Գլխավոր տեղեկություն
Номер
N 40-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (20.03.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.04.02/10(250)
Принят
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
Дата принятия
19.03.2007
Подписан
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
19.03.2007
Дата вступления в силу
20.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

19 մարտի 2007 թ.
ք. Երևան

N 40-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«Սլավ Գրուպ» ՓԲԸ փակ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա տրամադրելու մասին

Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին կետով, 43-րդ հոդվածի 2-րդ կետի 11-րդ բաժնի 1-ին ենթակետով, ՀՀ մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 22.06.2002 թ. թիվ 844 որոշմամբ հաստատված «Մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեությունների լիցենզավորման կարգի» 3-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 12.03.07թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի եզրակացությունը, բավարարել «Սլավ Գրուպ» ՓԲ ընկերության 06.03.07թ. գրությամբ ներկայացված փակ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի հայտը և «Սլավ Գրուպ» ՓԲ ընկերությանը տրամադրել փակ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա` ք. Երևան, Հաղթանակի 1 փ. թիվ 1/1 հասցեում:

2. Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետին`

«Դերժավա-Ս» ՓԲԸ, ՀՎՀՀ 02500028

«Կոնվեկտ» ՓԲԸ, ՀՎՀՀ 02567479

«Սլավ Ֆուդ Ինտերնեյշնլ» ՓԲԸ, ՀՎՀՀ 00090959

ընկերությունների «ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքները` պահպանության պայմանների ապահովման դեպքում թույլատրել պահպանելու «Սլավ Գրուպ» ՓԲԸ մաքսային պահեստում:

 

Նախագահ`

Ա. Ավետիսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան