ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի փետրվարի 5-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի 6-րդ հոդվածի երրորդ պարբերությունը «Մարզերի» բառից հետո լրացնել «, Երևան քաղաքի» բառերով, իսկ «սահմանվում են» բառից հետո` «սույն» բառով։
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ հոդվածով.
«Հոդված 6.1. | Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի սահմանների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 6-ում։»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 21 Երևան ՀՕ-50-Ն |
|
Հավելված 6 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Երևան քաղաքը սահմանակից է Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերին։
Երևան-Կոտայքի մարզ
Սահմանագիծը «Ա-Բ» կետերով հարում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի, Քասախի, Զովունիի, Ներքին Պտղնիի, Վերին Պտղնիի, Առինջի, Ջրվեժի, Հացավանի գյուղական համայնքների արտաքին սահմաններին։
Սահմանագիծն սկսվում է «Ա» հանգուցային կետից, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սասունիկի գյուղական համայնքների համար։ Սահմանագիծը հենակետ թիվ 1-ից շարունակվում է արևելյան ուղղությամբ մինչև Մասիս-Նուռնուս երկաթգիծը և հատում այն` հենակետ թիվ 2, այնուհետև մինչև անձրևատար ձորակը` հենակետ թիվ 3, ձորակով թեքվում է դեպի հյուսիս` մինչև ջրատարը` հենակետ թիվ 4։ Այնուհետև շարունակվում է ջրատարի հյուսիսային եզրով դեպի արևելք և անցնելով թ.թ. 5-8 հենակետերը, հասնում է մինչև հենակետ թիվ 9: Թիվ 9 հենակետից սահմանագիծը անցնում է զինվորական մասի հյուսիսարևմտյան կողմից շրջանցող ճանապարհով և հասնում Երևան-Աշտարակ մայրուղուն, հատում այն` հենակետ թիվ 10, այնուհետև մայրուղու երթևեկելի մասի հյուսիսային եզրով շարունակվում է հարավարևելյան ուղղությամբ մինչև հենակետ թիվ 11, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Պռոշյանի և Քասախի գյուղական համայնքների համար։
Թիվ 11 հենակետից սահմանագիծը շարունակվում է Երևան-Աշտարակ մայրուղու երթևեկելի մասի հյուսիսային եզրով մինչև հենակետ թիվ 12, թեքվում է հյուսիս-արևելք` մինչև Գևորգ Չաուշի 50 հասցեում գտնվող պարիսպը (նախկին Հայֆիլմ)` հենակետ թիվ 13, և, հյուսիսային մասով ընդգրկելով հենակետ թիվ 14` շրջանցում է այն, հասնում հենակետ թիվ 15։ Թիվ 15 հենակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք` մինչև հենակետ թիվ 16։ Սահմանագիծը, արևելյան եզրով շրջանցելով Կարմիր խաչի պարիսպը, հասնում է հենակետ թիվ 17, որը գտնվում է Քասախ գյուղի Զորավար Անդրանիկի 2-րդ փողոցի եզրին։ Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք և շարունակվում մինչև ջրատար խողովակի հյուսիսային եզրին գտնվող թիվ 18 հենակետ, ջրատար խողովակով շարունակվում մինչև Դավթաշեն թաղամասի խմելու ջրի կարգավորիչ ջրամբարի պարսպի հարավարևմտյան անկյունը` հենակետ թիվ 19։
Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք և, շրջանցելով ջրամբարը, անցնում է թիվ 20 հենակետով, հասնում հենակետ թիվ 21, որը գտնվում է ջրատար խողովակի հյուսիսային մասում, շարունակվում ջրատար խողովակով մինչև «Դավթաշեն-2» էլեկտրաենթակայանի պարիսպը` հենակետ թիվ 22, թեքվում հյուսիս` մինչև հենակետ թիվ 23, այնուհետև հյուսիս-արևելք և, անցնելով թ.թ. 24-27 հենակետերով, հասնում է անձրևատար ձորակին` հենակետ թիվ 28, ձորակով բարձրանում հյուսիս` մինչև հենակետ թիվ 29, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Քասախի և Զովունիի գյուղական համայնքների համար։
Սահմանագիծը թիվ 29 հենակետից թեքվում է հյուսիս-արևելք մինչև զինվորական մասի պարիսպը` հենակետ թիվ 30։ Այնուհետև հյուսիսային կողմով շրջանցելով զինվորական մասի պարիսպը և անցնելով թ.թ. 31-33 հենակետերը` հասնում է հենակետ թիվ 34-ին, որը գտնվում է զինվորական մասը շրջանցող պարսպի և Զովունի գյուղի 35-րդ փողոցի հատման մասում։ Թիվ 34 հենակետից սահմանագիծը անցնում է Դավթաշենի կաթսայատան պարսպին զուգահեռ ճանապարհի հյուսիսային եզրով դեպի հարավ, այնուհետև դեպի արևելք, անցնելով թ.թ. 35-37 հենակետերը, հասնում է հենակետ թիվ 38-ին, թեքվում դեպի հյուսիս` հենակետ թիվ 39, որը գտնվում է 4-րդ թաղամասով անցնող փողոցի եզրին։ Նույն փողոցով շարունակվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ, հասնում հենակետ թիվ 40, այնուհետև մինչև հենակետ թիվ 41, թեքվում է հյուսիս` էլեկտրական գծին զուգահեռ հասնում է հենակետ թիվ 42, որը գտնվում է Զովունի գյուղի գերեզմանոցից իջնող փողոցի եզրին։ Այնուհետև թեքվելով դեպի արևելք` ուղիղ գծով շարունակվում է մինչև «Արաքս» արդյունաբերական հանգույցի պարսպի հյուսիսային անկյունը` հենակետ թիվ 43, պարսպով անցնելով թիվ 44 հենակետը` շրջանցում է արդյունաբերական հանգույցը, հասնում հենակետ թիվ 45-ին, թեքվում դեպի հարավ-արևելք, մինչև Երևան-Եղվարդ ճանապարհը` հենակետ թիվ 46, հատում է ճանապարհը, հասնում հենակետ թիվ 47, որը գտնվում է էլեկտրաենթակայանի պարսպի հյուսիսարևմտյան անկյունում։ Թիվ 47 հենակետից հարավարևելյան կողմի պարսպով շրջանցում է այն և հասնում ենթակայանի պարսպի հյուսիսարևելյան անկյունը` հենակետ թիվ 48, թեքվում է դեպի հարավ-արևելք, հասնում Հրազդան գետը` հենակետ թիվ 49, որը գտնվում է գետի աջ ափին։ Սահմանագիծը շարունակվում է Հրազդան գետի աջ ափով` իր մեջ ընդգրկելով թ.թ. 50-52 հենակետերը։ Թիվ 52 հենակետից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է կիրճի հարավարևելյան եզրով՝ թիվ 53 հենակետով, հատում է ոռոգման ջրանցքը և շարունակվում մինչև ռադիոկայանի պարիսպը` հենակետ թիվ 54։ Թիվ 54 հենակետից թեքվելով դեպի արևելք, անցնում է կիրճի հարավային եզրով մինչև արտադրական օբյեկտի պարիսպը` հենակետ թիվ 55, ապա հենակետ թիվ 56, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Ներքին Պտղնի և Վերին Պտղնի համայնքների համար։ Այստեղից սահմանագիծը շրջանցում է պարիսպը, թեքվում հարավ-արևելք, հատելով երկաթգիծը մինչև հենակետ թիվ 57, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, երկաթուղուն զուգահեռ շարունակվում մինչև թիվ 58 հենակետ և թեքվելով դեպի հարավ-արևելք` հենակետ թիվ 59, ճանապարհի եզրով հասնում Երևան-Սևան մայրուղուն` հենակետ թիվ 60։ Այստեղից ճանապարհային հանգույցի հյուսիսային եզրով շարունակվում է դեպի հարավ-արևմուտք` մինչև Հ. Աճառյան փողոցին հատվելը` հենակետ թիվ 61, շարունակվում Աճառյան փողոցով մինչև Առինջ գյուղի մուտքի հարավարևմտյան եզր և հատում այն` հենակետ թիվ 62, որը գտնվում է երկաթգծի կամրջի եզրին և շարունակվելով երկաթգծի հյուսիսային եզրով մինչև Առինջ գյուղի Մաշտոցի 1-ին փակուղու վերջնամասը` Առինջ գյուղի կառուցապատման եզրով անցնում մինչև Առինջ գյուղի գերեզմանոցի հյուսիսարևմտյան անկյունը` հենակետ թիվ 63, շրջանցում է այն հարավային պարսպով մինչև գերեզմանատան հարավարևմտյան անկյունը` հենակետ թիվ 64։ Թիվ 64 հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք` շրջանցելով գերեզմանոցը հարավային կողմով, հիմնարկ-ձեռնարկությունների պարիսպներով շարունակվում է մինչև գերեզմանոցի արևելյան անկյունը` հենակետ թիվ 65, այնուհետև Աշխաբադի փողոցի երթևեկելի մասի արևելյան եզրով շարունակվում է դեպի հարավ` մինչև Գեներալ Բաբաջանյան փողոցին հատվելը` հենակետ թիվ 66, Գեներալ Բաբաջանյան փողոցի հյուսիսային եզրով թեքվում արևելք և հասնում հենակետ թիվ 67, նույն ուղղությամբ շարունակվում մինչև հենակետ թիվ 68, որը գտնվում է նույն փողոցի մայթի եզրին։ Այստեղից Առինջ գյուղի կառուցապատման եզրով շարունակվում է մինչև ջերմատան տարածքի հյուսիսարևելյան անկյունը` հենակետ թիվ 69, թեքվում հարավ, ջերմատան պարսպին զուգահեռ շարունակվում մինչև հենակետ թիվ 70, շարունակվում է մինչև հենակետ թիվ 71, որը գտնվում է Սաֆարյան փողոցի եզրին։ Թիվ 71 հենակետից սահմանագիծը շարունակվում է Սաֆարյան փողոցի արևելյան եզրով դեպի հարավ-արևմուտք, մինչև հենակետ թիվ 72, թեքվելով հարավ-արևելք` հասնում ջրատարին` հենակետ թիվ 73, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Առինջի և Ձորաղբյուրի գյուղական համայնքների համար։ Սահմանագիծը թիվ 73 հենակետից թեքվում է դեպի արևմուտք, ջրատարով և Ջրվեժի այգեգործական ընկերության հարավային սահմանով շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ մինչև Բագրևանդի փողոցի եզրը` հենակետ թիվ 74, թեքվում հարավ և Բագրևանդի փողոցի երթևեկելի մասի արևելյան եզրով շարունակվում մինչև հենակետ թիվ 75, որը գտնվում է Բագրևանդի և Թևոսյան փողոցների հատման անկյունում։ Այս հենակետից թեքվում է դեպի հյուսիս-արևելք` մինչև հենակետ թիվ 76, այնուհետև անցնում «Ռադիոէլեկտրոնիկայի» և «Բազալտ» գործարանների տարածքների հյուսիսային եզրով մինչև ջրի կարգավորիչ ջրամբարի հյուսիսարևելյան եզրը՝ հենակետ թիվ 77։ Թիվ 77 հենակետից թեքվում է հարավ և ջրամբարը շրջանցող ճանապարհով հասնում ձորակին` հենակետ թիվ 78, թեքվում է արևմուտք, ջրամբարի հարավային սահմանով հասնում «Բազալտ» գործարանի պարիսպը` հենակետ թիվ 79, թեքվում է հարավ և գործարանի տարածքի արևելյան եզրով շարունակվում մինչև Քոչինյան փողոց` թիվ 80 հենակետ, և փողոցի երթևեկելի մասի հարավային եզրով շարունակվում մինչև «Մայակ» բնակելի թաղամասի կառուցապատման արևելյան եզրը՝ թիվ 81 հենակետ։ Այդտեղից սահմանը թեքվում է հարավ, շարունակվում մինչև Ջրվեժի կիրճի եզրը, կիրճի եզրով թեքվում հարավ և հարավ-արևմուտք ու Ջրվեժ գյուղի կառուցապատման արևելյան եզրով հասնում է մինչև Քոչինյան փողոցի եզրը` հենակետ թիվ 83։ Այնուհետև նույն փողոցի հարավային եզրով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, շարունակվում սելավատար ձորակով մինչև «Մասիս» գործարանի տարածքի արևմտյան անկյունը` թիվ 84 հենակետ։ Այս հենակետից թեքվում է դեպի արևելք, անցնում «Ջրվեժ» արտադրական հանգույցի տարածքի և Ջրվեժ գյուղի կառուցապատման հարավային մասով մինչև գաջի նոր գործարան տանող ճանապարհի արևելյան եզրը՝ թիվ 85 հենակետ, որտեղից շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ գաջի նոր գործարան տանող ճանապարհի հարավային եզրով մինչև գործարանի տարածքի հյուսիսային եզրը, շրջանցում գործարանի տարածքը արևելյան ուղղությամբ` ընդգրկելով թ.թ. 86-88 հենակետերը։ Թիվ 88 հենակետից շարունակվում է ձորակով դեպի հարավ` մինչև թիվ 89 հենակետ, թեքվում է արևելք, բարձրանում մինչև թիվ 90 հենակետ։ Այստեղից թեքվում է հարավ-արևելք, հատում Երևանը շրջանցող ճանապարհը և հասնում թիվ 91 հենակետ։ Թիվ 91 հենակետից սահմանագիծը ձորակով շարունակվում է հյուսիսարևելյան ուղղությամբ մինչև թիվ 92 հենակետ։ Թիվ 92 հենակետից թեքվում է դեպի հարավ-արևելք` մինչև «Ցորեն» արգելավայրի տարածքի հարավարևմտյան անկյունում գտնվող թիվ 93 հենակետ։ Այստեղից սահմանագիծը «Ցորեն» արգելավայրի հարավային եզրով շարունակվում է մինչև հենակետ թիվ 94, այնուհետև շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ` մինչև Նուբարաշենի սարավանդի հյուսիսարևելյան եզրը` Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հացավան, Արարատի մարզի Բարձրաշեն համայնքների հանգուցային «Բ» հենակետ թիվ 95։
Երևան-Արարատի մարզ
Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հացավան, Արարատի մարզի Բարձրաշեն համայնքների հանգուցային «Բ» թիվ 95 հենակետից սահմանն անցնում է Գառնու ջրատարի հարավարևելյան մասով, այնուհետև թեքվում է դեպի հարավ, Նուբարաշենի սարահարթի արևելյան եզրով անցնելով թիվ 96 հենակետով, շարունակվում մինչև թիվ 97 հենակետ։ Թիվ 97 հենակետից սահմանագիծը հատում է անձրևատար ձորակը և հարավարևմտյան ուղղությամբ շարունակվում մինչև Գառնու ջրատարի պոմպակայանի հարավարևելյան անկյունը` հենակետ թիվ 98։ Թիվ 98 հենակետից սահմանագիծը, Նուբարաշենի սարահարթի հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թ.թ. 99-100 հենակետերը, հասնում է թիվ 101 հենակետին։ Թիվ 101 հենակետից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, շարունակվում մինչև թիվ 102 հենակետ։ Թիվ 102 հենակետից թեքվում է հարավ-արևելք` մինչև բլրի գագաթը` թիվ 103 հենակետ, և թեքվելով հարավ-արևմուտք` շարունակվում է մինչև թիվ 104 հենակետ, որն ընդհանուր է Բարձրաշեն, Ջրաշեն գյուղական համայնքների և Երևան քաղաքի համար, և նորից թեքվում դեպի հյուսիս-արևմուտք` մինչև թիվ 105 հենակետ, որը գտնվում է թռչնաբուծական ֆաբրիկա տանող ճանապարհի հարավային եզրին գտնվող ջրավազանի մոտ։ Թիվ 105 հենակետից թեքվում է դեպի հարավ-արևմուտք` թիվ 106 հենակետ, շարունակվում թռչնաբուծական ֆաբրիկայի հարավարևելյան եզրով մինչև թիվ 107 հենակետ և թեքվելով դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք` բարձր լարման էլեկտրական գծերի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև թիվ 108 հենակետ։ Թիվ 108 հենակետից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորակի ջրահավաքով շարունակվում է մինչև Արտաշատի ջրանցքի հյուսիսարևելյան եզրը` թիվ 109 հենակետ, որն ընդհանուր է Ջրաշեն, Նոր Կյուրին գյուղական համայնքների և Երևան քաղաքի համար, և անցնում ջրանցքի ձախ ափով մինչև թիվ 113 հենակետ, որը գտնվում է ջրանցքի կամրջակի մոտ և ընդհանուր է Նոր Կյուրին, Նոր Խարբերդ գյուղական համայնքների և Երևան քաղաքի համար։ Այս հատվածն ընդգրկում է թ.թ. 110-112 հենակետերը։ Սահմանագիծը, թիվ 113 հենակետից ջրանցքով անցնելով թիվ 114 հենակետը, շարունակվում է մինչև «Վիտամին» գործարանի տարածքի հարավային սահմանը` թիվ 115 հենակետ։ Թիվ 115 հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք և Նոր Խարբերդ գյուղական համայնքի վարչական տարածքի հյուսիսային եզրի ճանապարհով հասնում է թիվ 116 հենակետին, որն ընդհանուր է Այնթապ, Նոր Խարբերդ գյուղական համայնքների և Երևան քաղաքի համար։ Այնուհետև սահմանագիծը հատում է Երևան-Արտաշատ խճուղին` թիվ 117 հենակետ, և հասնում մինչև ոռոգման ջրանցքը` թիվ 118 հենակետ, այնուհետև ջրանցքի արևմտյան եզրով թեքվում է դեպի հարավ և ջրանցքով հասնում է մինչև թիվ 122 հենակետ։ Թիվ 122 հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք` թիվ 123 հենակետ, թեքվում է հյուսիս-արևմուտք` թիվ 124 հենակետ, թեքվում է հյուսիս-արևելք` թիվ 125 հենակետ։ Թիվ 125 հենակետից թեքվում է դեպի արևմուտք, հատում է երկաթգիծը և հասնում թիվ 126 հենակետին, որը գտնվում է Մասիս-Նորաբաց ճանապարհի եզրին և ընդհանուր է Երևան քաղաքի, Այնթապ և Նորաբաց գյուղական համայնքների համար։ Թիվ 126 հենակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, Մասիս-Զորակ ճանապարհով շարունակվում մինչև Դարակերտ գյուղական համայնք տանող ճանապարհի հետ հատվելը` թիվ 127 հենակետ, այնուհետև թեքվում հարավ-արևմուտք` Դարակերտի ճանապարհով մինչև թիվ 128 հենակետ, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Գետափնյա և Դարակերտ գյուղական համայնքների համար։ Թիվ 128 հենակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս` մինչև Ն. Չարբախի ջրանցքի հետ հատվելը` թիվ 129 հենակետ։ Թիվ 129 հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք և ջրանցքի հարավարևելյան եզրով շարունակվում մինչև թիվ 130 հենակետ, որը գտնվում է ջրանցքի և ոռոգման առվի հատման մասում։ Թիվ 130 հենակետից ոռոգման առվից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք` մինչև ոռոգման ջրանցքի եզրի թիվ 131 հենակետ։ Այնուհետև ջրանցքով թեքվում է դեպի հյուսիս` մինչև Երևանի կեղտաջրերի մաքրման կայանի տարածքի հարավարևմտյան անկյունը` թիվ 132 հենակետ, շարունակվում պարսպով դեպի հյուսիս` մինչև պարսպի հյուսիսարևմտյան անկյունը՝ հենակետ թիվ 133։ Այնուհետև թեքվելով դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, անցնելով թ.թ. 134-136 հենակետերը` սահմանագիծը հասնում է Շիրակի փողոցի 5-րդ նրբանցքին` հենակետ թիվ 137։ Նույն փողոցի մայթի արևմտյան եզրով սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս և հասնում մինչև թիվ 138 հենակետ, որը գտնվում է Շիրակի փողոցի 5-րդ նրբանցքից Գետափնյա գյուղական համայնք մտնող ճանապարհի խաչմերուկում։ Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս և հյուսիս-արևելք, հասնում թիվ 139 հենակետին, որը գտնվում է Մասիս-Նուռնուս երկաթգծի և ոռոգման առվի հատման տեղում։ Թիվ 139 հենակետից սահմանագիծը շարունակվում է ոռոգման առվով, ջրի հոսանքին հակառակ ուղղությամբ` մինչև թիվ 140 հենակետ, որը գտնվում է «Կարմիր բլուր» հնագիտական հողատարածքի եզրին։ Այստեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում Հրազդան գետը և նախագծային ճանապարհի արևմտյան եզրով շարունակվում մինչև Իսակովի պողոտային հատվելը` թիվ 141 հենակետ։ Սահմանագիծը շարունակվում է Իսակովի պողոտայի հարավարևելյան եզրով դեպի արևմուտք` մինչև թիվ 142 հենակետ, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Արարատի մարզի Արգավանդ և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների համար։
Երևան-Արմավիրի մարզ
Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդ և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների համար ընդհանուր «Գ» թիվ 142 հանգուցային հենակետից սահմանագիծը հատում է Իսակովի պողոտան, շարունակվում մինչև Էջմիածնի ջրանցքը` թիվ 143 հենակետ, այնուհետև թեքվելով դեպի արևմուտք` շարունակվում է ջրանցքի հյուսիսային եզրով, ջրի հոսանքի ուղղությամբ, մինչև Մերձավան գյուղական համայնք տանող ճանապարհի հետ հատվելը` թիվ 144 հենակետ, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Փարաքարի և Մերձավանի գյուղական համայնքների համար։ Այստեղից Մերձավան տանող ճանապարհի արևելյան եզրով սահմանագիծը շարունակվում է մինչև թիվ 145 հենակետ։ Թիվ 145 հենակետից սահմանագիծը Մերձավան գյուղը շրջանցող ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք` մինչև թիվ 146 հենակետ, ապա հյուսիս-արևմուտք` մինչև Այգեգինեգործության ինստիտուտի Հիդրոպոնիկայի տնտեսության հարավային սահմանը՝ հենակետ թիվ 147, այնուհետև արևելյան կողմով շրջանցելով Հիդրոպոնիկայի տնտեսությունը` պարսպի երկայնքով հասնում է հենակետ թիվ 148, որը գտնվում է Հիդրոպոնիկայի տնտեսության տարածքի հյուսիսարևմտյան անկյունում, այնուհետև ճանապարհով շարունակվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ մինչև Ստորին Հրազդանի ջրանցքի հարավային ափը` հենակետ թիվ 149։ Այս հենակետից սահմանագիծը անցնում է Ստորին Հրազդանի ջրանցքի հարավային եզրով արևելյան ուղղությամբ մինչև թիվ 150 հենակետ, որը գտնվում է կամրջի եզրին: Այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք` մինչև «Սպանդարյան» արտադրական հանգույցը շրջանցող ճանապարհը` թիվ 151 հենակետ, այնուհետև Սասունիկ տանող ճանապարհի արևմտյան եզրով հասնում է թիվ 152 հենակետին, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Արմավիրի մարզի Մերձավան համայնքի և Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի համար։
Երևան-Արագածոտնի մարզ
Սահմանագծի` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին հարող հատված սկսվում է «Դ» թիվ 152 հանգուցային հենակետից, որը գտնվում է Սասունիկ գյուղական համայնք տանող ճանապարհի եզրին։ Սահմանագիծն այս հենակետից դաշտային ճանապարհով շարունակվում է դեպի հյուսիս-արևելք` մինչև ոռոգման ջրանցքը` թիվ 153 հենակետ։ Այս հենակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ և շարունակվում մինչև թիվ 1 հենակետ։
«Ա» թիվ 1 հենակետով ամփոփվում է Երևանի սահմանագիծը։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանագծի նկարագրությունը
Երևան քաղաքի վարչական տարածքում է գտնվում նաև «Զվարթնոց» օդանավակայանը` կից տրանսպորտային, արտադրական և պահեստային տնտեսությունների («Տերմինալ») հողատարածքներով, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանը Երևան քաղաքին կապող ճանապարհի երթևեկելի մասն իր ճամփեզրով` Փարաքար և Թաիրով գյուղերի տարածքում։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքը հարում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին` «Ե» (հենակետ թիվ 154)-«Զ» (հենակետ թիվ 162) և Արմավիրի մարզին` «Զ» (հենակետ թիվ 162)-«Ե» (հենակետ թիվ 154)։