Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 3-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.01.20-2025.02.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.01.2025
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
14.01.2025
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
14.01.2025
Дата вступления в силу
28.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

      ԿՈԴ

050.0003 Ն. 14.01.25

 

14 հունվարի 2025 թվականի

թիվ 3-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-253-Ն օրենքի դրույթները, մասնավորապես՝ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասությունը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է .

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը, հայտարարություն ներկայացնելու կարգը և ժամկետները հաստատելու մասին» թիվ 20-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Հ. Խաչատրյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունվարի 2025 թվական: