման գրքում (N 9 ձև):
28. Պահպանվող կամ իրացվող սերմերը պետք է ապահովված լինեն դրանց կարգը հավաստող փաստաթղթով:
VI. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ԵՎ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
29. Անտառպաթոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա անտառսերմնային բազայում և տնկարանում իրականացվում է վնասատուների և հիվանդությունների տարածումը կանխարգելող պայքարի միջոցառումներ:
VII. ՏՆԿԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
30. Տնկարանի հիմնադրման համար տնտեսություն վարողը, հիմք ընդունելով անտառկառավարման պլանները, լիազորված մարմնին է ներկայացնում տնկարանի հիմնադրման նախագիծ, որը ներառում է.
1) անտառտնտեսություն վարող կազմակերպության անվանումը,
2) տնկարանի հիմնադրման նպատակը,
3) տնկարանի գտնվելու վայրը (անտառպետություն, քառակուսի, տեղամաս),
4) տնկանյութի ընդհանուր պահանջարկն ըստ տեսականու,
5) սերմերի պահանջվող քանակն ըստ տեսականու և կարգի.
6) տնկարանի մակերեսը (հա), ուրվագիծը.
7) իրականացվելիք աշխատանքների ցանկը:
31. Տնկարանի տեղն ընտրվում է հաշվի առնելով նրա միկրոկլիման, հողամասի դիրքը, հողի որակը և ոռոգման ջրի առկայությունը:
32. Տնկարանը հիմնվում է այնպիսի վայրերում, որտեղ ձմռանն ու գարնանը սառը օդը երկար չի մնում և պաշտպանված է ուժեղ քամիներից:
33. Եթե առանձնացված հողամասը տվյալ վայրի գերիշխող քամիներից և ցուրտ հոսանքներից բնական պաշտպանական միջոցներով (բարձրություն, անտառներ) ապահովված չէ, այդ դեպքում տնկարանի հիմնադրման հետ մեկտեղ` գերիշխող քամիների դեմ ստեղծում են արհեստական պաշտպանություն:
34. Արհեստական պաշտպանության նպատակով հողամասի շուրջը տնկում են 4-5 շարքից բաղկացած պաշտպանական անտառաշերտ, շարքը-շարքից 1,5-2 մ, իսկ շարքում` ըստ բույսի տեսակի 0,5-1 մ հեռավորության վրա:
35. Որպեսզի սերմնաբույսերը և տնկիները ստվերի տակ չընկնեն, քամապաշտպան անտառաշերտերը տեղադրվում են տնկարանի ցանքի և ձևավորման բաժիններից 10-15 մ հեռավորության վրա:
36. Տնկարանի ընդհանուր մակերեսը ներառում է նաև օժանդակ մասի մակերեսը, որը կազմում է տնկարանի օգտագործելի մակերեսի 20-25 տոկոսային կետը: Օժանդակ մասի մակերեսը ներառում է ճանապարհային և ոռոգման համակարգը, պաշտպանիչ տնկարկները և այլ տարածքներ, որոնք չեն ընդգրկվում ցանքաշրջանառության մեջ:
37. Տնկարանի համար նախատեսված տարածքը կարող է ունենալ մինչև 2-3օ հավասարաչափ թեքություն: Լանջի ուղղվածությունը անտառային և անտառ-տափաստանային գոտիներում լինում է արևմտյան և հարավարևմտյան, իսկ տափաստանային գոտիներում` արևմտյան, հյուսիսարևմտյան, հյուսիսային և հյուսիսարևելյան:
38. Տնկարանն ունի ցանքի և անհրաժեշտության դեպքում նաև դպրոց-հողամասի բաժիններ:
39. Տնկարանի աշխատանքները սկսելուց առաջ կազմված նախագծի հիման վրա, տնկարանի տարածքը բաժանվում է բաժինների` ըստ առանձին ծառատեսակների:
40. Տնկարանի բաժինները սահմանագծվում են համապատասխան ճանապարհներով: Ճանապարհների լայնությունը կախված է տնկարանի հողի մշակման եղանակից (ձեռքով կամ մեքենայացված):
41. Բաժինների սահմանազատման տեղում տնկում են ցուցիչներ, որոնք ցույց են տալիս բաժնի անվանումը կամ համարը:
42. Տնկարանը պարտադիր ցանկապատվում է:
VIII. ՍԵՐՄԵՐԻ ՑԱՆՔԸ
43. Ցանքը հիմնականում կատարվում է գարնանը և աշնանը երկու եղանակով` շարքերով կամ ժապավենաձև մարգերով:
44. Մարգերում ցանքը կատարվում է ձեռքով կամ սերմնացան մեքենայով:
45. Սերմերի ցանքի խորությունը բավարար է, երբ սերմերը ծածկող հողի հաստությունը հավասար է տվյալ սերմի հաստությանը: Սերմերի ցանքի նորման և խորությունը ներկայացված է N 4 աղյուսակում:
46. Արջատխլենի, շագանակենի սովորական և սոսի արևելյան ծառատեսակների պահպանությունը, պաշտպանությունը, օգտագործումը և վերարտադրությունն իրականացվում է «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով:
N 4 աղյուսակ
Բաց գրունտում առաջին կարգի սերմերի ցանքի չափաբաժինը և խորությունը
N |
Ծառաթփատեսակները |
Սերմերի ցանքի նորման անտառաճման շրջանում (կգ/հա) |
Սերմի ցանքի խորությունը անտառաճման շրջանում (սմ) | ||||
անտառային և անտառա-տափաստանային |
տափաս-տանային |
անտառային և անտառա-տափաստանային |
տափաս-տանային | ||||
ոռոգվող |
չոռոգվող |
ոռոգվող |
ոռոգվող |
չոռոգվող |
ոռոգվող | ||
1 |
Սոճի ղրիմյան Pinus pallasiana L. |
90 |
120 |
- |
0,5-1,5 |
1,0-2,0 |
- |
2 |
Սոճի սովորական Pinus silvestris L. |
60 |
70 |
70 |
0,5-1,5 |
1,0-2,0 |
1,0-2,0 |
3 |
Թույա արևմտյան Tհսja occidentalis L. |
80 |
100 |
100 |
0,5-1,5 |
1,0-2,0 |
1,0-2,0 |
4 |
Թույա արևելյան |
80 |
100 |
100 |
0.5-1.5 |
1,0-2,0 |
1.0-2.0 |
5 |
Այծուռենի Salix caprea L. |
40 |
50 |
50 |
0,3-0,5 |
0,5-1,0 |
0,5-1,0 |
6 |
Արոսենի սովորական Sorbus aucuparia L. |
50 |
60 |
- |
0,5-1,0 |
1,0-1,5 |
- |
7 |
Արջատխլենի Corylus colurna L. |
1200 |
- |
- |
4,0-6,0 |
- |
- |
8 |
Բալենի մահալեբյան Cerasus mahaleb( L.) Mill. |
200 |
250 |
250 |
2,0-3,0 |
3,0-4,0 |
3,0-4,0 |
9 |
Բարդի սև, սպիտակ Populus nigra, alba L. |
14 |
18 |
18 |
0,5 |
0,5 |
0,5 |
10 |
Գլեդիչիա սովորական Gleditschia triacanthos L. |
220 |
290 |
290 |
2,0-3,0 |
3,0-4,0 |
3,0-4,0 |
11 |
Դրախտածառ Cotinus coggygria Scop. |
- |
- |
60 |
- |
- |
1,5-2,0 |
12 |
Ընկուզենի սև Juglas nigra L. |
4000 |
5000 |
5000 |
6,0-8,0 |
8,0-10,0 |
8,0-10,0 |
13 |
Ընկուզենի հունական Juglas regia L. |
3000 |
4000 |
4000 |
6,0-8,0 |
8,0-10,0 |
8,0-10,0 |
14 |
Թեղի էլիպսատերև Ulmus ellptica C.Koch |
120 |
180 |
180 |
0,5-1,5 |
1,5-2,5 |
1,5-2,5 |
15 |
Թեղի փետրաճյուղավոր Ulmus pinnato-ramosa Dieck |
120 |
- |
180 |
0,5-1,5 |
1,5-2,5 |
1,5-2,5 |
16 |
Թխկի կեղծսոսիատերև Acerpseudoplatanus L. |
230 |
290 |
290 |
3,0-4,0 |
4,0-5,0 |
4,0-5,0 |
17 |
Թխկի սրատերև Acer platanoides L. |
290 |
340 |
340 |
3,0-4,0 |
4,0-5,0 |
4,0-5,0 |
18 |
Թխկի դաշտային Acer campestre L. |
200 |
240 |
240 |
3,0-4,0 |
4,0-5,0 |
4,0-5,0 |
19 |
Թխկի թաթարական Acer tstaricum L. |
150 |
210 |
210 |
3,0-4,0 |
4,0-5,0 |
4,0-5,0 |
20 |
Թխկի բարձրլեռնային Acer trautvetteri Medv. |
240 |
280 |
- |
3,0-4,0 |
4,0-5,0 |
- |
21 |
Լաստենի սպիտակ Alnus incana ( L.) Moench |
30 |
40 |
- |
0,2-0,5 |
0,5-1,0 |
- |
22 |
Լորենի խոշորատերև Tilia platyphyllos scop. |
220 |
290 |
290 |
2,0-3,0 |
3,0-4,0 |
3,0-4,0 |
23 |
Լորենի կովկասյան Tilia caucasica Rupr. |
210 |
240 |
- |
2,0-3,0 |
3,0-4,0 |
- |
24 |
Լորենի մանրատերև Tilia cordata Mill. |
170 |
200 |
- |
1,5-2,0 |
2,0-3,0 |
- |
25 |
Խնձորենի արևելյան Malus orientalis Uglitzkich |
50 |
60 |
60 |
2,0-3,0 |
3,0-4,0 |
3,0-4,0 |
26 |
Ծիրանենի սովորական Armeniaca vulgaris Lam. |
1140 |
1250 |
1250 |
3,0-4,0 |
4,0-7,0 |
4,0-7,0 |
27 |
Կաղամախի Populus tremula L. |
20 |
- |
30 |
0,5 |
- |
0,5 |
28 |
Կաղնի վրացական Quercus iberica Stev. In Bieb. |
3000 |
3500 |
3500 |
4,0-6,0 |
6,0-8,0 |
6,0-8,0 |
29 |
Կաղնի խոշորառէջ Quercus macranthera |
3300 |
3800 |
- |
4,0-6,0 |
6,0-8,0 |
- |
30 |
Կաղնի կարմիր Quercus rubra L. |
3000 |
3500 |
3500 |
0 |
6,0-8,0 |
6,0-8,0 |
31 |
Կաղնի ամառային Quercus robur L. |
3000 |
3500 |
3500 |
4,0-6,0 |
6,0-8,0 |
6,0-8,0 |
32 |
Կեչի ելունդավոր (Betula pendula Roth) |
3 |
3 |
- |
0,2 |
0,2 |
- |
33 |
Կեռասենի Cerasus avium ( L.) Moench. |
150 |
200 |
- |
2,0-3,0 |
3,0-4,0 |
- |
34 |
Հաճարենի արևելյան Fagus orientalis Lipsk. |
400 |
- |
- |
3,0-4,0 |
- |
- |
35 |
Հացենի սրապտուղ Fraxinus oxycarpa Willd. |
210 |
230 |
230 |
3,0-4,0 |
4,0-5,0 |
4,0-5,0 |
36 |
Հացենի սովորական Fraxinus excelsior L. |
230 |
250 |
250 |
3,0-4,0 |
4,0-5,0 |
4,0-5,0 |
37 |
Ձիակասկ սովորական Aeskulus hippocastanum L. |
4500 |
5000 |
- |
5,0-6,0 |
6,0-8,0 |
- |
38 |
Նշենի սովորական Amygdalus communis L. |
- |
- |
600 |
- |
- |
5,0-6,0 |
39 |
Շագանակենի սովորական Castanea sativa Mill |
4000 |
4500 |
- |
5,0-6,0 |
6,0-8,0 |
- |
40 |
Շլորենի Prunus divaricata Leb. |
400 |
480 |
480 |
3,0-4,0 |
5,0-6,0 |
5,0-6,0 |
41 |
Չիչխան դժնիկանման Hippophae rhamnoides L. |
80 |
100 |
100 |
1,0-2,0 |
2,0-3,0 |
2,0-3,0 |
42 |
Ռոբինիա կեղծակացիա Robinia pseudoacacia L. |
90 |
120 |
120 |
2,0-3,0 |
3,0-4,0 |
3,0-4,0 |
43 |
Սոսի արևելյան Platanus orientalis L. |
70 |
- |
90 |
0,5-1,0 |
- |
0,5-1,0 |
44 |
Սոֆորա ճապոնական Sofora japonica Medw. |
- |
- |
500 |
- |
- |
1,0-2,0 |
45 |
Տանձենի սովորական Pyrus communis L. |
50 |
60 |
60 |
2,0-3,0 |
3,0-4,0 |
3,0-4,0 |
46 |
Փշատենի նեղատերև Elaeagnus angustifolia L. |
340 |
400 |
400 |
3,0-4,0 |
4,0-5,0 |
4,0-5,0 |
47 |
Փռշնի մերկ Celtis glabrata Stev. |
40 |
50 |
50 |
1,0-2,0 |
2,0-3,0 |
2,0-3,0 |
48 |
Փռշնի կովկասյան Celtis caucasica Willd. |
40 |
50 |
50 |
1,0-2,0 |
2,0-3,0 |
2,0-3,0 |
49 |
Ասպիրակ սպիտակ Spiraea alba |
14 |
18 |
0,1-0,2 |
2,0-3,0 |
0,1-0,2 | |
50 |
Բռնչի սովորական Viburnum opulus L. |
240 |
300 |
300 |
1,0-2,0 |
2,0-3,0 |
2,0-3,0 |
51 |
Գերիմաստի Viburnum lantana L. |
240 |
300 |
300 |
1,0-2,0 |
2,0-3,0 |
2,0-3,0 |
52 |
Իլենի ելունդավոր Euonymus verrucosa Scop. |
140 |
170 |
170 |
1.0-2.0 |
2,0-3,0 |
2.0-3.0 |
53 |
Իլենի եվրոպական Euonymus europaea L. |
140 |
170 |
170 |
1,0-2,0 |
||
54 |
Իլենի լայնատերև Euonymus latifolia Mill. |
150 |
180 |
180 |
1.0-2.0 |
2,0-3,0 |
2.0-3.0 |
55 |
Ծորենի սովորական Berberis vulgaris L. |
20 |
30 |
30 |
0,5-1,0 |
1,0-2,0 |
2,0-3,0 |
56 |
Կարագանա ծառանման Caragana arborescens Bam. |
100 |
120 |
120 |
1,0-2,0 |
2,0-3,0 |
2,0-3,0 |
57 |
Կիպրոս սովորական Ligustrum vulgare L. |
90 |
120 |
120 |
1.0-2.0 |
2,0-3,0 |
2.0-3.0 |
58 |
Կտտկենի կարմիր Sambucus racemosa L. |
50 |
60 |
- |
0,5-1,0 |
1,0-2,0 |
- |
59 |
Կտտկենի սև Sambucus nigra L. |
50 |
60 |
- |
0.5-1.0 |
1,0-2,0 |
- |
60 |
Հոնի Cornus mas L. |
250 |
300 |
- |
3,0-4,0 |
4,0-5,0 |
- |
61 |
Չմենի սովորական Cotoneaster integerrima Medic. |
120 |
160 |
160 |
2,0-3,0 |
3,0-4,0 |
3,0-4,0 |
62 |
Սզնի արևելյան Crataegus orientalis Pall. |
120 |
150 |
- |
2,0-3,0 |
3,0-4,0 |
- |
63 |
Սզնի խոշորափուշ Crataegus macrocantha Lodd. |
120 |
150 |
- |
2.0-3.0 |
3,0-4,0 |
- |
64 |
Սզնի փշավոր Crataegus oxyacantha f. splendenus C.K.Schneid |
120 |
150 |
- |
2,0-3,0 |
3,0-4,0 |
- |
65 |
Սերկևիլ ճապոնական |
50 |
60 |
60 |
1,0-2,0 |
3,0-4,0 |
120 |
66 |
Տխլենի սովորական Corylus avellana L. |
1140 |
1290 |
- |
3,0-4,0 |
5,0-6,0 |
- |
67 |
Ցախակեռաս սովորական Lonicera xylosteum L. |
60 |
70 |
70 |
0.5-1.0 |
1,0-2,0 |
1.0-2.0 |
68 |
Ցախակեռաս թաթարական Lonicera tatarica L. |
60 |
70 |
70 |
0.5-1.0 |
1,0-2,0 |
1.0-2.0 |
47. Երկրորդ կարգի ասեղնատերևավոր ծառատեսակների համար սերմերի ցանքի չափաքանակն ավելանում է 30 տոկոսային կետով, երրորդ կարգի համար` 100 տոկոսային կետով: Երկրորդ կարգի տերևավոր ծառատեսակների համար (բացի կեչին), ցանքի նորման ավելանում է 20 տոկոսային կետով, երրորդ կարգի համար` 60 տոկոսային կետերով, կեչու համար` համապատասխանաբար 50 և 100 տոկոսային կետերով:
IX. ՑԱՆՔԻ ԽՆԱՄՔԸ
48. Սերմերի ծլման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով իրականացվում է ցանքի պնդացում, ջրում, հողի մակերեսի փխրեցում, մոլախոտերի քաղհան:
49. Սերմերը հողին լավ հպվելու, խոնավությունը ներծծելու և հեշտությամբ ծլելու համար սերմերի ցանքից հետո հողը թույլ պնդացվում է:
50. Մարգերը ջրում են անձրևացման եղանակով այնպես, որ թույլ չտրվի սերմերի ողողում:
51. Ցանքից հետո մինչև ծիլերի երևալը, հողի կեղևակալումից խուսափելու նպատակով, շարքամիջյան տարածություններում կատարվում է հողի փխրեցում:
52. Ամբողջ ցանքի տարածությունը, ներառյալ նաև ցանքի շարքերը, փխրեցումը կատարվում է ավելի պակաս խորությամբ, քան թաղված սերմերի խորությունն է:
53. Փխրեցումը նպատակահարմար է կատարել անձրևից կամ ոռոգումից հետո:
54. Հողի վերին շերտը մոլախոտերից զերծ պահելու, ինչպես նաև խոնավության և սննդարար նյութերի կորուստը հողից դադարեցնելու նպատակով կատարվում է փխրեցում:
X. ՍԵՐՄՆԱԲՈՒՅՍԵՐԻ ԽՆԱՄՔԸ
55. Սերմնաբույսերի աճման ընթացքում իրականացվում են` քաղհան, փխրեցում, ոռոգում, սնուցում, պայքար վնասատուների ու հիվանդությունների դեմ և ըստ անհրաժեշտության սերմնաբույսերի ստվերակալում:
56. Հողից ջրի և սննդանյութերի ավելորդ կորստի, ինչպես նաև հիվանդությունների ու վնասատուների տարածումը կանխարգելելու նպատակով մարգերում, ինչպես նաև շարքերի մեջ կատարվում է քաղհան: Քաղհանից հետո մոլախոտերը դաշտից հեռացվում են:
57. Փխրեցումը կատարվում է քաղհանի հետ կամ առանձին: Փխրեցումը կատարվում է 5 սմ-ից ոչ պակաս խորությամբ, այնպես, որ բույսերի արմատները չվնասվեն:
58. Սերմնաբույսերը ոռոգվում են ըստ պահանջի:
59. Փարթամ բույսեր ստանալու համար բույսերին տրվում է սնուցում: Սնուցումը տրվում է առաջին ծիլերը երևալուց 1,5-2 շաբաթ հետո և կրկնվում է 2-3 շաբաթ անց:
60. Տնկարանում սերմնաբույսերի տարբեր հիվանդությունների և վնասատուների դեմ ժամանակին իրականացվում են պայքարի միջոցառումներ:
61. Սերմնաբուսակների ելքի չափաքանակները ներկայացված են N 5 աղյուսակում:
N 5 աղյուսակ
Բաց գրունտում սերմնաբուսակների ելքի չափաքանակները
N |
Ծառաթփատեսակները |
Ելքի չափաքանակն ըստ անտառաճման շրջանների, հազ. հատ/հա | ||||
անտառային և անտառատափաստանային |
տափաստանային | |||||
ոռոգվող |
չոռոգվող |
ոռոգվող | ||||
1 |
Սոճի ղրիմյան Pinus palasiana L. |
800 |
700 |
- | ||
2 |
Սոճի սովորական Pinus silvestris L. |
900 |
800 |
800 | ||
3 |
Թույա արևմտյան Thuja occidentalis L. |
300 |
250 |
250 | ||
4 |
Թույա արևելյան |
300 |
250 |
250 | ||
5 |
Այծուռենի Salix caprea L. |
700 |
500 |
500 | ||
6 |
Արոսենի սովորական Sorbus aucuparia L. |
250 |
200 |
- | ||
7 |
Արջատխլենի Corylus colurna L. |
250 |
- |
- | ||
8 |
Բալենի մահալեբյան Cerasus mahaleb( L.) Mill. |
400 |
300 |
300 | ||
9 |
Բարդի սև, սպիտակ Populus nigra, alba L. |
400 |
300 |
300 | ||
10 |
Գլեդիչիա սովորական Gleditschia triacanthos L. |
350 |
300 |
300 | ||
11 |
Դրախտածառ Cotinus coggygria Scop. |
- |
- |
350 | ||
12 |
Ընկուզենի սև Juglas nigra L. |
300 |
250 |
250 | ||
13 |
Ընկուզենի հունական Juglas regia L. |
250 |
200 |
200 | ||
14 |
Թեղի էլիպսատերև Ulmus ellptica C.Koch |
400 |
300 |
300 | ||
15 |
Թեղի փետրաճյուղավոր Ulmus pinnato-ramosa Dieck |
400 |
300 |
300 | ||
16 |
Թխկի կեղծսոսիատերև Acerpseudoplatanus L. |
350 |
300 |
300 | ||
17 |
Թխկի սրատերև Acer platanoides L. |
350 |
300 |
300 | ||
18 |
Թխկի դաշտային Acer campestre L. |
350 |
300 |
300 | ||
19 |
Թխկի թաթարական Acer tstaricum L. |
400 |
300 |
300 | ||
20 |
Թխկի բարձրլեռնային Acer trautvetteri Medv. |
280 |
240 |
- | ||
21 |
Լաստենի սպիտակ Alnus incana ( L.) Moench |
350 |
300 |
- | ||
22 |
Լորենի խոշորատերև Tilia platyphyllos scop. |
250 |
200 |
200 | ||
23 |
Լորենի կովկասյան Tilia caucasica Rupr. |
250 |
200 |
- | ||
24 |
Լորենի մանրատերև Tilia cordata Mill. |
250 |
200 |
- | ||
25 |
Խնձորենի արևելյան Malus orientalis Uglitzkich |
300 |
250 |
250 | ||
26 |
Ծիրանենի սովորական Armeniaca vulgaris Lam. |
300 |
250 |
300 | ||
27 |
Կաղամախի Populs tremula L. |
450 |
- |
300 | ||
28 |
Կաղնի վրացական Quercus iberica Stev. In Bieb. |
350 |
300 |
300 | ||
29 |
Կաղնի խոշորառէջ Quercus macranthera |
350 |
300 |
- | ||
30 |
Կաղնի կարմիր Quercus rubra L. |
300 |
140 |
250 | ||
31 |
Կաղնի ամառային Quercus robur L. |
350 |
300 |
300 | ||
32 |
Կեչի ելունդավոր (Betula pendula Roth) |
400 |
300 |
- | ||
33 |
Կեռասենի Cerasus avium ( L.) Moench. |
140 |
160 |
- | ||
34 |
Հաճարենի արևելյան Fagus orientalis Lipsk. |
300 |
- |
- | ||
35 |
Հացենի սրապտուղ Fraxinus oxycarpa Willd. |
400 |
350 |
350 | ||
36 |
Հացենի սովորական Fraxinus excelsior L. |
400 |
350 |
300 | ||
37 |
Ձիակասկ Aeskulus hippocastanum L. |
300 |
250 |
- | ||
38 |
Նշենի սովորական Amygdalus communis L. |
- |
- |
300 | ||
39 |
Շագանակենի սովորական Castanea sativa Mill |
300 |
250 |
- | ||
40 |
Շլորենի Prunus divaricata Leb. |
300 |
250 |
250 | ||
41 |
Չիչխան դժնիկանման Hippophae rhamnoides L. |
350 |
300 |
350 | ||
42 |
Ռոբինիա կեղծակացիա Robinia pseudօacacia L. |
350 |
300 |
300 | ||
43 |
Սոսի արևելյան Platanus orientalis L. |
350 |
- |
300 | ||
44 |
Սոֆորա ճապոնական Sofora japonica Medw. |
- |
- |
250 | ||
45 |
Տանձենի սովորական Pyrus communis L. |
350 |
250 |
250 | ||
46 |
Փշատենի նեղատերև Elaeagnus angustifolia L. |
300 |
250 |
300 | ||
47 |
Փռշնի մերկ Celtis glabrata Stev. |
300 |
250 |
250 | ||
48 |
Փռշնի կովկասյան Celtis caucasica Willd. |
300 |
250 |
250 | ||
49 |
Ասպիրակ սպիտակ Spiraea alba |
400 |
- |
400 | ||
50 |
Բռնչի սովորական Viburnum opulus L. |
350 |
300 |
300 | ||
51 |
Գերիմաստի Viburnum lantana L. |
400 |
350 |
300 | ||
52 |
Իլենի ելունդավոր Euonymus verrucosa Scop. |
350 |
300 |
300 | ||
53 |
Իլենի եվրոպական Euonymus europaea L. |
350 |
300 |
300 | ||
54 |
Իլենի լայնատերև Euonymuu latifolia Mill. |
350 |
300 |
300 | ||
55 |
Ծորենի սովորական Berberis vulgaris L. |
350 |
300 |
300 | ||
56 |
Կարագանա ծառանման Caragana arborescens Bam. |
400 |
350 |
350 | ||
57 |
Կիպրոս սովորական Ligustrum vulgare L. |
400 |
350 |
350 | ||
58 |
Կտտկենի կարմիր Sambucus racemosa L. |
400 |
350 |
350 | ||
59 |
Կտտկենի սև Sambucus nigra L. |
400 |
350 |
350 | ||
60 |
Հոնի Cornus mas L. |
300 |
250 |
- | ||
61 |
Չմենի սովորական Cotoneaster integerrima Medic. |
400 |
350 |
300 | ||
62 |
Սզնի արևելյան Crataegus orientalis Pall. |
400 |
350 |
- | ||
63 |
Սզնի խոշորափուշ Crataegus macrocantha Lodd. |
400 |
350 |
- | ||
64 |
Սզնի փշավոր Crataegus oxyacantha f. splendenus C.K.Schneid |
300 |
250 |
- | ||
65 |
Սերկևիլ ճապոնական |
250 |
200 |
200 | ||
66 |
Տխլենի սովորական Corylus avellana L. |
250 |
200 |
- | ||
67 |
Ցախակեռաս սովորական Lonicera xylosteum L. |
400 |
350 |
300 | ||
68 |
Ցախակեռաս թաթարական Lonicera tatarica L. |
400 |
350 |
300 |
62. Անատառկազմող հիմնական ծառատեսակների տնկիների դպրոց-հողամաս տեղափոխման ժամկետները ներկայացված են N 6 աղյուսակում:
N 6 աղյուսակ
Անտառկազմող հիմնական ծառատեսակների տնկիների դպրոց-հողամաս տեղափոխման ժամկետները
Տեսակի անվանումը |
Դպրոց-հողամաս տեղափոխելու ժամանակահատվածը ըստ տարիքի | |||
1 տարեկան |
2 տարեկան |
3 տարեկան |
4 տարեկան | |
Հացենատերև թխկի |
+ |
|||
Թեղի |
+ |
|||
Մասրենի |
+ |
|||
Սպիտակ ակացիա |
+ |
|||
Նշենի |
+ |
|||
Դեղին ակացիա |
+ |
|||
Ծիրանենի |
+ |
|||
Խնձորենի |
+ |
|||
Տանձենի |
+ |
|||
Սալորենի |
+ |
|||
Պայթակենի |
+ |
|||
Վիրգինյան գիհի |
+ |
|||
Սոճի |
+ |
|||
Կենսածառ |
+ |
|||
Ընկուզենի |
+ |
|||
Տխլենի |
+ |
|||
Շագանակենի |
+ |
|||
Ձիակասկ |
+ |
|||
Կաղնու բոլոր տեսակները |
+ |
|||
Դաշտային թխկի |
+ |
|||
Կիպրոս |
+ |
|||
Եղրևանի |
+ |
|||
Կատալպա |
+ |
|||
Դեղին ակացիա |
+ |
|||
Հոնի |
+ |
|||
Փռշնի |
+ |
|||
Կծոխուրի (Ծորենի) տեսակները |
+ |
|||
Սովորական հացենի |
+ |
|||
Լայնատերև թխկի |
+ |
|||
Լեռնային թխկի |
+ |
|||
Իլենի |
+ |
|||
Կեչի |
+ |
|||
Լորենի և այլն |
+ |
63. Սերմնաբույսերը և արմատակալած կտրոնները հողից հանվում են աշնանը, դրանց աճի դադարումից հետո, տերևաթափից սկսած մինչև առաջին ցրտերի սկսվելը կամ գարնանը` մինչև բողբոջների բացվելը:
64. Սերմնաբույսերը հողից հանում են համատարած կամ շարքընդմեջ: Վերջինը կիրառվում է այն դեպքում, երբ ցանկանում են սերմնաբույսերը մեկ տարի ևս թողնել մարգերում:
XI. ՍԵՐՄՆԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
65. Յուրաքանչյուր տարի հունիսի 1-ից մինչև 30-ը տնտեսություն վարողն իրականացնում է տնկարանների տեխնիկական ընդունման աշխատանքներ:
66. Տվյալ տարվա աշնանը և հաջորդ տարվա գարնանը հիմնադրված տնկարանների վերաբերյալ տեխնիկական ընդունման աշխատանքներով ստացված տեղեկությունները տնտեսություն վարողի կողմից յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 15-ը ներկայացվում է հիմնադրին, համաձայն տնկարանների տեխնիկական ընդունման N 10 ձևի:
67. Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 20-ը տնտեսություն վարողն իրականացնում է տնկարանների գույքագրում:
68. Նախորդ տարիներին հիմնադրված (2-ից 4 տարվա) տնկարանի վերաբերյալ գույքագրման աշխատանքներով ստացված տեղեկությունները տնտեսություն վարողի կողմից յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 15-ը ներկայացվում է հիմնադրին, համաձայն տնկարանների գույքագրման N 11 ձևի:
69. Տնտեսություն վարողը օգտագործման է տրամադրում մեխանիկական վնասվածքներ չունեցող, վնասատուներից ու հիվանդություններից զերծ, առողջ բույսեր:
XII. ՄԹԵՐՎԱԾ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՍԵՐՄԵՐԻ ԿԱՐԳԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
70. Անտառտնտեսությունները կարող են ինքնուրույն ստուգել ներքոհիշյալ ծառատեսակների սերմերը` կաղնի, ընկուզենի, ձիակասկ, շագանակենի, հաճարենի, ծիրանենի, արջատխլենի:
71. Մթերված սերմերի վերոհիշյալ տեսակների ընդհանուր զանգվածի 5 տարբեր տեղերից վերցվում են նմուշներ: Յուրաքանչյուր ծառատեսակից վերցվող սերմի մեկ նմուշի քանակությունը (հատ) ներկայացված է N 7 աղյուսակում:
72. Յուրաքանչյուր ծառատեսակի ստուգման ենթակա սերմերի 5 նմուշը խառնում են և յուրաքանչյուր սերմ կտրում կամ կոտրում են միջուկը տեսնելու համար:
73. Բարորակ սերմերի քանակը որոշելու համար ստուգվող սերմերի զանգվածից առանձնացնում և հաշվում են վնասված, փտած, դատարկ, ցանքի համար ոչ պիտանի սերմերի քանակը (հատ) և տվյալները տեղադրում բանաձևի մեջ:
Ոսք=Սսք-Պսք որտեղ`
Ոսք – որակյալ սերմերի քանակն է,
Սսք – ստուգվող սերմերի քանակն է,
Պսք – ոչ պիտանի սերմերի քանակն է:
74. Սերմերի որակի տոկոսը (Ո%) որոշելու համար անհրաժեշտ է որոշել որակյալ սերմերի (Ոսք) տոկոսային հարաբերակցությունը ստուգվող ընդհանուր քանակի մեջ հետևյալ բանաձևով`
Ոսք
Ո% = ----- x 100 %
Սսք
75. Ստուգվող սերմերի կարգը որոշվում է ըստ որակյալության տոկոսի, համաձայն N 8 աղյուսակի: Սերմերի ստուգման արդյունքները լրացվում են N 9 աղյուսակում և ներկայացվում հիմնադրին:
N 7 աղյուսակ
Ստուգման ենթակա սերմերի քանակը` ըստ ծառատեսակների
Ծառատեսակի անվանումը |
Յուրաքանչյուր ծառատեսակի սերմի 1 նմուշի քանակը (հատ) |
5 նմուշի ընդհանուր քանակը (հատ) |
Կաղնի |
100 |
500 |
Ձիակասկ |
60 |
300 |
Շագանակենի |
50 |
250 |
Ընկուզենի |
50 |
250 |
Հաճարենի |
100 |
500 |
Ծիրանենի |
50 |
250 |
Արջատխլենի |
50 |
250 |
76. Ընկուզենու և հաճարենու սերմերը կոտրելուց կամ կտրելուց 2 օր առաջ անհրաժեշտ է թրջել:
N 8 աղյուսակ
Ստուգվող սերմերի կարգի որոշումը` ըստ որակյալության տոկոսի
Ծառատեսակի անվանումը |
Որակյալությունը |
Կարգը |
Որակյալությունը |
Կարգը |
Որակյալությունը |
Կարգը |
Ցանքի համար ոչ պիտանի սերմերի որակյալությունը (%) |
Կաղնի |
85 և բարձր |
I |
70-84 |
II |
55-69 |
III |
54 և ցածր |
Ձիակասկ |
95 և բարձր |
I |
75-94 |
II |
60-74 |
III |
59 և ցածր |
Շագանակենի |
90 և բարձր |
I |
70-89 |
II |
50-69 |
III |
49 և ցածր |
Ընկուզենի |
85 և բարձր |
I |
75-84 |
II |
60-74 |
III |
59 և ցածր |
Հաճարենի |
90 և բարձր |
I |
80-89 |
II |
65-79 |
III |
64 և ցածր |
Ծիրանենի |
95 և բարձր |
I |
90-94 |
II |
80-89 |
III |
79 և ցածր |
Արջատխլենի |
85 և բարձր |
I |
70-84 |
II |
55-69 |
III |
54 և ցածր |
N 9 աղյուսակ
Մթերված անտառային սերմերի կարգերը
Ծառատեսակի անվանումը |
Մթերման ժամկետը |
Մթերված սերմերի ընդհանուր քանակը (կգ) |
Ստուգման ժամկետը |
5 նմուշի ընդհանուր քանակը |
Ցանքի համար ոչ պիտանի սերմերի քանակը |
Որակյալությունը |
Կարգը |
Ում կողմից է ներկայացվում ________________________________________________________ (կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռ.) Ներկայացման ժամկետը __________________________________________________________ (ամիս, ամսաթիվ, տարեթիվ) Պատասխանատու անձ _________________________________________________________ (անուն, ազգանուն, պաշտոն) Ղեկավար _____________________________ «_____» «___________» 20___թ. (անուն, ազգանուն) Կ.Տ. |
Ձև N 1
ԴՐԱԿԱՆ ԾԱՌԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔԱՐՏ N _________
(ըստ անտառտնտեսության)
1. Մարզը ___________________________________________________________
2. Տեսակը ________________________________________________________________
3. Անտառտնտեսություն (անտառօգտագործող) _________________________________
4. Անտառպետություն ______________________________________________________
5. Քառակուսի N ____________________________________________________________
6. Տեղամաս N ____________________________________________________________
Քառակուսում և տեղամասում դրական ծառերի տեղադրման սխեման կցվում է:
ՏԵՂԱՄԱՍԻ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ, ՈՐՏԵՂ ԳՏՆՎԵԼ Է ԴՐԱԿԱՆ ԾԱՌԸ
7. Տեսակային կազմը ____________________________
8. Բոնիտետային դասը ________________
9. Անտառի տիպը (անտառաճման պայմաններ) _________________________________
10. Միջին տարիքը __________
11. Միջին լրիվությունը ___________
12. Միջին բարձրությունը ըստ գլխավոր ծառատեսակի __________ մ
13. Միջին տրամագիծը ըստ գլխավոր ծառատեսակի ____________ սմ
14. Լանջի թեքությունը ________________________________________
15. Բարձրությունը ծովի մակերևույթից ___________ մ
16. Սանիտարական և անտառպաթոլոգիական վիճակը __________________
ԸՆՏՐՎԱԾ ԾԱՌԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
17. Ծառի տարիքը _______ տարեկան
18. Տրամագիծը 1.3 մ բարձրության վրա ____________ սմ
19. Միջին տրամագծի գերազանցում % ______________
20. Բարձրություն _____________ մ
21. Միջին բարձրության գերազանցում % __________
22. Ըստ նպատակային նշանակության ընտրված ծառը բնորոշող ցուցանիշներ (խեժի արտադրություն, սերմնատվության առատություն, սերմերի որակ, փայտանյութի նյութակազմվածք և այլն)
___________________________________________________________________________
Քարտը լրացրեց |
_________________________________________________ (անուն, ազգանուն, պաշտոն, ստորագրություն) |
Ամսաթիվ «____» «________________» 20___ թ.
Ձև N 2
ԴՐԱԿԱՆ ՏՆԿԱՐԿԻ ԱՆՁՆԱԳԻՐ N ______
Մարզը _______________________________________
Անտառտնտեսություն (անտառօգտագործող) _______________________________
Ծառատեսակի անվանումը _________________________________________________
Տեղամասի մակերեսը, հա _________________
Ստացվող սերմերի կարգը _____________________________
I. Տեղամասի գտնվելու վայրը
Անտառպետություն _________________________________________________________
Քառակուսի ________________________
Տեղամաս ________________________________
Քառակուսում մշտական անտառսերմնային տեղամասի դիրքը (սխեման կցվում է):
II. Հատվածի նկարագրությունը
Մակերևութապատկերը, տեղադրվածությունը և լանջի թեքությունը, ԾՄԲ, մ ________
____________________________________________________________________________
Հողատեսակը |
______________________________________________________________ (անտառային, ավազային, լեռնային դարչնագույն, սևահող, հողերի արատեսակներ) |
Անտառաճման պայմանների տիպը ___________________________________________
Տնկարկի կազմը ____________________________________________________________
Գլխավոր ծառատեսակի բոնիտետային դասը _________________________________
Գլխավոր ծառատեսակի գերիշխող ձևը (ֆենոլոգիական, կազմաբանական)
_________________________________________________________________________________
Սանիտարական և անտառախտաբանական վիճակը ____________________________
____________________________________________________________________________
III. Շրջապատող տնկարկների համառոտ բնութագիրը (գլխավոր ծառատեսակը, անտառի տիպը, տարիքը, միջին բարձրությունը, միջին տրամագիծը, բոնիտետային դասը)
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
IV. Դրական տնկարկի գնահատման բնութագիրը
Ուսումնա- |
Կազմը |
Ծագումը (բնական կամ մշակույթներ) |
Տարիքը, դասը/ |
Միջին |
Բոնիտե- |
Սերմնային ծառերի դիրքը և նրանց միջև միջին հեռավո- |
Սերմնային ծառերի սաղարթի միջին լայնությունը |
Գլխավոր ծառա- |
Մինչև կենդանի սաղարթ միջին հեռավո- |
Սերմնային ծառերի վիճակը և որակը | |
Բարձ- |
Տրա- | ||||||||||
V. Դրական տնկարկի խնամք
Տարին |
Ամսաթիվը |
Անվանումը և միջոցառման համառոտ բնութագիրը (նոսրացում, պարարտացում` նշելով պարարտանյութի տեսակը, չափաքանակները և եղանակները, պայքար վնասատուների և սնկային հիվանդությունների դեմ, ոչ արմատային լրացուցիչ պարարտացում և այլն) |
Գրանցումը կատարել է (պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը) |
Անձնագիրը լրացրեց |
_________________________________________________
(անուն, ազգանուն, պաշտոն, ստորագրություն) |
Ամսաթիվ «____» «________________» 20___թ. |
Ձև N 3
Տնկադաշտում սերմնային ծառերի կպչողականությունը և պահպանվածությունը
Գույքագրման ամսաթիվը |
Տնկիների նախնական քանակը (սերմնաբուսակների, տնկատեղերի, պատվաստների), հատ 1 հա-ի հաշվով |
Կպած պատվաստների, պահպանված տնկիների (սերմնաբուսակների), տնկատեղերի քանակը հատ 1 հա-ի հաշվով |
Կպչողա- |
Պահպանվածությունը սխեմայով նախատեսված քանակի համեմատ % |
Տնկադաշտում սերմնային ծառերի կպչողականության և պահպանվածության վերաբերյալ տվյալները լրացրեց _________________________________________________ (անուն, ազգանուն, պաշտոն, ստորագրություն)
Ամսաթիվ «____» «________________» 20___ թ. |
Ձև N 4
Տնկադաշտում իրականացված խնամքի միջոցառումները
Տարին |
Ամսաթիվը |
Անվանումը և միջոցառման համառոտ բնութագիրը (լրացում, նոսրացում, հողի խնամք, պարարտացում` չափաքանակները և եղանակները, սերմնային ծառերի սաղարթի խնամք, պայքար վնասատուների և սնկային հիվանդությունների դեմ, ոչ արմատային լրացուցիչ պարարտացում և այլն) |
Գրանցումը կատարել է (պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը) |
Տնկադաշտի խնամքի միջոցառումների վերաբերյալ տվյալները լրացրեց_________________________________________________ (անուն, ազգանուն, պաշտոն, ստորագրություն)
Ամսաթիվ «____» «________________» 20___թ. |
Ձև N 5
ԱՆՏԱՌՍԵՐՄՆԱՅԻՆ ՏՆԿԱԴԱՇՏԻ ԱՆՁՆԱԳԻՐ N ______
Հիմնադրման տարին ____________ Տնկադաշտի համարը _________________
Տնկադաշտի հատվածի տարածքը, հա _______________________________________
Ստացվող սերմերի կարգը (սորտային, բարելավված) __________________________
I. Տնկադաշտի գտնվելու վայրը
Անտառպետություն _________________________________________________________
Քառակուսի ________________________ Տեղամաս ______________________________
Քառակուսում տնկադաշտի դիրքը (սխեման կցվում է):
II. Տնկադաշտի տարածքի նկարագրությունը
Տարածքի կատեգորիան _____________________________________________________
Մակերևութապատկերը, տեղադրվածությունը և լանջի թեքությունը _______________
____________________________________________________________________________
Անտառաճման պայմանների տիպը ___________________________________________
Հողատեսակը ______________________________________________________________
Խոտածածկը և ճմապատման աստիճանը ______________________________________
Հեռավորությունը մինչև մոտակա միատեսակ ծառերի տնկարկը (մ) _______________
Հեռավորությունը մինչև միատեսակ ծառերի մինուսային տնկարկը (մ) _____________
Շրջապատող տնկարկների համառոտ բնութագիր _____________________________
____________________________________________________________________________
III. Տնկադաշտի հիմնադրման ձևը.
Տնկում պատվաստված տնկիներով, պատվաստակալ մշակույթների պատվաստում (նշել տարիքը և ֆենոլոգիական տեսակը); տնկում սերմնաբուսակներով աճեցված դրական ծառերի սերմերից (նշել բույսի տարիքը), ցանելով (կաղնի, հաճարենի) -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
IV. Տարածքի նախապատրաստման ագրոտեխնիկան և հողի մշակումը
______________________________________________________________
_______________________________________________________________
Տնկման (ցանքսի) սխեման. շարքերի միջև հեռավորությունը (տարածքների կենտրոնների միջև), տարածքների չափսերը, տնկատեղերի քանակը 1հա-ի վրա, բույսերի քանակը (փոսիկներ) տնկատեղերում և այլն _______________________________________________
Պատվաստաճյուղերի, դրական ծառերի սերմերի ծագումը և մթերման ժամանակը
_________________________________________________________________________
Պատվաստման ժամանակը և ձևը __________________________________________
Կլոնների քանակը (ընտանիքների) տնկադաշտի հատվածում ___________________
Կլոնների (ընտանիքների) դասավորվածության սխեման կցվում է անձնագրին:
Տվյալներ
տնկադաշտից ստացված սերմերի մթերման և օգտագործման վերաբերյալ
Մթերման ժամանակը |
Սերմնատվության բալը |
Մթերվել են սերմեր, կոներ, կգ |
Ստացվել են սերմեր, կգ/% |
Սերմերի որակը. ծլունակության դասը/% |
Սերմերի պահեստավորում |
Սերմերի օգտագործման տվյալներ |
Գրանցումը կատարել է (պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը) | ||
Տեղը և եղանակը |
Ամսաթիվը | ||||||||
սկիզբ |
վերջ | ||||||||
Անտառսերմնային տնկադաշտում ներկայացված դրական ծառերի նկարագրությունը
Մարզը _______________________________________
Անտառտնտեսություն (անտառօգտագործող) ___________________________________
Ծառատեսակի անվանումը ___________________________________________________
N __________
Դրական ծառի համարը ըստ գրանցամատյանի |
Ծառի գտնվելու վայրը (մարզ, ա/տ, ա/պ) |
Ատեստացիայի ընթացքում ծառի տարիքը, տարեկան |
Ծառի տեսակը |
Գնահատման ցուցանիշներ |
Ծանոթություն (պլյուսային ծառերի սելեկցիայի հատկանիշները) | |
Տրամա-գիծ (սմ) |
Բարձ-րություն (մ) | |||||
Գրառման ամսաթիվը ___________________ Գրառումը կատարեց _______________________________________________________ (անուն, ազգանուն, պաշտոն, ստորագրություն) |
Ձև N 6
Քարտ
ֆենոլոգիական դիտումներ և պտղաբերության հաշվարկ անցկացվող փորձահրապարակի
-----------------------------------------------------փորձահրապարակ N ------------------------------------
Փորձահրապարակի նկարագիրը
1. Տեղանքը
Անտառտնտեսվարող կազմակերպությունը___________________________________
Անտառպետությունը _____________________ քառակուսի ___________
Փորձահրապարակի չափերը _____հա, հաշվարկային հրապարակի չափերը ___ հա:
2. Տնկարկի բնութագիրը
Անտառի տիպը ________________, ծագումը_________________________________________
Կազմը _________________________, տարիքային դասը________________________________
Բոնիտետը__________________________, լրիվությունը _________________________________
3. Դիտարկվող տեսակի բնութագիրը
Տարիքը ____________ , միջին տրամագիծը ____________ սմ,
Միջին բարձրությունը _____ մ, գերակշռող շարահարկը ___________________:
Փորձահրապարակը հատկացվել է «___» «_______________» 20____թ.
Ֆենոլոգիական դիտումները կատարեց_________________________________________________
(անուն, ազգանուն, պաշտոն, ստորագրություն)
Ամսաթիվ «___» «_______________» 20____թ.
Ձև N 7
Ամփոփագիր
ծառերից և թփերից սերմի կանխատեսվող բերքի հաշվարկման
անցկացնող _________________________________________________________________
անտառային տնտեսություն վարող կազմակերպությունը
Ուսումնասիրվող տեսակը և պտղաբերման փուլը |
Անտառսերմնային բազայի տեսակը (դրական ծառերը, դրական տնկարկները, հատուկ հիմնադրված անտառսերմնային տնկադաշտերը) |
Անտառսերմնային բազայի պտղաբերող տարածքը տվյալ տարում, հա |
Բերքի գնահատումը |
Բերքատու |
Պատճառները, որոնց հետևանքով տեղի է ունեցել բերքի անկում կամ վնասում |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ամփոփագիրը լրացրեց |
_________________________________________________
(անուն, ազգանուն, պաշտոն, ստորագրություն) |
Ամսաթիվ «____» «________________» 20___թ. |
3, 4, 5 սանդղակում` անտառսերմնային օբյեկտների ամեն մի կատեգորիայի (դրական ծառերը, դրական տնկարկները, հատուկ հիմնադրված անտառսերմնային տնկադաշտերը) ընդհանրացված տվյալներ ըստ անտառտնտեսվարող կազմակերպությունների.
3-րդ սանդղակ – տվյալ բազայի բերքատու անտառսերմնային օբյեկտների (դրական ծառերը, դրական տնկարկները, հատուկ հիմնադրված անտառսերմնային տնկադաշտերը) տարածքների գումարն է.
4-րդ սանդղակ – ամեն մի դիտարկվող պտղաբերման փուլի համար միջին գնահատականն է բալերով.
5-րդ սանդղակ – տնտեսապես հնարավոր սերմերի հավաքն է բոլոր պտղաբերող օբյեկտներում, որոնք մտնում են տվյալ կատեգորիայում (դրական ծառերը, դրական տնկարկները, հատուկ հիմնադրված անտառսերմնային տնկադաշտերը):
Ձև N 8
ՊԻՏԱԿ
Տեսակի անվանումը _____________________________________________________
Քաշը (կգ) ___________________
Մթերումն իրականացնող տնտեսության անվանումը ____________________________________
Մթերման վայրը ______________________________________________________________________ (անտառպետություն, քառակուսի, տեղամաս) |
Մթերման ժամկետը «____» «_______________» 20 ____ թ.
Պահպանման ժամկետը մինչև _________________ ամիս:
Կ.Տ.
Ձև N 9
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՍԵՐՄԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ
«________________________________________» տնտեսություն վարող
(անվանումը)
Մթերված սերմի ծառաթփա- |
Անտառսերմնային բազա |
Մթերված սերմի մասին տեղեկություններ | ||||||||||
Դրական ծառի ընտրության անհատական քարտի N-ը |
Դրական տնկարկի անձնագրի N-ը |
Անտառ- |
Մթերման ժամկետը |
Տնտեսությունում ցանքի վայրը |
Մթերված սերմի կշիռը (կգ) |
Տնտե- |
Տնտե- |
Տնտե- |
Պահես- | |||
Անտառ- |
Քառա- |
Տեղա- | ||||||||||
Գիրքը լրացրեց __________________________________________________________ (անուն, ազգանուն, պաշտոն, ստորագրությունը) |
Գիրքը լրացվել է «____» «____________________» 20____թ.
Ձև N 10
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆԿԱՐԱՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Ցանքի բաժին
«________________________________________» տնտեսություն վարող
(անվանումը)
20 ------ թ. գարուն
N |
Անտառ- |
Քառակուսի N |
Տեղամաս N |
Ցանքի տարածքը հա (0,001 հա ճշտությամբ) |
Ցանված ծառաթփա- |
Ցանքսի ժամկետը (ամսաթիվ, ամիս, տարի) |
Ցանքի ձևը (մարգերով, շարքերով, ժապա- |
Ցանքա- |
Սերմերի ցանքի չափա- |
Ցանված սերմերի քանակը (կգ) |
Ցանքի խորությունը (սմ) |
Սերմերի ծագումը |
Սերմերի կարգը |
Սերմերի ստրատի- |
Կենսունակ սերմնա- |
Ցանքի վիճակը տեխնի- |
Ընդամենը |
«___» «________________» 20___ թ. | Կ.Տ. |
Հանձնաժողովի անդամներ ______________________________ ______________________________ ______________________________ ______________________________ ______________________________ ______________________________ _____________________________ |
Ձև N 11
«________________________________________» տնտեսություն վարող
(անվանումը)
20 թ. գարնանը, աշնանը /ընդգծել/ տնկարանների ցանքսի բաժնում և դպրոց-հողամասերում առկա տնկանյութը
Անտառ- |
Քառա- |
Տեղա- |
Ծառա- |
Տնկարանի ցանքսի բաժին |
Դպրոց-հողամաս |
Դուրսգրման ենթակա ցանքսատա- |
Կենսունակ սերմնա- |
1 հա-ի հաշվով ստանդարտ տնկանյութի ելքը | |||||||||||||
Հիմնադրման ժամկետը |
Մեկ տարեկան սերմնաբուսակներ |
Հիմնադրման ժամկետը |
Երկու և ավելի բարձր տարիքի սերմնաբուսակներ |
Հիմնադրման ժամկետը |
|||||||||||||||||
ընդա- |
այդ թվում տնկման համար պիտանի |
ընդա- |
այդ թվում տնկման համար պիտանի |
ընդա- |
այդ թվում տնկման համար պիտանի | ||||||||||||||||
հա |
հազ. հատ |
հա |
հազ. հատ |
հա |
հազ. հատ |
հա |
հազ. հատ |
հա |
հազ. հատ |
հա |
հազ. հատ |
հա |
հատ |
հազ. հատ | |||||||
Ա/տ մասնաճյուղի տնօրեն` |
____________________ | |
Հանձնաժողովի անդամներ` |
____________________ | |
____________________ | ||
____________________ | ||
____________________ | ||
Կ.Տ. |
____________________ | |
____________________ | ||
____ ___________ 20 թ. |
____________________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|