ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի նոյեմբերի 13-ին
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի 55-րդ հոդվածի 3-11-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 85.60%-ը։
4. Գլխավոր դատախազության վարչության պետի, Երևան քաղաքի դատախազի, զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 80.79%-ը:
5. Մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազի և կայազորների զինվորական դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75.99%-ը:
6. Գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, գլխավոր դատախազության բաժնի պետի, գլխավոր դատախազության ավագ դատախազի, Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 71.19%-ը։
7. Գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի ավագ դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 66.39%-ը։
8. Գլխավոր դատախազության դատախազի, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետի, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 61.59%-ը:
9. Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 56.79%-ը։
10. Երևան քաղաքի դատախազության դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազների, զինվորական կենտրոնական դատախազության դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 51.99%-ը։
11. Մարզի, Երևան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 47.18%-ը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 30 Երևան ՀՕ-197-Ն |