ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի փետրվարի 5-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան վերստուգում նշանակելու դեպքում` վերստուգումներն իրականացնել այն մասով, որի համար հիմք է հանդիսացել որոշում կայացնելը:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի «է» կետը «ստուգման ընթացքում» բառերից հետո լրացնել «` 3 աշխատանքային օրում,» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 22 ՀՕ-2-Ն |