Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-190-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (02.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.11.22/69(1344) Հոդ.1156
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
25.10.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.11.2017
Дата вступления в силу
02.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին

 
«ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-262 օրենքի 31-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները բավարարվում են ապահովագրական (վերաապահովագրական) ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվներից՝ արտահերթ՝ հետևյալ հերթականությամբ.

1) առաջին՝ պարտադիր ապահովագրության պայմանագրերից բխող անձի կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները.

2) երկրորդ` պարտադիր ապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջներ.

3) երրորդ՝ կամավոր ապահովագրության պայմանագրերից բխող անձի կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները.

4) չորրորդ՝ կամավոր ապահովագրության պայմանագրից բխող այլ պահանջներ.

5) հինգերորդ՝ վերաապահովագրության ընդունած (ստանձնած) ռիսկերի գծով վերաապահովագրության պայմանագրերից բխող՝ անձի կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները.

6) վեցերորդ՝ վերաապահովագրության ընդունած (ստանձնած) ռիսկերի գծով վերաապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջներ.

7) առաջինից վեցերորդ հերթերում չընդգրկված ապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջներ:

Եթե ապահովագրության պայմանագրերից բխող պահանջների արժեքը գերազանցում է Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների մեծությունը, ապա գերազանցող մասը բավարարվում է սույն հոդվածով՝ ապահովագրության պայմանագրերից բխող համապատասխան պահանջների բավարարման համար նախատեսված հերթում: Եթե տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների մեծությունն է գերազանցում պահանջների արժեքը, ապա գերազանցող մասն ընդգրկվում է լուծարային միջոցների կազմում և օգտագործվում է օրենքով սահմանված կարգով:».

2) 2-րդ մասի «գ» ենթակետի երկրորդ նախադասության «իսկ ապահովագրական ընկերությունների լուծարման դեպքում՝ կյանքի ապահովագրական պայմանագրերից բխող պահանջները, եթե ապահովագրական ընկերությունն իրականացնում է կյանքի ապահովագրություն, և ոչ կյանքի ապահովագրական պայմանագրերից բխող պահանջները, եթե ապահովագրական ընկերությունն իրականացնում է ոչ կյանքի ապահովագրություն» բառերը փոխարինել «իսկ ապահովագրական ընկերությունների լուծարման դեպքում՝ ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները, որոնք բավարարվում են սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված հերթականությամբ» բառերով.

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցված գումարի չափով Բյուրոն պահանջի իրավունք է ձեռք բերում ապահովագրական ընկերության նկատմամբ այն հերթում (հերթերում), որի ընթացքում տվյալ տուժողը (պարտատերը), համաձայն սույն հոդվածի, իրավունք կունենար բավարարելու իր պահանջը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. նոյեմբերի 13
Երևան
ՀՕ-190-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան