ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
|
6 նոյեմբերի 2001 թվականի |
թիվ 296 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՈՒ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժգ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն 2001 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի ու կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
2001 թ. սեպտեմբերի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի կատարողական
ա) ՀՀ կենտրոնական բանկի գործառնական ծախսեր
|
(հազ. դրամ) | ||||
| Տարե-կան |
Կատարո-ղական |
Տարվա նկատմ. կատար. %-ը | ||
| 1. | Ներգրավված դեպոզիտների, ստացված վարկերի, թողարկված արժեթղթերի, հաճախորդների հաշիվների մնացորդների դիմաց հաշվարկված տոկոսներ |
1,822,064 | 439,307 | 24 |
| 2. | Թղթադրամի և մետաղադրամի թողարկման, փոխադրման, պահպանման և ոչնչացման հետ կապված ծախսեր | 1,326,463 | 195,233 | 15 |
| 3. | Բանկային գործառնությունների իրականացման ընթացքում վճարված բոլոր տեսակի կոմիսիոն վճարներ | 255,244 | 151,511 | 59 |
| 4. |
Արտարժույթի, արժեթղթերի և թանկարժեք |
388,310 | 75,146 | 19 |
| 5. | Հիմնական միջոցների և այլ գույքի հաշվեկշռային մնացորդային արժեքից ցածր գնով վերագնահատումից և իրացումից առաջացած կորուստներ | 340,800 | 108,330 | 32 |
| 6. | Չմարված վարկերը և անհուսալի դեբիտորական պարտքերը հաշվեկշռից դուրս գրելու հետ կապված ծախսեր | 1,006,000 | 735,370 | 73 |
| 7. | Հիմնական միջոցների մաշվածքի հետ կապված ծախսեր | 1,249,813 | 476,462 | 38 |
| 8. | Բանկի գործունեության հետ կապված բոլոր տեսակի ծառայությունների դիմաց վճարներ | 75,736 | 25,025 | 33 |
| 9. | Վճարային համակարգերի սպասարկման հետ կապված ծախսեր | 84,976 | 15,612 | 18 |
| 10. | Գործարար տեղեկատվական համակարգի սպասարկման ծախսեր | 25,000 | 17,093 | 68 |
| 11. | Պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկման գծով ծախսեր | 1,312,914 | 870,867 | 66 |
| 12. | Կենտրոնական բանկի այլ ակտիվների` շենքերի, շինությունների, հիմնական միջոցների և այլ գույքի պահպանման ու սպասարկման հետ կապված ծախսեր | 213,155 | 124,277 | 58 |
| 13. | Կենտրոնական բանկի առջև դրված խնդիրների իրականացման հետ կապված այլ ծախսեր | 95,540 | 19,251 | 20 |
| 14. | Աուդիտի և խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարներ | 64,000 | 8,908 | 14 |
| Ընդամենը | 8,260,015 | 3,262,391 | 39 | |
բ) ՀՀ կենտրոնական բանկի վարչական ծախսեր
| Տարե-կան |
Կատա-րողական |
Տար- վա նկատմ. կատար. %-ը | ||
| 1. | Ապարատի պահպանման ծախսեր (աշխատակիցների աշխատավարձ, պարգևատրում, ՀՀ սոցապահովագրության պետական հիմնադրամին մուծումներ, անձնակազմի ուսուցում և վերապատրաստում, գործուղում, ներկայացուցչական ծախսեր, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսեր, փաստաթղթերի թարգմանություն, ՀՀ ԿԲ աշխատակիցների սոցիալական ապահովության այլ ծախսեր) | 1,605,022 | 869,035 | 54 |
| ա | աշխատակիցների աշխատավարձ | 1,103,633 | 664,402 | 60 |
| բ | պարգևատրում և նյութական խրախուսում | 110,363 | 9,530 | 9 |
| գ | ՀՀ սոցապահովագրության պետական հիմնադրամին մուծումներ | 178,200 | 75,748 | 43 |
| դ | անձնակազմի ուսուցում և վերապատրաստում | 64,020 | 33,146 | 52 |
| ե | գործուղում | 76,194 | 45,435 | 60 |
| զ | ներկայացուցչական ծախսեր | 21,804 | 11,338 | 52 |
| է | ծառայողական փոխադրամիջոցների շահագործում և սպասարկում | 48,410 | 28,113 | 58 |
| ը | փաստաթղթերի թարգմանություններ | 2,397 | 1,323 | 55 |
| 2. | Լրատվական տեղեկատվության և մասնագիտական գրականության ձեռքբերում | 22,879 | 9,447 | 41 |
| 3. | Փոքրարժեք և արագամաշ առարկաների դուրսգրման հետ կապված ծախսեր | 35,084 | 18,906 | 54 |
| 4. | Ծառայողական նպատակներով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսեր | 54,090 | 23,399 | 43 |
| 5. | Չնախատեսված ծախսեր | 15,000 | 2,577 | 17 |
| ԸՆԴԱՄԵՆԸ | 1,732,075 | 923,364 | 53 | |
|
Ընդամենը` ծախսեր` |
9,992,089 | 4,185,755 | 42 |