ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2008 թվականի N 1568-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 642-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 870-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Գյումրի քաղաքում իրականացվող ծրագրերի փոխհամաձայնեցումն ապահովելու անհրաժեշտությունից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության 2008 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 957-Ն որոշման N 1 հավելվածի IV բաժնի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի նիստի N 23 արձանագրությամբ հավանության արժանացած հավելվածի 4-րդ և 5-րդ բաժինների դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «Գյումրի քաղաքի պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնման ու զարգացման (Կումայրի) ծրագրի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 642-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի նիստի N 23 արձանագրությամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգով ամրագրված` Գյումրու տեխնոպարկի և «Կումայրի» արգելոցի զարգացման բիզնես-մոդելի ընտրությունից հետո 5-ամսյա ժամկետում` սույն կետի 1-ին ենթակետով սահմանված հանձնաժողովում քննարկել և`
ա. ծրագիրը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման,
բ. ծրագրի մշակման շրջանակներում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 295-Ն որոշմամբ հաստատված Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծով ամրագրված «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի իրավական կարգավիճակի վերաբերյալ:».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 870-Ն որոշման N 1 հավելվածի 127-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 29 Երևան |
|