Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-19-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
18.01.2022
Подписан
ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող
Дата подписания
08.02.2022
Дата вступления в силу
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հունվարի 18-ին

 

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նոտարական գործողությունների իրականացումը և նոտարի մատուցած ծառայությունները վճարովի են: Նոտարական գործողությունների իրականացման կամ նոտարի մատուցած ծառայությունների վճարը վճարվում է նոտարին՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերությունից հանել «կարգով և» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) ապահովել «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարումը։»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.2-րդ հոդվածով.

 

 «Հոդված 27.2. Նոտարի պատասխանատվությունը «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում

 

1. «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում նոտարը ենթակա է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պատասխանատվության:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

 

 2022 թ. փետրվարի 8

Երևան
ՀՕ-19-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2022 թվական: