ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2008 թվականի N 1464-Ն
«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարչի ընտրության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի N 374-Ա որոշմամբ նախատեսված միջազգային մրցույթի անցկացման մրցույթի հրավերի փաթեթին՝ համաձայն հավելվածի, որը բաղկացած է «Կառավարչի ծառայություններ» մրցույթի հրավերից և կառավարման պայմանագրից։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի N 374-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին իրավունք վերապահել ամփոփելու մրցույթի արդյունքները և դրանք սահմանված կարգով ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի N 1464-Ն որոշման |
Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ
Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր I+II
BMZ-Nr. 2007 70 214
ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
ԿԱՌԱՎԱՐՉԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
2009 թ.
Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ
Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր I+II
BMZ-Nr. 2007 70 214
Մրցույթի հրավեր
Բովանդակություն:
Մաս 1. Հրավերի նամակ
Մաս 2. Մրցույթի և Պայմանագրի դրույթներ
Մաս 3. Կառավարման պայմանագրի նախագիծ
Մ ա ս 2
Մրցույթի եվ Պայմանագրի դրույթներ
Բովանդակություն
1. Ընդհանուր դրույթներ
1.1 Նախաբան
1.2 Մրցույթի հրավերի փաստաթղթեր
1.3 Անհամապատասխան Առաջարկներ
1.4 ՄՀ և տեղեկատվության պարզաբանում
1.5 Տեղանքի այցելություններ
1.6 Տվյալների սենյակ
1.7 Նախամրցութային հանդիպում (կոնֆերանս)
1.8 ՄՀ փոփոխություն
1.9 Պարզաբանումների նպատակով Մրցութային հանձնաժողովի հետ հաղորդակցման կարգը
1.10 Մրցութային հանձնաժողովի կողմից տրամադրվող տեղեկատվություն
1.11 Ժամանակացույց
2. Առաջարկների ներկայացում
2.1 Առաջարկի բնօրինակը, պատճենները և ստորագրումը
2.2 Տեխնիկական և Ֆինանսական Առաջարկների կնքումը և պիտակավորումը
2.3 Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը
2.4 Առաջարկների վավերականության ժամկետը
2.5 Առաջարկների հետ վերցնելը
3. Ծառայությունների մատուցման հայտի բովանդակությունը («Տեխնիկական առաջարկ»)
3.1 Առաջարկի բովանդակությունը
3.2 Տեխնիկական Առաջարկ Մաս I - Մեթոդաբանություն, Աշխատանքային պլան և Անձնակազմի մասին տեղեկություններ
3.3 Տեխնիկական Առաջարկ Մաս II - Հայտային երաշխիք
3.4 Տեխնիկական Առաջարկ Մաս III - Առաջարկի ներկայացման նամակ
3.5 Տեխնիկական Առաջարկ Մաս IV - Հայտատուի Փաստաթղթեր և դրանց ներկայացվող պահանջներ
3.6 Տեխնիկական Առաջարկ Մաս V - Լիազորագիր
3.7 Տեխնիկական Առաջարկ Մաս VI - Նախապես տպագրված լրացուցիչ գրականություն
4. Ֆինանսական Առաջարկ
5. Առաջարկները և Կառավարման պայմանագրի նախագիծը
5.1 Ընդհանուր դրույթներ
5.2 Առաջարկները` որպես պարտավորեցնող փաստաթուղթ
5.3 Առաջարկների պատրաստման ծախսերը
5.4 Գաղտնիություն
5.5 Առաջարկն ընդունելու կամ մերժելու իրավունք
6. Վճարման պայմաններ
6.1 Ընդհանուր
6.2 Կառավարման վճար
7. Ծառայությունների մատուցման կազմակերպում
7.1 Ընդհանուր նախապատմություն
7.2 Ծրագրի կազմակերպում
7.3 Պահանջվող ծառայություններ
7.4 Ղեկավար Անձնակազմի վերաբերյալ դրույթներ
7.5 Ղեկավար Անձնակազմի պարտականությունները
7.6 Կատարողական ցուցանիշները
8. Ծառայությունների մատուցման հայտերի և գնային առաջարկի գնահատում
8.1 Առաջարկների բացում
8.2 Տեխնիկական առաջարկների բացում
8.3 Ֆինանսական առաջարկների բացում
8.4 Առաջարկների գնահատում
8.5 Տեխնիկական առաջարկների գնահատում
8.6 Ֆինանսական առաջարկների գնահատում
8.7 Առաջարկների ընդհանուր գնահատում
8.8 Մրցութային հանձնաժողովի հետազոտելու և պարզաբանումներ պահանջելու իրավունքը
8.9 Կապը Մրցութային հանձնաժողովի և ՋՏՊԿ հետ
8.10 Կոռուպցիա և խարդախություն
8.11 Շահերի բախում
9. Պայմանագրի վերջնական շնորհում
9.1 Հաղթող ճանաչված Հայտատուն
9.2 Կառավարման պայմանագրի շնորհում
9.3 Կառավարման պայմանագրի ստորագրում
9.4 Կատարողական երաշխիք
9.5 Պայմանագիրը չստորագրելու և Կատարողական երաշխիք չտրամադրելու հետևանքները
Հավելված Ա. Կառավարման պայմանագրի նախագիծ
Հավելված Բ . Հայտային երաշխիքի ձև
Հավելված Գ. Հայտային գնի ձև
Հավելված Դ. Հայտը ներկայացմնելու նամակի ձև
Հավելված Ե. Ինքնակենսագրության ձև
Հավելված Զ. Աշխատակազմի փորձառության աղյուսակ
1. Ընդհանուր դրույթներ
1.1 . Նախաբան
Պետական կոմիտեի կողմից սույն Մրցույթի Հրավերի տրամադրումը պաշտոնական հրավեր է կարճ ցուցակում ընդգրկված բոլոր ընկերություններին կամ կոնսորցիումներին` ներկայացնելու տեխնիկական և ֆինանսական առանձին առաջարկներից բաղկացած առաջարկ: Ընկերությունները կամ ընկերությունների կոնսորցիումները («Հայտատու» կամ «Հայտատուներ») հրավիրվում են ներկայացնելու պատասխան (Առաջարկ) սույն մրցույթի հրավերին:
Կառավարչի ընտրության յուրաքանչյուր առաջարկի որակավորում կուսումնասիրվի և կգնահատվի ՀՀ կառավարության որոշման համաձայն ստեղծված մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Մրցութային հանձնաժողով) կողմից`Կառավարչի ընտրության գործընթացում` համաձայն Մրցույթի հրավերի բաժին 8-ի:
Կառավարչի ընտրության ընթացքը կղեկավարվի Մրցութային հանձնաժողովի նախագահի կողմից, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի (այսուհետ` ՋՏՊԿ) նախագահը, որը հետագայում, KfW հաստատումից հետո, կառաջարկի հաստատելու պայմանագրի ստորագրումը ընտրված հայտատուի հետ: Համաձայն ՀՀ գործող օրենսդրության Մրցութային հանձնաժողովը որոշումներ կընդունի, KfW հաստատումից հետո, առաջարկի գնահատման և պայմանագրի շնորհման հարցերի վերաբերյալ:
Մրցույթի ընթացակարգը կիրականացվի համաձայն «Զարգացող երկրների հետ ֆինանսական համագործակցության խորհրդատուների նշանակման ուղեցույցի», կիրառվելիության հնարավորության սահմաններում, ինչը կարելի է գտնել KfW ինտերնետային կայքում (տես www.kfw.de):
1.2 . Մրցույթի հրավերի փաստաթղթեր
Կառավարչի կողմից պահպանվող, շահագործվող և ղեկավարվող սպասարկման տարածքների շրջանակը, ծառայությունները, գույքը, ընթացակարգերը, որոնց պետք է հետևել Կառավարչի ընտրության ընթացակարգի և Պայմանագրի նախագծի պայմանների և ժամկետների ընթացքում, նշված են Մրցույթի հրավերում (այսուհետ` ՄՀ):
ՄՀ փաստաթղթերը ներառում են.
- Հրավերի նամակ |
|
| |
- Մրցույթի հրավեր |
|
| |
- Մրցույթի հրավերի Հավելված Ա |
- |
Կառավարման Պայմանագրի նախագիծ | |
- Մրցույթի հրավերի Հավելված Բ |
- |
Հայտային երաշխիքի ձև | |
- Մրցույթի հրավերի Հավելված Գ |
- |
Հայտային գնի ձև | |
- Մրցույթի հրավերի Հավելված Դ |
- |
Հայտը ներկայացնելու նամակի ձև | |
- Մրցույթի հրավերի Հավելված Ե |
- |
Ինքնակենսագրականի ձև | |
- Մրցույթի հրավերի Հավելված Զ |
- |
Աշխատակազմի փորձառության աղյուսակ |
ՄՀ կամ ՄՀ հավելվածների վերաբերյալ փոփոխությունները, առկայության դեպքում, տրամադրվում են Մրցութային հանձնաժողովի կողմից:
Հայտատուների առաջարկների բնօրինակները պետք է լինեն անգլերեն լեզվով (դրանց հայերեն կամ ռուսերեն օրինակների հետ միասին) և կառավարչի ընտրության ընթացքը պետք է իրականացվի անգլերեն լեզվով:
1.3 Անհամապատասխան Առաջարկներ
Հայտատուներից յուրաքանչյուրը պետք է ուշադիր ուսումնասիրի ՄՀ փաթեթում պարունակվող բոլոր ցուցումները, պայմաններն ու պահանջները, ձևերը, մասնագրերը և այլ տեղեկատվությունը: Մրցութային հանձնաժողովը կարող է ներկայացված Առաջարկը ճանաչել հրավերին չհամապատասխանող և մերժել այն, եթե Հայտատուն.
- չի ներկայացրել ՄՀ-ով պահանջվող բոլոր փաստաթղթերը և ամբողջական տեղեկատվությունը,
- ներկայացրել է Առաջարկ, որն էապես չի համապատասխանում ՄՀ պայմաններին և պահանջներին: ՄՀ-ի իմաստով «Էականորեն Համապատասխանող» համարվում է այն Առաջարկը, որը համապատասխանում է ՄՀ փաստաթղթերի բոլոր պայմաններին, պահանջներին և մասնագրերին` առանց որևէ էական շեղումների, վերապահումների, պայմանականությունների կամ թերությունների:
Զգալի են համարվում այն շեղումները, վերապահումները, պայմանական դրույթները կամ թերությունները, որոնք.
- էապես փոխում են պայմանագրի կատարողականությունը կամ որակը կամ գործունեության շրջանակները,
- զգալիորեն չեն համապատասխանում ՄՀ-ին, կամ սահմանափակում են ՋՏՊԿ իրավունքները կամ Հաղթող Հայտատուի պարտականությունները,
- կարող են անհավասար մրցակցային պայմաններ ստեղծել «Էականորեն Համապատասխանող» առաջարկներ ներկայացրած Հայտատուների համար:
1.4 ՄՀ և տեղեկատվության պարզաբանում
Կարճ ցուցակում ընդգրկված Հայտատուները կարող են լրացուցիչ պարզաբանումներ պահանջել ՄՀ Փաստաթղթերի կամ Մրցութային հանձնաժողովի կողմից տրամադրվող տեղեկատվության վերաբերյալ հետևյալ կարգով.
Հայտատուները Մրցութային հանձնաժողովին (և պատճենը մրցույթի գործակալին) պետք է ներկայացնեն իրենց խնդրանքը գրավոր և ստորագրված հարցերի ձևով` գործակալի կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ ֆաքսով` ՄՀ 2.3 կետում նշված հասցեով և համարով, ոչ ուշ քան Առաջարկի ներկայացման վերջնաժամկետից երեք շաբաթ առաջ;
Մրցութային հանձնաժողովը պարտավոր է գրավոր պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք ներկայացվել են ՄՀ 1.4 ենթակետի պայմաններին համապատասխան «Պատասխաններ հարցերին» կոչվող Փաստաթղթում: «Պատասխաններ հարցերին» Փաստաթղթում նշված են լինելու բոլոր հարցերը, առանց նշելու հարց տվող Հայտատուի անունը: Կրկնվող կամ նմանատիպ հարցերի դեպքում Մրցութային հանձնաժողովը կարող է ներկայացնել այն որպես մեկ հարց և պատասխան: Հարցերն ու պատասխանները կտրամադրվեն կարճ ցուցակում ընդգրկված բոլոր հայտատուներին միաժամանակ:
1.5 Տեղանքի այցելություններ
Մրցութային հանձնաժողովը «նշված ամսաթվին» բոլոր հայտատուներին հրավիրում է այցելել և ֆիզիկական ուսումնասիրություն կատարել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը և ենթակառուցվածքը և դրանց շրջապատը («Տեղանքի այցելություն»): Այդ այցելությունները պարտադիր բնույթ չեն կրում, այնուամենայնիվ Հայտատուներին խորհուրդ է տրվում կատարել այդ այցելությունները, որպեսզի հնարավորություն ունենան ստանալ այն ամբողջ տեղեկատվությունը, որը կարող է անհրաժեշտ լինել Առաջարկը ներկայացնելու և Պայմանագիրը կնքելու համար: Տեղանքի այցելությունները տեղի կունենան հետևյալ օրերին.
Նոր Ակունք ՓԲԸ
Ամսաթիվ
Վայր
Ժամ
Լոռի-ջրմուղկոյուղի ՓԲԸ
Ամսաթիվ
Վայր
Ժամ
Շիրակ-ջրմուղկոյուղի ՓԲԸ
Ամսաթիվ
Վայր
Ժամ
ՋՏՊԿ կթույլատրի Հայտատուներին, նրանց աշխատողներին, խորհրդատուներին կամ գործակալներին մուտք գործել շինություններ և տարածքներ` զննում անցկացնելու նպատակով, այն պայմանով միայն, որ Հայտատուն և իր աշխատակիցները, խորհրդատուները կամ գործակալները կազատեն Մրցութային հանձնաժողովին և ՋՏՊԿ-ին (միասին՝ «Իշխանություններ») և վերջիններիս աշխատակիցներին, խորհրդատուներին և գործակալներին նշված այցելությունների արդյունքում տեղի ունեցած մարդկային զոհերի կամ մարմնական վնասվածքների, նյութական կորուստների կամ վնասների, ինչպես նաև ցանկացած այլ կորուստների, վնասների ու կրած ծախսերի դիմաց ամեն տեսակի նյութական և այլ պատասխանատվությունից՝ ստանձնելով դրանց հետ կապված ողջ պատասխանատվությունը:
Մրցութային հանձնաժողովը գրանցելու է Տեղանքի այցելությունների Հայտատուներին: Տեղանքի այցելությունների ընթացքում կարող են մասնակցել նաև KfW ներկայացուցիչները և մրցույթի գործակալը:
1.6 Տվյալների սենյակ
ՋՏՊԿ ամսաթվից կապահովի տվյալների սենյակների հիմնումը Հայաստանում` Ընկերությունների գրասենյակներում, Հայտատուներին և նրանց ներկայացուցիչներին համապատասխան տվյալներ և փաստաթղթեր տրամադրելու համար, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 15:00 մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը:
Յուրաքանչյուր հայտատու Մրցութային հանձնաժողովին գրավոր կտեղեկացնի, թե երբ է մտադրվում այցելել տվյալների սենյակ: Յուրաքանչյուր հայտատու պետք է ներկայացնի նաև տվյալների սենյակ այցելող ներկայացուցիչների ցանկը:
1.7 Նախամրցութային հանդիպում (կոնֆերանս)
Մրցութային հանձնաժողովը Նախամրցութային հանդիպում կանցկացնի ամսաթվին, որը տեղի կունենա ՋՏՊԿ-ում, Երևան, Հայաստան: Հանդիպման նպատակն է կարճ ցուցակում ընդգրկված Հայտատուներին ներկայացնել ՄՀ տեխնիկական ծանոթություն ու համառոտ նկարագրություն: Մրցութային հանձնաժողովը կկազմի և կբաշխի հանդիպման արձանագրությունը, սակայն այս արձանագրությունը որևէ կերպ չի փոփոխի ՄՀ: Հայտատուների ներկայությունն այդ հանդիպմանը պարտադիր բնույթ չի կրում: Որևէ Հայտատուի բացակայությունը չի ենթադրում, որ նրա առաջարկը կորակազրկվի Մրցութային հանձնաժողովի կողմից:
1.8 ՄՀ փոփոխություն
Մինչև Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը, ցանկացած պահի Մրցութային հանձնաժողովը, KfW կողմից նախնական հաստատում ստանալուց հետո, կարող է փոփոխություն մտցնել ՄՀ-ում` համապատասխան «Լրացումներ» հրապարակելով: Ուրիշ ոչ մի եղանակով հաղորդված կամ ներկայացված տարբերակներն ՄՀ փոփոխություններ չեն համարվի:
Նման կերպով արված ցանկացած Լրացում համարվում է ՄՀ փաթեթի անբաժանելի մաս: Լրացումների մասին պետք է գրավոր ծանուցում ուղարկվի կարճ ցուցակում ընգրկված բոլոր Հայտատուներին: Կարճ ցուցակում ընգրկված հայտատուներն իրենց հերթին պետք է Մրցութային հանձնաժողովին և մրցութային գործակալին գրավոր տեղեկացնեն յուրաքանչյուր Լրացում ստանալու մասին:
Անհրաժեշտության դեպքում Մրցութային հանձնաժողովը կարող է երկարացնել Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը, որպեսզի Հայտատուներն իրենց Առաջարկները պատրաստելիս հնարավորություն ունենան հաշվի առնել կատարված Լրացումները:
1.9 Պարզաբանումների նպատակով Մրցութային հանձնաժողովի հետ հաղորդակցման կարգը
Կառավարչի ընտրության գործընթացի ընթացքում տեղեկատվություն և պարզաբանում ստանալու խնդրանքով Հայտատուները կարող են դիմել միայն Մրցութային հանձնաժողովին վերջնաժամկետից երեք շաբաթ առաջ գրավոր կերպով հարցերն ուղղելով հետևյալ հասցեով.
Պրն Նորայր Պետրոսյան
ՀՀ Տարածքային կառավարման նախարարության
Ջրային տնտեսության պետական կոմիտեի
Աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Մրցութային հանձնաժողովի քարտուղար
Հայաստանի Հանրապետություն
Երևան 0010, Վարդանանց փողոց, 13ա
Հեռախոս`
Ֆաքս + 37410 54-06-13 540603
E-mail: scws@netsys.am
Պարզաբանման հարցումի պատճեն պետք է ուղարկվի նաև մրցույթային գործակալին ՄՀ 2.3 կետում նշված հասցեով:
1.10 Մրցութային հանձնաժողովի կողմից տրամադրվող տեղեկատվություն
Յուրաքանչյուր Հայտատու ինքն է պատասխանատվություն կրում Առաջարկի կազմման, բանակցությունների իրականացման կամ հետագայում Կառավարչի կողմից ծառայությունների մատուցման նպատակով իր սեփական անկախ հետազոտությունները, ուսումնասիրությունները կատարելու, ինչպես նաև անկախ խորհրդատուների ծառայություններից օգտվելու համար` զգուշավորություն ցուցաբերելով իր հայեցողությամբ:
Կառավարչի ընտրության ընթացակարգի, ինչպես նաև պայմանագրի տևողության ընթացքում Մրցութային հանձնաժողովը և ՋՏՊԿ, նրա խորհրդատուները, աշխատողները, խորհրդականները կամ գործակալները չեն կրում ոչ մի պատասխանատվություն և չեն տալիս որևէ երաշխիք ՄՀ-ում ներկայացված տեղեկատվության ճշտության կամ ամբողջականության համար: Մրցութային հանձնաժողովը և ՋՏՊԿ, նրա խորհրդատուները, աշխատողները, խորհրդականները կամ գործակալները չեն կարող որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից պատասխանատվության ենթարկվել այն վնասի համար, որ հասցվել է Կառավարչի ընտրության ընթացքում ՄՀ միջոցով տրամադրված, ինչպես նաև պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում տրամադրված ինֆորմացիայի օգտագործման արդյունքում:
Հայտատուները չպետք է որպես հիմք ընդունեն Մրցութային հանձնաժողովի և ՋՏՊԿ, կամ նրա խորհրդականների, աշխատողների, խորհրդատուների կամ գործակալների կողմից արված բանավոր հայտարարությունները:
1.11 Ժամանակացույց
Մրցութային հանձնաժողովի հաշվարկներով Կառավարչի ընտրության գործընթացն ավարտելու համար կպահանջվի մոտավորապես 4 ամիս` սկսած ՄՀ-ի տրամադրման պահից մինչև Մրցութային հանձնաժողովի կողմից Հաղթողի («Հաղթող Հայտատու») ճանաչման պահը: Կառավարչի ընտրության գործընթացի համար սահմանված ժամանակացույցը հետևյալն է.
Առաջադրանք |
Ամսաթվեր |
Մրցույթի հրավերի տրամադրում |
x |
Տվյալների սենյակի բացում |
x |
Նախամրցութային հանդիպում/կոնֆերանս |
x+20 օր |
Տեղանքի այցելություններ |
x+21 օր |
Հայտատուների կողմից հարցերի ներկայացման վերջնաժամկետ |
x+44 օր |
Հարցերի պատասխաններ փաստաթղթի տրամադրում |
x+50 օր |
Հայտի ներկայացման և տեխնիկական առաջարկի բացման վերջնաժամկետ |
x+65 օր |
Տեխնիկական առաջարկների գնահատում |
x+90 օր |
KfW կողմից տեխնիկական գնահատման հաստատում |
x+95 օր |
Ֆինանսական առաջարկների բացում և պայմանագրի շնորհման վերաբերյալ առաջարկ |
x+100 օր |
KfW կողմից պայմանագրի շնորհման հաստատում |
x+105 օր |
Պայմանագրի շնորհում |
x+105 օր |
Պայմանագրի ստորագրում |
x+112 օր |
Պայմանագրի մեկնարկային օր |
x+140 օր |
Մրցութային հանձնաժողովը, KfW նախնական հաստատումից հետո, առանց Հայտատուներին նախնական տեղեկացման կարող է փոփոխել ժամանակացույցը: Հայտատուներին խորհուրդ չի տրվում որպես հիմք ընդունել ՄՀ նշված ժամանակացույցը, և Մրցութային հանձնաժողովը և ՋՏՊԿ ոչ մի պատասխանատվություն չեն կրում նշված ժամանակացույցի փոփոխման պատճառով առաջացած հետևանքների համար:
2. Առաջարկների ներկայացում
2.1 Առաջարկի բնօրինակը, պատճենները և ստորագրումը
Յուրաքանչյուր Հայտատու պետք է պատրաստի և ներկայացնի իր Առաջարկի ստորագրված և անվան սկզբնատառերով կնքված և էջերը ստորագրված անգլերեն մեկ բնօրինակ և այդ բնօրինակի յոթ պատճեններ (հայերեն կամ ռուսերեն տարբերակով) Մրցութային հանձնաժողովին: Անգլերեն բնագրի և պատճենների միջև որևէ անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվելու է անգլերեն բնագրին:
Բացի այդ անգլերեն լեզվով մեկական օրինակներ պետք է ներկայացվեն նաև KfW և մրցույթային գործակալին:
KfW- ին և մրցութային գործակալին ուղարկվող անգլերեն բնօրինակը և, պատճենները յուրաքանչյուրը պետք է ներառեն CD-ROM, որը պարունակում է անգլերեն լեզվով տեխնիկական մրցույթի էլեկտրոնային տարբերակը: Այդ CD-ROM -ը չպետք է պարունակի որևէ ֆինանսական տեղեկատվություն:
Հայտատուի կողմից լիազորված անձը (կամ անձինք) պետք է ստորագրի (ստորագրեն) ներկայացված Առաջարկը հետևյալ կարգով.
ա) ստորագրի (ստորագրեն) Հայտատուի կողմից ներկայացվող նամակի բնօրինակը, և
բ) իր(իրենց) ստորագրությամբ հաստատի(են) առաջարկության բնագրի բոլոր էջերը, բացառությամբ առանց փոփոխությունների ներկայացված գրականության տպագիր էջերի:
Առաջարկը ներկայացնելու գործընթացում Հայտատուի անունից հանդես գալու համար լիազորված անձը (կամ անձինք) պետք է ներկայացնի(ներկայացնեն) համապատասխան Լիազորագիր (կամ երկրի օրենսդրության համաձայն հավասարազոր որևէ այլ փաստաթուղթ, որը կապացուցի, որ անձը կամ անձինք իրավասու են ստորագրել ընկերության անունից), որը պետք է ընդգրկված լինի Առաջարկում և Տեխնիկական Առաջարկի Մաս 5-ում:
Ներկայացված Առաջարկի տեքստում կատարված ամեն տեսակի լրացումները, ջնջումները և փոփոխությունները ճանաչվում են վավերական միայն Հայտատուի լիազորված անձի ստորագրությամբ հաստատվելու դեպքում:
2.2 Տեխնիկական և Ֆինանսական Առաջարկների կնքումը և պիտակավորումը
Յուրաքանչյուր Հայտատու պետք է.
- կնքի իր Տեխնիկական Առաջարկի բնօրինակը և յուրաքանչյուր պատճենը մի առանձին ծրարի մեջ, որի վրա պետք է փակցված լինի պիտակ Հայտատուի անվամբ և գրված լինի «Տեխնիկական Առաջարկ» բառերը («Տեխնիկական առաջարկի ծրար»),
- կնքի իր Ֆինանսական Առաջարկի բնօրինակը և յուրաքանչյուր պատճենը մի առանձին ծրարի մեջ, որի վրա պետք է փակցված լինի պիտակ Հայտատուի անվամբ և գրված լինի «Ֆինանսական Առաջարկ» բառերը («Ֆինանսական առաջարկի ծրար»),
- Տեխնիկական Առաջարկի կնքված Ծրարը և Ֆինանսական Առաջարկի կնքված Ծրարը տեղադրի մեկ այլ երրորդ ծրարի կամ փաթեթի մեջ («Արտաքին Ծրար»), որի վրա պետք է նշված լինի «Կառավարչի կողմից ծառայությունների տրամադրման առաջարկ»:
Մրցույթի հրավերում նշված բոլոր ծրարները պետք է հասցեագրված լինեն Մրցութային հանձնաժողովին, որի հասցեն ներկայացված է ՄՀ 2.3. կետում, և իրենց վրա կրեն հետևյալ գրությունը. «ՉԲԱՑԵԼ ՄԻՆՉԵՎ ժամը 10:00...__2008 թ.», որտեղ պետք է նշվի Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը՝ օրը և ժամը:
Եթե Արտաքին Ծրարներից որևէ մեկը կնքված և պիտակավորված չլինի ՄՀ պահանջների համաձայն, Մրցութային հանձնաժողովը պատաս-խանատվություն չի կրի Առաջարկը կորելու կամ ժամանակից շուտ բացվելու համար: Եթե Արտաքին Ծրարներից որևէ մեկը բացահայտում է Հայտատուի ինքնությունը, Մրցութային հանձնաժողովը չի երաշխավորում առաջարկի անանունությունը, սակայն այս բացահայտումը Առաջարկը մերժելու հիմքեր չի ստեղծում:
2.3 Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը
Առաջարկները ՋՏՊԿ-ին պետք է ներկայացվեն ամսաթվին, հետևյալ հասցեով.
ՀՀ Տարածքային կառավարման նախարարության
Ջրային տնտեսության պետական կոմիտե
Պրն Նորայր Պետրոսյան
Աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Մրցութային հանձնաժողովի քարտուղար
Հայաստանի Հանրապետություն
Երևան 0010, Վարդանանց փողոց, 13ա
Հեռախոս`
Ֆաքս + 37410 54-06-13 540603
E-mail: scws@netsys.am
Բացի այդ, համաձայն 2.1 կետի առաջարկի օրինակները պետք է ներկայացվեն նաև KfW և մրցույթային գործակալին հետևյալ հասցեներով.
KfW Development Bank
Department L III a 5
Mrs. Josefine Thom
Palmengartenstrasse 5-9
60325 Frankfurt, Germany
Tender Agent
Kommunalkredit Public Consulting GmbH
Mr. Alexander Linke
TՖrkenstrasse 9
1092 Vienna, Austria
Մրցութային հանձնաժողովը կարող է, KfW կողմից նախնական հաստատումը ստանալուց հետո և Առաջարկների ներկայացման վերջնաժամկետից առնվազն մեկ օրացուցային շաբաթ առաջ երկարացնել Առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը` փոփոխության ենթարկելով սույն ՄՀ: Այդ դեպքում Մրցութային հանձնաժողովի բոլոր իրավունքներն ու պարտականությունները կերկարացվեն մինչև երկարացված ժամկետի վերջը:
Հայտատուները պարտավոր են ներկայացնել իրենց Առաջարկներն առձեռն կամ գործակալի միջոցով: Առաջարկների ներկայացումը ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով արգելվում է: Իր առաջարկը ժամանակին ՄՀ նշված հասցեով ներկայացնելու համար պատասխանատու է միայն ինքը՝ Հայտատուն` անկախ ամեն տեսակի տրանսպորտային և այլ խնդիրներից:
Վերջնաժամկետը լրանալուց հետո Մրցութային հանձնաժողովի կողմից ստացված ցանկացած Առաջարկ ենթակա է մերժման և վերադարձման առանց այն բացելու:
2.4 Առաջարկների վավերականության ժամկետը
Առաջարկներն ուժի մեջ են մնում 180 օրվա ընթացքում՝ հաշված ՄՀ 2.3. կետով սահմանված Առաջարկների ներկայացման վերջնաժամկետի օրվանից, կամ կարող են երկարաձգվել:
Մրցութային հանձնաժողովը կարող է համաձայնության գալ Հայտատուների հետ՝ Առաջարկների վավերականության ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Մրցութային հանձնաժողովի համապատասխան դիմումը Հայտատուներին և վերջիններիս պատասխաններն այս դիմումին պետք է հասցեատերերին ուղարկվեն գրավոր կամ ֆաքսիմիլային կապի միջոցով: Հայտատուն կարող է մերժել Առաջարկների վավերականության ժամկետը երկարացնելու մասին Մրցութային հանձնաժողովի դիմումը՝ հնարավորություն ունենալով հետ վերցնել իր «Հայտային երաշխիքը»:
2.5 Առաջարկների հետ վերցնելը
Հայտատուն կարող է հետ վերցնել իր Առաջարկը հայտը ներկայացնելուց հետո, եթե նա մինչև Առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետն իր Առաջարկը հետ վերցնելու մասին ծանուցում («Առաջարկը հետ վերցնելու մասին ծանուցում») ներկայացնի Մրցութային հանձնաժողովին:
Առաջարկը հետ վերցնելու մասին Հայտատուի ծանուցումը պետք է.
- լինի գրավոր,
- ներկայացվի առձեռն կամ գործակալի միջոցով,
- հասցեագրվի Մրցութային հանձնաժողովին, որի հասցեն ներկայացված է ՄՀ 2.3 կետում,
- կնքված լինի մի ծրարի մեջ, որի վրա պետք է փակցված լինի «ԱՌԱՋԱՐԿԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ»:
Հայտատուն կարող է Առաջարկը հետ վերցնելու մասին իր ծանուցումն ուղարկել նաև ֆաքսով, սակայն պետք է ունենա հաստատող ստորագրված պատճենը, որի վրա փոստային կնիքով նշված օրը Ներկայացման վերջնաժամկետից ուշ չլինի:
Եթե Հայտատուն հետ վերցնի իր կողմից ներկայացված Առաջարկը մինչև «Առաջարկի Վավերականության Ժամկետի» ավարտը, նրա տրամադրած «Հայտային Երաշխիքը» կարող է գանձվել:
3. Ծառայությունների մատուցման հայտի բովանդակությունը («Տեխնիկական առաջարկ»)
3.1. Առաջարկի բովանդակություն
Յուրաքանչյուր Հայտատու պետք է ներկայացնի Տեխնիկական Առաջարկ, որը պետք է բաղկացած լինի հետևյալ մասերից.
Մաս I |
Մեթոդաբանություն, Աշխատանքային պլան և Աշխատակազմի մասին տեղեկատվություն, | |
Մաս II |
Հայտային երաշխիք, | |
Մաս III |
Հայտի ներկայացման նամակ, | |
Մաս IV |
Հայտատուի փաստաթղթեր, | |
Մաս V |
Լիազորագիր, | |
Մաս VI |
Նախապես հրատարակված նյութեր (ըստ հայեցողության): |
3.2. Տեխնիկական Առաջարկ Մաս I - Մեթոդաբանություն, Աշխատանքային պլան և Անձնակազմի մասին տեղեկություններ
Տեխնիկական Առաջարկի Մաս 1-ը պետք է բաղկացած լինի հետևյալ ենթամասերից և ներկայացվի հետևյալ հերթականությամբ.
- Ծրագրի նպատակների և պահանջվող ծառայությունների մանրամասն կրիտիկական վերլուծություն,
- Մանրամասն Աշխատանքային պլան, որը ներկայացնում է, թե ինչպես է Հայտատուն առաջարկում մատուցել Պայմանագրի Նախագծում նշված ծառայությունները (Հավելված 2.` Ծառայությունների նկարագրություն) և ապահովել Հավելված 9-ում` «Խրախուսավճարներ» սահմանված ցուցանիշների իրագործումը: Աշխատանքային պլանը պետք է բաղկացած լինի հետևյալ մասերից.
ա) «Ընկերությունների Կառավարում», որը նկարագրում է Հայտատուի Աշխատանքային պլանն այնքանով, որքանով այն վերաբերում է Հավելված 2-ին` «Ծառայությունների նկարագրություն», և
բ) «Բարեփոխումներ և նորարարություններ» , որը նկարագրում է այն նորարարություններն ու բարեփոխումները, որոնք Հայտատուն առաջարկում է կատարել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի և ենթակառուցվածքների կառավարման, շահագործման և պահպանման բնագավառներում, և որոնք հնարավոր է իրականացնել սույն ՄՀ պայմանների և պահանջների համաձայն,
գ) «Ընկերությունների անձնակազմերի համար նախատեսված դասընթացների կոնցեպցիա», որը կընդգծի այն որակը և քանակը, որին պետք է հասնի տեղական անձնակազմը,
- Աշխատակազմի մանրամասն ծրագիր, որը ներկայացնում է Հայտատուի կողմից Ծառայությունների մատուցման նպատակով առաջարկվող` իր անձնակազմի («Ղեկավար անձնակազմ») ձևավորմանը վերաբերող միջոցառումները: Այն պետք է բաղկացած լինի հետևյալ մասերից.
ա) «Աշխատակազմի գրաֆիկ», որը պետք է ներառի առաջարկվող ղեկավար անձնակազմի հիմնական պաշտոնների ցանկը (և պայմանագրով նախատեսված Ծառայությունների մատուցման նպատակով յուրաքանչյուր հիմնական պաշտոնի համար` պաշտոնը զբաղեցնող աշխատակցի անունը, պաշտոնի ֆունկցիաները, գոյության տևողությունը և Ծառայությունների հետ կապված հանձնարարությունների կատարման ժամանակահատվածի ընթացքում տվյալ պաշտոնը զբաղեցնող աշխատակցի աշխատանքի վայրը),
բ) «Աշխատակազմի որակավորման համառոտագիր», որը բաղկացած է համառոտ աղյուսակից, որում սահմանվում են ղեկավար աշխատակազմի բոլոր առաջարկվող պաշտոններն ու որակավորումնեը, տարիների փորձը, և յուրաքանչյուր առաջարկվող պաշտոնի համար փորձագիտության անցկացման տարածքները,
գ) «Ինքնակենսագրություն», որը ներառում է Ղեկավար անձնակազմի յուրաքանչյուր հիմնական պաշտոնյայի ստորագրված ինքնակենսագրությունը` ներկայացված սույն ՄՀ Հավելված Ե-ում նշված ձևաչափով:Ստորագրելով իրենց ինքնակենսագրությունները (CV-ները)` առաջադրվող անձնակազմը երաշխավորում է իր ցանկությունն ու պիտանելիությունը զբաղեցնելու այն պաշտոնը, որի համար ինքն առաջադրվում է:
3.3. Տեխնիկական Առաջարկ Մաս II - Հայտային երաշխիք
Տեխնիկական Առաջարկի Մաս 2-ում (Հայտային Երաշխիք) յուրաքանչյուր Հայտատու պետք է տրամադրի 100 000 եվրո:
Հայտային երաշխիքը պետք է ներկայացվի Հայտատուի կողմից ընտրված որևէ հեղինակավոր բանկի բանկային երաշխիքի ձևով: Եթե հայտատուն ընտրում է տրամադրել բանկային երաշխիքը որպես իր Հայտային երաշխիք, այն պետք է համապատասխանի սույն ՄՀ Հավելված Բ-ում ներկայացված Հայտային երաշխիքի ձևին: Հայտատուն պետք է երաշխավորի, որ Հայտային երաշխիքն ուժի մեջ կմնա Առաջարկի վավերականության վերջնաժամկետից հետո 45 օրվա ընթացքում, իսկ Մրցութային հանձնաժողովի կողմից «Առաջարկների վավերականության ժամկետի» երկարաձգման դեպքում՝ երկարաձգված վերջնաժամկետից հետո 28 օրվա ընթացքում:
Ցանկացած առաջարկ, որի հետ չի ներկայացվում ընդունելի հայտային երաշխիքը, կմերժվի Մրցութային հանձնաժողովի կողմից որպես չհամապատասխանող Առաջարկ: Կոնսորցիումի կողմից տրված Հայտային երաշխիքը պետք է ներկայացվի կոնսորցիում կազմող բոլոր անդամների անունից:
Մրցութային հանձնաժողովը կվերադարձնի չհաղթած Հայտատուների Հայտային երաշխիքները, ոչ ուշ քան «Առաջարկների վավերականության ժամկետի» ավարտից հետո 45 օրվա ընթացքում:
Հաղթած Հայտատուի Հայտային երաշխիքը ենթակա է վերադարձման Հայտատուի կողմից ՄՀ 9.3. ենթակետի համաձայն Պայմանագիրը ստորագրելուց և Պայմանագրի ու ՄՀ 9.4 կետի համաձայն պահանջվող Կատարողական երաշխիքի տրամադրումից հետո:
Հայտային երաշխիքը կարող է գանձվել այն դեպքերում, եթե.
● Հայտատուն հետ է վերցնում իր Առաջարկը ներկայացման վերջնաժամկտից հետո,
● Հաղթող ճանաչված Հայտատուի դեպքում, եթե նա նշված ժամկետում`
ա) չի ստորագրում Պայմանագիրը` ՄՀ 9.3 ենթակետի համաձայն, կամ
բ) չի ապահովում անհրաժեշտ Կատարողական Երաշխիքը` համաձայն ՄՀ 9.4 կետի դրույթների:
3.4 Տեխնիկական Առաջարկ Մաս III - Առաջարկի ներկայացման նամակ
Տեխնիկական Առաջարկի Մաս III-ում յուրաքանչյուր Հայտատու պետք է ներկայացնի իր կողմից լրացված Առաջարկի ներկայացման նամակ այն ձևով և բովանդակությամբ, ինչպես նշված է սույն ՄՀ Հավելված Դ-ում:
3.5 Տեխնիկական Առաջարկ Մաս IV - Հայտատուի Փաստաթղթեր և դրանց ներկայացվող պահանջներ
Ցանկացած Հայտատու կամ Ընկերությունների Կոնսորցիումի մաս կազմող առանձին մասնակիցներ, որոնք միացնում են իրենց կարողությունները, («Կոնսորցիումի անդամ Հայտատուներ») պետք է գրանցված լինեն Ընդունելի Երկրում:
Տեխնիկական Առաջարկի Մաս IV-ում Կոնսորցիումի անդամ յուրաքանչյուր Հայտատու պետք է յուրաքանչյուր անդամի Լիազորված անձի կողմից ստորագրված պատշաճ ձևով կազմված գրություն ներկայացնի, որը կհավաստի իր պատրաստակամությունը.
- Կոնսորցիումի յուրաքանչյուր անդամ հաստատում է իր պատասխանատվությունը Կոնսորցիումի նկատմամբ և ստանձնում է Կոնսորցիումի ստեղծման նկատմամբ Առաջարկով նախատեսված պահանջների իրականացումը,
- հավաստում է Կոնսորցիումի յուրաքանչյուր անդամի պատրաստակամությունը համապարտության սկզբունքով երաշխիքներ տալ ՋՏՊԿ-ին առ այն, որ կապահովեն պայմանագրով նախատեսված Կոնսորցիումի պարտավորությունների կատարումը, և
- նշում է, թե Կոնսորցիումի որ անդամը.
1. կստանձնի ղեկավար դերը` հանդես գալով Կոնսորցիումի այլ անդամների անունից, և
2. լիազորված կլինի պարտավորություն ստանձնել Կոնսորցիումի բոլոր անդամների անունից:
Հաղթող ճանաչված հայտատուն պետք է Հայաստանում հիմնի առանձին իրավաբանական հաստատություն, որի հետ ՋՏՊԿ-ն կկնքի Պայմանագիր: Առաջարկը ներկայացնելու ժամանակ պետք է ցուցադրվի միայն ՄՀ պահանջվող առանձին իրավաբանական անձ հիմնելու վերաբերյալ Կոնսորցիումի հայտատուի մտադրությունը: Հաղթող ճանաչված հայատատուն պետք է երաշխավորի, որ առանձին իրավաբանական անձն ունի լիարժեք իրավաբանական իրավասություն` իրականացնելու Պայմանագրի շրջանակներում իր պարտականությունները և որ այն կհամապատասխանի ՀՀ գործող օրենսդրության պահանջներին:
Եթե պայմանագիրը կնքվում է ՋՏՊԿ և Կոնսորցիում ընկերության միջև, Կոնսորցիում ընկերության յուրաքանչյուր բաժնետիրոջից կպահանջվի կատարողական երաշխիք, որը համատեղ և առանձին կերաշխավորի պայմանագրի շրջանակներում Կոնսորցիումի պարտականությունները:
3.6 Տեխնիկական Առաջարկ Մաս V - Լիազորագիր
Տեխնիկական Առաջարկի Մաս V-ում յուրաքանչյուր Հայտատու պետք է ներկայացնի գրավոր Լիազորագիր:
3.7 Տեխնիկական Առաջարկ Մաս VI - Նախապես տպագրված լրացուցիչ գրականություն
Եթե Հայտատուն ցանկանում է Հայտատուի կամ Կոնսորցիումի անդամների մասին նախապես տպագրված փաստաթղթեր ներկայացնել, ապա դրանք պետք է ընդգրկվեն միայն Տեխնիկական Առաջարկի Մաս VI-ում:
4. Ֆինանսական առաջարկ
Յուրաքանչյուր Հայտատուի Ֆինանսական Առաջարկը պետք է բաղկացած լինի սահմանված ձևով լրացված և ձևակերպված Հայտային Գնի Ձևից: Յուրաքանչյուր Հայտատու պետք է ներկայացնի պատշաճ ձևով լրացված և ձևակերպված Հայտատուի կողմից առաջարկվող Գնի Ձև, որը բերված է սույն ՄՀ Հավելված Գ-ում: Հայտատուները պետք է լրացնեն այդ Գնի Ձևն ամբողջությամբ` առանց դրանում որևէ փոփոխություն կատարելու:
Հայտատուն իր գները պետք է ներկայացնի Եվրոյով. ԱԱՀ-ն, տեղական տուրքերը, մաքսավճարները, գանձումները կամ նմանատիպ այլ վճարները պետք է սահմանվեն առանձին, քանի որ դրանք չեն կարող ֆինանսավորվել KfW կողմից ֆինանսավորվող միջոցներով:
Ըստ կիրռավող գնումների ուղեցույցի («Զարգացող երկրներում Ֆինանսական համագործակցության համար Խորհրդատուների նշանակման ուղեցույց») ֆինանսական առաջարկը ենթակա չէ որևէ բանակցության:
5. Առաջարկները եվ Կառավարման պայմանագրի նախագիծը
5.1 Ընդհանուր դրույթներ
Առաջարկները կազմելիս Հայտատուները պետք է հիմնվեն Կառավարման Պայմանագրի Նախագծի պայմանների ու պահանջների վրա և, առանց խախտելու դրա ամբողջականությունը, պետք է.
ա) առաջարկեն իրենց գները` հիմնվելով Կառավարման Պայմանագրի Նախագծի պայմանների ու պահանջների վրա, և
բ) ներկայացնեն իրենց Առաջարկները` հիմնվելով այն ենթադրության վրա, որ վերջնական Կառավարման Պայմանագիրը կունենա նույն տեսքը, ինչ Կառավարման Պայմանագրի Նախագիծը:
Հայտատուները չպետք է ներկայացնեն այնպիսի Առաջարկներ, որոնք չեն համապատասխանում ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐԻ դրույթներին:
Հայտատուն չպետք է ներկայացնի այնպիսի Առաջարկ, որը նախատեսում է ՋՏՊԿ և Հայտատուի միջև այնպիսի համաձայնություններ, որոնք Մրցութային հանձնաժողովի կարծիքով տարբերվում են ՄՀ-ով սահմանված համաձայնություններից («Այլընտրանքային Առաջարկ»): ՋՏՊԿ նպատակ ունի կնքել Կառավարման պայմանագիր, որը հիմնված կլինի ՄՀ պայմանների և դրույթների վրա: Ցանկացած Հայտատու, որը կփորձի ազդել Ընտրության Գործընթացի վրա, Մրցութային հանձնաժողովի հայեցողությամբ և KfW հետ խորհրդակցությամբ, կարող է որակազրկվել: Եթե Հայտատուն ներկայացնում է Այլընտրանքային Առաջարկ, ապա այն կվերադարձվի Հայտատուին, և Հայտատուն` Մրցութային հանձնաժողովի հայեցողությամբ և KfW հետ խորհրդակցությամբ, կարող է որակազրկվել:
Բոլոր Հայտատուները նախքան իրենց Առաջարկները ներկայացնելը, պետք է ուսումնասիրեն ընկերությունների գրանցման հետ կապված բոլոր իրավական պահանջները և պայմանները, որոնց պետք է ենթարկվեն Հայաստանում բիզնեսով զբաղվել ցանկացող ընկերությունները:
5.2 Առաջարկները` որպես պարտավորեցնող փաստաթուղթ
Հայտատուի առաջարկը.
- համարվում է պարտավորեցնող առաջարկ, որը ՋՏՊԿ-ն, KfW կողմից հաստատում ստանալուց հետո, կարող է իր հայեցողությամբ քննարկել ցանկացած ժամանակ մինչև Առաջարկի վավերականության Ժամկետի ավարտը, և
- շարունակում է համարվել պարտավորեցնող` անկախ ՋՏՊԿ և ցանկացած Հայտատուների միջև հնարավոր պայմանագիր կնքելու փաստից:
5.3 Առաջարկների պատրաստման ծախսերը
Հայտատուն պետք է կրի այն բոլոր ծախսերը և ծախքերը, որոնք կապված են իր Առաջարկի պատրաստման ու ներկայացման հետ` ներառյալ բոլոր այն ծախսերը, որոնք կապված են Հայտատուի մասնակցության հետ հետևյալ միջոցառումներում. սակայն չսահմանափակվելով միայն նշվածներով.
ա) տեղանքի այցելություն և զննում,
բ) այցելություն տվյալների սենյակ և տեղեկատվության հավաքման հետ կապված բոլոր այլ գործընթացներ,
գ) հարցազրույցներ,
դ) պարզաբանումների խնդրանքների և Մրցութային հանձնաժողովի հարցերին պատասխանների պատրաստում,
ե) հարցերի նախապատրաստում Մրցութային հանձնաժողովի համար, և
զ) Պայմանագրի վերաբերյալ քննարկումներ:
Մրցութային հանձնաժողովը և ՋՏՊԿ, անկախ Ընտրության Գործընթացի ընթացքից կամ արդյունքներից, պատասխանատվություն չեն կրում և պարտավոր չեն փոխհատուցել որևէ ծախս, որը Հայտատուն կատարել է իր Առաջարկի նախապատրաստման և ներկայացման համար:
5.4 Գաղտնիություն
Հայտատուների Տեխնիկական Առաջարկները բացելուց հետո և մինչև Հաջողակ Հայտատուին հաղթանակի մասին տեղեկացնելը Մրցութային հանձնաժողովն իրավունք չունի Հայտատուներին կամ Ընտրության գործընթացին չառնչվող որևէ այլ անձանց բացահայտել որևէ տեղեկատվություն, որը վերաբերում է.
ա) Առաջարկների ուսումնասիրմանը, պարզաբանմանը և գնահատմանը,
բ) Պայմանագիրը շնորհելու վերաբերյալ արված առաջարկություններին:
Հայտատուները գիտակցում են, որ Կառավարչի ընտրության գործընթացը հրապարակային գործընթաց է, և չնայած այն բանին, որ Հայտատուների Առաջարկները գաղտնի պահելու համար Իշխանությունները կգործադրեն անհրաժեշտ ջանքեր, Իշխանությունները ոչ մի պատասխանատվություն չեն կրում Հայտատուների Առաջարկներում պարունակվող որևէ տեղեկատվության արտահոսքի համար:
5.5 Առաջարկն ընդունելու կամ մերժելու իրավունք
Մրցութային հանձնաժողովը, KfW կողմից նախնական հաստատումը ստանալուց հետո, կարող է.
ա) ընդունել ցանկացած Առաջարկ,
բ) մերժել ցանկացած Առաջարկ,
գ) հայտարարել Կառավարչի Ընտրության Գործընթացը չկայացած և մերժել բոլոր Առաջարկերը,
դ) հայտարարել Կառավարչի Ընտրության Գործընթացը չկայացած և սկսել նոր գործընթաց,
ե) Պայմանագիրը շնորհելուց առաջ ցանկացած ժամանակ` հաշվի չառնել այն չնչին սխալները, աննշան բացթողումները, կամ չնչին անհամապատասխանությունները, որոնք Առաջարկի հիմնական բովանդակության վրա էական ազդեցություն չունեն, առանց Հայտատու(ներ)ի նկատմամբ որևէ պատասխանատվություն կրելու, կամ Մրցութային հանձնաժողովի որոշումները հիմնավորելու պարտականության:
6. Վճարման պայմաններ
6.1. Ընդհանուր
ՀՀ Կառավարությունը, ի դեմս ՋՏՊԿ, գերմանական ֆինանսական համագործակցությունից «Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր II» շրջանակներում ձեռք է բերել ֆինանսավորման միջոց: Այս միջոցները կօգտագործվեն պայմանագրի շրջանակներում Կառավարչին վճարվելիք կառավարման վճարը ֆինանսավորելու նպատակով:
6.2. Կառավարման վճար
Ընդհանուր Կառավարման վճարը Պայմանագրի գործողության ժամանակահատվածում պետք է վճարվի` համաձայն Պայմանագրի պայմանների: Որպես Առաջարկի մաս, յուրաքանչյուր հայատատու պետք է ներկայացնի Կառավարման վճար` համաձայն ՄՀ պահանջների:
Կառավարման ֆիքսված վճարը պետք է լինի Հավելված Գ-ի՝ մաս 1 (ֆիքսված վճար) և մաս 2-5 (փոփոխական վճար)-ով սահմանված հայտային գնի ձևով: Մինչ մաս 2-5-ի վճարները պետք է կատարվեն միանվագ գումարով կամ փոխհատուցումով (ինչպես սահմանված է առդիր Գ-ում), մաս 1-ի Կառավարչի վճարը ամեն տարի մասնակիորոն հաստատուն է մասնակիորոն փոփոխական: Կառավարման վճարի փոփոխված բաղադրիչի վճարումը տարեկան կտրվածքով փոփոխական է և հետևյալ կերպով կախված է կատարողական ցուցանիշների նվաճումների (տես 7.6 կետը) հետ.
2009 թ. |
90% ֆիքսված, 10% փոփոխական |
2010 թ. |
80% ֆիքսված, 20% փոփոխական |
2011 թ. |
70% ֆիքսված, 30% փոփոխական |
լրացուցիչ 2010 թ.: 70% ֆիքսված, 30 %փոփոխական
7. Ծառայությունների մատուցման կազմակերպում
7.1 Ընդհանուր նախապատմություն
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում, ՀՀ կառավարությունը ի դեմս ՋՏՊԿ, որը գործում է որպես պայմանագիրը կնքող լիազորված անձ, կազմակերպում է բաց մրցույթ` միջազգային, փորձառու և անկախ ընկերություն կամ ընկերությունների կոնսորցիում ձեռք բերելու նպատակով` տրամադրելու կառավարման, շահագործման, պահպանման ծառայություններ («Կառավարիչ»), որոնք վերաբերում են ընտրված երեք ջրմուղ կոյուղի ընկերությունների ջրամատակարարման և ջրահեռացման կառույցներին և ենթակառույցներին: Այս ծառայությունները պետք է իրականացվեն երեք ընկերությունների սպասարկման տարածքներում` «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Շիրակ- ջրմուղկոյուղի» ՓԲԸ և «Նոր Ակունք» ՓԲԸ: Սույն մրցույթի գործընթացով ընտրված Կառավարիչը ՋՏՊԿ հետ կկնքի մեկ եռամյա կառավարման պայմանագիր, որն իր մեջ կներառի ևս մեկ տարի երկարաձգելու տարբերակ: Սույն պայմանգիրը չի ստեղծում որևէ ընկերակցություն, համագործակցություն, համատեղ ձեռնարկություն կամ կողմերի միջև այլ համատեղ հարաբերություններ:
ՋՏՊԿ հիմնվել է ՀՀ Կառավարության կողմից 2001թ-ին` ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում իր ռազմավարությունն իրականացնելու նպատակով: ՋՏՊԿ, այլ առաջադրանքների հետ մեկտեղ, պատասխանատու է ջրային ռեսուրսների կառավարման օպտիմալացման և սեկտորում բարեփոխումների արդյունավետության աճի համար: Ավելին, ՋՏՊԿ տնօրինում է Հայստանի 4 ամենամեծ պետական սեփականություն հանդիսացող ջրմուղկոյուղի ընկերությունների բաժնետոմսերը: Այս 4 ընկերությունները` «Երևան Ջուր» ՓԲԸ (մասնավոր ընկերություն է, որը գործում է վարձակալական պայմանագրով) հետ միասին ընդհանուր առմամբ սպասարկում են Հայաստանի բնակչության ավելի քան 80%-ը:
-100% «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ
-51% «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ
-51% «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ
-51% «Նոր Ակունք» ՓԲԸ
Վերջին երեք Ընկերությունների բաժնետոմսերի 49%-ը տնօրինում են սպասարկման տարածքների համապատասխան համայնքները:
7.2 Ծրագրի կազմակերպում
ՋՏՊԿ Կառավարչի հետ կկնքի` «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների սպասարկման տարածքներում ամբողջ ջրամատակարարման և ջրահեռացման Գույքի, ենթակառույցների և ծառայությունների կառավարման պայմանագիր:
Իր իրավասությունների և պարտականությունների շրջանակներում և Պայմանագրի ժամկետի համար ՋՏՊԿ պարտավոր է Կառավարչին փոխանցել «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների պատասխանատվության ներքո գտնվող սպասարկման տարածքներում առկա ջրամատակարարման և ջրահեռացման Գույքի և ենթակառուցվածքների կառավարման պատասխանատվությունն ու շահագործման հսկողության լիազորությունները: ՋՏՊԿ Կառավարչին կհանձնարարի համապատասխան սպասարկման տարածքներում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններն իրականացնելու համար աշխատանքի ընդունված Ընկերության աշխատակազմի (Տեխնիկական անձնակազմի) կառավարումն ու վերահսկողությունը:
Մրցութային հանձնաժողովը կընտրի կառավարչին, իսկ ՋՏՊԿ-ն` վերջինիս հետ կկնքի Պայմանագիր և Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից կվերահսկի Կառավարչի հետ պայմանագրային հարաբերությունները` սերտորեն համագործակցելով KfW հետ:
ՋՏՊԿ կկնքի մեկ եռամյա կառավարման պայմանագիր, որն իր մեջ կներառի ևս մեկ տարի երկարաձգելու տարբերակ: Պայմանագիրը կերկարաձգվի չորրորդ տարվա համար, եթե միասին տեղի ունենան հետևյալ երեք պայմանները.
ա) ՋՏՊԿ (արտաքին անկախ տեխնիկական և ֆինանսական աուդիտորների աջակցությամբ) գոհացուցիչ է համարում Կառավարչի կատարողականությունը,
բ) ՋՏՊԿ պաշտոնապես հաստատում է Պայմանագրի երկարաձգումը,
գ) KfW-ն կարող է տրամադրել բավարար միջոցներ պայմանագիրը երկարաձգելու համար:
ՋՏՊԿ լիազորված ներկայացուցիչները Կառավարման պայմանագրի շրջանակներում կվերահսկեն և մոնիտորինգի կենթարկեն Ընկերությնների ամենօրյա աշխատանքները:
KfW-ի հետ նախնական համաձայնեցմամբ ՋՏՊԿ-ի կողմից կընտրվեն անկախ տեխնիկական և ֆինանսական աուդիտորներ, որոնք կապահովեն Կառավարչի աշխատանքի անկախ հսկողություն` Պայմանագրի համաձայն:
7.3 Պահանջվող ծառայություններ
Կառավարչից պահանջվող ծառայությունները ներառում են ընդհանուր կառավարում, աշխատակազմի կառավարում, վերապատրաստում, տեխնիկական կառավարում և առևտրային կառավարման ծառայություններ և պետք է կիրառվի, եթե այլ բան նախատեսված չէ, յուրաքանչյուր ջրմուղ կոյուղի ընկերությունների համար: Պայմանագրի գործողության ընթացքում Կառավարիչը կունենա լիազորություններ և պատասխանատվություն կկրի ընկերությունների կառավարումն արդյունավետ իրականացնելու համար: Պահանջվող ծառայությունների վերաբերյալ մանրամասները բերված են Պայմանագրի Հավելված 2 -ում:
7.4 Ղեկավար Անձնակազմի վերաբերյալ դրույթներ
Պահանջվող ծառայությունները մատուցելու նպատակով պետք է ներկայացվի առնվազն հետևյալ Ղեկավար Անձնակազմը. մեկ (1) Միջազգային գլխավոր տնօրեն, մեկ (1) Միջազգային տեխնիկական գծով տնօրեն, Մեկ (1) Միջազգային ֆինանսական տնօրեն, գլխավոր տնօրենի երեք (3) տեղական տեղակալներ, տեխնիկական գծով երեք (3) տեղական տնօրեններ, և ֆինանսական երեք (3) տեղական տնօրեններ (տես ստորև բերված աղյուսակը):
Միջազգային գլխավոր տնօրենը բոլոր երեք` «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններում կստանձնի գլխավոր տնօրենի գործառույթները: Երեք ընկերություններից յուրաքանչյուրում գլխավոր տնօրենի օգնականը կհանդիսանա գլխավոր տնօրենի մեկ տեղական տեղակալը:
Ղեկավար Անձնակազմի |
Նվազագույն |
Նվազագույն |
Միջազգային աշխատակազմ | ||
Միջազգային գլխավոր տնօրեն |
1 |
12 ամիս, տարեկան |
Միջազգային տեխնիկական գծով տնօրեն |
1 |
12 ամիս, տարեկան |
Միջազգային ֆինանսական գծով տնօրեն |
1 |
12 ամիս, տարեկան |
Տեղական աշխատակազմ (ըստ ընկերությունների) | ||
Գլխավոր տնօրենի տեղական տեղակալ |
3 |
լրիվ դրույք |
Տեղական տեխնիկական գծով տնօրեն |
3 |
լրիվ դրույք |
Տեղական ֆինանսական գծով տնօրեն |
3 |
լրիվ դրույք |
Ի լրումն այս նվազագույն աշխատակազմին, անհրաժեշտության դեպքում, հատկապես Ընկերությունների Ղեկավար Անձնակազմի տեխնիկական, ֆինանսական և ղեկավարման ոլորտի դասընթացներ անցկացնելու նպատակով, յուրաքանչյուր հայտատու կարող է առաջարկել լրացուցիչ երկարաժամկետ կամ կարճաժամկետ մասնագիտական և վարչական աշխատակազմ: Հայտատուն պետք է ներկայացնի աշխատակազմի միջոցառումները աշխատակազմի մանրամասն պլանում:
7.5 Ղեկավար անձնակազմի պարտականությունները
Հայտատուն պետք է առաջարկի նաև Միջազգային գլխավոր տնօրենի, Միջազգային տեխնիկական տնօրենի, Միջազգային ֆինանսական տնօրենի, Գլխավոր տնօրենի տեղական տեղակալների, ինչպես նաև Տեղական տեխնիկական ու Տեղական ֆինանսական գծով տնօրենների միջև լիազորությունների բաշխումը և յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները, ապահովելով.
1. ընկերությունների պատշաճ կառավարումը,
2. ընկերությունների պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ շփումները,
7.6 Կատարողական ցուցանիշները
Նպատակը |
Ցուցանիշ |
Նոր Ակունք ՓԲԸ Շարունակական ջրամատակարարում, ջրի որակի համապատասխանությունը ՀԱԿ ստանդարտներին |
2009, 2010 և 2011 թթ. Ծրագրային տարածքների բնակչության խմելու ջրի շուրջօրյա ջրամատակարարում (ներկայումս կան մոտ 15.000 տնային տնտեսությունների միացումներ): Վերանորոգման և պահպանման աշխատանքների համար ջրամատակարարման ընդհատում առավելագույնը` 24 ժամ: ՀԱԿ ստանդարտների պահանջներին չհամապատասխանող ամենամյա առավելագույնը 6 փորձանմուշներ: |
«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ Շարունակական ջրամատակարարում, ջրի որակի համապատասխանությունը ՀԱԿ ստանդարտներին սկսած 2010 թ.-ից |
2009 թ. Այն գոտիներում, որտեղ շինարարական 2010 թ. Այն գոտիներում, որտեղ շինարարական աշխատանքները ավարտվել են` շուրջօրյա ջրամատակարարում, մնացած գոտիներում ջրամատակարարման օրական միջին տևողության երկարացումը ոչ պակաս քան 2 ժամ օրական, բազիսային տարվա` 2008 թ.-ի համեմատ: |
«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ Շարունակական ջրամատակարարում, ջրի որակի համապատասխանությունը ՀԱԿ ստանդարտներին սկսած 2010 թ.-ից |
2009 թ. Այն գոտիներում, որտեղ շինարարական աշխատանքները ավարտվել են գործում է շուրջօրյա ջրամատակարարում, մնացած գոտիներում ջրամատակարարման օրական միջին տևողության երկարացումը ոչ պակաս քան 1 ժամ օրական, բազիսային տարվա` 2008 թ.-ի համեմատ: 2010 թ. Այն գոտիներում, որտեղ շինարարական աշխատանքները ավարտվել են գործում է շուրջօրյա ջրամատակարարում, մնացած գոտիներում ամենօրյա ջրամատակարարման միջին տևողության երկարացում ոչ պակաս քան 2 ժամ օրական, բազիսային տարվա` 2008 թ.-ի համեմատ: |
Խմելու ջրի ջրամատակարարման ցանցերի արդյունավետությունը |
|
Նոր Ակունք ՓԲԸ |
2009 թ. ընդհանուր ջրակորուստներ, առավելագույնը` 66% Անհրաժեշտության դեպքում 2012 թ. նույնը, ինչ որ 2011 թ.-ի համար: |
«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ |
2009 թ. ընդհանուր ջրակորուստներ, առավելագույնը` 80% Անհրաժեշտության դեպքում 2012 թ. նույնը, ինչ որ |
«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ |
2009 թ. ընդհանուր ջրակորուստներ, առավելագույնը` 70% Անհրաժեշտության դեպքում 2012 թ. նույնը, ինչ որ |
Ընկերությունները գործում են տնտեսապես կայուն մեթոդով Նոր Ակունք ՓԲԸ |
Հասույթը. 2009, 2010, 2011 և անհրաժեշտության դեպքում 2012 թ. 100% Հավաքագրում. 2009 թ. >= 85% 2010 թ. >= 90% 2011 թ. >= 93% Անհրաժեշտության դեպքում 2012 թ. > =95% |
Գործառնական ծախսերի փոխհատուցման մակարդակը. 2009 թ. >= 80% 2010 թ. = 100% 2011 թ. = 100% Անհրաժեշտության դեպքում 2012 թ. նույնը, ինչ որ 2011 թ.-ի համար: | |
«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ |
Հասույթը. Հավաքագրում. Գործառնական ծախսերի փոխհատուցման մակարդակը. |
«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ
|
Հասույթը. Հավաքագրում. Գործառնական ծախսերի փոխհատուցման մակարդակը. Անհրաժեշտության դեպքում 2012 թ. նույնը, ինչ որ 2011 թ.-ի համար: |
Յուրաքանչյուր ընկերության աշխատողների ամենամյա առավելագույն թվաքանակը 2009-2012 թթ. համար սահմանվում է բիզնես պլանում, որը կկազմվի և կհաստատվի ՋՏՊԿ-ի և KfW-ի կողմից,Պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում:
8. Ծառայությունների մատուցման հայտերի եվ գնային առաջարկի գնահատում
8.1 Առաջարկների բացումը
Մրցութային Հանձնաժողովը բացելու է Առաջարկների «Արտաքին ծրարները» և «Տեխնիկական Առաջարկների» ծրարները բացմանը ներկա լինելու ցանկություն հայտնած Հայտատուների ներկայացուցիչների ներկայությամբ, ՄՀ-ով սահմանված ժամին, օրը և վայրում: Առաջարկների բացման ժամանակ ոչ մի Առաջարկ չի մերժվելու, բացառությամբ ուշ ներկայացված Առաջարկների:
Առաջարկների բացման ժամանակ չբացված և չհրապարակված Առաջարկները գնահատման նպատակով այլևս չեն քննարկվելու` անկախ որևէ հանգամանքից:
Առաջարկների բացմանը ներկա գտնվող Հայտատուների ներկայացուցիչները պետք է գրանցվեն և ստորագրությամբ հաստատեն իրենց ներկայությունը:
Մրցութային հանձնաժողովը պետք է կազմի Առաջարկների բացման նիստի արձանագրությունը, որում պետք է ներառվեն նաև հրապարակման ենթակա տեղեկությունները:
Նախքան Տեխնիկական Առաջարկների գնահատման ավարտը Մրցութային հանձնաժողովը չի բացելու Ֆինանսական Առաջարկները, որոնք կմնան զմռսած տեսքով:
Ֆինանսական Առաջարկներ պարունակող ծրարները հրապարակայնորեն բացվելու են ներկա գտնվելու ցանկություն հայտնած այն հայտատուների ներկայությամբ, որոնք ներկայացրել են պահանջներին համապատասխանող Առաջարկ, որոնք՝ տեխնիկական ցուցանիշների համար 100 հնարավոր միավորից կստանան նվազագույն տեխնիկական պահանջները բավարարող 75 կամ ավելի միավոր:
8.2 Տեխնիկական Առաջարկների բացումը
Մրցութային հանձնաժողովը կբացի Տեխնիկական Առաջարկներով ծրարները, ինչպես նաև փոփոխված Առաջարկները` ՄՀ համաձայն: «Հետ վերցման ծանուցում» նշումը կրող ծրարները բացվելու են առաջինը, և հայտարարվելու է Առաջարկը ներկայացնողի անունը: Այն Առաջարկները, որոնց համար ներկայացվել է Առաջարկը հետ վերցնելու մասին համապատասխան դիմում, չեն բացվելու: Այնուհետև, բացվելու են «Փոփոխություններ» նշումը կրող ծրարները, և անհրաժեշտ մանրամասնությամբ հայտարարվելու է դրանցում ներկայացված տեղեկատվությունը:
Մրցութային հանձնաժողովն Առաջարկների բացման ժամանակ հայտարարելու է Հայտատուների անունները, հետ վերցված և փոփոխված առաջարկները, առկայությունը (կամ բացակայությունը) և նմանատիպ այլ տեղեկություններ, որոնք նպատակահարմար կգտնի հայտարարել:
8.3 Ֆինանսական Առաջարկների բացումը
Մրցութային հանձնաժողովը կբացի միայն այն Հայտատուների ներկայացրած Ֆինանսական Առաջարկներով ծրարները, որոնք իրենց ներկայացրած Առաջարկի տեխնիկական ցուցանիշների համար կստանան 75 կամ ավելի միավոր և ներկայացրել են ընդունելի Հայտային երաշխիք:
Մրցութային հանձնաժողովը կորոշի Ֆինանսական Առաջարկներով ծրարները բացելու օրն ու ժամը և մրցույթին հետագա մասնակցության իրավունք ստացած Հայտատուներին կտեղեկացնի Ֆինանսական Առաջարկներով ծրարները բացելու օրվա, ժամի և վայրի մասին:
Բացման նիստին ներկա գտնվելու ցանկություն հայտնած Հայտատուների ներկայությամբ, Մրցութային հանձնաժողովը կբացի մրցույթում հետագա մասնակցություն ունենալու իրավունք ստացած Հայտատուների Ֆինանսական Առաջարկներով ծրարները, կհայտարարի նրանց անունները, առաջարկած գները և ուղղված սխալները` եթե կլինեն այդպիսիք:
Առաջարկների բացմանը ներկա գտնվող Հայտատուների ներկայացուցիչները պետք է գրանցվեն և ստորագրությամբ հաստատեն իրենց ներկայությունը:
Մրցութային հանձնաժողովը պետք է կազմի Ֆինանսական Առաջարկների բացման նիստի արձանագրություն` ներառելով հայտարարման ենթակա տեղեկությունները:
Հայտատուների չբացված ֆինանսական առաջարկների ծրարները, որոնք չեն որակավորվել կամ չեն ներկայացրել ընդունելի հայտային երաշխիք, հետ կվերադարձվեն:
8.4 Առաջարկների գնահատումը
Մրցութային Հանձնաժողովը գնահատելու է մինչև Առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը ստացված Տեխնիկական և Ֆինանսական Առաջարկներն` ՄՀ սահմանված կարգի համաձայն:
8.5. Տեխնիկական Առաջարկների գնահատումը
Տեխնիկական Առաջարկների մանրամասն գնահատումը սկսելուց առաջ Մրցութային Հանձնաժողովը որոշելու է, թե արդյոք ներկայացված յուրաքանչյուր Առաջարկը.
- ստորագրված է սահմանված կարգի համաձայն,
- ներկայացված է համապատասխան երաշխիքների հետ միասին,
- էապես համապատասխանում է տեխնիկական չափանիշներին, և
- պարունակում է որևէ պարզաբանում կամ հիմնավորում, որը Մրցութային հանձնաժողովի համար կարող է անհրաժեշտ լինել Սռաջարկի համապատասխանությունը որոշելու համար:
Եթե Տեխնիկական Առաջարկն էապես չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա Մրցութային հանձնաժողովը տեղեկացնելու է տվյալ Առաջարկը ներկայացրած Հայտատուին այն մասին, որ նրա Տեխնիկական Առաջարկը մերժվել է:
Մրցութային հանձնաժողովը կգնահատի ՄՀ տարրերի պահանջներին էապես համապատասխանող Տեխնիկական Առաջարկները՝ հետևյալ չափանիշների և գնահատման համակարգի հիման վրա:
Ընդհանուր գնահատման աղյուսակ Տեխնիկական առաջարկի համար
Չափանիշ |
Միավորներ | |
1 |
Ընդհանուր միտք և մեթոդ |
40 |
1.1 |
Առաջարկի պարզությունն ու ամբողջականությունը |
5 |
1.2 |
Ծրագրի նպատակների և կատարողական ցուցանիշների կրիտիկական վերլուծություն |
5 |
1.3. |
Առաջարկվող Մեթոդաբանության և Բիզնես Ծրագրի որակը |
15 |
1.4. |
Աշխատակզմի պլանավորման որակը |
15 |
2 |
Աշխատակազմի որակավորում |
60 |
2.1. |
Առաջարկվող հիմնական աշխատակազմի որակավորում |
47 |
Դասընթացեր անցկացնող այլ մասնագետներ - 8 միավոր |
8 | |
2.2. |
Գլխավոր գրասենյակի աշխատակազմի որակավորում, որը կհսկի և կվերահսկի թիմը և կտրամադրի լրացուցիչ ծառայություններ |
5 |
|
Ընդհանուր միավորներ |
100 |
Տեխնիկական Առաջարկի համար տրվող առավելագույն միավորը 100-ն է: Որակավորվելու համար Հայտատուի ներկայացրած Տեխնիկական Առաջարկը պետք է ստանա առնվազն 75 միավոր:
Այն Առաջարկները, որոնց Տեխնիկական Առաջարկները 75 միավորից ցածր են գնահատվում, Մրցութային Հանձնաժողովն այլևս չի բացում նրանց Ֆինանսական Առաջարկները:
Ամենաբարձր միավորներ ունեցող ծառայությունների հայտը կստանա առավելագույն հնարավոր միավորները (70): Միավորների քանակը, որը կտրվի այլ հայտերին ստացվում է յուրաքանչյուրի միավորիների քանակը բաժանելով ծառայությունների հայտի առավելագույն միավորին և այնուհետև բազմապատկելով միավորների առավելագույն քանակին: Գնային առաջարկի համար տրված միավորները պետք է գումարվեն ծառայունթյունների համար տրված միավորներին: Հայտատուների դասակարգումը կսահմանվի ստացված ընդհանուր միավորներով: Առավելագույն միավորներ ստացած հայտը կդառնա լավագույնը:
8.6 Ֆինանսական Առաջարկների գնահատումը
Տեխնիկական Առաջարկների գնահատման արդյունքում հավաքած միավորները հայտարարելուց հետո Մրցութային հանձնաժողովը հրապարակայնորեն կբացի այն Ֆինանսական Առաջարկները, որոնց Տեխնիկական Առաջարկները ստացել են առնվազն 75 միավոր:
Ֆինանսական Առաջարկները կդասակարգվեն ըստ պայմանագրի ժամանակահատվածի համար առաջարկված ընդհանուր վճարի` ամենացածր առաջարկից մինչև ամենաբարձրը: Եթե ներկայացված Առաջարկի բնօրինակի և որևէ պատճենի միջև տարբերություն լինի, որպես հիմք ընդունվելու է Առաջարկի բնօրինակը:
Ֆինանսական Առաջարկի մեջ թվաբանական սխալ հայտնաբերելու դեպքում Մրցութային հանձնաժողովն ուղղում է այն հետևյալ սկզբունքների հիման վրա.
ա) Բառերով գրված գումարները գերակայություն ունեն թվերով գրված գումարների նկատմամբ,
բ) Եթե միավոր տոկոսադրույքի և միավոր տոկոսադրույքը քանակի հետ բազմապատկելու արդյունքում ստացված տվյալ միավորի միջև տարբերություն լինի, ապա կգերակայի սահմանված միավոր տոկոսադրույքը, քանի որ Մրցութային հանձնաժողովի կարծիքով, միավոր տոկոսադրույքում առկա է տասնորդական թվի էական սխալի տեղադրում, որի դեպքում սահմանված տվյալ միավորը կգերակայի և միավոր տոկոսադրույքը կուղղվի: Մրցութային հանձնաժողովը կարող է կիրառել նաև նշված շատ փոքր գումարների կլորացումով ավելացումը,
գ) Ֆինանսական Առաջարկում ներկայացված գումարը կճշգրտվի Մրցութային հանձնաժողովի կողմից` համաձայն սխալների ուղղման վերը նշված ընթացակարգի, և Հայտատուի համաձայնությամբ` Հայտատուի համար համարվում է պարտավորեցնող բաղադրիչ: Եթե Հայտատուն չի ընդունում հայտում ուղղված գումարը, ապա նրա Առաջարկը մերժվում է, իսկ Հայտային երաշխիքը կարող է գանձվել:
Գնային առաջարկը պետք է կազմի ընդհանուր ցուցանիշի 30 տոկոսը: Նվազագույն գնային առաջարկը կստանա առավելագույն հնարավոր միավորը (30): Մյուս գնային առաջարկներին տրված միավորները ստացվում են անմենացածր գնային առաջարկի գումարը բաժանելով յուրաքանչյուր այլ հայտի գնի վրա և բազմապատկելով առավելագույն միավորով:
8.7 Առաջարկների ընդհանուր գնահատում
Հիմք ընդունելով նախկինում սահմանված տեխնիկական և ֆինանսական միավորները` Մրցութային հանձնաժողովը կհաշվարկի Հայտատուի տեխնիկական և ֆինանսական առաջարկի յուրաքանչյուր կոմպլեկտի ընդհանուր միավորը, որը համարվում է բավարար համապատասխան հետևյալ հիմունքներով.
Գնահատման ընդհանուր միավոր =
Հայտի տեխնիկական միավորներ, ինչպես որ հաշվարկված է համաձայն 8.5 հոդվածի մեկնաբանման
+ (գումարած)
ֆինանսական միավորներ, ինչպես որ հաշվարկված է համաձայն 8.6 հոդվածի մեկնաբանման:
Հաղթող է ճանաչվում այն Հայտատուն, որն ունի ամենաբարձր ընդհանուր միավորը:
8.8. Մրցութային հանձնաժողովի հետազոտելու և պարզաբանումներ պահանջելու իրավունքը
Մրցութային հանձնաժողովը կարող է, համագործակցելով KfW հետ, Կառավարչի Ընտրության գործընթացի ընթացքում Հայտատուների ներկայացրած Առաջարկների վերաբերյալ պարզաբանումներ պահանջելու որոշում ընդունել: Նշված որոշումը չպետք է նպատակ հետապնդի, առաջարկի կամ թույլատրի փոփոխություններ կատարել Տեխնիկական Առաջարկի բովանդակության կամ Ֆինանսական Առաջարկի գնի մեջ:
Մրցութային հանձնաժողովը իր հարցումները պետք է կատարի գրավոր կերպով և այդ հարցումների պատասխանները Հայտատուների կողմից նույնպես գրավոր տեսքով պահանջի:
Առանց ՄՀ ամբողջականությունը խախտելու` Մրցութային հանձնաժողովը կարող է.
ա) հետաքննել փաստեր առանձին Հայտատուների, այդ թվում՝ Կոնսորցիումի անդամների, առաջարկվող ենթակապալառուների և Հայտատուին ու նրա ներկայացրած Առաջարկին առնչվող այլ կողմերի կարողությունների և աշխատանքային փորձի հավաստումների մասին,
բ) դիմել այլ կողմերի, որպեսզի վերջինս հաստատի Հայտատուի կողմից ներկայացված տեղեկատվության հավաստիությունը:
8.9 Կապը Մրցութային հանձնաժողովի և ՋՏՊԿ հետ
Հայտատուները չպետք է ներկայացված Առաջարկի հետ կապված որևէ հարցով դիմեն Մրցութային հանձնաժողովին կամ ՋՏՊԿ Առաջարկները բացելու պահից մինչև Պայմանագրի շնորհման պահն ընկած ժամանակահատվածում:
Եթե Հայտատուներից որևէ մեկն Առաջարկների գնահատման, համեմատման կամ Պայմանագրի շնորհման մասին որոշում կայացնելու ընթացքում Մրցութային հանձնաժողովի կամ ՋՏՊԿ, նրանց ծառայողների, խորհրդատուների կամ գործակալների վրա որևէ ազդեցություն գործադրելու փորձ կատարի, ապա Մրցութային հանձնաժողովը կամ ՋՏՊԿ կարող են իրենց հայեցողությամբ մերժել այդ Հայտատուի Առաջարկը:
8.10 Կոռուպցիա և խարդախություն
KfW պահանջում է, որ դրամաշնորհ ստացողը, ինչպես նաև KfW կողմից ֆինանսավորվող պայմանագրերի շրջանակներում Հայտատուները մրցույթի իրականացման և պայմանագրի կնքման ընթացքում խստագույնս պահպանեն էթիկայի կանոնները: Նման քաղաքականություն հետապնդելով՝ KfW-ն ՄՀ սույն կետի առնչությամբ սահմանում է հետևյալ հասկացությունները.
- «կոռուպցիոն գործարք» նշանակում է` մրցույթի իրականացման և պայմանագրի կնքման ընթացքում պետական պաշտոնյաների գործողությունների վրա ազդեցություն գործելու նպատակով առաջարկել, տալ կամ անուղղակիորեն կորզել նյութական արժեքներ,
- («խարդախ գործարքները» վերաբերում են տվյալների խեղաթյուրմանը` ի վնաս դրամաշնորհ ստացողի մրցույթի իրականացման կամ պայմանագրի կնքման գործընթացի վրա ազդեցություն գործելու նպատակով, ինչպես նաև Հայտատուների միջև նախնական գաղտնի պայմանավորվածությանը` արհեստականորեն ոչ մրցակցային գներ սահմանելու և դրամաշնորհ ստացողին ազատ մրցակցության առավելություններից օգտվելու հնարավորությունից զրկելու նպատակով:
Եթե KfW պարզի, որ Հայտատուն պայմանագիրը շահելու նպատակով կոռուպցիայի կամ խարդախության երևույթներ պարունակող գործարքների մեջ է մտել, կառաջարկի Մրցութային հանձնաժողովին` մերժել այդ առաջարկը,
KfW իրեն իրավունք կվերապահի պահանջել, որ KfW կողմից ֆինանսավորվող պայմանագրերում ընդգրկվի այնպիսի դրույթ, որով Հայտատուից պահանջվի KfW հնարավորություն տալ ստուգել պայմանագրի կատարմանը վերաբերող հաշվապահական և ֆինանսական գրառումներն ու հաշիվները և դրանց աուդիտ անցկացնել KfW կողմից վարձված աուդիտորների կողմից:
8.11 Շահերի բախում
Հայտատուն, նրա թիմի որևէ անդամ, ինչպես նաև նրա աշխատողները և խորհրդատուները չպետք է ուղղակի կամ անուղղակի կերպով որևէ շահ ունենան որևէ այլ Հայտատուի կողմից ներկայացված Առաջարկի մեջ: Հայտատուները չպետք է Առաջարկները ներկայացնելու վերջնաժամ-կետից առաջ կամ հետո որևէ համաձայնություն կամ պայմանավորվածություն ձեռք բերեն, որը նրանց հնարավորություն կտա շահադիտական նկատառում-ներ ունենալ որևէ այլ Հայտատուի Առաջարկի նկատմամբ: Առանց վերը նշված դրույթների ամբողջականությունը խախտելու` Հայտատուներն իրավունք չունեն որպես «Ղեկավար Անձնակազմի» անդամ առաջարկել որևէ անձի, որը ներկայացված է նաև մեկ այլ Հայտատուի Առաջարկում:
Որևէ կազմակերպություն կամ դրա հետ փոխկապակցված անձինք, որոնք ՋՏՊԿ-ին խորհրդատվական ծառայություններ են տրամադրել.
ա. պայմանագրային փաստաթղթերի նախապատրաստման,
բ. պայմանագրի պատրաստման կամ մշակման աշխատանքների, կամ ՄՀ Գնումների գործընթացի կազմակերպման հարցում,
իրավունք չեն ունենալու հետագայում Պայմանագրի իրականացման ընթացքում ապրանքներ մատակարարել, աշխատանքներ իրականացնել կամ ծառայություններ մատուցել Հայտատուներին՝ ՄՀ Գնումների գործընթացի ընթացքում կամ Կառավարչին` Պայմանագրի ներքո:
9. Պայմանագրի Վերջնական Շնորհում
9.1. Հաղթող ճանաչված Հայտատուն
Համաձայն ՄՀ 8.7 կետի դրույթների, հաղթող կճանաչվի Ֆինանսական և Տեխնիկական Առաջարկների համար ամենաբարձր ընդհանուր միավորներ ստացած հայտատուն և որի Առաջարկը համարվել է Համապատասխանող ներկայացված ՄՀ պահանջներին:
ՋՏՊԿ պետք է որոշի, թե արդյոք Առաջարկների ներկայացումից հետո որևէ էական փոփոխություններ չեն կատարվել, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ Հաղթող Հայտատուի՝ պայմանա-գիրն իրականացնելու կարողությունների վրա:
9.2. Կառավարման պայմանագրի շնորհում
Մինչև «Առաջարկների վավերականության ժամկետի» ավարտը, Մրցութային հանձնաժողովը կամփոփի բոլոր ներկայացված Առաջարկների գնահատումը և կստանա այդ արդյունքների հաստատումը KfW-ից: Այս հաստատումը ստանալուց հետո ՋՏՊԿ գրավոր կտեղեկացնի («Պայմանագրի շնորհման մասին ծանուցում») Հաղթող Հայտատուին այն մասին, որ վերջինիս Առաջարկն ընդունվել է:
Երբ Հաղթող Հայտատուն ՄՀ 9.4 կետի պահանջների համաձայն ներկայացնի Կատարողական երաշխիքը, ՋՏՊԿ անմիջապես հաղթող ճանաչված Հայտատուի մասին պարտավոր է տեղեկացնել մնացած Հայտատուներին և վերադարձնի նրանց Հայտային երաշխիքները:
9.3. Կառավարման պայմանագրի ստորագրում
«Պայմանագրի շնորհման մասին ծանուցման» հետ միասին ՋՏՊԿ Հաղթող Հայտատուին ուղարկում է նաև Պայմանագիրը:
Պայմանագիրը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում Հաղթող Հայտատուն պետք է ստորագրի Պայմանագիրը և իր ստորագրությամբ հաստատի պայմանագրի յուրաքանչյուր էջը, որից հետո վերադարձնի այն ՋՏՊԿ հաստատման համար:
Պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն բանից հետո, երբ կատարվում են հետևյալ պայմանները.
- Պայմանագիրը ստորագրվի Կառավարման պայմանագրի երկու կողմերի կողմից,
- Կատարողական երաշխիքը տրամադրվի Կառավարչի կողմից:
9.4. Կատարողական երաշխիք
Պայմանագրի շնորհման մասին ծանուցումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում «Հաղթող Հայտատուն» պետք է Կատարողական երաշխիք ներկայացնի ՋՏՊԿ՝ Պայմանագրի նախագծում սահմանված գումարով, ձևով, բովանդակությամբ:
9.5. Պայմանագիրը չստորագրելու և Կատարողական երաշխիք չտրամադրելու հետևանքները
Եթե Հաղթող Հայտատուն չապահովի ՄՀ 9.3 կամ 9.4 կետերով սահմանված պահանջների կատարումը, դա կդիտվի որպես պայմանագրի խախտում, որը կհանգեցնի ՋՏՊԿ կողմից Հայտատուի Հայտային երաշխիքի գանձմանը և ՀՀ գործող օրենսդրությամբ ու Պայմանա-գրով նախատեսված այլ պատժամիջոցների կիրառմանը, և դրանից հետո ՋՏՊԿ կարող է իր հայեցողությամբ անվավեր ճանաչել պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ կամ դադարեցնել և նոր մրցութային գործընթաց սկսել:
Հավելված ա
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ
(տես առանձին փաստաթուղթը)
Հավելված բ
ՀԱՅՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՁԵՎ
(պետք է լրացվի ֆինանսական հիմնարկության դրոշմը կրող թղթի/բլանկի վրա)
ՀԱՅՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՁԵՎ
Երաշխավորող բանկի հասցեն
______________________________
______________________________
Պատվիրատուի (կապող գործակալության) հասցեն
______________________________
______________________________
Մենք՝ ներքոստորագրյալներս ______________ (Երաշխավորող), երաշխավորելով ______________________ մասնակցելու ____________________ (ծրագիր, պայմանագրի անվանում) մրցույթին սույնով անվերապահորեն և անկախորեն երաշխավորում ենք Ձեզ վճարել հետևյալ գումարը, որը ընդհանուր առմամբ կազմում է
100 000 Եվրո
առանց որևէ առարկության և արգելումների:
Սույն երաշխավորագրով մենք կկատարենք վճարումը Ձեր առաջին իսկ գրավոր պահանջով և դրանում սահմանված ժամկետում, որի հետ միասին պետք է ներկայացվի հավաստագիր, որ ______________________ կազմակերպությունը հաղթող է ճանաչվել վերը նշված մրցույթում, սակայն չի կատարել իր կողմից ներկայացրած հայտով ստանձնած պարտավորությունները:
Սույն երաշխավորագիրը ուժի մեջ է մինչև ____________________ Մինչև նշված ամսաթիվը մենք պետք է ստանանք գրությամբ կամ այլ կապի միջոցով վճարման պահանջարկ: Ենթադրվում է, որ Դուք կվերադարձնեք սույն երաշխավորագիրը մեզ ժամկետի լրացումից կամ պահանջվող գումարը ամբողջությամբ վճարելուց հետո:
Սույն երաշխիքը կարգավորվում է __________________ օրենքով:
|
Հավելված գ
ՀԱՅՏԱՅԻՆ ԳՆԻ ՁԵՎԸ
Հետևյալ գներն առաջարկվում են ______________ [մասնակցի անվանումը] ի պատասխան Մրցութային հանձնաժողովի՝ Առաջարկ ներկայացնելու հրավերին: Առաջարկվող գները հիմնված են ՄՀ-ով և Կառավարման պայմանագրի նախագծով սահմանված պահանջների և պայմանների վրա:
Տարիներ |
Ընդամենը |
Բաղադրիչներ | ||
Կատարողական |
Ոչ կատարողական | |||
Ֆիքսված |
Փոփոխական | |||
Առաջին տարի |
|
|
|
|
Երկրորդ տարի |
|
|
|
|
Երրորդ տարի |
|
|
|
|
Ընդամենը երեք տարվա համար |
|
|
|
|
Պայմանական 4-րդ տարի |
|
|
|
|
Առաջին մասի գները առկայության դեպքում պետք է ներառեն աշխատողների եկամտահարկը: Այլ հարկերն ու տուրքերը կնշվեն առանձին:
Կառավարման 1-ից 3-րդ տարիների համար գումարը (Ֆիքսված վճար) և գումարը պայմանական տարվա համար, կսահմանվի առանձին, օգտագործելով, հետևյալ աղյուսակը.
----------- տարիների Կառավարման Ֆիքսված վճար | |||||
Նկարագրություն |
Միավոր |
Միավորների քանակը |
Միավոր Արժեք |
Միանվագ գումար |
Փոխհատուցում |
Մաս 1 |
|
|
|
| |
I - Աշխատակազմ 1 |
ամիս |
X |
X |
| |
I - Աշխատակազմ 1 |
ամիս |
X |
X |
| |
I - Աշխատակազմ 1 |
ամիս |
X |
X |
| |
I - Աշխատակազմ 1 |
ամիս |
X |
X |
| |
Մաս 1-ի ենթա-ընդհանուրը |
|
|
|
| |
Մաս 2 |
|
|
|
| |
II - Ինքնաթիռի տոմսի արժեք |
միավոր |
|
|
|
X |
II 2. Տրանսպորտային տեղական ծախսեր - Մեքենաների ընթացիկ ծախսեր |
միավոր/ամիս |
|
|
X |
|
Մաս 2-ի ենթա-ընդհանուրը |
|
|
|
| |
Մաս 3 |
|
|
|
| |
III - Գրասենյակի գործառնական Ծախսեր |
ամիս |
|
|
X |
|
III |
օրինակ |
|
|
X |
|
Մաս 3-ի ենթա-ընդհանուրը |
|
|
| ||
Մաս 4 |
|
|
| ||
IV - Մեքենաներ |
միավոր |
|
|
|
X |
Մաս 4-ի ենթա-ընդհանուրը |
|
|
|
||
Մաս 5 |
|
|
|
||
V - … |
միավոր |
|
|
|
X |
Մաս 5-ի ենթա-ընդհանուրը |
|
|
|
| |
Ընդհանուր գումար |
|
|
|
| |
|
|
|
|
|
Հավելված դ
ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆԱՄԱԿԻ ՁԵՎ
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե
պրն. Նորայր Պետրոսյանին:
Աշխատակազմի ղեկավարի տեղակալ`
Մրցութային Հանձնաժողովի քարտուղար
Վարդանանց փ., 13,
Երևան 0010, Հայաստան,
Հեռ. (37410) 540264, ,
Ֆաքս. (37410) 540613
Էլ.-փոստ: scws@netsys.am
Կառավարչի Ծառայությունների Մատուցման Մրցույթ
«Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցումը պայմանագրային հիմունքներով կառավարելու համար հայտ ներկայացնելու առաջարկ» կապակցությամբ խնդրում ենք ընդունել ի գիտություն հետևյալը.
Մենք ծանոթացել ենք Մրցույթի հրավերին և հաստատում ենք, որ ստացել ենք մրցութային փաստաթղթերի բոլոր էջերը:
Մենք ստացել և ուսումնասիրել ենք ՄՀ-ին արված բոլոր լրացումները՝ հետևյալ ցանկով.[թվարկեք ստացված առդիր-լրացումները]:
Մեր հայտը ներկայացնելով, որը բաղկացած է տեխնիկական և ֆինանսական առաջարկներից, մենք պարտավորություն ենք ստանձնում իրականացնելու ՄՀ-ով սահմանված բոլոր ծառայությունները և պարտականությունները՝ համաձայն ՄՀ-ով սահմանված ժամկետների ու պայմանների, ինչպես նաև ՄՀ-ով նախատեսված և մեր ֆինանսական առաջարկում նշված փոխհատուցումն ստանալու պայմանով:
Մեր առաջարկը հիմնված է ՄՀ -ով սահմանված ժամկետների և պայմանների վրա, իսկ եթե մեր առաջարկության որևէ դրույթ հակասում է ՄՀ -ի պայմաններին, մենք սույնով հրաժարվում ենք այդ դրույթից:
Մեր ֆինանսական առաջարկում ներկայացված գինը հիմնված է ՄՀ -ով սահմանված պայմանների վրա և առկայության դեպքում ներառում է աշխատողների եկամտահարկը: Բոլոր այլ հարկերը և տուրքերը կնշվեն առանձին:
Մեր առաջարկը ներկայացնելով, մենք պարտավորություն ենք ստանձնում կազմավորել մեր առաջարկի կադրային պլանով նախատեսված աշխատակազմը կամ, Պետական Կոմիտեի և KfW-ի նախնական գրավոր համաձայնությամբ, ձևավորել դրան համարժեք կամ ավելի լավ աշխատակազմ՝ ՄՀ -ով սահմանված ծառայություններն իրականացնելու համար:
Մենք մեր համաձայնությունն ենք տալիս առ այն, որ մեր առաջարկն ուժի մեջ մնա մինչև ՄՀ -ով սահմանված հայտերի վավերականության ժամկետի վերջը:
Սույնով Մրցութային հանձնաժողովին և ՋՏՊԿ-ին ու նրա լիազոր ներկայացուցիչներին իրավունք է տրվում անցկացնել ցանկացած հարցում կամ հետաքննություն՝ հայտի առնչությամբ ներկայացված հայտարարագրերի, փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար, ինչպես նաև պարզաբանումներ ստանալ մեր սպասարկող բանկերից և պատվիրատուներից՝ ֆինանսական և տեխնիկական ցանկացած հարցերի վերաբերյալ:
(Կոնսորցիումի դեպքում) Եթե պայմանագիրը մեզ շնորհվի, մեր կոնսորցիումի կազմում բոլոր գործընկերները տալիս են իրենց համաձայնությունը, որ նրանք առանձին կամ միասին Պայմանագրային պարտավորություններն իրականացնելու համար պատասխանատվություն են կրում ՋՏՊԿ առաջ:
Մրցութային հանձնաժողովը և ՋՏՊԿ ու նրա լիազոր ներկայացուցիչները կարող են հետագա տեղեկություններ ստանալու համար դիմել հետևյալ անձանց.
Կոնտակտներ ______________
Սույն առաջարկը ներկայացվում է, գիտակցելով, որ հայտատուների կողմից ներկայացված առաջարկներում պարունակվող ինֆորմացիան ենթակա է վերստուգման մրցութային գործընթացի ժամանակ: Մրցութային հանձնաժողովին և ՋՏՊԿ-ին իրավունք է վերապահվում փոփոխել ծառայությունների շրջանակը և մերժել կամ ընդունել հայտը:
Մրցութային հանձնաժողովը և ՋՏՊԿ պատասխանատվություն չեն կրում վերոհիշյալ կետերում նշված գործողությունների համար:
Ներքոստորագրյալները հայտարարում են, որ պատշաճ կերպով կազմված և լրացված հայտում ներկայացված հայտարարագրերի և ինֆորմացիայի բոլոր մանրամասները ամբողջական են, ճշմարիտ և ճշգրիտ:
Ստորագրություն
Անունը
__________________________ անունից (Հայտատուի անվանումը)
Ստորագրություն
Անունը
__________________________ անունից (Գործընկերոջ անվանումը)
Հավելված ե
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎ
Անձնական Տեղեկություններ |
|
|
Անուն, Ազգանուն |
|
|
|
Օրը, Ամիսը, Տարին |
|
|
Կրթություն և Դասընթացներ |
|
|
Յուրաքանչյուր դասընթացը նշել առանձին, սկսելով ամենավերջինից |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Աշխատանքային Փորձ |
|
|
Յուրաքանչյուր աշխատանքը նշել առանձին, սկսելով ամենավերջինից |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Լեզուների իմացություն |
|
Մայրենի լեզու |
նշել մայրենի լեզուն |
Այլ լեզուներ |
նշել լեզուն |
Ընթերցելու ունակությունները |
նշել իմացության մակարդակը. գերազանց, լավ, բավարար |
Գրելու ունակությունները |
նշել իմացության մակարդակը. գերազանց, լավ, բավարար |
Խոսակցական հմտությունները |
նշել իմացության մակարդակը. գերազանց, լավ, բավարար |
|
|
|
|
|
|
Ձևը պարտադիր չէ ընկերության համար, այն կարող է ներկայացնել այլ ֆորմատով: Այնուամենայնիվ, ներկայացված տեղեկությունները առնվազն պետք է ներառեն վերոհիշյալ թվարկված կետերը:
Հավելված զ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ
Անունը |
|
Քաղաքացիությունը |
|
Առաջարկվող պաշտոնը |
|
Մասնագիտական փորձառության տարիների քանակը |
|
Ընկերությունում աշխատանքային տարիների քանակը |
|
Առաջադրանքներ |
|
Հավելված ա
Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ
Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր I+II
BMZ-N Nr. 2007 70 214
Կ Ա Ռ Ա Վ Ա Ր Մ Ա Ն Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ԵՎ
______________________
ՄԻՋԵՎ
2009 թ.
Բովանդակություն
Ա) Պայմանագրային Փաստաթղթերը (Գործարքի ձևը)
Բ) Կառավարչի Վարձատրություն և Վճարման պայմանները (Գործարքի ձևը)
Գ) Պայմանագրի ընդհանուր պայմանները (ԸՊ)
1. Պայմանագիրը և նրա մեկնաբանությունը
1.1 Սահմանումներ
1.2. Պայմանագրի Փաստաթղթերը
1.3. Մեկնաբանություն
1.3.1. Լեզուն
1.3.2. Անձինք
1.3.3. Վերնագրեր
1.3.4. Եզակի կամ հոգնակի թվի օգտագործումը
1.3.5. Համապարփակ Համաձայնագիր
1.3.6. Փոփոխություններ
1.3.7. Կառավարչի անկախ լինելը
1.3.8. Կոնսորցիում
1.3.9. Պարտականությունների կատարումը
1.3.10. Պայմանագրի մասնակի խախտում
1.3.11. Օրերի քանակը
1.3.12. Հղումներ արժույթին
1.3.13. Պարտականությունների շարունակելիությունը
1.4. Ծանուցումներ
1.5. Պայմանագիրը կարգավորող օրենսդրություն
1.6. Գտնվելու վայրը
1.7. Լիազոր ներկայացուցիչները
1.8. Հարկեր, տուրքեր, մաքսատուրքեր, գանձումներ և վճարներ
1.8.1. Ընկերությունների կողմից իրականացվող գնումներ
1.9. Փոխանցում
2. Պայմանագրի սկիզբը, ավարտը և պայմանագրի ընդհատումը
2.1. Պայմանագրի ուժի մեջ մտնելը
2.2. Պայմանագրի Ժամկետի ավարտը
2.3. Ծառայությունների մատուցման սկիզբը
2.4. Ծառայությունների իրականացումն Ավարտման օրվանից հետո
2.5. Պայմանագրի երկարաձգումը
2.6. Անհաղթահարելի ուժ
2.6.1. Ընդհանուր դրույթներ
2.6.2. Պայմանագրային պարտավորությունների կատարումը
2.6.3. Ձեռնարկվելիք միջոցառումները
2.6.4. Ժամկետների երկարաձգումը
2.6.5. Վճարումներ
2.6.6. Խորհրդակցում
2.7. Դադարեցում
2.8. Պայմանագրի վաղաժամկետ լուծում
2.8.1. Պայմանագրի լուծումը ՋՏՊԿ-ի կողմից
2.8.2. Պայմանագրի պատճառաբանված լուծման մասին ծանուցման պահանջը
2.8.3. Պայմանագրի չպատճառաբանված (նպատակահարմարության պատճառով) լուծման մասին ծանուցման պահանջը
2.8.4. Պայմանագրի լուծումը Կառավարչի կողմից
2.8.5. Լուծման մասին ծանուցում Կառավարչի կողմից
2.8.6. Պայմանագրի լուծման հետ կապված վեճեր
2.8.7. Ծառայությունների մատուցման դադարեցումը
2.8.8. Վճարումներ Պայմանագրի լուծման դեպքում
3. Կառավարչի իրավասությունները
3.1. Ընդհանուր դրույթներ
3.1.1. Ծառայություններ և կատարողական ցուցանիշներ
3.1.2. Սպասարկման տարածք
3.1.3. Գույք և ենթակառուցվածքներ
3.1.4. Տեխնիկական անձնակազմ
3.2. Ծառայությունները կարգավորող օրենքը
3.2.1. ՀՀ գործող օրենսդրություն
3.3. Շահերի բախում
3.3.1 Կառավարչին կոմիսիոն, դիսկոնտային և այլ վճարներից ազատվելու արտոնություն չտրամադրելը
3.3.2. Կառավարչի և Փոխկապակցված անձանց որակազրկում
3.3.3. Հակասող գործունեության արգելում
3.3.4. Կատարողական բոլոր կարևոր ցուցանիշների բացահայտումը պարբերական հաշվետվություններում
3.4. Գաղտնիության պահպանում
3.5. Կառավարչի պատասխանատվությունը և փոխհատուցման պարտականությունը
3.5.1. Կառավարչի պատասխանատվությունը
3.5.2. Կառավարչի փոխհատուցման պարտականությունը
3.6. Կառավարչի կողմից իրականացվող ապահովագրությունը
3.7. Պայմանագրի գրառումները, հաշվապահություն և աուդիտ
3.7.1. Պայմանագրի գրառումներ
3.7.2. Հաշվապահություն
3.7.3. Պայմանագրի գրառումների Աուդիտ
3.8. Ենթակապալառուներ
3.9. Հանդիպումներ
3.10. Հաշվետվություններ ներկայացնելու պարտականությունը
3.11. Ընկերությունների կողմից տրամադրվող նյութեր և սարքավորումներ
3.12. Գնումների պլան և իրականացում
3.12.1. Գնումներ - Ընդհանուր դրույթներ
3.12.2. Ընկերությունների կողմից ֆինանսավորվող աշխատանքներ, ներդրումներ և գնումներ
3.13. Հավաքագրում և եկամուտների ղեկավարում
3.14. Կատարողական երաշխիք
4. Կառավարչի աշխատակազմը: Աշխատանքային անձնակազմ և Գործառնական ծախսեր
4.1. Ընդհանուր դրույթներ - Ղեկավար անձնակազմ
4.2. Ղեկավար անձնակազմի հեռացում կամ փոխարինում
4.3. Կառավարչի Միջազգային գլխավոր տնօրեն
4.4. Տեխնիկական անձնակազմ
4.5. Տարեկան բյուջե
5. ՋՏՊԿ Պարտականությունները
5.1. Աջակցությունը և ազատումը
5.2. Հողի, Գույքի և դրանց առնչվող տեղեկատվության մատչելիությունը
5.3. Տեխնիկական անձնակազմ, Սարքավորումներ, Նյութեր, գույք և ենթակառուցվածքներ
5.4. Վճարումներ
5.5. ՋՏՊԿ-ի լիազորված ներկայացուցիչներ
5.6. Ներկայացված փաստաթղթերի քննարկումն ու հաստատումը
6. Կառավարչին վճարվելիք վճար
6.1. Ղեկավար Անձնակազմի ծախսերը
6.2. Կառավարչին վճարվելիք կառավարման վճար
6.2.1 Կառավարման ֆիքսված վարձի վճարում
6.2.2. Խրախուսավճարի վճարում
6.3. Գնային Ճշգրտումներ
6.4. Պայմանագրի տարրերի փոփոխություններ
7. Ազնվություն և Վստահություն
7.1. Վստահություն
7.2. Պայմանագրի գործողությունը
8. Վեճերի կարգավորում
8.1. Վեճերի բարեկամաբար լուծում
8.2. Միջնորդ դատարանի իրավունք
8.3. Միջնորդ դատավորների ընտրություն
8.4. Ընթացակարգային կանոնները
8.5. Միջնորդ դատավորների փոխարինողներ
8.6. Միջնորդ դատավորների քաղաքացիությունը և մասնագիտական որակավորումը
8.7. Այլ դրույթներ
Մ Ա Ս Ա
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
(ԳՈՐԾԱՐՔԻ ՁԵՎԸ)
ՆԱԽԱԳԻԾ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ կնքվել է 2008 թ. ____________ -ին
ՀՀ տարածքային Կառավարման նախարարության Ջրային Տնտեսության Պետական Կոմիտեի (այսուհետ` ՋՏՊԿ)
և
________________________
(այսուհետ` Կառավարիչ)
ՄԻՋԵՎ:
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, ՈՐ
1. ՋՏՊԿ-ն իրավասու է կնքել սույն պայմանագիրը ՀՀ գործող օրենսդրության համաձայն,
2. ՋՏՊԿ ստացել է բոլոր անհրաժեշտ լիազորությունները և գործում է ՀՀ գործող օրենսդրության համաձայն, որպեսզի հնարավորություն ունենա սույն պայմանագիրը կնքել,
3. ՋՏՊԿ-ն նպատակ ունի բարելավել բաժանորդներին մատուցվող ծառայությունների արդյունավետությունը, կայունությունը և որակը, ինչպես նաև ջրամատակարար ընկերությունների տնտեսական կայունությունը,
4. Կառավարիչը ՋՏՊԿ-ին ներկայացրել է փաստարկներ, որ ունի համապատասխան սպասարկման տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդյունավետ և տնտեսական արդյունավետության առավել բարձր մակարդակով կառավարման և ծառայությունների բարելավման, շահագործման, պահպանման և զարգացման համար անհրաժեշտ կարողություններն ու ունակությունները,
5. Կառավարիչն, ի պատասխան ՋՏՊԿ-ի կողմից կազմակերպված Մրցույթի հրավերի, ներկայացրել է իր հայտը և ընտրվել է որպես Հավելված 2-ում նշված ծառայությունների իրականացումն ապահովող Կառավարիչ,
6. Կառավարիչն ունի սույն Պայմանագիրը ստորագրելու համապատասխան իրավասություններ և լիազորություններ,
ինչպես նաև հաշվի առնելով փոխադարձ պայմանավորվածությունները և ստորև ներկայացված համաձայնությունները, ՋՏՊԿ-ն և Կառավարիչը համաձայնվում են հետևյալի մասին.
Ա) Պայմանագրային Փաստաթղթեր (Գործարքի ձեվը)
Ա-1) Պայմանագրային Փաստաթղթեր
Հետևյալ փաստաթղթերը հանդիսանում են ՋՏՊԿ և Կառավարչի միջև կնքված պայմանագրի մաս, և դրանք բոլորը պետք է ընթերցվեն և մեկնաբանվեն որպես Պայմանագրի անբաժանելի մասեր.
(1) ԳՈՐԾԱՐՔԻ ՁԵՎ,
(2) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, և
(3) Պայմանագրի Ընդհանուր պայմանների հետևյալ հավելվածները.
Հավելված 1. Պայմանագրի հատուկ պայմաններ
Հավելված 2. Ծառայությունների նկարագրություն
Հավելված 3. Տեխնիկական միջոցների և ենթակառուցվածքների նկարագրություն
Հավելված 4. Սպասարկման գոտու նկարագրություն
Հավելված 5. Գնումների իրականացման կարգը
Հավելված 6. Կատարողական ցուցանիշներ և ակնկալվող արդյունքներ
Հավելված 7. Ղեկավար անձնակազմ
Հավելված 8. Տեխնիկական անձնակազմ
Հավելված 9. Խրախուսավճար
Հավելված 10. Ընթացիկ և նախատեսված ներդրումներ Համայնքային ենքակառուցվածքների II ծրագրի շրջանակներում
Հավելված 11. Կատարողական Երաշխիք
Հավելված 12. Կանխավճարի Բանկային Երաշխիք
Հաղթող մասնակցի տեխնիկական և ֆինանսական առաջարկը
Ա-2) Գերակայության կարգը
Գործարքի ձևի Ա-1 կետում նշված Պայմանագրային փաստաթղթերի միջև տարակարծությունների կամ հակասությունների դեպքում վերոնշյալ (2) կետում նշված Պայմանագրի Ընդհանուր պայմանները գերակա են Հավելվածների նկատմամբ: Գերակայության կարգը կլինի այն կարգը, համաձայն որի Պայմանագրային Փաստաթղթերը նշված են սույն Գործարքի Ձևի Ա-1 կետում:
Ա-3) Սահմանումներ
Սույն Պայմանագրում մեծատառով գրված բառերն ու արտահայտություններն ունեն այն իմաստը, որը նշված է սույն Պայմանագրի Ընդհանուր պայմաններում (ԸՊ) և Ընդհանուր պայմանների Հավելվածներում:
Բ) Կառավարչի վարձատրությունը եվ վճարման պայմանները (Գործարքի ձեվը)
Բ-1) Կառավարչի վարձատրությունը
Կառավարչի կողմից սույն Պայմանագրով սահմանված պարտականությունների կատարման համար ՋՏՊԿ սույնով համաձայնվում է վճարել Կառավարչին վարձատրության վճար, որը կսահմանվի համաձայն Պայմանագրի պայմանների և Առաջարկի Գնային ձևի:
Բ-2) Վարձատրության վճարի վճարման պայմանները
ՋՏՊԿ կողմից Կառավարչին վճարվող վարձատրության պայմաններն ու ընթացակարգը սահմանված են Պայմանագրում:
Ի ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՎԵՐՈԳՐՅԱԼԻ` ՋՏՊԿ-ն և Կառավարիչը կնքեցին սույն Պայմանագիրը` իրենց կողմից լիազորված ներկայացուցիչների միջոցով
Կնքված է` 2009 թվականի _____________ __ին, ______________ ում:
Գ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ (ԸՊ)
1. Պայմանագիրը եվ նրա մեկնաբանությունը
1.1. Սահմանումներ
Սույն Պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
«Գործող օրենսդրությունը» - Հայաստանի Հանրապետությունում ընդունված օրենսդրական և այլ իրավական ակտերն են:
«Կանխավճարի հաշվանցում» - այն գումարն է, որը կրճատվում է Կառավարչին կատարվող յուրաքանչյուր վճարից Կանխավճարի հաշվանցման համար:
«Լիազոր ներկայացուցիչները» - ՋՏՊԿ-ի և Կառավարչի կողմից նշանակված անձինք են, որոնք պատասխանատու են Պայմանագրի կողմերի միջև հարաբերություններն ապահովելու և կարգավորելու համար:
«Բանկը» - KfW Զարգացման Բանկն է:
«Բազիսային տարին» - Պայմանագրի մեկնարկային օրվան անմիջապես նախորդող մեկ տարվա ժամանակահատվածն է:
«Ընկերությունները» - «Լոռի-Ջրմուղկոյուղի», «Շիրակ-Ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններն են:
«Ընկերությունների Եկամտի Հաշիվներ» - Ընկերությունների բանկային հաշիվներն են, որոնց կարգադրիչն Ընկերությունների անունից` Կառավարիչն է:
«Պայմանագիր» - Կառավարման պայմանագիր
«Պայմանագրի գրառումները» - Ծառայություններն իրականացնելու ընթացքում Կառավարչի կողմից պատրաստվելիք տվյալները և փաստաթղթերն են:
«Պայմանագրային տարին» - Մեկնարկային օրվանից սկսվող և առանց ընդհատումների 365 (366` նահանջ տարվա դեպքում) օր տևող ժամանակահատվածն է, առաջին պայմանագրային տարին սկսվում է Մեկնարկային օրվանից:
«Բաժանորդները» - Ընկերությունների կողմից ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ ստացող անձինք են:
«Ակնկալվող արդյունքներ» - Հավելված 6-ում՝ Կատարողական ցուցանիշներ և ակնկալվող արդյունքներ, սահմանված կառավարման և շահագործման համար ակնկալվող արդյունքնրն են:
«Ավարտման օրը» - Պայմանագրի ավարտման ամսաթիվն է:
«Ուժի մեջ մտնելու օր» - այն օրն է, երբ պայմանագիրն ուժի մեջ է մտնում և գործում է:
«Գույքը» - Համաձայն Հավելված 3-ում՝ Գույքի և ենթակառուցվածքների նկարագրություն սահմանվածի Ծառայությունների մատուցման համար Ընկերություններին պատկանող կամ Ընկերություններին հանձնված բոլոր համակարգերը, սարքավորումները, նյութերը և այլ ոչ նյութական արժեքները:
«Արտարժույթ» - նշանակում է Հայաստանի պետական արժույթից (դրամից) բացի այլ արժույթներ:
«ԸՊ» - Պայմանագրի Ընդհանուր պայմանների հապավումն է, իսկ ԸՊ հապավմանը հետևող թվագրումները վերաբերում են համապատասխան հոդվածին կամ ենթակետին:
«ԱՄՊ» -Առևտրի Միջազգային Պալատն է:
«Անկախ աուդիտորը» - ՋՏՊԿ կողմից նշանակված ընկերությունը կամ անհատն է, որը որպես տեխնիկական աուդիտոր պետք է անցկացնի Ընկերությունների կողմից Կատարողական ցուցանիշների համապատասխանության մոնիտորինգ, և մասնավորապես, զննի կատարողականությունը և պատրաստի առաջարկություն Կառավարչի խրախուսավճարի վերաբերյալ:
«Ենթակառուցվածք» - նշանակում է, Ընկերություններին պատկանող կամ Ընկերությունների կողմից շահագործվող բոլոր միջոցները, ինչպիսիք են ջրամբարները, ջրատարները և կոյուղագծերը,
«Միջազգային Հաշվապահական Ստանդարտները» - Միջազգային Հաշվապահական Ստանդարտների Կոմիտեի Միջազգային Հաշվապահական Ստանդարտներն են` ներառյալ դրանց բոլոր փոփոխությունները և լրացումները:
«Տեղական արժույթը» - Հայաստանի Հանրապետության դրամն է:
«Կառավարիչը» - Ծառայությունների մատուցման համար ՋՏՊԿ կողմից վարձված Կառավարիչն է, և Գործարքի Ձևում որպես Կառավարիչ նշված կողմն է:
«Կառավարչի կողմից Պայմանագրի լուծման ծանուցումը» - Կառավարչի կողմից Պայմանագրի լուծման մասին զգուշացումն է:
«Կառավարման վճարը» - Ծառայությունների մատուցման համար Կառավարչին վճարվելիք գումարն է:
«Ղեկավար Անձնակազմ» - Համաձայն Հավելված 7-ում՝ Ղեկավար Անձնակազմ, սահմանվածի, Ծառայությունների մատուցման համար Կառավարչի կողմից վարձված անձինք են:
«Պայմանագրի պատճառաբանված լուծման ծանուցումը» - ՋՏՊԿ կողմից Պայմանագրի լուծման մասին ծանուցումն է:
«Պայմանագրի չպատճառաբանված լուծման ծանուցումը» - ՋՏՊԿ-ի կողմից Պայմանագրի լուծման մասին ծանուցումն է:
«Տեխնիկական անձնակազմ» - Ընկերությունների կողմից վարձված և Կառավարչի ղեկավարության ներքո աշխատող անձնակազմն է;
«Կողմ» - նշանակում է ՋՏՊԿ կամ Կառավարիչը, իսկ Կողմերը` երկուսը միասին` ըստ հանգամանքների:
«Կատարողական երաշխիքը» - Կառավարչի կողմից տրամադրվող երաշխիքն է:
,ՀՀ - Հայաստանի Հանրապետություն:
«Հավաքագրվող հասույթ» - նշանակում է համապատասխան Սպասարկման տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց բաժանորդների կողմից վճարվող գումարները:
«ՋՏՊԿ» - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե:
«Սպասարկման տարածքը» - Ծառայությունների մատուցման տարածքն է, որը սահմանված է Հավելված 4-ում՝ Սպասարկման տարածքի նկարագրություն:
«Ծառայությունները» - Պայմանագրի շրջանակներում Հավելված 2-ի՝ Ծառայությունների նկարագրություն, համաձայն Կառավարչի կողմից մատուցվող ծառայություններն են:
«Կառավարչի ծառայություններ» - Փակ բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքով նախատեսված` Ընկերությունների գործադիր մարմնի գործառույթների իրականացում:
«Մեկնարկային օրը» - Այն օրն է, երբ Կառավարիչը սկսում է մատուցել Ծառայությունները:
«Ենթակապալառուն» - Այն անձն է, որին Կառավարիչը պատվիրում է Ծառայությունների որևէ մասի կատարումը:
«Հաջորդող կառավարիչն (ները)» - Այն անձն է (անձիք են), որը (որոնք) պետք է շարունակի (են) Ծառայությունների մատուցումը Պայմանագրի լուծման դեպքում կամ ավարտից հետո:
«Ստանձնելու օրը» - Այն օրն է, երբ Կառավարիչը ստանձնում է ամենօրյա աշխատանքը:
«Երրորդ կողմը (անձը)» - ՋՏՊԿ-ից կամ Կառավարչից բացի ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձն է:
1.2. Պայմանագրի Փաստաթղթերը
Սույն Պայմանագիրը կազմված է «Գործարքի ձևը» կետի դրույթներում ներկայացված փաստաթղթերից:
1.3. Մեկնաբանություն
1.3.1. Լեզուն
Սույն Պայմանագիրը կնքվել է անգլերեն և հայերեն լեզուներով և սույն Պայմանագրի իմաստի կամ մեկնաբանության հետ կապված բոլոր հարցերի համար պարտադիր և գերակայող լեզուն կհամարվի անգլերենը: Չնայած որ Պայմանագրի լեզուն անգլերենն է, Կառավարիչը պետք է ունենա հայերեն գրավոր և բանավոր հաղորդակցվելու լիարժեք հնարավորություն` ինքնուրույն կամ իր կողմից վարձված թարգմանիչների միջոցով:
1.3.2. Անձինք
«Անձ» և «Կողմ» բառերը ունեն նաև ընկերություն և պետական հիմնարկ իմաստը:
1.3.3. Վերնագրեր
Վերնագրերը չպետք է սահմանափակեն կամ փոխեն Պայմանագրի բովանդակությունը կամ ազդեցություն ունենան դրա վրա:
1.3.4. Եզակի կամ հոգնակի թվի օգտագործումը
Պայմանագրում ընդհանրացումներն արվում են եզակի կամ հոգնակի թվով, բացառությամբ այն դեպքերի, երբ տեքստի բովանդակությունից այլ բան է բխում:
1.3.5. Համապարփակ Համաձայնագիր
Սույն Պայմանագիրը ՋՏՊԿ-ի և Կառավարչի միջև համապարփակ համաձայնություն է և գերակայում է բոլոր այն գրավոր և բանավոր պայմանավորվածությունների նկատմամբ, որոնք տրվել են Կառավարչի կամ ՋՏՊԿ կողմից մինչև Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրը:
1.3.6. Փոփոխություններ
Սույն Պայմանագրի պայմանների և դրույթների ցանկացած փոփոխություն, ներառյալ Ծառայությունների շրջանակի փոփոխություն, կատարվում է միայն Կողմերի միջև գրավոր համաձայնության տեսքով և կգործի միայն Բանկի կողմից առարկություն չունենալու դեպքում: Կողմերից յուրաքանչյուրի կողմից ներկայացված փոփոխությունների առաջարկներին մյուս Կողմը պարտավոր է գրավոր պատասխան տալ երեսուն (30) օրվա ընթացքում:
Որևէ փոփոխություն կամ այլ ձևափոխում ուժի մեջ է մտնում միայն այն դեպքում, եթե այն կատարվել է գրավոր, նրանում նշվել է կատարման ամսաթիվը և հստակորեն հղում է կատարվել սույն Պայմանագրին, հաստատվել է ՀՀ գործող Օրենսդրության համաձայն Ընկերությունների անունից նման փոփոխություն կատարելու լիազորություն ունեցող մարմնի կողմից և ստորագրվել է Կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից:
1.3.7. Կառավարչի անկախ լինելը
Կառավարիչն անկախ է և հանդիսանում է Պայմանագիրն իրականացնող միակ իրավաբանական անձը: Պայմանագիրը չի նախատեսում Կողմերի միջև որևէ գործակալության, գործընկերային հարաբերությունների, համատեղ ձեռնարկության կամ այլ համատեղ գործունեություն ենթադրող կառույցի ստեղծում:
Սույն Պայմանագրի համաձայն՝ դրա իրականացման եղանակի համար պատասխանատու է միայն Կառավարիչը: Պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման համար Կառավարչի կողմից ներգրավված աշխատողների, ներկայացուցիչների կամ Ենթակապալառուների գործողությունները պետք է վերահսկվեն Կառավարչի կողմից: Սույն Պայմանագրում, Կառավարչի կողմից կնքված կամ նրա կողմից շնորհված ենթակապալի որևէ պայմանագրում ներառված որևէ դրույթ չի կարող մեկնաբանվել որպես Կառավարչի ներկայացուցիչների կամ Ենթակապալառուների և ՋՏՊԿ-ի միջև պայմանագրային հարաբերություններ ստեղծող դրույթ: Կառավարչի, ՋՏՊԿ-ի և Տեխնիկական անձնակազմի միջև բոլոր հարաբերությունները պետք է լինեն համաձայն Հավելված 8-ի՝ Տեխնիկական անձնակազմ:
Չնայած, որ Կառավարիչն անկախ կապալառու է, կողմերը ընդունում են, որ
ա) երբ Կառավարիչը, համաձայն սույն Պայմանագրի, իրականացնում է ծախսումներ Սպասարկման տարածքում Գույքի և Ենթակառուցվածքների ամենօրյա շահագործման և պահպանման համար, կամ կապված Ներդրումների հիմնադրամի հետ, նա կատարում է այդ Ընկերությունների անունից; և
բ) երբ Կառավարիչը մատակարարում է Ծառայությունները, նա կատարում է այդ Ընկերությունների անունից:
1.3.8. Կոնսորցիում
Եթե որպես մեկ իրավաբանական անձ հիմնադրված Կառավարիչը երկու կամ ավելի անձերից բաղկացած Կոնսորցիում է, բոլոր անձինք, Պայմանագրի դրույթների իրականացման համար պետք է, միասնաբար կամ առանձին, պատասխանատվություն կրեն ՋՏՊԿ-ի հանդեպ և այդ անձանցից մեկին պետք է նշանակեն գործելու որպես համատեղ ձեռնարկության կամ կոնսորցիումը միավորող ղեկավար: Կոնսորցիումի կազմը չպետք է փոփոխվի առանց բանկի հետ խորհրդակցությամբ ներկայացված ՋՏՊԿ նախնական գրավոր համաձայնության:
Կոնսորցիումի յուրաքանչյուր մասնակից համապարտ պատասխանատվություն է կրում սույն պայմանագրով նախատեսված կառավարչի պարտականությունները չկատարելու կամ պատշաճ չկատարելու համար: ՋՏՊԿ իրավունք ունի կոնսորցիումի ցանկացած մասնակցից պահանջել կատարել սույն պայմանագրով կառավարչի վրա դրված պարտականությունները, եթե կոնսորցիումի մասնակիցների որոշմամբ այդ պարտականությունը չի դրված կոնսորցիումի անդամներից որևէ մեկի կամ մի քանիսի վրա:
1.3.9. Պարտականությունների կատարումը
Որևէ Կողմի կողմից Պայմանագրի պայմանների և պահանջների կատարման ընթացքում որևէ թեթևացման, ձեռնպահ մնալու, ժամկետի հետաձգման կամ մյուս Կողմից ժամանակի տրամադրման դեպքերը չպետք է ազդեն կամ սահմանափակեն այդ Կողմի Պայմանագրով նախատեսված իրավունքները, և որևէ հրաժարում չպետք է Պայմանագրի հաջորդ կամ կրկնվող խախտման դեպքում դիտվի որպես այդ Կողմի` իր իրավունքներից հրաժարում:
Իրավական ուժ ունենալու համար Պայմանագրով նախատեսված իրավունքից հրաժարվելը պետք է իրականացվի հետևյալ կերպ.
(ա) գրավոր կերպով, և
(բ) ունենա ամսաթիվ և ստորագրված լինի համապատասխան իրավասություն ունեցող Կողմի լիազոր ներկայացուցչի կողմից, և
(գ) կոնկրետ նշվի այն իրավունքը, լիազորությունը կամ միջոցը, ինչպես նաև այն ծավալը, որից հրաժարվում է, և
(դ) այն դեպքերում, երբ տրվում է ՋՏՊԿ-ի կողմից, այն պետք է հաստատվի ՀՀ գործող օրենսդրության համաձայն իրավունքներից, լիազորություններից կամ միջոցներից հրաժարվելու համար համապատասխան իրավասություն ունեցող անձի կամ մարմնի կողմից:
1.3.10. Պայմանագրի մասնակի խախտում
Եթե Պայմանագրի որևէ պայման կամ մաս կամ դրույթ ճանաչվում է անվավեր, ապա այդ անվավերությունը չի վերաբերում Պայմանագրի մյուս պայմաններին կամ մասերին կամ դրույթներին:
1.3.11. Օրերի քանակը
Բացառությամբ սույն պայմանագրում որևէ այլ տեղ հստակորեն հակառակը սահմանվածի, սույն պայմանագրի նպատակների իրականացման համար օրերի քանակը հաշվարկելիս, բոլոր օրերը պետք է հաշվվեն համաձայն ՀՀ գործող օրենսդրության:
1.3.12. Հղումներ արժույթին
Բացառությամբ սույն Պայմանագրում նշված դեպքերի` արժույթը նշված չլինելու դեպքում դրամական միավորներին արվող հղումները վերաբերվում են Եվրոյին:
1.3.13. Պարտականությունների շարունակելիությունը
Սույն Պայմանագրի ավարտից կամ վաղաժամկետ լուծումից հետո ավարտվում են նաև Կողմերի բոլոր իրավունքներն ու պարտականությունները, բացի ներքոհիշյալներից.
- այն իրավունքները և պարտականությունները, որոնք կարող են առաջանալ Պայմանագրի ավարտի կամ լուծման պահին, կամ որոնք Կողմերն ունեն այդ պահին,
- ԸՊ 3.4 կետով նախատեսված գաղտնիության պահպանման Կառավարչի պարտավորությունը,
- ԸՊ 3.7.1 կետով նախատեսված Պայմանագրի գրառումներին վերաբերող Կառավարչի պարտավորությունը,
- Ցանկացած իրավունք, որը Կողմերից յուրաքանչյուրը կարող է ունենալ ՀՀ գործող օրենսդրության համաձայն,
- Պայմանագրի ավարտի կամ դադարեցման դեպքում անցումային ժամանակաշրջանին առնչվող հարցերի շուրջ ՋՏՊԿ-ի հետ համագործակցելու Կառավարչի պարտավորությունը,
- Կառավարչի ցանկացած պարտականություն, որի համաձայն Կառավարչի Ղեկավար անձնակազմը պարտավոր է Հաջորդող Կառավարիչին սահուն փոխանցում ապահովելու նպատակով շարունակել իր աշխատանքը Ժամկետի ավարտից հետո մինչև 60 օր ժամանակահատվածի ընթացքում, և
- ԸՊ 3.5 կետի համաձայն Կառավարչի ցանկացած փոխհատուցում:
1.4. Ծանուցումներ
Սույն Պայմանագրի համաձայն կամ դրա ուժով կատարվելիք ցանկացած ծանուցում, խնդրանք կամ համաձայնություն պետք է լինի գրավոր: Նման ծանուցումները, խնդրանքները կամ համաձայնությունը համարվում են կատարված, եթե դրանք անձամբ հանձնվել են Կողմի լիազորված ներկայացուցչին, կամ ուղարկվել են գործակալի միջոցով այն հասցեով, որը նշված է Հավելված 1-ում` Պայմանագրի Հատուկ Պայմաններ:
Ծանուցումներն ուժի մեջ են մտնում ինչպես անձնապես ներկայացման, այնպես էլ գործակալի միջոցով առաքման և ստացող Կողմի գրավոր ստացական տրամադրելու դեպքում:
Կողմերից յուրաքանչյուրը կարող է փոխել իր փոստային հասցեն` հակառակ Կողմին ԸՊ 1.4 կետով նախատեսված փոփոխության մասին ծանուցելով:
ԸՊ 1.4 կետի համաձայն ծանուցում ներկայացնելու նպատակով Կառավարչի հասցեն պետք է գտնվի Հայաստանի Հանրապետությունում:
1.5. Պայմանագիրը կարգավորող օրենսդրություն
Սույն Պայմանագիրը, նրա նշանակությունը և մեկնաբանումը, ինչպես նաև Կողմերի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն:
1.6. Գտնվելու վայրը
Կառավարիչը Ծառայությունները կտրամադրի Սպասարկման տարածքի այն վայրերում, որոնք սահմանված են սույն Պայմանագրում, և եթե որևէ առանձին հանձնարարության գտնվելու վայրը մասնագրված չէ, որպես այդպիսին, Սպասարկման տարածքի այդ վայրերը կորոշվեն Կողմերի համաձայնությամբ: Պայմանագրի գործողության ընթացքում Կառավարիչը պետք է երեք Ընկերություններից յուրաքանչյուրում պահպանի մեկ գրասենյակ:
1.7. Լիազոր ներկայացուցիչներ
Նախքան սույն Պայմանագրի Մեկնարկային օրը Կառավարիչը և ՋՏՊԿ-ն պարտավոր են նշանակել անհատների, որոնք գործելու են որպես համապատասխան պայմանագրի միջնորդներ և համակարգողներ (յուրաքանչյուրը` մեկական Լիազոր ներկայացուցիչ) հետևյալ ձևով.
- Կառավարիչը նշանակում է մեկ Լիազոր ներկայացուցիչ, և
- Կառավարիչը նշանակում է Լիազոր ներկայացուցչի պաշտոնական փոխարինող, որը գործելու է Լիազոր ներկայացուցչի փոխարեն այն դեպքերում, երբ վերջինս տեղում չէ, կամ ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները,
- ՋՏՊԿ-ն նշանակում է մեկ Լիազոր ներկայացուցիչ՝ ՋՏՊԿ-ին վերապահվող բոլոր հարցերի համար, համաձայն ԸՊ 5.5. կետի կամ սույն Պայմանագրի ցանկացած այլ դրույթի, և
- ՋՏՊԿ-ն նշանակում է Լիազոր ներկայացուցչի փոխարինողի, որը գործելու է Լիազոր ներկայացուցչի փոխարեն այն դեպքերում, երբ վերջինս տեղում չէ, կամ ի վիճակի չէ կատարել Պայմանագրով նախատեսված իր պարտականությունները:
Լիազոր ներկայացուցիչները կամ նրանց փոխարինողները կարող են իրականացնել Պայմանագրով թույլատրվող կամ պահանջվող որևէ գործողություն և կնքել Պայմանագրով թույլատրվող կամ պահանջվող որևէ փաստաթուղթ:
Լիազոր ներկայացուցիչները կամ նրանց փոխարինողները պետք է մյուս Կողմի համար հասանելի լինեն աշխատանքային ժամերի ընթացքում:
Կառավարիչը չի կարող փոխել իր Լիազոր ներկայացուցչին կամ վերջինիս փոխարինողին առանց ՋՏՊԿ-ի նախնական գրավոր համաձայնության:
Լիազոր ներկայացուցչի կողմից սույն Պայմանագրի պայմանների համաձայն ձեռնարկված միջոցառումները, ընդունված որոշումները և կնքված փաստաթղթերը համարվում են պարտադիր և պարտավորեցնող այդ Կողմի համար:
1.8 Հարկեր, տուրքեր, մաքսատուրքեր, գանձումներ և վճարներ
Համաձայն ՀՀ գործող Օրենսդրության, Կառավարչի Ղեկավար Անձնակազմը պարտավոր է վճարել անձնական եկամտահարկը ստացված աշխատավարձերի և ստացված եկամուտների համար:
1.8.1. Ընկերությունների կողմից իրականացվող գնումներ
Եթե Կառավարիչը Ընկերությունների փոխարեն և Ընկերությունների եկամուտից գնում է ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ, ապա Հայաստանի համայնքային կամ պետական իշխանությունների կողմից սահմանված գնումների հետ կապված բոլոր հարկերը, տուրքերը, մաքսատուրքերը, գանձումները և այլ վճարները պետք է կատարվեն Ընկերությունների կողմից:
1.9 Փոխանցում
Կառավարիչն իրավունք չունի Երրորդ կողմին ամբողջությամբ կամ մասնակիորեն Պայմանագրով նախատեսված իրավունքներ ու պարտականություններ փոխանցել առանց բանկի հետ խորհրդակցությամբ ՋՏՊԿ նախնական գրավոր համաձայնության:
ՋՏՊԿ կողմից նախապես հաստատված իրավունքների փոխանցմանն իրավական ուժ
տալու համար այն պետք է կատարվի`
- գրավոր,
- ներառի փոխանցման մանրամասները:
2. Պայմանագրի սկիզբը, ավարտը եվ պայմանագրի ընդհատումը
2.1. Պայմանագրի ուժի մեջ մտնելը
Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն բանից հետո, երբ առկա կլինեն հետևյալ բոլոր պայմանները.
- Պայմանագիրը ստորագրվել է Պայմանագրի կողմերի կողմից,
- Կառավարիչը տրամադրել է Կատարողական Երաշխքիը:
2.2. Պայմանագրի Ժամկետի ավարտը
Պայմանագիրը չդադարեցվելու կամ չերկարացվելու դեպքում այն ավարտվում է Մեկնարկային օրվանից հետո երեք տարի անց (Ավարտման օր)։
Այնուամենայնիվ Մեկնարկային օրվանից երրորդ տարուց հետո, ՋՏՊԿ և Բանկի համատեղ համաձայնությամբ, Պայմանագիրը կարող է շարունակվել ևս մեկ լրացուցիչ տարի, եթե միասին տեղի ունենան հետևյալ երեք պայմանները`
ա) ՋՏՊԿ (արտաքին անկախ տեխնիկական և ֆինանսական աուդիտորների աջակցությամբ) գոհացուցիչ է համարում Կառավարչի կատարողականությունը.
բ) ՋՏՊԿ պաշտոնապես հաստատում է Պայմանագրի երկարաձգումը.
գ) KfW-ն կարող է տրամադրել բավարար միջոցներ պայմանագիրը երկարաձգելու համար:
2.3. Ծառայությունների մատուցման սկիզբը
Մեկնարկային օրը կսահմանվի ՋՏՊԿ-ի կողմից և կհանդիսանա Ուժի մեջ մտնելու ամսաթվից ոչ ուշ, քան 28. (քսանութ) օր հետո:
Կառավարիչը Ծառայությունների մատուցումը կսկսի Մեկնարկային Օրը:
Կառավարիչը չի ստանձնի Սպասարկման տարածքում ծառայությունների մատուցումը, ինչպես սահմանված է Հավելված 2-ում՝ Ծառայությունների նկարագրություն,
- եթե Մեկնարկային օրվանից 30 (երեսուն) օրվա ընթացքում միջազգային գլխավոր տնօրենը չի նշանակվելու որպես գլխավոր տնօրեն տնօրենների խորհրդի կողմից,
- եթե Կառավարիչը չի ստացել Ընկերությունների կնիքները և մինչև պայմանագրի ավարտը Ընկերությունների բանկային հաշիվների կառավարման և ստորագրման միայն իրեն տրված իրավունքը:
2.4. Ծառայությունների իրականացումն Ավարտման օրվանից հետո Սույն Պայմանագրի ավարտից ոչ ուշ քան 30 (երեսուն) օր առաջ ՋՏՊԿ-ից համապատասխան գրավոր դիմում ստանալու դեպքում, Կառավարիչը պարտավոր է Ավարտման օրվանից մինչև 60 (վաթսուն) օր շարունակել անցումային աշխատանքների իրականացումը (Աջակցություն անցումային աշխատանքներին): Անցումային աշխատանքների նպատակը Կառավարչից Ծառայությունների մատուցման, գույքի և ենթակառուցվածքների սահուն փոխանցում կազմակերպելն է հաջորդող կառավարիչին:
ՋՏՊԿ կողմից անցումային աշխատանքներ մատուցելու խնդրանքով Կառավարչին դիմումի ներկայացման դեպքում Անցումային աշխատանքներն իրականացվում են ղեկավար անձնակազմի այն անդամների կողմից, որոնց ընտրում է ՋՏՊԿ: Նման հաստատուն Անցումային աջակցության ղեկավար անձնակազմը պետք է շարունակի մնալ Հայաստանում մինչև Անցումային աջակցության աշխատանքների ավարտը:
Անցումային աջակցության աշխատանքների դիմաց ՋՏՊԿ պետք է Կառավարչին վճարի համաձայնեցված շաբաթական դրույքների հիման վրա` Կառավարչի ղեկավար անձնակազմի յուրաքանչյուր այն անդամին, որն ապահովում է անցումային աջակցության աշխատանքները: Այդ վճարման ենթակա գումարները պետք է նախատեսվեն հայտատուների կողմից ներկայացվող գնային առաջարկում:
2.5. Պայմանագրի երկարաձգումը
Պայմանագիրը կարող է երկարաձգվել Ավարտման օրվանից մինչև 12 (տասնեկու) ամիս ժամկետով: Սույն Պայմանագիրը երկարաձգելու և երկարաձգման տևողության համար բանակցություններ սկսելու մասին ՋՏՊԿ պարտավոր է Կառավարչին տեղեկացնել Պայմանագրի ավարտման սկզբնական օրվանից առնվազն 3 (երեք) ամիս առաջ:
Սույն 2.5 կետով սահմանվածը չի հակասում 2.2 Կետով նախատեսվածին, որը վերաբերվում է ավարտման ժամկետը սահմանելուն:
2.6. Անհաղթահարելի ուժ
2.6.1. Ընդհանուր դրույթներ
Սույն Պայմանագրի իմաստով անհաղթահարելի ուժն այն երևույթն է, որը.
- տվյալ Կողմի ողջամիտ վերահսկողությունից դուրս է, և
- տվյալ Կողմի համար անհնար է դարձնում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը կամ այնպիսի պայմաններ է ստեղծում, որ դրանց կատարումը գործնականում դառնում է անհնարին:
Անհաղթահարելի ուժը ներառում է, սակայն չի սահմանափակվում հետևյալով.
- պատերազմներ կամ ապստամբություններ կամ քաղաքացիական անկարգություններ,
- փոթորիկ կամ ջրհեղեղ կամ երկրաշարժ կամ այլ բնական աղետ, և
- կառավարական մարմինների կողմից բռնագրավում կամ նմանատիպ գործողություններ,
- գործադուլներ, աշխատանքից համատարած ազատումներ և այլ նմանատիպ գործողություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ Կողմն ի վիճակի էր ողջամտորեն կանխել այդ գործողությունները կամ լուծել խնդիրները:
Անհաղթահարելի ուժ չի համարվում.
- տվյալ Կողմի կամ նրա ենթակապալառուի կամ գործակալի կամ աշխատակցի անփութության կամ կանխամտածված գործողության հետևանք հանդիսացող երևույթը, կամ
- այն երևույթը, որը տվյալ Կողմի բարեխիղճ և հեռատես մոտեցման դեպքում կարելի էր կանխատեսել Պայմանագրի իրականացման ընթացքում, և որից կարելի էր խուսափել, կամ հաղթահարել Պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարման ընթացքում:
Անհաղթահարելի ուժ չի համարվում ֆինանսական միջոցների անբավարարությունը, կամ որևէ պատճառով Պայմանագրով պահանջվող վճարման պարտավորության չկատարումը:
2.6.2. Պայմանագրային պարտավորությունների կատարումը
Կողմի՝ Պայմանագրով նախատեսված պարտավորության մասի չկատարումը չի համարվում Պայմանագրի խախտում կամ Պայմանագրով նախատեսված պարտավորության չկատարում կամ անպատշաճ կատարում, եթե այն պայմանավորված է անհաղթահարելի ուժով, և որից տուժած Կողմը, անկախ անհաղթահարելի ուժ համարվող երևույթներից, պատշաճ զգուշավորություն ցուցաբերելով, ժամանակին ձեռնարկել է Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար բոլոր անհրաժեշտ և հնարավոր այլընտրանքային միջոցները:
2.6.3. Ձեռնարկվելիք միջոցառումները
Անհաղթահարելի ուժից տուժած Կողմը պետք է ձեռնարկի բոլոր ողջամիտ միջոցները՝ նվազագույն ուշացումով սույն Պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների կատարումն ապահովելու համար:
Անհաղթահարելի ուժից տուժած Կողմը պարտավոր է հնարավորին չափ շուտ, սակայն ոչ ուշ քան տվյալ երևույթի ի հայտ գալուց 14 (տասնչորս) օրվա ընթացքում ծանուցել մյուս Կողմին անհաղթահարելի ուժի իրողության մասին՝ անհրաժեշտ փաստեր տրամադրելով այդ երևույթի բնույթի և առաջացման վերաբերյալ: Նմանապես, Կողմը պարտավոր է հնարավորին չափ շուտ ծանուցել մյուս Կողմին` անհաղթահարելի ուժի վերանալու մասին:
Կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցներն անհաղթահարելի ուժի հետևանքները նվազագույնի հասցնելու համար:
2.6.4. Ժամկետների երկարաձգումը
Յուրաքանչյուր ժամանակահատված, որի ընթացքում Կողմը Պայմանագրի համաձայն պարտավոր է կատարել որևէ գործողություն կամ աշխատանք, կարող է երկարացվել այնքան ժամանակով, որքան ժամանակ անհաղթահարելի ուժի պատճառով նա ի վիճակի չի եղել կատարել համապատասխան գործողությունը:
2.6.5. Վճարումներ
Այն ժամանակահատվածում, երբ Կառավարիչը անհաղթահարելի ուժի պատճառով, ի վիճակի չի եղել մատուցել Ծառայությունները, ՋՏՊԿ պարտավոր է, սույն Պայմանագրի շրջանակներում, շարունակել վճարել Կառավարչին և պարտավոր է փոխհատուցել նրան Ծառայությունների մատուցման համար ողջամտորեն և անհրաժեշտաբար արված լրացուցիչ ծախսերի համար, ինչպես նաև այդ ժամանակահատվածի ավարտից հետո Ծառայությունների մատուցումը վերսկսելիս:
2.6.6. Խորհրդակցում
Այն բանից հետո, երբ անհաղթահարելի ուժի արդյունքում Ծառայությունների զգալի
մասի իրականացումը Կառավարչի կողմից կդառնա անհնարին, 30 (երեսուն) օրվա ընթացքում Կողմերը պարտավոր են խորհրդակցել միմյանց հետ՝ ստեղծված իրավիճակում համապատաս-խան միջոցների ձեռնարկման վերաբերյալ փոխադարձ համաձայնության գալու նպատակով:
2.7. Դադարեցում
ՋՏՊԿ-ն կարող է, Բանկի նախնական համաձայնությամբ, գրավոր ծանուցել Կառավարչին սույն Պայմանագրի շրջանակներում բոլոր վճարումների դադարեցման մասին, եթե Կառավարիչը պարբերաբար չի կատարում սույն Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կամ շեղումներն էական են, բացառությամբ 2.6 կետով սահմանված Ֆորս մաժորային դեպքերը, պայմանով, որ.
- այդ ծանուցման մեջ նշված կլինի թերացման բնույթը,
- ծանուցմամբ կպահանջվի Կառավարչից վերացնել այդ թերությունները վճարումների դադարեցման մասին ծանուցումը վերջինիս կողմից ստանալուց հետո 30 (երեսուն) օրը չգերազանցող ժամանակահատվածում,
- ծանուցմանը կից կներկայացվի Անկախ աուդիտորի նամակը և հաշվետվությունը, որը կհաստատի Կառավարչի կողմից պարտականությունների կատարման մեջ թերանալու բնույթը և չափը:
2.8. Պայմանագրի վաղաժամկետ լուծում
2.8.1. Պայմանագրի լուծումը ՋՏՊԿ կողմից
Բանկի հետ խորհրդակցելով` ՋՏՊԿ իրավունք ունի լուծել Պայմանագիրը, եթե.
1. Կառավարիչը, համաձայն ԸՊ 2.7 կետի, վճարումների դադարեցման մասին գրությունը ստանալուց հետո 30 (երեսուն) օրվա ընթացքում կամ այն ժամանակահատվածի ընթացքում, որ գրավոր նշում է ՋՏՊԿ իր հայեցողությամբ, չի կատարում իր պարտականությունները կամ չի վերացնում թերությունները, և որ այդ պարտավորությունների կամ դրանց մասի չկատարման կամ թերությունների չվերացման փաստը հաստատվում է Անկախ Աուդիտորի գրությամբ և համապատասխան հաշվետվությամբ,
2. Կառավարիչը սնանկ կամ անվճարունակ է հայտարարվում կամ իր պարտավորությունները թեթևացնելու համար որևէ պայմանավորվածություն է ձեռք բերում իր պարտատերերի հետ կամ օգտվում է պարտապաններին արտոնություններ ընձեռող որևէ իրավական ակտի ընձեռած հնարավորություններից կամ հարկադրված կամ կամավոր դիմում է ինքնալուծարման,
3. Կառավարիչը չի կատարում ԸՊ 8 կետի համաձայն միջնորդ դատարանի կայացրած որոշման պահանջը,
4. Կառավարիչը ՋՏՊԿ-ին է հանձնում վերջինիս իրավունքների, պարտավորությունների և շահերի վրա էական ազդեցություն ունեցող պաշտոնական տեղեկություններ` նախապես իմանալով, որ ներկայացված տեղեկատվությունը կեղծ է կամ սխալ է կամ մոլորության մեջ գցող,
5. անհաղթահարելի ուժի արդյունքում Կառավարիչը ավելի քան 60 (վաթսուն) օրվա ընթացքում ի վիճակի չի լինում իրականացնել Ծառայությունների զգալի մասը,
6. Կառավարիչը սեփական սնանկության ճանաչման հայցով դիմում է դատարան կամ նախաձեռնում է նմանատիպ այլ գործընթաց` նպատակ ունենալով դադարեցնել գործունեությունը, վերակազմակերպվել կամ այլ կերպով նվազեցնել իր պարտավորությունները սնանկացման կամ անվճարունակության կամ նման այլ գործընթացների միջոցով, կամ նպատակ ունենալով հասնել անվճարունակության գործերով կառավարչի կամ լուծարային կառավարչի կամ նման այլ պաշտոնատար անձի նշանակման, կամ հօգուտ պարտատերերի որևէ պարտավորություն է ստանձնում կամ կատարում է որևէ գործողություն սրան հաջորդող ենթակետերով նախատեսված գործողությունները կատարելու լիազորություն տրամադրելու ուղղությամբ,
7. ընդդեմ Կառավարչի հայց է հարուցվում կամ նմանատիպ այլ գործընթաց է նախաձեռնվում` նպատակ ունենալով լուծարվել, վերակազմակերպել կամ այլ կերպով թեթևացնել իր կամ նրա պարտքերի բեռը` սնանկացման կամ անվճարունակության կամ նման այլ գործընթացի միջոցով, կամ նպատակ ունենալով հասնել իր ամբողջ գույքի կամ դրա մի մասի նկատմամբ անվճարունակության գործերով կառավարչի կամ լուծարային կառավարչի կամ նման այլ պաշտոնատար անձի նշանակման, և նմանատիպ գործընթացները շարունակվում են ավելի քան 90 (իննսուն) օր, կամ
8. Եթե բանկի հետ խորհրդակցությամբ ՋՏՊԿ կարծիքով Կառավարիչը Պայմանագրի համար մրցելու կամ դրանով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքում ներգրավվել են խարդախ կամ կոռուպցիոն գործարքների մեջ: Սույն կետի իմաստով.
1) «կոռուպցիոն գործարքը» մրցույթի հաղթողի ընտրության կամ Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքում պետական պաշտոնատար անձանց գործողությունների վրա ազդելու նպատակով արժեքավոր գույք առաջարկելը, պահանջելը, ստանալը կամ տալն է,
2) «խարդախ գործարքը»` Ընկերություններին ազատ և բաց մրցակցության առավելություններից և օգուտներից զրկելու, մրցույթի հաղթողի ընտրության և/կամ Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման վրա ազդելու նպատակով (ներառյալ նաև գներն արհեստականորեն ոչ-մրցակցային մակարդակի վրա սահմանելու նպատակով) փաստերի թյուր ներկայացումն է, ներառյալ նաև Կառավարիչների շրջանում գաղտնի համաձայնության դեպքերը:
2.8.2. Պայմանագրի պատճառաբանված լուծման մասին ծանուցման պահանջը
ՋՏՊԿ-ն կարող է լուծել Պայմանագիրը՝ պատճառաբանված լուծման մասին գրավոր ծանուցում ներկայացնելով Կառավարչին: Սույն Պայմանագիրը համարվում է լուծված Պատճառաբանված լուծման մասին ծանուցումը ներկայացնելու օրվանից 30 (երեսուն) օր հետո:
ՋՏՊԿ-ն պարտավոր է Պայմանագրի պատճառաբանված լուծման մասին գրավոր ծանուցման մեջ հղում կատարել Պայմանագրի այն դրույթին կամ դրույթներին, որի կամ որոնց հիման վրա նա լուծում է Պայմանագիրը:
2.8.3. Պայմանագրի չպատճառաբանված (նպատակահարմարության պատճառով) լուծման մասին ծանուցման պահանջը
ՋՏՊԿ-ն կարող է լուծել Պայմանագիրը՝ չպատճառաբանված (նպատակահարմարության պատճառով) լուծման մասին գրավոր ծանուցում ներկայացնելով Կառավարչին: Սույն Պայմանագիրը համարվում է լուծված չպատճառաբանված (նպատակահարմարության պատճառով) լուծման մասին ծանուցումը ներկայացնելու օրվանից վաթսուն (60) օր հետո:
2.8.4. Պայմանագրի Լուծումը Կառավարչի կողմից
Կառավարիչն իրավունք ունի վաղաժամկետ լուծել Պայմանագիրը, եթե.
1. ՋՏՊԿ-ն չի կատարել սույն Պայմանագրի շրջանակներում Կառավարչին հասանելիք վճարումները` Կառավարչի կողմից այդ ուշ վճարումների վերաբերյալ գրավոր ծանուցումը ստանալուց հետո վաթսուն (60) օրվա ընթացքում, եթե վճարումը վիճաբանությունների առարկա չէ, ըստ ԸՊ Կետ 8-ով սահմանվածի,
2. ՋՏՊԿ խախտել է իր պարտականությունների էական մասը և Կառավարչից` այդ խախտումները վերացնելու մասին պահանջի ստացման պահից քառասունհինգ (45) օրվա ընթացքում ՋՏՊԿ-ն չի կատարում իր պարտավորությունները,
3. Անհաղթահարելի ուժի արդյունքում նա ավելի քան 60 (վաթսուն) օրվա ընթացքում ի վիճակի չի լինում իրականացնել սույն Պայմանագրով նախատեսված Ծառայությունների զգալի մասը,
4. ՋՏՊԿ չի կատարում ԸՊ 8 կետի համաձայն միջնորդ դատարանի կայացրած որևէ վերջնական որոշման պահանջը,
5. Կառավարչի կողմից կամ միջոցով մատուցվող ծառայությունները և պարտականությունները կարգավորող օրենսդրության փոփոխությունը կառավարչի պայմանագրային պարտավորությունների կատարումը դարձնում է անօրինական, կամ անհնար:
2.8.5. Լուծման մասին ծանուցում Կառավարչի կողմից
Եթե Կառավարիչը ցանկանում է ԸՊ 2.8.4 կետի դրույթների հիմքով լուծել Պայմանագիրը, ապա նա պարտավոր է լուծման մասին գրավոր ծանուցում (Լուծման մասին Կառավարչի ծանուցում) ներկայացնել ՋՏՊԿ-ին: Այս դեպքում Պայմանագիրը համարվում է լուծված այդ ծանուցումը ներկայացնելու օրվանից 30 (երեսուն) օր անց:
Սույն Պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ Կառավարիչը պարտավոր է հղում կատարել Պայմանագրի այն դրույթին կամ դրույթներին, որի կամ որոնց հիման վրա Պայմանագիրը լուծվում է Կառավարչի կողմից:
2.8.6. Պայմանագրի լուծման հետ կապված վեճեր
Եթե Կողմերից մեկը կվիճարկի, որ տեղի են ունեցել ԸՊ 2.8 կետերով սահմանված իրադարձություններից որևէ մեկը, ապա այդ Կողմը կարող է մյուս Կողմի կողմից դադարեցման մասին ծանուցումը ստանալուց հետո 20 (քսան) օրվա ընթացքում գործը հանձնել միջնորդ դատարան, համաձայն ԸՊ 8 կետի, ապա պայմանագիրը չի լուծվի, բացառությամբ միայն դատարանի որոշմամբ:
2.8.7 Ծառայությունների մատուցման դադարեցումը
Կողմերից որևէ մեկի կողմից Պայմանագրի դադարեցման մասին գրավոր ծանուցումը ստանալու դեպքում, Կառավարիչը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները Ծառայությունների իրականացումն արագ ավարտելու ուղղությամբ՝ խելամիտ կերպով ձգտելով այս ամենն իրականացնել ծախսերը նվազագույնի հասցնելով:
2.8.8. Վճարումներ Պայմանագրի լուծման դեպքում
Սույն Պայմանագրի լուծման դեպքում համաձայն ԸՊ 2.8 կետի, ՋՏՊԿ-ն պարտավոր է Կառավարչին կատարել հետևյալ վճարումները.
1. փոխհատուցում դադարեցման ամսաթվից առաջ ըստ պատշաճի մատուցված Ծառայությունների դիմաց, համաձայն ԸՊ կետ 6-ի,
2. փոխհատուցում բոլոր անհրաժեշտ խելամիտ ծախսերը ծածկելու համար, բացառությամբ ԸՊ 2.8.1 կետով նախատեսված դադարեցման դեպքերի:
3. Կառավարչի իրավասությունները
3.1. Ընդհանուր դրույթներ
Կառավարչի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու այլ իրավական ակտերով: Կառավարիչն իրականացնում է Ընկերությունների գործադիր մարմիններին վերապահված բոլոր իրավասությունները, համակարգում և ղեկավարում է անձնակազմի աշխատանքները:
Պայմանագրի գործողության ընթացքում Կառավարիչը պետք է Հայաստանի Հանրապետությունում ստեղծի կառավարչի անունից գործելու իրավունք ունեցող երեք ներկայացուցչական գրասենյակ (երեք Ընկերություններից յուրաքանչյուրի համար):
Սույն պայմանագրի հավելված 7-ում նշված «Ղեկավար անձնակազմը» կազմված է Ընկերությունների կառավարչի ընտրության մրցույթի հայտի համապատասխան բաժնում նշված անձանցից: Ղեկավար անձնակազմի անդամները կարող են զբաղեցնել այլ վճարովի պաշտոններ միայն ՋՏՊԿ համաձայնությամբ: Միջազգային գլխավոր տնօրենը, միջազգային տեխնիկական տնօրենը, միջազգային ֆինանսական տնօրենը մշտապես պետք է գտնվեն Հայաստանի Հանրապետությունում: Ղեկավար անձնակազմի պարտականությունները և աշխատանքի կոորդինացումն իրականացվում է համաձայն Կառավարչի կողմից ներկայացված Տեխնիկական առաջարկի և սույն Պայմանագրի:
Միջազգային գլխավոր տնօրենը պետք է ստանձնի բոլոր 3 Ընկերությունների գործադիր տնօրենների գործառույթները, պետք է գործի իր լիազորությունների շրջանակում և պատասխանատու լինի Ընկերությունների կառավարման և համակարգման համար:
3.1.1. Ծառայություններ և կատարողական ցուցանիշներ
Կառավարիչը պարտավոր է.
1. մատուցել Հավելված 2-ով՝ Ծառայությունների նկարագրություն, նախատեսված Ծառայությունները,
2. մատուցել Հավելված 6-ով՝ Կատարողական ցուցանիշներ և ակնկալվող արդյունքներ, նախատեսված Ծառայությունները,
3. իրականացնել Պայմանագրով նախատեսված իր պարտականությունները պատշաճ ջանասիրությամբ, արդյունավետությամբ, խնայողությամբ և համաձայն`
- ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում կիրառվող միջազգայնորեն ընդունված տեխնոլոգիաների և պրակտիկայի,
- միջազգային մասնագիտական կազմակերպությունների կողմից ճանաչված ինժեներական, հաշվապահական և խորհրդատվական ստանդարտների,
- ծառայությունների ներկա մակարդակին և Գույքի վիճակին համապատասխան խնդիրների առաջնահերթությունների իրատեսական սահմանման,
- ՀՀ գործող օրենսդրության,
4. իրականացնել կայուն կառավարում, տեխնիկական և ինժեներական պրակտիկա,
5. օգտագործել համապատասխան տեխնոլոգիաներ, ապահով և արդյունավետ սարքավորումներ, մեքենաներ և մեթոդներ` հաշվի առնելով լուծման ենթակա խնդիրների բնույթն ու հրատապությունը,
6. Պայմանագորվ սահմանված պարտականություններն իրականացնելիս գործել որպես Ընկերությունների վստահելի կառավարիչ,
7. Ենթակապալառուների և այլ Երրորդ անձանց հետ հարաբերություններում պաշտպանել Ընկերությունների շահերը:
3.1.2. Սպասարկման տարածք
Կառավարիչը Հավելված 2-ով՝ Ծառայությունների նկարագրություն, նախատեսված Ծառայությունները պետք է մատուցի Հավելված 4-ում՝ Սպասարկման տարածքի նկարագրություն, սահմանված աշխարհագրական տարածքների շրջանակներում:
3.1.3. Գույք և ենթակառուցվածքներ
Կառավարիչը պետք է ապահովի Հավելված 3-ով՝ Գույքի և ենթակառուցվածքների նկարագրություն, նախատեսված Գույքի և ենթակառուցվածքների պահմանումը, սպասարկումը, շահագործումը:
3.1.4. Տեխնիկական անձնակազմ
Կառավարիչը Ծառայություններն իրկանացնելիս պետք է ղեկավարի և վերահսկի Տեխնիկական անձնակազմին համաձայն Հավելված 8-ով՝ Տեխնիկական անձնակազմ, նախատեսվածի:
3.2. Ծառայությունները կարգավորող օրենքը
3.2.1. ՀՀ գործող օրենսդրություն
Կառավարիչը պետք է Ծառայությունները մատուցի համաձայն ՀՀ գործող օրենսդրության և պետք է երաշխավորի, որ իր Ղեկավար անձնակազմը և Ենթակապալառուները Ծառայությունները մատուցում են համաձայն ՀՀ գործող օրենսդրության:
3.3. Շահերի բախում
3.3.1 Կառավարչին կոմիսիոն, դիսկոնտային և այլ վճարներից ազատվելու արտոնություն չտրամադրելը
Կառավարչի փոխհատուցումը, համաձայն ԸՊ 6 կետի, պետք է լինի միայն Կառավարչի վարձատրությունը սույն Պայմանագրի հետ կապված:
Կառավարիչը ի շահ իրեն չպետք է ընդունի որևէ կոմիսիոն, դիսկոնտային կամ նմանատիպ այլ վճարում սույն Պայմանագրի հետ կապված:
Կառավարիչը պետք է ուժերի ներածին չափով երաշխավորի, որ իր անձնակազմը, Ենթակապալառուները, ինչպես նաև աշխատակիցները և գործակալները, կամ նրանցից յուրաքանչյուրը ևս չստանան նման հավելյալ վարձատրություն:
3.3.2. Կառավարչի և փոխկապակցված անձանց որակազրկում
Կառավարիչը, Կոնսորցիումի դեպքում, նրա գործընկերները, նրանց մայր ընկերությունները, մասնաճյուղերը և Ենթակապալառուները Պայմանագրի գործողության ընթացքում իրավունք չունեն Ընկերությունների համար ապրանքներ մատակարարել, աշխատանքներ կատարել, ծառայություններ մատուցել:
3.3.3. Հակասող գործունեության արգելում
Կառավարիչը, Ղեկավար անձնակազմը, Ենթակապալառուները, ինչպես նաև Կառավարչի և Ենթակապալառուների հետ փոխկապակցված անձինք իրավունք չունեն ուղղակի կամ անուղղակի կերպով զբաղվելու այնպիսի մասնագիտական կամ ձեռնարկատիրական գործունեությամբ, որը կհակասի Պայմանագրով նախատեսված գործունեությանը:
3.3.4. Կատարողական բոլոր կարևոր ցուցանիշների բացահայտումը պարբերական հաշվետվություններում
Սույն Պայմանագրի ավարտից հետո Կառավարչին կարող է թույլատրվել մասնակցել Հաջորդող Կառավարչի պայմանագրի համար հայտարարված մրցույթին` հետևյալ պայմանների բավարարման դեպքում.
1. մրցույթի բոլոր մասնակիցներին հավասար կերպով պետք է տրամադրվեն անհրաժեշտ համապատասխան տեղեկատվություն և տվյալներ՝ մրցույթի պայմաններին համապատասխանող տեխնիկական և ֆինանսական հայտերը պատրաստելու համար,
2. Կառավարման Պայմանագրի ժամկետից հետո կամ հաջորդող կառավարչի մրցութային փաստաթղթերը պատրաստելիս Կառավարչին խստորեն արգելվում է մասնակցել Ընկերությունների հետագա մոդելավորման կամ վերակազմակերպման գործընթացին,
3. Հաջորդող Կառավարչի մրցույթին մասնակցելու հայտերի նախապատրաստման նպատակով Կառավարիչը պարտավոր է չսահմանափակել մրցույթի մասնակիցների մուտքը` Ընկերությունների կողմից գույքի շահագործումը և Կառավարչի կողմից Ծառայությունների տրամադրումն ուսումնասիրելու նպատակով:
3.4. Գաղտնիության պահպանում
Կառավարիչը, Ենթակապալառուները, նրանց աշխատակիցներն ու նրանց հետ փոխկապակցված անձիք, թե Պայմանագրի գործողության ընթացքում և թե դրա ժամկետի ավարտից հետո, իրավունք չունեն առանց նախապես ՋՏՊԿ-ի գրավոր համաձայնությունը ստանալու Ծառայությունների, Ընկերությունների Գույքի և ենթակառուցվածքների, սույն Պայմանագրի կամ Ընկերությունների աշխատանքի հետ կապված սեփականության (պատկանելիության) վերաբերյալ կամ գաղտնի որևէ տեղեկատվություն հրապարակել: Տեղեկատվության սեփականության (պատկանելիության) վերաբերյալ կամ գաղտնի լինելը որոշվում է ՀՀ գործող օրենսդրության համաձայն:
Եթե գաղտնի տեղեկատվության բացահայտումը պահանջվում է օրենքով կամ անհրաժեշտ է որևէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից` որևէ թույլտվություն, լիազորություն, հաստատում կամ լիցենզիա տրամադրելու նպատակով կամ ՀՀ գործող օրեսնդրության համաձայն կամ բխում է պետության կամ դատավարական գործողություններից, ապա Կողմերն ազատվում են սույն Պայմանագրով սահմանված գաղտնիության պահպանման պարտավորությունից` պայմանով, որ բացահայտող Կողմը հնարավորին չափ արագ կերպով մյուս Կողմին գրավոր ծանուցում կներկայացնի: Այս դեպքում նման բացահայտումը բացահայտող Կողմին չի ազատում հետագայում գաղտնի տեղեկատվության չբացահայտման պարտականություններից:
Անկախ տեխնիկական և ֆինանսական աուդիտորները և Բանկի ներկայացուցիչները ցանկացած ժամանակ կարող են ստանալ պահանջվող տեղեկատվություն և գույքին, հաշվետվություններին, գրանցումներին, փաստաթղթերին և այլ նյութերին անսահմանափակ ծանոթանալու իրավունք:
3.5. Կառավարչի պատասխանատվությունը և փոխհատուցման պարտականությունը
3.5.1. Կառավարչի պատասխանատվությունը
Բացառությամբ միտումնավոր արարքների կամ ծայրահեղ անփութության պատճառով տեղի ունեցած դեպքերի`
1. Կառավարիչը Ընկերությունների առջև պատասխանատվություն չի կրում որևէ անուղղակի կորստի կամ վնասի, օգտագործման կորստի, արտադրության կորստի համար` պայմանով, որ սույն պատասխանատվությունից ազատումը չի վերաբերում Պայմանագրի համաձայն Կառավարչի կողմից Ընկերություններին տուգանքների վճարման պատասխանատվությանը, և
2. Ընկերությունների նկատմամբ Պայմանագրով նախատեսված կամ քաղաքացիաիրավական իրավախախտումների համար Կառավարչի ընդհանուր պատասխանատվությունը չպետք է գերազանցի Կառավարման վճարի ողջ գումարը:
3.5.2. Կառավարչի փոխհատուցման պարտականությունը
Կառավարիչը երաշխավորում է Ընկերություններին և ՋՏՊԿ-ին, նրանց ընտրված և նշանակված պաշտոնյաներին և աշխատակիցներին, վնասներից զերծ պահել և հատուցել տարբեր բնույթի հայցերի, վարչական գործողությունների և վարույթների, վնասահատուցման հայցերի, կորուստների, վնասների ծախսերը, ինչպես նաև փաստաբանի վարձը և որևէ անձի մահվան կամ վնասվածք ստանալու, կամ որևէ սեփականության կորստի կամ վնասի հետ կապված ծախսերը, որոնք կծագեն Կառավարչի Ծառայությունների մատուցման ընթացքում`
1. Կառավարչի,
2. Ենթակապալառուների
3. Կառավարչի կամ Ենթակապալառուների աշխատակիցների, պաշտոնյաների կամ ներկայացուցիչների անփութության կամ միտումնավոր գործողությունների պատճառով:
3.6. Կառավարչի կողմից իրականացվող ապահովագրությունը
Պայմանագրի գործողության ընթացքում Կառավարիչը պարտավոր է.
1. իր հաշվին ապահովագրել և պահպանել այդ ապահովագրությունը, և
2. ապահովել, որպեսզի Կապալառուներն իրենց հաշվին ապահովագրվեն հետևյալ ռիսկերից և պահպանեն այդ ապահովագրությունը.
- Երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրում` առնվազն 500.000 Եվրո ընդհանուր գումարով,
- Մասնագիտական պատասխանատվության ապահովագրում` առնվազն 500.000 Եվրո ընդհանուր գումարով,
- Գործատուի պատասխանատվության և աշխատողի վարձատրության ապահովագրում Կառավարչի ղեկավար անձնակազմի, որևէ Ենթակապալառուի աշխատակիցների համար` համաձայն ՀՀ գործող օրենսդրության համապատասխան դրույթների, ինչպես նաև Ղեկավար անձնակազմի և Ենթակապալառուների համար` կյանքի, առողջության, դժբախտ պատահարի դեմ, ճամփորդության և այլ ապահովագրություն` ըստ անհրաժեշտության, և
- Ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող Կառավարչի սեփական գույքի և Ծառայությունների մատուցման ընթացքում Կառավարչի կողմից պատրաստված ցանկացած փաստաթղթերի կորստի և վնասների դեմ:
Սույն կետով նախատեսված ապահովագրությունները պետք է կատարվեն ՋՏՊԿ կողմից հաստատված պայմաններով, և պետք է ծածկեն միայն Կառավարչի ռիսկի բաժինը:
Կառավարիչը պարտավոր է ներկայացնել ՋՏՊԿ պահանջները բավարարող գրավոր ապացույց այն մասին, որ ԸՊ 3.6 կետով նախատեսված ապահովագրությունը կատարված է և ապահովագրության բոլոր ընթացիկ մուծումները կատարված են:
3.7. Պայմանագրի գրառումները, հաշվապահություն և աուդիտ
3.7.1. Պայմանագրի գրառումներ
1. Ծառայությունների մատուցման ընթացքում Կառավարչի կողմից պատրաստված բոլոր տվյալները, տեղեկությունները, փաստաթղթերը և ցանկացած տեսակի հաշիվները (Պայմանագրի գրառումներ) կդառնան և կլինեն Ընկերությունների սեփականությունը, և բոլոր այդ Պայմանագրի գրառումները և այդ գրառումների մանրամասն ներկայացված ցուցակը Կառավարիչը պարտավոր է ՋՏՊԿ ներկայացնել ոչ ուշ, քան Պայմանագրի դադարեցման կամ ժամկետի ավարտի օրը:
2. Պայմանագրի թղթային կամ էլեկտրոնային կրիչների տեսքով գրառումները պետք է ներառեն, սակայն չսահմանափակվեն.
- ֆայլերով, փաստաթղթերով, պլաններով, գծագրերով, մասնագրերով, ծանոթագրություններով, հանդիպումների արձանագրություններով, խոսակցություններով, և
- ձեռնարկներով, հաշվետվություններով, ուսումնասիրություններով, անվտանգության վերաբերյալ գրառումներով, աուդիտի գրառումներով, գույքագրման արդյունքներով, լաբորատոր թեստերի արդյունքներով, գնումների գործընթացների գրառումներով, բաժանորդների վերաբերյալ տեղեկատվությամբ, ֆինանսական տեղեկատվությամբ, ֆինանսական հաշվետվություններով, հաշիվ-ապրանքագրերով, հաշվապահական գրառումներով, ենթակապալի պայմանագրերով և աշխատակազմի վերաբերյալ գրառումներով:
3. Պայմանագրի Ժամկետի ընթացքում Կառավարիչը պարտավոր է ՋՏՊԿ-ին, Բանկի ներկայացուցիչներին և աուդիտորներին Պայմանագրերի գրառումներին ծանոթանալու, ներառյալ դրանք պատճենահանելու և պահելու անսահմանափակ հնարավորություն տալ:
4. Կառավարիչը կարող է Պայմանագրի գրառումների մեկ օրինակ պահել, սակայն չօգտագործել այն սույն Պայմանագրին չվերաբերվող նպատակաների համար առանց ՋՏՊԿ-ի նախնական գրավոր համաձայնության:
3.7.2. Հաշվապահություն
Կառավարիչը պարտավոր է վարել ճշգրիտ և համակարգված հաշվապահական հաշվառում` կապված Ծառայությունների և Պայմանագրի հետ՝ համաձայն Միջազգային հաշվապահական ստանդարտների:
3.7.3. Պայմանագրի գրառումների աուդիտ
ՋՏՊԿ-ն իրավունք ունի, ցանկացած ժամանակ, իր հայեցողությամբ և առանց Կառավարչին տեղյակ պահելու, աուդիտի ենթարկել Կառավարչի հաշիվները, ֆինանսական տեղեկությունները, ֆինանսական հաշվետվությունները և տեխնիկական տեղեկությունները՝ կապված սույն Պայմանագրի հետ: Աուդիտը կարող են անցկացնել ՋՏՊԿ-ի կողմից նշանակված աուդիտորները:
Բանկն իրավունք ունի, ցանկացած ժամանակ, իր հայեցողությամբ և առանց Կառավարչին տեղյակ պահելու, ստուգել և աուդիտի ենթարկել Կառավարչի հաշիվները, ֆինանսական տեղեկությունները, ֆինանսական հաշվետվությունները և տեխնիկական տեղեկությունները՝ կապված սույն Պայմանագրի հետ: Աուդիտը կարող են անցկացնել նաև Բանկի կողմից նշանակված աուդիտորները:
3.8. Ենթակապալառուներ
Կառավարիչն իրավունք չունի կնքել այնպիսի պայմանագիր կամ պայմանագրեր, համաձայն որոնց Ծառայությունների կամ դրանց մեծ մասի մատուցումը կկատարվի Ենթակապալառուի կողմից: Կառավարիչն իրավունք ունի Ծառայությունների որոշ տարրեր իրականացնելու վերաբերյալ Կապալառուների հետ կնքել պայմանագիր կամ պայմանագրեր:
Կառավարիչն իրավունք չունի կնքել պայմանագիր որևէ Ենթակապալառուի հետ, առանց ՋՏՊԿ նախնական գրավոր համաձայնության:
Կառավարիչը պարտավոր է ապահովել, որ Պայմանագրով նախատեսված իր պարտականությունները որևէ Ենթակապալառուի կողմից իրականացվելու դեպքում կներառվեն Ենթակապալառուի հետ կնքված պայմանագրի դրույթներում` նույն պայմաններով:
Կառավարչի կողմից Ենթակապալառուի հետ պայմանագրի կնքումը Կառավարչին չի ազատում Պայմանագրով նախատեսված պարտականություններից:
ՋՏՊԿ համաձայնությունը որևէ Ենթակապալուռի համար որևէ պարտականություն կամ պատասխանատվություն չի ստեղծում ՋՏՊԿ համար, ինչպես նաև Կառավարչին չի ազատում Պայմանագրով նախատեսված պարտականություններից:
3.9 Հանդիպումներ
Կառավարչի գլխավոր տնօրենը պարտավոր է կանոնավոր կերպով ամսեկան հանդիպումներ ունենալ ՋՏՊԿ հետ Ծառայություններին, Գույքին և Ենթակառուցվածքներին և Հավելված 2-ի՝ Ծառայությունների նկարագրությանը, կամ Կառավարչի կողմից ներկայացված ամսեկան և եռամսյակային հաշվետվություններին վերաբերող հարցերի ուսումնասիրման և քննարկման համար:
Կառավարչի գլխավոր տնօրենը, կամ ՋՏՊԿ կողմից համաձայնեցված այլ ներկայացուցիչը պարտավոր է ՋՏՊԿ ներկայացուցչի հետ հանդիպումներ ունենալ ոչ պակաս, քան ամիսը երկու անգամ՝ Ծառայություններին, Գույքին և Ենթակառուցվածքներին վերաբերող հարցերի քննարկման համար: Այս հանդիպումների գրաֆիկը կազմվում է երկկողմ համաձայնությամբ:
3.10. Հաշվետվություններ ներկայացնելու պարտականությունը
Եթե այլ բան նախատեսված չէ սույն Պայմանագրով, Կառավարիչը պարտավոր է ՋՏՊԿ ներկայացնել Պայմանագրով նախատեսված հաշվետվությունների և փաստաթղթերի, Աշխատանքային ամփոփ տեղեկատվության անգլերեն 3 (երեք) և հայերեն տարբերակով 5 (հինգ) օրինակ: ՋՏՊԿ-ն իրավունք ունի իր հայեցողությամբ պահանջել հաշվետվությունների ևս 5 (հինգ) օրինակ անվճար:
Կառավարիչը KfW-ին պետք է ներկայացնի պայմանագրով նախատեսված հաշվետվությունների և փաստաթղթերի մեկական անգլերեն և հայերեն տարբերակ:
ՋՏՊԿ կողմից Կառավարչին ներկայացվող փաստաթղթերը կարող են լինել միայն հայերեն:
3.11. Ընկերությունների կողմից տրամադրվող նյութեր և սարքավորումներ
Սպասարկման Տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը և այլ հիմնական միջոցները կմնան Ընկերությունների սեփականության ներքո, իսկ Կառավարիչը Պատասխանատվություն կկրի պահպանության և վերահսկման համար:
3.12. Գնումների պլան և իրականացում
3.12.1 Գնումներ - Ընդհանուր դրույթներ
Կառավարիչը պետք է գնի ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ընթացիկ աշխատանքների և շահագործման համար, ինչպես նաև կատարի Ընկերությունների սեփական գումարներով ֆինանսավորվող ծախսեր:
3.12.2. Ընկերությունների կողմից ֆինանսավորվող աշխատանքներ, ներդրումներ և գնումներ
Կառավարիչը պետք է ընթացիկ աշխատանքների և շահագործման համար ձեռք բերի բոլոր ապրանքներն ու ծառայությունները, ինչպես նաև Ընկերությունների սեփական գումարներով ֆինանսավորվող ներդրումները, համաձայն Կառավարչի կողմից մշակված և ՋՏՊԿ-ի կողմից հաստատված Գնումների ուղեցույցի, համաձայն Հավելված - 2 ի՝ Ծառայությունների նկարագրության պահանջվածի:
ՋՏՊԿ-ն, իր հայեցողությամբ, իրավունք կունենա ուսումնասիրել և աուդիտ անցկացնել Կառավարչի կողմից արված գնումները:
3.13. Հավաքագրում և եկամուտների ղեկավարում
Կառավարիչը, պետք է Ընկերությունների անունից ղեկավարի և վերահսկի եկամուտների հավաքագրումը, համաձայն Հավելված 2-ի՝ Ծառայությունների նկարագրություն:
Կառավարիչը պետք է համապատասխան Ընկերությունների անունից վարի դեպոզիտային հաշիվներ:
Բաժանորդներից հավաքագրած բոլոր եկամուտները Ընկերությունները պետք է անմիջապես ներդնեն Ընկերությունների Եկամտային հաշիվներում:
Կառավարչի կողմից հավաքագրված եկամուտները Ընկերությունների Եկամտային հաշիվներից բացի այլ բանկային հաշիվներում չպետք է ներդրվեն:
Որևէ եկամուտ ընդունելուց առաջ, Կառավարիչը պետք է ձեռնարկի անվտանգության բոլոր միջոցառումները այդ Եկամուտները կորստից, կողոպուտից կամ սնանկացումից պաշտպանելու համար:
Կառավարչի կողմից վերոնշյալ պարտականություններից որևէ մեկի չկատարելը կհամարվի Պայմանագրի պայմանների խախտում և ՋՏՊԿ-ն իրավասու կլինի ընդհատել վճարումները և դադարեցնել սույն Պայմանագիրը համաձայն ԸՊ 2.7. և 2.8 կետերի և սույն Պայմանագրով սահմանված այլ հավելվածների:
3.14. Կատարողական երաշխիք
Կառավարիչը պետք է ՋՏՊԿ և KfW Բանկի կողմից ընդունելի բանկից իր հաշվին ստանա և պահպանի Կատարողական երաշխիք, որը կերաշխավորի Կառավարչի համապատասխանությունը սույն Պայմանագրի ժամկետներին և պայմաններին («Կատարողական երաշխիք»): Կատարողական երաշխիքի ձևը և ձևակերպումը ներկայացված է Հավելված 11-ում՝ Կատարողական երաշխիք: Կառավարիչը պետք է կատարողական երաշխիքը ներկայացնի ոչ ուշ, քան համաձայն Մրցույթի Հրավերի Պայմանագրի շնորհման վերաբերյալ ծանուցումը ստանալուց հետո 30(երեսուն)օր անց: Կատարողական երաշխիքից գանձումներ պետք է կատարվեն ԸՊ 3.5.2 ենթակետով նախատեսված փոխհատուցման նպատակով:
Կատարողական երաշխիքը վավերական կլինի Ուժի մեջ մտնելու օրվանից մինչև Ավարտման ամսաթվից հետո երեք (3) ամիս:
Կատարողական երաշխիքի գումարը պետք է կազմի ամբողջ Կառավարման վճարի 10 տոկոսը Պայմանագրի հիմնական երեք տարիների համար` համաձայն Կառավարչի ֆինանսական առաջարկում ներկայացվածի:
4. Կառավարչի աշխատակազմը: Տեխնիկական անձնակազմ եվ Գործառնական ծախսեր
4.1. Ընդհանուր դրույթներ - Ղեկավար անձնակազմ
Կառավարիչը պետք է երաշխավորի, որ Ղեկավար անձնակազմի բոլոր անդամները որակավորված են և ունեն համապատասխան վկայագրեր, իրավասու են և ունակ Ծառայությունները մատուցելու համար:
Կառավարիչը պարտավոր է տրամադրել Հավելված 7-ում՝ Ղեկավար անձնակազմ, նշված փորձագետներին և Ղեկավար անձնակազմին համաձայն Հավելված 7-ի՝ Ղեկավար անձնակազմ, դրույթների:
4.2. Ղեկավար անձնակազմի հեռացում կամ փոխարինում
Կառավարիչը, առանց Բանկի հետ խորդակցությամբ ՋՏՊԿ նախնական գրավոր համաձայնության, չպետք է փոխի Հավելված 7-ում՝ Ղեկավար անձնակազմ, սահմանված Ղեկավար անձնակազմը:
Կառավարիչը, առանց Բանկի հետ խորհրդակցությամբ ՋՏՊԿ նախնական գրավոր համաձայնության, չպետք է փոփոխի Ղեկավար անձնակազմի իրավունքները և պարտականությունները, դրանց շրջանակը, սույն Պայմանագրի հետ կապված՝ Ղեկավար անձնակազմի յուրաքանչյուր անդամին տրված ժամանակահատվածը կամ Հավելված 7-ով՝ Ղեկավար անձնակազմ, սահմանված որևէ այլ դրույթ:
Եթե, Կառավարչի վերահսկողությունից դուրս որևէ պատճառով անհրաժեշտ է դառնում փոխարինել Ղեկավար անձնակազմի որևէ անդամին, ապա Կառավարիչը պետք է անմիջապես ներկայացնի թեկնածուին, որը խորհրդակցելով ՋՏՊԿ-ի և Բանկի հետ,, կունենա համապատասխան կամ ավելի լավ որակավորումներ:
Եթե
- ՋՏՊԿ հայեցողությամբ, կորոշվի, որ Ղեկավար անձնակազմի անդամներից որևէ մեկը թույլ է տվել լուրջ սխալ կամ մեղադրվում է որևէ քրեական հանցագործության մեջ, կամ
- ՋՏՊԿ-ն լուրջ պատճառներ ունի Ղեկավար անձնակազմի աշխատանքը գոհացուցիչ չհամարելու համար,
ապա, Կառավարիչը պարտավոր է ՋՏՊԿ գրավոր պահանջի համաձայն, առանց հավելյալ ծախսերիի, անմիջապես հեռացնել նշված անձնավորությանը և փոխարինել նրան մեկ այլ անձնավորությամբ, որը խորհրդակցելով ՋՏՊԿ-ի և Բանկի հետ, կունենա համապատասխան կամ ավելի լավ որակավորումներ:
4.3. Կառավարչի Միջազգային գլխավոր տնօրեն
Կառավարիչը երաշխավորում է, որ Պայմանագրի գործողության ընթացքում, իր գլխավոր տնօրենը բնակվում է Հայաստանում և կրում է պատասխանատվություն Ծառայությունների մատուցման համար: Կառավարիչը Ղեկավար անձնակազմի անդամներից որևէ մեկին պետք է նշանակի գլխավոր տնօրենի փոխարինող գլխավոր տնօրենի արձակուրդների կամ այլ հիմնավորված բացակայությունների դեպքում:
4.4. Տեխնիկական անձնակազմ
Կառավարիչը պետք է ուղղորդի, կառավարի և վերահսկի Ընկերությունների կողմից վարձված կամ Ծառայությունների մատուցման ընթացքում Կառավարչին աջակցող անձնակազմին («Տեխնիկական անձնակազմ») համաձայն Հավելված 8-ի՝ Տեխնիկական անձնակազմ:
4.5. Տարեկան բյուջե
Կառավարիչը պետք է կազմի Ընկերությունների աշխատանքային տարեկան բյուջե: Կառավարիչը պետք է ներկայացնի այս առաջարկված տարեկան բյուջեները ՋՏՊԿ-ի և Ընկերությունների տնօրենների խորհրդի հաստատմանը՝ Հավելված 2-ով սահմանված գրաֆիկով:
5. ՋՏՊԿ Պարտականությունները
5.1. Աջակցությունը և ազատումը
ՋՏՊԿ-ն պարտավորվում է ապահովել,
1. Կառավարչին, Ենթակապալառուներին և Ղեկավար անձնակազմին` Կառավարչի, Ենթակապալառուների և Ղեկավար անձնակազմի կողմից Ծառայություններն իրականացնելու համար անհրաժեշտ բնակության և աշխատանքի թույլտվություն և նման այլ փաստաթղթերի ստացման հարցում աջակցություն,
2. Հայաստանի Հանրապետությունում գտնվելու համար Ղեկավար անձնակազմի անդամներին, համապատասխան դեպքերում նաև նրանց խնամառուներին մուտքի և ելքի թույլտվություն (վիզա), փոխանակման թույլտվության և այլ անհրաժեշտ փաստաթղթեր արագորեն ձեռք բերելու աջակցություն,
3. Ղեկավար անձնակազմի անդամներին և նրանց խնամառուներին` Ծառայությունների մատակարարման համար անհրաժեշտ որևէ գույքի կամ անձնական իրերի արագ մաքսազերծման համար աջակցություն,
4. Ընկերությունների պաշտոնատար անձանց և ներկայացուցիչներին Ծառայությունների արագ և արդյունավետ մատուցման համար անհրաժեշտ հրահանգների տրամադրում,
5.2. Հողի, Գույքի և դրանց առնչվող տեղեկատվության մատչելիությունը
ՋՏՊԿ-ն պարտավոր է Կառավարչին անվճար տրամադրել մինչև պայմանագրի մեկնարկային օրը Ընկերությունների կողմից տնօրինվող օրինական բոլոր թույլտվությունները, ջրօգտագործման թույլտվությունները, որոնք անհրաժեշտ են Ընկերությունների հողատարածքները, Գույքն ու ենթակառուցվածքներն անարգել մուտք գործելու համար, ինչպես նաև տրամադրի Պայմանագրի մեկնարկային օրվանից առաջ ընկերությունների կողմից ղեկավարվող Սպասարկման տարածքում գտնվող Գույքի և ենթակառուցվածքների տեխնիկական գծագրերն ու քարտեզները, դրանց վերաբերյալ տեխնիկական և տնտեսական տեղեկատվություն, որոնք անհրաժեշտ են Ծառայությունների իրականացման համար:
5.3. Տեխնիկական անձնակազմ, սարքավորումներ, նյութեր, գույք, և ենթակառուցվածքներ
Ծառայությունների իրականացման նպատակով, ՋՏՊԿ-ն պարտավոր է անվճար ապահովել, որպեսզի`
1. Ծառայությունների մատուցման համար Կառավարչի վերահսկողությանը փոխանցվի Ընկերությունների կողմից օգտագործովող բոլոր սարքավորումներն ու նյութերը Ծառայությունների մատուցումն իրականացնելիս Ընկերություններին տրամադրված առնվազն նույն պայմաններով, քանակությամբ և մակարդակով ինչպես բազիսային տարում,
2. Կառավարչին առանց սահմանափակումների տրամադրվի Ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ամբողջ գույքն ու Ենթակառուցվածքները, ինչպես նաև տեխնիկական և տնտեսական տվյալները, Ընկերությունների գծագրերն ու սխեմաները համաձայն Պայմանագրի, բազիսային տարվա ընթացքում Ծառայությունների մատուցումն իրականացնելիս Ընկերություններին տրամադրված առնվազն նույն պայմաններով, քանակությամբ և մակարդակով:
5.4. Վճարումներ
Սույն Պայմանագրի շրջանակներում Կառավարչի կողմից Ծառայությունների մատուցման հետ կապված, ՋՏՊԿ-ն պետք է Բանկի միջոցով ուղիղ վճարման ընթացքով վճարումներ անի Կառավարչին` համաձայն ԸՊ Կետ 6-ում սահմանվածի:
5.5. ՋՏՊԿ-ի լիազորված ներկայացուցիչներ
ՋՏՊԿ-ն պետք է նշանակի լիազորված ներկայացուցիչներ՝ ՋՏՊԿ-ին սույն Պայմանագրի շրջանակներում ծրագրի կոորդինացման և վերահսկողության պարտականությունների կատարման հարցում աջակցելու համար և ՋՏՊԿ-ի անունից, Պայմանագիրը վերահսկելու բոլոր իրավունքներով ու լիազորություններով:
Լիազորված ներկայացուցիչները միակ հաղորդակցման միջոցը կլինեն Կառավարչի և ՋՏՊԿ-ի միջև և հանդես կգան, որպես Ընկերությունների լիազորված ներկայացուցիչներ` հիմք ընդունելով սույն Պայմանագրի բոլոր կետերը: Կառավարիչը կարող է հիմնվել սույն պայմանագրի համաձայն լիազորված ներկայացուցիչների կողմից ընդունված որոշումների, հրահանգների և տրված ուղությունների վրա` ընդունելով նրանց որպես Պայմանագրի նպատակներին հասնելու համար Ընկերությունների հետ կապող օղակ:
Լիազորված ներկայացուցիչների պարտականությունները պետք է ներառեն, սակայն չսահմանափակվեն հետևյալով.
1. Կառավարչի կատարողականության մոնիտորինգ և վերահսկում համաձայն Կառավարման Պայմանագրի,
2. Կառավարչի համապատասխան Ղեկավար անձնակազմից ամսեկան և եռամսյակային աշխատանքային հաշվետվությունների ստացում,
3. նորմալ աշխատանքային ժամերին գրասենյակում և այլ աշխատանքային վայրերում Կառավարչի գործողությունների դիտարկում,
4. սույն Պայմանագրի հետ կապված, ՋՏՊԿ կողմից կայացվելիք բոլոր որոշումների համար հաշվետվությունների և առաջարկների պատրաստում,
5. Սույն Պայմանագրի իրականացման ընթացքում ՋՏՊԿ բոլոր հանդիպումների արձանագրությունների կազմում:
ՋՏՊԿ պարտականությունները ներառում են.
1. Առաջարկել և համաձայն Ընկերությունների կանոնադրության, Պայմանագրի Մեկնարկային օրվանից առնվազն 15 (տանսհինգ) օր առաջ, Ընկերությունների Ընդհանուր Ժողովից ստանալ Կառավարչի գլխավոր տնօրենին ստանձնելու օրվանից որպես գործադիր տնօրեն նշանակելու հաստատումը՝ գլխավոր տնօրենի սույն պաշտոնի բոլոր լիազորություններով,
2. Կառավարչի գլխավոր տնօրենին հանձնել Ընկերությունների կնիքը պահպանելու բացառիկ իրավունքը և Պայմանագիրը ստանձնելու օրվանից սկսած Ընկերությունների անունից նրանց բանկային հաշիվներում ստորագրելու եզակի իրավունքը,
3. Հաստատել Ընկերությունների ֆինանսական վիճակը, մասնավորապես Ընկերությունների նախկին կառավարիչների և Կառավարչի միջև դեբիտորական և կրեդիտորական պարտքերը ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաև Պայմանագիրը ստանձնելու օրվանից առաջ տասներկու ամիսների ֆինանսական հաշիվները (ֆինանսական հիմքերը՝ Ընկերությունների ֆինանսական կատարողականության բարելավումները գնահատաելու համար)՝ համաձայն այս նպատակով ՋՏՊԿ կողմից նշանակված ֆինանսական աուդիտորի կողմից սահմանվածի,
4. Հաստատել Տեխնիկական անձնակազմի թվի հետ կապված փոփոխությունները,
5. Ուսումնասիրել Ընկերությունների կողմից առաջարկված սակագնային առաջարկները և համապատասխան լիազոր մարմնից ստանալ սակագնային հաստատումը:
6. Հաստատել Կառավարչի վարձատրության վճարումը՝ համաձայն Պայմանագրի դրույթների,
7. Հաստատել խրախուսավճարները,
8. Կատարել սույն Պայմանագրի դրույթների փոփոխություններ կամ հրաժարվել իրականացնել որևէ փոփոխություն,
9. Հաստատել իրավունքների կամ պարտականությունների փոխանցումները,
10. Համաձայնություն տալ կամ մերժել Պայմանագրի ժամկետի երկարաձգմանը,
11. Իրականացնել սույն Պայմանագրով նախատեսված այլ պարտականությունները, կամ այն պարտականությունները, որոնք անհրաժեշտ են Կառավարման Պայմանագիրը վերահսկելու համար:
5.6. Ներկայացված փաստաթղթերի քննարկումն ու հաստատումը
Կառավարչի կողմից ծրագրի, հաշվետվության կամ ՋՏՊԿ կողմից ուսումնասիրման և հաստատման ենթակա որևէ այլ փաստաթղթի ներկայացման դեպքում ՋՏՊԿ-ն պարտավոր է այդ փաստաթուղթը ստանալու պահից 30 (երեսուն) օրյա ժամկետում ուսումնասիրել և կամ հաստատել այն կամ ներկայացնել իր դիտողությունները, եթե Պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Եթե ՋՏՊԿ-ն չի պատասխանում Կառավարչին, ապա Կառավարիչը պարտավոր է գրավոր տեղեկացնել ՋՏՊԿ-ին, որ իր ներկայացրած փաստաթղթերի վերաբերյալ նա դեռ պատասխան չի ստացել:
Եթե ՋՏՊԿ-ն Կառավարչի գրավոր ծանուցումը ստանալու պահից 14 (տասնչորս) օրվա ընթացքում չի պատասխանում Կառավարչի գրավոր ծանուցմանը, ապա Կառավարչի ներկայացրած փաստաթղթերը համարվում են հաստատված:
6. Կառավարչին վճարվելիք վճար
6.1. Ղեկավար անձնակազմի ծախսերը
Կառավարիչը պարտավոր է, իր հաշվին, վճարել Ղեկավար անձնակազմի հետ կապված բոլոր ծախսերը և հարկերը, սակայն չսահմանափակվելով.
ա) աշխատավարձերով, հավելավճարներով, խրախուսավճարներով, նպաստներով և արձակման նպաստներով,
բ) Կառավարչի գլխավոր գրասենյակի նյութական ապահովումով,
գ) մեքենաների և փոխադրումների ծախսեր, թե տեղական և թե միջազգային,
դ) Ղեկավար անձնակազմի և նրանց խնամառուների ուղևորություններ և տեղափոխություն,
ե) հաղորդակցություն, լուսապատճենահանում, հեռախոսներ, ֆաքսեր, Ինտերնետ, համակարգիչներ, համակարգչային ծրագրեր և գրասենյակային գույք,
զ) Ղեկավար անձնակազմի ապրելու (բնակվելու) հետ կապված ծախսերը, բացառությամբ Ղեկավար Անձնակազմի գրասենյակային տարածքի, որ պետք է տրամադրվի Ընկերությունների կողմից և պետք է գտնվի Ընկերությունների հիմնական գրասենյակների տարածքում:
6.2. Կառավարչին վճարվելիք կառավարման վճար
6.2.1. Կառավարման ֆիքսված վարձի վճարում
Մեկնարկի օրը, ՋՏՊԿ-ն Բանկի վարկային միջոցներից Բանկի միջոցով պետք է Կառավարչին վճարի Կառավարման ֆիքսված վճարի 10 (տաս) տոկոսին համարժեք կանխավճար (Կառավարման ֆիքսված վճարի կանխավճար): Կառավարման ֆիքսված վճարի կանխավճարը կհաշվարկվի հավասար չափաբաժիններով Կառավարչին Պայմանագրի ժամկետի առաջին 10 եռամսյակների համար Կառավարման ֆիքսված վճարի եռամսյակային վճարների դիմաց, մինչև Կառավարման ֆիքսված վճարի կանխավճարի ամբողջությամբ հաշվանցումը (կանխավճարի հաշվանցում):
ՋՏՊԿ-ն կվճարի Կառավարման ֆիքսված վճարի կանխավճարը Կառավարչի կողմից ՋՏՊԿ-ին Կառավարման ֆիքսված վճարի կանխավճարի գումարի չափով Բանկային երաշխիք տրամադրելուց հետո: Բանկային երաշխիքի ձևը սահմանված է Հավելված 13-ում՝ Բանկային երաշխիք կանխավճարի համար: Այդ Բանկային երաշխիքը կարող է կրճատվել կիսամյակային կտրվածքով նախորդ կիսամյակում հաշվարկված գումարի չափով, ինչպես նախատեսված է ԸՊ 6.2.1 կետում:
Մեկնարկի օրվանից հետո 45 (քառասունհինգ) օրվա ընթացքում և յուրաքանչյուր հաջորդ ամսվա 15-րդ (տասնհինգերորդ) օրը Կառավարիչը պետք է ՋՏՊԿ-ին հաշիվ-ապրանքագիր ներկայացնի նախորդ ամսվա ընթացքում Ղեկավար անձնակազմի կողմից մատուցած ծառայությունների համար: Հաշիվ ապրանքագրում պետք է նշված լինի Կառավարման ֆիքսված վճարի եռամսյակային գումարը հանած (մինուս) կանխավճարի հաշվանցումը:
Կառավարաման ֆիքսված եռամսյակային վճարը պետք է հավասար լինի Կառավարման ֆիքսված վճարին համաձայն Հայտային Գնի ձևում սահմանվածի համապատասխան Պայմանագրային տարվա համար` բաժանած 4-ի:
Հաշիվ-ապրանքագրում նշված ամսաթվից հետո 30 (երեսուն) օրվա ընթացքում ՋՏՊԿ-ն պետք է յուրաքանչյուր հաշիվ-ապրանքագիրը վճարի Բանկի դրամաշնորհային միջոցներից Բանկի միջոցով Հայտային Գնի ձևում նախատեսված արժույթով կամ արժույթներով, բացառությամբ Պայմանագրով նախատեսված դեպքերի:
Կառավարիչը պետք է երաշխավորի, որ նա պահպանում է բոլոր տեղեկությունները, որոնք հստակորեն նշում են իր Ղեկավար անձնակազմի ծախսերը:
6.2.2. Խրախուսավճարի վճարում
ՋՏՊԿ-ն պետք է գործի համաձայն Բանկի գնումների ուղեցույցի և վարձի աուդիտորին, որը կիրականացնի Կառավարչի առաջընթացի աուդիտը, կհաշվարկի Խրախուսավճարի չափը տվյալ Պայմանագրային տարվա համար և կլուծի Խրախուսավճարի հաշվարկի հետ կապված վեճերը:
Յուրաքանչյուր Պայմանագրային տարվա ավարտից հետո 30 (երեսուն) օրվա ընթացքում Կառավարիչը ՋՏՊԿ-ին և աուդիտորին պետք է ներկայացնի Խրախուսավճարի իր հաշվարկը նախորդ Պայմանագրային տարվա համար:
Կառավարիչը հաշվարկը պետք է կատարի համաձայն Հավելված 9-ի՝ Խրախուսավճար:
Կառավարչի կողմից հաշվարկը ներկայացնելուց հետո 30 (երեսուն) օրվա ընթացքում, ՋՏՊԿ-ն պարտավոր է հիմք ընդունելով անկախ աուդիտորի առաջարկները և հաստատման նամակը, կազմակերպի Խրախուսավճարի վճարումը:
Եթե ՋՏՊԿ չի համաձայնվում Կառավարչի հաշվարկների հետ կամ Կառավարչի կողմից, համաձայն ԸՊ 6.2.2. Կետի, հաշվարկները ՋՏՊԿ ներկայացնելուց հետո 60 (վաթսուն) օրվա ընթացքում չի պատասխանում, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի հարցի կապակցությամբ դիմել անկախ աուդիտորին՝ լուծում գտնելու համար:
Խնդրահարույց հարցը ստանալուց հետո 45 (քառասունհինգ) օրվա ընթացքում, մինչև վերջնական որոշում կայացնելը, անկախ աուդիտորը պետք է.
- մանրամասն ուսումնասիրի հաշվարկները, և
- հանդիպի կողմերի հետ, առանձին և միասին:
ՋՏՊԿ-ն Կառավարչին Խրախուսավճարը պետք է վճարի Բանկի դրամաշնորհային միջոցներից յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակային վճարման հետ միասին:
6.3. Գնային Ճշգրտումներ
Սկսած երկրորդ պայմանագրային տարվանից Կառավարման վճարը կարող է հաշվարկվել հետևյալ բանաձևով.
R=Ro* (0,15+0,85*[ln/lo])
որտեղ,
R-ը՝ ճշգրտված գինն է,
Rօ-ն` մեկնարկային գումարն է՝ սահմանված Հայտային գնի ձևում,
ln՝-ն ճշգրտված աշխատանքի արժեքի պաշտոնական ինդեքսն է
lօ-ն՝ մեկնարկային աշխատանքի արժեքի պաշտոնական ինդեքսն է
«Աշխատանքի Արժեքի Պաշտոնական Ինդեքս» - կնշանակի համապատասխան արժույթը, իսկ Եվրոյի դեպքում, Կառավարչի գրանցման համապատասխան երկիրը.
Արժույթը |
Աշխատանքի արժեքի պաշտոնական ինդեքս |
Եվրո (Գերմանիա) |
Բունդեսամթ վիճակագրական ծառայություն կողմից հրապարակված աշխատանքի արժեքի պաշտոնական ինդեքս |
Եվրո (Ֆրանսիա) |
Վիճակագրության և տնտեսական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի կողմից հրապարակված աշխատանքի արժեքի պաշտոնական ինդեքս (INSEE) |
Կողմերի միջև սույն պայմանագրի շրջանակներում գնային ճշգրտումների հետ կապված ցանկացած վիճաբանության լուծման համար, կողմերը կդիմեն անկախ աուդիտորին:
6.4. Պայմանագրի տարրերի փոփոխություններ
Բացառությամբ ԸՊ 6.3 կետում և Հավելված 9-ում՝ Խրախուսավճար, սահմանվածի Կառավարիչը չպետք է պահանջի Կառավարման ֆիքսված վճարի կամ Խրախուսավճարի ճշգրտում: Առանց վերը նշված դրույթների ամբողջականությունը խախտելու, Կառավարիչը չպետք է պահանջի որևէ ճշգրտումներ հետևյալի արդյունքում.
- Սպասարկման տարածքի (տարածքների) փոփոխության արդյունքում բաժանորդների քանակի փոփոխություն,
- նույն Սպասարկման տարածքում Գույքի փոփոխությունների կամ նոր Գույքի ավելացում,
- անմշակ ջրամատակարարման կամ ջրահեռացման որակական կամ քանակական փոփոխություն
Եթե Կառավարչի կողմից Պայմանագիրը ստորագրելու օրվանից հետո ՀՀ գործող օրենսդրության մեջ, խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների վերաբերյալ նորմատիվ ակտերում կամ ըստ Հավելված 9-ի Խրախուսավճար սահմանվածի, Ընկերությունների ֆինանսական կատարողականության պայմանների և պարամետրերի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք ըստ Կառավարչի կամ ՋՏՊԿ-ի կարող են բերել Ծառայությունների մատուցման ընդհանուր արժեքի ավելի քան 5 տոկոսի աճի կամ նվազեցման, կամ խոչընդոտել Ծառայությունների մատուցմանը կամ Ընկերությունների Կատարողական ցուցանիշների բարելավմանը, ապա Կողմերից յուրաքանչյուրը, կիրառելիության հնարավորության դեպքում, կարող է պահանջել կամ Կառավարման ֆիքսված վճարի կամ Խրախուսավճարի ճշգրտում՝ Կառավարման ֆիքսված վճարից կամ Խրախուսավճարից, տվյալ դեպքում, լրացումներ կամ կրճատումներ անելով համապատասխան փոփոխության ֆինանսական ազդեցությունն ամբողջությամբ հաշվի առնելու համար:
7. Ազնվություն եվ Վստահություն
7.1. Վստահություն
Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է հարգել մյուս Կողմի Պայմանագրով նախատեսված իրավունքները և իրականացնել բոլոր միջոցառումները Պայմանագրի նպատակներն իրագործելու համար:
7.2. Պայմանագրի գործողությունը
Կողմերն ընդունում են, Պայամանգրի Ժամկետի ընթացքում բոլոր հնարավոր պատահականությունների կանխատեսման անհնարինությունը և հաստատում են Պայմանագրի պահանջները բարեխղճորեն և առանց որևէ Կողմի շահերը վնասելու կատարելու իրենց մտադրությունը: Եթե ժամկետի ընթացքում Կողմերից որևէ մեկի կարծիքով Պայմանագրի պահանջները կատարվում են ոչ բարեխղճորեն, ապա Կողմերը պարտավորվում են բոլոր միջոցները ձեռնարկել տվյալ անարդարության պատճառը կամ պատճառները վերացնելու համար, այդուհանդերձ սույն ԸՊ 7.2 կետով նախատեսված կարգով համաձայնության չգալու դեպքում, դատական կարգով լուծման ենթակա վեճեր չեն ծագի, ինչպես նախատեսված է ԸՊ 8 կետով:
8. Վեճերի կարգավորում
8.1. Վեճերի բարեկամաբար լուծում
Կողմերը կձեռնարկեն բոլոր միջոցները բարեկամբար լուծելու բոլոր այն վեճերը, որոնք ծագել են սույն Պայմանագրից, առնչվում են Պայմանագրի հետ կամ վերաբերվում են դրա մեկնաբանությանը: Կողմերը համաձայնվում են, որ վեճերի ծագման դեպքում, Կողմերից մեկի կողմից Վիճահարույց հարցը միջնորդ դատարան փոխանցելուց առաջ, Կողմերը կփորձեն լուծել խնդիրը՝ դիմելով հարցերի լուծման համար նշանակված անկախ աուդիտորին, համաձայն սույն Պայմանագրի ԸՊ 6.3 կետի: Այս գործերի համար անկախ աուդիտորի ծառայությունների դիմաց ծախսերը հավասարապես բաշխվում են կողմերի միջև՝ հիմք ընդունելով օրական դրույքաչափը: Կողմերի միջև ծագած վեճի լուծման հաշվետվություն կամ առաջարկ ներկայացնելու համար անկախ աուդիտորին կտրվի 60 օրացուցային օր, և այնուհետև, հիմք ընդունելով դա, Կողմերը կփորձեն կարգավորել վիճաբանությունը 15 օրացուցային օրվա ընթացքում մինչև միջնորդ դատարան դիմելը կամ մինչև Կատարողական երաշխիքի կանխիկացման պահանջ ուղարկելը:
8.2. Միջնորդ դատարանի իրավունք
Սույն Պայմանագրից բխող որևէ հարցի շուրջ Կողմերի միջև ծագած վիճաբանությունը, որը հնարավոր չէ բարեկամաբար լուծել մի Կողմից մյուս Կողմին հարցը բարեկամաբար լուծելու խնդրանքի ստացման օրվանից հետո երեսուն (30) օրվա ընթացքում, Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դիմել Միջնորդ դատարան` համաձայն ԸՊ 8.3, 8.4, 8.5., 8.6 և 8.7 կետերի:
8.3. Միջնորդ դատավորների ընտրություն
Կողմերից մեկի կողմից միջնորդ դատարան ներկայացված յուրաքանչյուր վիճաբանություն պետք է լսվի մեկ միջնորդ դատավորի կողմից կամ երեք միջնորդ դատավորներից կազմված խորհրդի կողմից, համաձայն հետևյալ դրույթների.
1. երբ կողմերը կհամաձայնվեն, որը վիճահարույց հարցը տեխնիկական է, ապա նրանք կարող են գալ համաձայնության նշանակելու մեկ միջնորդ դատավոր, կամ դատական պրոցեսը նախաձեռնող Կողմի կողմից միջնորդ դատավորի նշանակման վերաբերյալ առաջարկը մյուս Կողմի կողմից ստանալուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում այդ մեկ միջնորդ դատավորի համար համաձայնության չգալու դեպքում, Կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Առևտրի Միջազգային Պալատ (ԱՄՊ) ստանալու առնվազն հինգ թեկնածուների ցուցակ, և այդ ցուցակը ստանալուց հետո Կողմերն այդ ցուցակից հերթականությամբ կհանեն անունները, և վերջին մնացած թեկնածուն կդառնա վիճահարույց հարցի լուծման միջնորդ դատավորը: Եթե ցուցակը տրամադրելուց հետո 60 (վաթսուն) օրվա ընթացքում մնացած վերջին թեկնածուն չի նշանակվել այս կերպ, կողմերի պահանջով ԱՄՊ-ն հարցի լուծման համար պետք է նշանակի միջնորդ դատավոր այդ ցուցակից կամ այլ թեկնածուի,
2. երբ կողմերը չեն համաձայնվի, որը վիճահարույց հարցը տեխնիկական է, ՋՏՊԿ-ն և Կառավարիչը, յուրաքանչյուրն առանձին կնշանակի մեկ միջնորդ դատավոր, և այս երկուսը միասին կնշանակեն երրորդ միջնորդ դատավորին, որն էլ կնախագահի դատավորների խորհուրդը: Եթե երկու միջնորդ դատավորներից վերջինի նշանակումից հետո երեսուն օրվա ընթացքում Կողմերի կողմից նշանակված միջնորդ դատավորները չեն կարողանա նշանակել երրորդ միջնորդ դատավորին, ապա Կողմերի պահանջով, երրորդ միջնորդ դատավորը կնշանակվի ԱՄՊ-ի կողմից, և
3. եթե, համաձայն ԸՊ 8.3 (2) կետի, վիճաբանության ժամանակ, Կողմերից մեկի կողմից միջնորդ դատավոր նշանակելուց հետո երեսուն օրվա ընթացքում մյուս Կողմը չի նշանակում իր միջնորդ դատավորին, ապա միջնորդ դատավոր նշանակած Կողմը կարող է դիմել ԱՄՊ, որպեսզի վերջինս նշանակի մեկ միջնորդ դատավոր վիճահարույց հարցը լուծելու համար, և այդ դիմումի համաձայն նշանակված միջնորդ դատավորն էլ կհանդիսանա վիճահարույց հարցի լուծման միջնորդ դատավորը:
8.4. Ընթացակարգային կանոնները
Եթե սույնով այլ բան նախատեսված չէ, դատավարությունն իրականացվում է սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող ՄԱԿ-ի Միջազգային Առևտրային Օրենքի Հանձնաժողովի (UNCITRAL) կողմից սահմանված կանոնների համաձայն:
8.5. Միջնորդ դատավորների փոխարինողներ
Եթե որևէ պատճառով որևէ միջնորդ դատավոր ի վիճակի չէ իրականացնել իր գործառույթները, ապա նշանակվում է փոխարինող միջնորդ դատավոր նույն այն եղանակով, ինչպես նշանակվել էր առաջին միջնորդ դատավորը:
8.6. Միջնորդ դատավորների քաղաքացիությունը և մասնագիտական որակավորումը
ԸՊ 8.3 (1), (2) և (3) կետի համաձայն նշանակված միջնորդ դատավորը պետք է լինի միջազգային ճանաչում և վեճերի կարգավորման զգալի փորձ ունեցող ֆինանսական, ղեկավարման, իրավաբանական կամ տեխնիկական գծով մասնագետ, որը չպետք է լինի Կառավարչի հայրենի պետության կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն ԸՊ 8.6 կետի իմաստով «հայրենի երկիր» նշանակում է հետևյալը.
- Կառավարչի գրանցման երկիրը,
- այն երկիրը, որտեղ գտնվում է Կառավարչի գործունեության հիմնական վայրը,
- Կառավարչի բաժնետերերի մեծամասնության քաղաքացիության երկիրը, և
- Ենթակապալառուի քաղաքացիության երկիրը, եթե վեճը վերաբերում է ենթակապալային պայմանագրին առնչվող հարցերի:
8.7. Այլ դրույթներ
Սույն Պայմանագրի վերաբերյալ դատավարության կապակցությամբ`
- դատավարությունը պետք է ընթանա Հայաստանի Հանրապետությունում, Երևան քաղաքում, եթե Կողմերն այլ կերպ չեն համաձայնվել, և
- դատավարության դեպքում պաշտոնական լեզուն անգլերենն է,
- մեկ միջնորդ դատավորի կամ միջնորդ դատավորների մեծամասնության կամ երրորդ միջնորդ դատավորի կողմից ընդունված որոշումը վերջնական է և պարտադիր Կողմերի համար և պետք է ուժի մեջ մտնի, և սույնով կողմերը հրաժարվում են ներկայացնել առարկություններ, կամ այդ որոշումը ուժը կորցրած համարելու հայց:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Պայմանագրի Հատուկ Պայմաններ
[ՑՈՒՑՈՒՄ ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻՆ. ՉԼՐԱՑՆԵԼ ԲԼԱՆԿՆԵՐԸ ԱՅՍ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ: ՀԱՎԵԼՎԱԾԸ ԿԼՐԱՑՎԻ ՆԱԽՔԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ]
1.1. Սահմանումներ
(1) ԸՊ 1.1 հոդվածի համապատասխան դրույթի առնչությամբ՝ ընդունել ի գիտություն, որ.
(ա) Մեկնարկային Օրը կլինի __________
1.2. Դիմումներ և ծանոթագրություններ
(1) ԸՊ 1.4 հոդվածի համապատասխան դրույթի առնչությամբ՝ ընդունել ի գիտություն, որ.
(ա) Ընկերությունների Տնօրենների Խորհուրդներին պետք է դիմել հետևյալ հասցեով.
Անունը |
Անդրանիկ Անդրեասյան |
Հասցեն |
37510, ԵՐԵՎԱՆ, ՎԱՐԴԱՆԱՆՑ 13ա |
|
Հեռ. (374) 54-09-09 |
|
Ֆաքս (374) 54-06-03 |
|
|
(բ) Կառավարչին պետք է դիմել հետևյալ հասցեով.
Անունը |
|
Հասցեն |
|
|
|
|
|
|
|
1.3 Լիազոր Ներկայացուցիչներ
(1) ԸՊ 1.7 հոդվածի համապատասխան դրույթների առնչությամբ՝ ընդունել ի գիտություն, որ
.
ա) |
Ընկերությունների Տնօրենների Խորհուրդների նախագահն է լինելու. |
Անունը |
Անդրանիկ Անդրեասյան |
Հասցեն |
37510, ԵՐԵՎԱՆ, ՎԱՐԴԱՆԱՆՑ 13ա |
|
Հեռ. (374) 54-09-09 |
|
Ֆաքս (374) 54-06-03 |
|
|
(բ) Ընկերությունների Տնօրենների Խորհուրդների լիազոր ներկայացուցչի պաշտոնական փոխարինողն է լինելու
Անունը |
Գագիկ Խաչատրյան |
Հասցեն |
37510, ԵՐԵՎԱՆ, ՎԱՐԴԱՆԱՆՑ 13ա |
|
Հեռ. (374) 54-07-33 |
|
Ֆաքս (374) 54-06-13 |
|
|
(գ) Կառավարչի Լիազոր Ներկայացուցիչն է հանդիսանալու
Անունը |
|
Հասցեն |
|
|
|
|
|
|
|
(դ) Կառավարչի Լիազոր Ներկայացուցչի պաշտոնական փոխարինողն է հանդիսանալու
Անունը |
|
Հասցեն |
|
|
|
|
|
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ 2
Ծառայությունների նկարագրություն
Հոդված 1. |
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1.1 Ծառայությունների մատուցման նպատակները
Կառավարչի կողմից մատուցվելիք ծառայությունների հիմնական նպատակները հետևյալն են.
ա) |
բարելավել Ընկերությունների կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը, արդյունավետությունը և տնտեսական կայունությունը, |
բ) |
խթանել բաժանորդների ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վճարելու պատրաստակամությունը՝ ծառայությունների որակի բարձրացման և սպառողների սպասարկման մեխանիզմների բարելավման միջոցով, |
գ) |
բարելավել Ընկերությունների ֆինանսական վիճակը և ապահովել ֆինանսական գործունեության հետագա կայունությունը, |
դ) |
կազմակերպել աշխատակազմի ուսուցման և վերապատրաստման դասընթացներ` կառավարման, շահագործման և ֆինանսական ոլորտներում աշխատանքային կարողությունների կատարելագործման նպատակով, ապահովելով նշված ոլորտներում կայուն գործունեությունը պայմանագրի ավարտից հետո, |
ե) |
գնահատել երկարաժամկետ անհրաժեշտ ներդրումներ և պատրաստել համապատասխան ներդրումային պլաններ յուրաքանչյուր ընկերության համար: |
1.2 Կառավարչի պարտականությունները
ա) |
Կառավարիչը պետք է ապահովի ղեկավար անձնակազմ՝ տեխնիկական համակարգերի և ենթակառուցվածքների կառավարման, շահագործման և պահպանման, ինչպես նաև Ընկերությունների անձնակազմի արդյունավետ կառավարման և ղեկավարման համար: |
բ) |
Շահագործման սկզբից մինչև պայմանագրի ավարտը Կառավարիչը ստանում է Ընկերությունների կնիքն օգտագործելու և Ընկերությունների բոլոր բանկային հաշիվների միակ կարգադրիչը լինելու բացառիկ լիազորությունը: |
գ) |
Իրավաբանորեն կառավարչի բոլոր գործողությունները պետք է կատարվեն Ընկերությունների անունից, քանի որ Ընկերությունները հանդիսանալու են այն իրավաբանական անձինք, որոնք վերջնական պատասխանատվություն են կրելու բաժանորդների, մատակարարողների և երրորդ կողմ հանդիսացող այլ սուբյեկտների առջև: |
Հոդված 2. |
ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
2.1 Հիմնական պարտականությունները և գործառույթները
ա) |
Սույն Պայմանագրի շրջանակներում Կառավարչի կողմից իրականացված բոլոր գործողությունները և մատուցած ծառայությունները կատարվում են Ընկերությունների անունից: |
բ) |
Կառավարիչը պատասխանատու է սպասարկման գոտու բոլոր հին և նոր բաժանորդներին տրամադրվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններով ապահովելու և բարելավելու համար: |
գ) |
Կառավարիչը պարտավոր է կառավարել և ապահովել տեխնիկական միջոցների ու ենթակառուցվածքների շահագործումը և պահմանումը, խմելու ջրի արտադրությունը, փոխադրումը և բաշխումը, ինչպես նաև կեղտաջրերի հավաքումը, փոխադրումը և հեռացումն իրականացնելը: |
դ) |
Կառավարիչը պետք է ապահովի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վարձավճարների, հաշվարկման և հավաքման աշխատանքների և սպառողներին սպասարկելու գործառույթների իրականացումը: |
ե) |
Կառավարիչը պետք է ապահովի բոլոր բաժանորդների մոտ վարկի հաշվին գնված ջրաչափերի տեղադրման և նորմատիվային գանձման համակարգից ջրաչափման հիման վրա հաշվարկված գանձման համակարգին անցնելու ծրագրերը՝ գործող օրենսդրության համաձայն իրականացումը: |
զ) |
Կառավարիչը պետք է գնահատի և առաջարկի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների համար գանձվող սակագները, վճարները և այլ վարձերը՝ ջրօգտագործման չհաշվառվող և հաշվառվող ծավալների համար: |
է) |
Կառավարիչը պետք է ապահովի անձնակազմի վերապատրաստումը՝ նրանց աշխատանքային կարողությունների կատարելագործման համար: |
ը) |
Կառավարիչը պետք է կիրառի կառավարման համար նախատեսված ամեն մի Ընկերությանը հատուկ տեղեկատվական, սպառողների սպասարկման և հաշվապահական հաշվառման ժամանակակից համակարգեր՝ բարելավելով և զարգացնելով ընկերությունների կողմից արդեն կիրառվող համակարգերը կամ, անհրաժեշտության դեպքում, մշակելով և ներդնելով նորերը: |
թ) |
Կառավարիչը պետք է պլանավորի և ներդրումներ կատարի շահագործման և պահպանման աշխատանքների համար՝ անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, եթե դրանք ֆինանսավորվում են Ընկերությունների սեփական միջոցներից կամ ՋՏՊԿ-ից: |
ժ) |
Սույն հավելվածում ներկայացված աշխատանքների ցանկով սահմանվում են կառավարչից ակնկալվող ծառայությունները: Այդ ցանկը սպառիչ չէ, և կարող է անհրաժեշտություն առաջանալ դրանում ընդգրկել նաև լրացուցիչ գործառույթներ: Կառավարիչը, անհրաժեշտ համարելու դեպքում, նույնպես կարող է առաջարկել լրացուցիչ գործառույթներ՝ ելնելով ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ոլորտում նմանատիպ պայմանագրերի իրականացման արդյունքում ձեռք բերած իր նախկին փորձից: |
ժա) |
Կառավարիչը ծառայությունները պետք է իրականացնի կատարողական ցուցանիշների համաձայն, մոնիտորինգ իրականացնի կատարողական ցուցանիշների նկատմամբ և ապահովի ակնկալվող արդյունքները, որոնք ներկայացված են Հավելված 6-ում : |
2.2 Կառավարում և ադմինիստրացիա
Ընկերությունների ընդհանուր կառավարումը բարելավելու համար կառավարիչը պետք է.
ա) |
ստանձնի ջրամատակարարման համակարգերի տեխնիկական, ֆինանսական և աշխատակազմի ղեկավարման ամբողջական պատասխանատվությունը և կառավարումը, |
բ) |
բարելավի ջրամատակարարման համակարգերի կառուցվածքը և աշխատանքային գործընթացը, |
գ) |
մշակի և կիրառի կառավարման տեղեկատվական մեխանիզմներ ներառյալ ֆինանսական կառավարումը և աշխատանքային տեղեկատվությունը՝ օգտագործելով համապատասխան համակարգչային համակարգեր: |
Ընկերությունների Աշխատակազմի կառավարումը բարելավելու համար կառավարիչը պետք է.
ա) |
մշակի աշխատանքային նկարագրեր և որակավորման չափորոշիչներ, |
բ) |
գնահատի աշխատակիցների որակավորումը, աշխատանքային փորձը, ինչպես նաև դասընթացների անհրաժեշտությունը, |
գ) |
մշակի և կիրառի աշխատակիցների խրախուսավճարներ, |
դ) |
օպտիմալացնի յուրաքանչյուր ընկերության աշխատողների թվաքանակը` համաձայն ընդունված բիզնես պլանի, |
ե) |
իրականացնի նոր պաշտոնների համար տեղական և արտասահմանյան մասնագետների ներգրավում՝ օգտագործելով ընտրության թափանցիկ եղանակ, |
զ) |
կազմակերպի և իրականացնի տեխնիկական բաժինների աշխատակիցների տեղական և/կամ արտասահմանյան դասընթացներ հետևյալ ոլորտներում՝ ցանցի ստուգման տեխնոլոգիաներ և ցանցի աշխատանքի օպտիմալացում, հոսակորուստների հայտնաբերում և վերացում, ջրարտադրության սարքավորումների, ջրամբարների, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի աշխատանք և պահպանում, բնակարանային միացումներ, ջրաչափերի տեղադրում և պահպանում, ջրաչափերի ցուցմունքների ընթերցման, ջրամատակարարման ընդհատման և վերականգնման տեխնոլոգիաներ, |
է) |
կազմակերպի և իրականացնի առևտրային և ֆինանսական բաժինների աշխատակիցների տեղական և արտասահմանյան դասընթացներ հետևյալ ոլորտներում. բաժանորդների տվյալների բազայի պահպանում, հասույթի, հավաքագրման և վճարումների իրականացում, տվյալների ձեռքբերում Կառավարման Տեղեկատվական Համակարգի համար, աշխատավարձի հաշվարկ, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում: |
Ընկերությունների առևտրային կառավարումը և սպառողների սպասարկումը բարելավելու համար կառավարիչը պետք է.
ա) |
հարցման ընտրովի եղանակով ընտրված բաժանորդների մոտ պարբերաբար անցկացնի ջրամատակարարման իրավիճակի ուսումնասիրություն՝ ջրօգտագործման հետ կապված առանձին հարցեր պարզելու և ծառայությունների նորմերի ու սակագների վերաբերյալ բաժանորդների կարծիքն իմանալու նպատակով, որոնք անհրաժեշտ են ջրամատակարարման ծառայությունների որակի բարելավման, կայուն և հուսալի ջրամատակարարման ռազմավարություն մշակելու համար, |
բ) |
վարի և լրամշակի տվյալների բազա՝ ըստ համապատասխան խմբերի դասակարգելով բոլոր միացումները, ջրաչափերը և բաժանորդներին, |
գ) |
իրականացնի հիմնական միջոցների գույքագրում և գնահատի դրանց հաշվապահական արժեքը, |
դ) |
վերլուծի ընթացիկ սակագնային կառուցվածքը և մշակի ծախսերի փոխհատուցման սակագնային համակարգ՝ հատուկ պայմաններ սահմանելով սպառողների կարիքավոր խավերի համար և ներկայացնի այն հաստատման, |
ե) |
պատրաստի առաջարկներ սակագների վերաբերյալ և ներկայացնի դրանք հաստատման, |
զ) |
մշակի և կիրառի վճարումների հավաքագրման արդյունավետ համակարգ և դրանց կիրառման ընթացակարգեր, |
է) |
մշակի և իրականացնի բաժանորդների իրազեկման և տեղեկատվական աշխատանքներ, որոնց միջոցով սպառողներին և հանրությանը բացատրվի սակագների փոփոխման, գանձման մեխանիզմների բարելավման, վարձերի վճարման կարգապահության, հոսակորուստների կրճատման անհրաժեշտությունը, |
ը) |
իր հսկողության տակ վերցնի նոր միացումներ կատարելու գործընթացը, ինչպես նաև տների սեփականատերերի կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միանալու նպատակով նոր ջրագծերի կառուցումը, |
թ) |
հսկողության տակ վերցի մեծածախ հիմունքներով ջրամատակարարման գործընթացը և նվազեցնի գերսպառման ծավալները, |
ժ) |
վերացնի ապօրինի միացումները և օրինականացնի դրանք, |
Ընկերությունների ֆինանսական կառավարումը բարելավելու համար կառավարիչը պետք է.
ա) |
մշակի և վարի հաշվապահական հաշվառման ընդհանուր մատյան և ծախսերի հաշվառման համակարգ, որը կապահովի ընկերությունների ֆինանսական ներքին կարիքների ավելի լավ տեղեկատվություն, վերլուծությունների և որոշումների ընդունում, |
բ) |
առանձնացնի խմելու ջրի արտադրության և մեծածախ հիմունքներով մատակարարման, ջրաբաշխման ծառայությունների և ջրահեռացման ծառայությունների ծախսերի հաշվառումը, |
2.3 Շահագործում և պահպանում
Խմելու ջրի մատակարարման ծառայությունների որակը բարելավելու համար կառավարիչը պետք է.
ա) |
ապահովի բաժանորդներին տրվող ջրի օրական մինիմալ գրաֆիկը՝ ջրի հետ կապված հիմնական կարիքները հոգալու համար և պայմանագրի տևողության ընթացքում աստիճանաբար ավելացնի օրական ջրամատակարարման ժամերը, Հավելված 6-ում տրված կատարողական ցուցանիշների շրջանակներում, |
բ) |
ապահովի կապտաժների և այլ ջրընդունիչ կառուցվածքների հուսալի պաշտպանվածությունը և բաժանորդներին մատակարարվող ջրի ախտահանումը՝ դրա անվտանգությունն ապահովելու համար, |
գ) |
մշակի և իրականացնի սպառողների անվտանգության ապահովման ծրագրեր, մասնավորապես ջրի աղտոտման հետևանքով առաջացող հիվանդությունների, համաճարակների բռնկման հավանականությունը նվազեցնելու, դրանք հայտնաբերելու և կանխելու համար, |
դ) |
ապահովի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ժամանակին տրամադրումը նոր բաժանորդներին, |
ե) |
մշակի և իրականացնի ջրի որակի հսկողության և պահպանման ծրագիր: |
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ընդհանուր շահագործումը և պահպանումը բարելավելու համար կառավարիչը պետք է.
ա) |
մշակի և իրականացնի վերանորոգման ծրագիր և համապատասխան վերապատրաստման դասընթացներ կազմակերպի տեխնիկական անձնակազմի համար, |
բ) |
մշակի և իրականացնի աշխատանքի անվտանգության պաշտպանության համապարփակ ծրագիր և կազմակերպի համապատասխան ուսումնական դասընթացներ: |
գ) |
ստեղծի տեխնիկական բաժիններ, ներառյալ վերանորոգման բավարար գույքով արհեստանոցներ: |
Ջրի արտադրության և փոխադրման համակարգերի աշխատանքի արդյունավետության բարձրացման համար կառավարիչը պետք է.
ա) |
մշակի և իրականացնի հոսակորուստների հայտնաբերման ծրագիր, ինչպես նաև ջրառի ծավալների նվազեցման ծրագիր, վերացնի աղբյուրներից մինչև բաշխիչ ցանցերը ձգվող ջրատարների հոսակորուստները՝ օգտագործելով ժամանակակից սարքավորումներ, |
բ) |
մշակի և իրականացնի ծրագրեր, որոնք ուղղված են ջրամատակարարման պրոբլեմներ ունեցող բնակավայրերում ջրի սեզոնային անբավարարության հետ կապված դժվարությունների լուծմանը՝ համագործակցելով ոռոգման կազմակերպությունների հետ |
գ) |
մշակի և իրականացնի պոմպակայաններում և մաքրման կայաններում էլեկտրաէներգիայի արդյունավետ օգտագործման մոնիտորինգային ծրագիր: |
Բաշխիչ համակարգերի աշխատանքի արդյունավետության բարձրացման համար կառավարիչը պետք է.
ա) |
մշակի և իրականացնի ՕԿՋ-ների լվացման, սանիտարական պահպանության և վերանորոգման ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են KfW-ի ներդրումային ծրագրերով, |
բ) |
մշակի և իրականացնի հոսակորուստների հայտնաբերման և վերացման, ինչպես նաև խողովակները նորերով փոխարինելու ծրագիր, |
գ) |
մշակի և իրականացնի ջրամատակարարման ցանցերի կառավարման ծրագիր՝ ցանցերում համապատասխան ճնշման ապահովման և հոսակորուստների նվազեցման նպատակով, մասնավորապես և անհրաժեշտության դեպքում՝ բաշխիչ ցանցերի գոտիավորման և սեկտորիզացման միջոցով (որոնք ֆինանսավորվում են KfW-ի ներդրումային ծրագրերով) |
դ) |
պատրաստի, լրամշակի և ներդնի աշխատանքային ներքին ընթացակարգ՝ խմելու ջրի ցանցերի համակարգչային քարտեզների պարբերաբար նորացման համար: |
Կեղտաջրերի հավաքման, փոխադրման և հեռացման համակարգերի շահագործման արդյունավետության բարձրացման համար կառավարիչը պետք է.
ա) |
շահագործի և պահպանի գործող ցանցերը, կոլեկտորները և մաքրման կայանները կեղտաջրերի հավաքում, հեռացում և մաքրում իրականացնելու համար, |
բ) |
մշակի և իրականացնի ջրահեռացման ցանցերի և կոլեկտորների մաքրման և վթարների անհապաղ վերացման ծրագիր, մասնավորապես կոյուղագծերի վթարների հետևանքով խմելու ջրի աղտոտման և էկոլոգիական աղետի վտանգից խուսափելու համար, |
գ) |
պատրաստի, լրամշակի և ներդնի աշխատանքային ներքին ընթացակարգ ջրահեռացման ցանցերի և կոլեկտորների համակարգչային քարտեզների պարբերաբար նորացման համար, |
դ) |
պատրաստի աշխատանքային և պահպանման պլաններ և KfW կողմից ֆինանսավորվող ներդրումների ուսումնասիրություն (գործելով որպես գործատու), |
ե) |
իրականացնի ներդրումների պլանավորում՝ ներդրումների երկրորդ փուլի համար, |
զ) |
մշակի բացթողումների վերացման ուղեցույց և իրականացնի մոնիտորինգ: |
2.4 Հաշվետվություններ ներկայացնելը
Շահագործման գործընթացի կառավարման և ադմինիստրատիվ վերահսկողության բարելավման նպատակով կառավարիչը պետք է.
ա) |
կազմի և վարի ամսական գրառումներ, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ՝ Կառավարումը վերահսկելու և պարբերաբար հաշվետվություններ ներկայացնելու համար, |
բ) |
հանդիպումներ ունենա Ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ) հետ առնվազն ամիսը մեկ անգամ, կամ անհրաժեշտության դեպքում, շահագործման և ֆինանսական գործունեության արդյունքներն ու ռազմավարական պլանները, ինչպես նաև այլ խնդիրներ քննարկելու համար: |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ (ՕԲՅԵԿՏՆԵՐԻ) ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՎԵԼՎԱԾ 4
Սպասարկման գՈտու նկարագրությունը
Հավելված 4-ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՈԴՎԱԾ 1. | ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ |
ՀՈԴՎԱԾ 2. | ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ |
Առդիր 1. | ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ |
Առդիր 2. | ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Հոդված 1. - Ընկերությունների սպասարկման գոտիները
1.1 Ջրամատակարարում
(1) Ընկերությունների սպասարկման գոտիների աշխարհագրական սահմանները պատկերված են սույն Հավելվածի առդիր 1-ում ներկայացված քարտեզներում (1-ից 3)։
(2) Ընկերությունների կողմից սպասարկվող բնակավայրերի ցանկը, ինչպես նաև այդ բնակավայրերին մատակարարվող ծառայությունների տեսակները ներկայացված են սույն Հավելվածի առդիրի 2-ում։
(3) Ընկերությունների կողմից սպասարկվող բնակավայրերի ցանկը պետք է թարմացվի և ճշտվի ՋՏՊԿ-ի կողմից մինչև պայմանագրի «ուժի մեջ մտնելու օրը»։
(4) Խմելու ջրի մատակարարումը բնակավայրերին, ինչպես երևում է սույն Հավելվածի առդիր 2-ից, իրականացվում է ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ սկզբունքներով։ Առաջին դեպքում ներհամայնքային ցանցերն սպասարկվում են Ընկերությունների կողմից, երկրորդ դեպքում՝ համայնքի։
(5) Սույն Հավելվածի առդիրի 2-ում ներկայացված են տվյալներ Ընկերությունների կողմից սպասարկվող բնակավայրերի բնակչության մասին։
1.2 Ջրահեռացում
(1) Սույն Հավելվածի առդիրի 2-ի աղյուսակից երևում է նաև, թե որ բնակավայրերն ունեն կոյուղու ցանցեր։
Հոդված 2. - Սպասարկման գոտիների ընդլայնումը
2.1. Կառավարչի պարտականությունների մեջ չի մտնում սպասարկման գոտիների ներկայիս սահմաններից դուրս ծառայություններ մատուցելը կամ սպասարկման գոտիներն ընդլայնելը։
2.2. Ընկերությունների կառավարման խորհուրդները կարող են ընդլայնել սպասարկման գոտիները, սակայն դրանից չեն փոխվի Կառավարչի՝ պայմանագրով սահմանված պարտականությունները և վարձատրությունը, եթե Ընկերությունների կառավարման խորհուրդների և Կառավարչի միջև համապատասխան համաձայնություն չի կայացել սույն պայմանագրով սահմանված կարգի համաձայն։
2.3. Սպասարկման գոտիների մեջ են մտնում նաև այն տարածքները, որտեղ «մեկնարկային օրվա» դրությամբ չկան ջրամատակարարման ու ջրահեռացման գործող ցանցեր ու կառուցվածքներ, սակայն այդպիսիք պետք է սահմանված կարգով KfW-ի ծրագրերի շրջանակներում կառուցվեն, կամ գործարկվեն պայմանագրի տևողության ընթացքում սպասարկման գոտիների մեջ ընդգրկված բնակավայրերում «ծառայությունները» պայմանագրով սահմանված մակարդակով իրականացնելու համար։
Հավելված 4-ի առդիր 1
Սպասարկման գոտիների քարտեզները
քարտեզ 1 |
Լոռու մարզ |
քարտեզ 2 |
Շիրակի մարզ |
քարտեզ 3 |
Արմավիրի մարզ |
Հավելված 4-ի առդիր 2
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԲԸ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՏՈՒ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
N |
Սպասարկվող բնակավայրերը քաղաք (ք) |
Հաշվառված բնակչությունը |
Հաշվառված բնակչությունը |
Արտադ-րությունը |
Փոխադ-րումը |
Բաշխումը |
Ջրահե-ռացումը
|
Ծանո-թություն |
1 |
ք. Վանաձոր |
110342 |
110342 |
X |
X |
X |
||
2. |
գ. Ամրակից |
356 |
356 |
X |
||||
3. |
գ. Գյուլագարակ |
977 |
977 |
X |
||||
4. |
գ. Հոբարձի |
663 |
663 |
X |
||||
5. |
գ. Վարդաբլուր |
1023 |
1023 |
X |
||||
6. |
գ. Կուրթան |
1845 |
1845 |
X |
||||
7. |
գ. Ձորագյուղ |
492 |
492 |
X |
||||
8. |
գ. Ձորագետավան |
139 |
139 |
X |
||||
9. |
գ. Անտառամուտ |
195 |
195 |
X |
| |||
10. |
գ. Վահագնի |
1165 |
1165 |
X |
X |
|||
11. |
գ. Եղեգնուտ |
409 |
409 |
X |
||||
12. |
գ. Վահագնաձոր |
380 |
380 |
X |
||||
13. |
գ. Փամբակ |
416 |
416 |
X |
||||
14. |
գ. Գուգարք |
2947 |
2947 |
X |
||||
15. |
գ. Շահումյանավան |
1059 |
1059 |
X |
||||
16. |
գ. Լեռնապատ |
822 |
822 |
X |
||||
17. |
գ. Դարպաս |
1155 |
1155 |
X |
||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
124385 |
124385 |
«ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԲԸ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՏՈՒ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
NN |
Համայնքի անվանումը |
Հաշվառված բնակչությունը |
Հաշվառված բնակչությունը |
Արտադ-րությունը |
Փոխադ-րումը |
Բաշխումը |
Ջրահե-ռացումը |
Ծանոթություն |
1 |
ք. Գյումրի |
123950 |
123950 |
X |
X |
X |
X |
|
2 |
ք. Մարալիկ |
3845 |
3845 |
X |
X |
X |
||
3 |
գ. Ախուրյան |
4613 |
4613 |
X |
X |
X |
||
4 |
գ. Հովունի |
331 |
331 |
X |
X |
|||
5 |
գ. Հացիկ |
1210 |
1210 |
X |
X |
|||
6 |
գ. Մայիսյան |
1343 |
1343 |
X |
X |
|||
7 |
գ. Արեգնադեմ |
184 |
184 |
X |
X |
|
Սպասարկվում է համայնքի 70%-ը։ | |
8 |
գ.Գտաշեն |
179 |
179 |
X |
X |
Սպասարկվում է համայնքի 70%-ը։ | ||
9 |
գ.Մեղրաշատ |
194 |
194 |
X |
X |
|||
10 |
գ.Կառնուտ |
90 |
90 |
X |
X |
Սպասարկվում Է համայնքի 30-40%-ը։ | ||
11 |
գ. Քեթի |
351 |
351 |
X |
X |
Սպասարկվում Է համայնքի 70-80%-ը։ | ||
12 |
գ. Կապս |
378 |
378 |
X |
X |
|||
13 |
գ. Վահրամաբերդ |
761 |
761 |
X |
X |
|||
14 |
գ. Մարմաշեն |
1560 |
1560 |
X |
X |
|||
15 |
գ. Լենգես |
312 |
312 |
X |
X |
|||
16 |
գ. Ողջի |
162 |
162 |
X |
X |
|||
17 |
գ. Հայկավան |
556 |
556 |
X |
X |
|||
18 |
գ. Ոսկեհասկ |
1607 |
1607 |
X |
X |
|||
19 |
գ. Ախուրիկ |
891 |
891 |
X |
X |
|||
20 |
գ. Առափի |
632 |
632 |
X |
X |
|||
21 |
գ. Ղարիբջանյան |
783 |
783 |
X |
X |
|||
22 |
գ. Գետք |
405 |
405 |
X |
X |
|||
23 |
գ. Երազգավորս |
767 |
767 |
X |
X |
|||
24 |
գ. Բայանդուր |
342 |
342 |
X |
X |
|||
25 |
գ. Ամասիա |
1058 |
1058 |
X |
X |
X |
||
26 |
գ. Ջրաձոր |
239 |
239 |
X |
X |
|||
27 |
գ. Հայրենյաց |
562 |
562 |
X |
X |
|||
28 |
գ.Գոգհովիտ |
353 |
353 |
X |
X |
|||
29 |
գ. Հողմիկ |
366 |
366 |
X |
X |
|||
30 |
գ. Ազատան |
1852 |
1852 |
X |
X |
|||
31 |
գ. Սարատակ |
508 |
508 |
X |
X |
|||
32 |
գ. Լուսակերտ |
757 |
757 |
X |
X |
|||
33 |
գ. Բենիամին |
628 |
628 |
X |
X |
|||
34 |
գ. Այգաբաց |
674 |
674 |
X |
X |
|||
35 |
գ. Հոռոմ |
847 |
847 |
X |
X |
|||
36 |
գ. Ձորակապ |
112 |
112 |
X |
X |
Սպասարկվում է համայնքի 20%-ը։ | ||
ԸՆԴԱՄԵՆԸ |
153402 |
153402 |
* Շիրակ գյուղի մի հատվածի (48 բաժանորդ) և Գուսանագյուղ գյուղի սպասարկման հարցը գտնվում է փաստաթղթային ձևակերպման փուլում:
«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԲԸ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՏՈՒ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
NN |
Համայնքի |
Հաշվառված |
Հաշվառված բնակչությունը |
Արտադ-րությունը |
Փոխադ-րումը |
Բաշխումը |
Ջրահե-ռացումը |
Ծանոթություն |
1 |
ք. Արմավիր |
28 733 |
32 034 |
X |
X |
X |
X |
01.06.2002 թ-ին սպասարկման է վերցվել քաղաքի 30%-ը, 01.11.2002 թ-ից` քաղաքն ամբողջությամբ։ |
2 |
ք. Մեծամոր |
8 853 |
9 870 |
X |
X |
X |
X |
|
3 |
գ. Նորավան |
930 |
962 |
X |
X |
X |
||
4 |
գ. Բաղրամյան |
663 |
903 |
X |
X |
X |
||
5 |
գ. Ակնալիճ |
2 673 |
2 864 |
X |
X |
X |
01.05.2003 թ-ից սպասարկվել է համայնքի 50 %-ը, 01.01.2004 թ-ից` ամբողջությամբ։ | |
6 |
գ. Մրգաշատ |
4 997 |
5 297 |
X |
X |
X |
Սպասարկվում է համայնքի 35- 40%-ը։ | |
7 |
գ. Մայիսյան |
1 523 |
1 653 |
X |
X |
X |
01.05.2003 թ-–ից սպասարկվել է համայնքի 45 %-ը, 01.09.2006 թ-ից՝ ամբողջությամբ։ | |
8 |
գ. Խանջյան |
1 796 |
1 880 |
X |
X |
X |
||
9 |
գ. Դալարիկ |
3 102 |
3 580 |
X |
X |
X |
Սպասարկվում է համայնքի 50- 55%-ը։ | |
10 |
գ. Լեռնագոգ |
1 676 |
2 171 |
X |
X |
X |
||
11 |
գ. Մյասնիկյան |
3 483 |
3 798 |
Չի սպասարկվում | ||||
12 |
գ. Նորապատ |
2 675 |
2 780 |
X |
Չի սպասարկվում | |||
13 |
գ. Տարոնիկ |
1 760 |
1 880 |
Չի սպասարկվում | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
62 864 |
69 672 |
ՀԱՎԵԼՎԱԾ 5
Գնումների իրականացման կարգը
1. Ընկերությունների սեփական միջոցներով ֆինանսավորվող գնումներ
Կառավարիչը, որպես «ծառայությունների» մաս, պետք է ունենա, ՋՏՊԿ-ի հետ համագործակցելով, Ընկերությունների սեփական միջոցներով ֆինանսավորվող գնումներ կատարելու պարտականություն, համաձայն ՀՀ օրենդրության և իրավական ակտերի և Ընկերությունների գնումների ներքին կանոնակարգի:
Սույն Հավելվածի Հոդված 1-ի համաձայն գնումների գործընթացը կազմակերպելու համար, հայտերի գնահատումը և գնումների պայմանագրերի շնորհման վերաբերյալ որոշումները կկատարվեն յուրաքանչյուր Ընկերության Ներդրումների և Գնումների Հանձնաժողովի միջոցով: Կառավարիչը պետք է մշակի Ներդրումների և Գնումների Հանձնաժողովի կազմավորումը, ինչպես նաև Գնումների կիրառելի Ուղեցույցը:
2. Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների վերահսկումն ու ընդունումը
Կառավարիչը, Ընկերությունների անունից, պատասխանատու է գնված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ընդունման նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: KfW-ի կողմից ֆինանսավորվող շինարարական աշխատանքների համար հատուկ խորհրդատուն պետք է, համաձայն FIDIC-ի, պատասխանատու լինի իր՝ որպես «Ինժեների» դերը ստանձնելու համար:
ՀԱՎԵԼՎԱԾ 6
Կատարողական ցուցանիշներ ԵՎ ակնկալվող արդյունքներ
1. Ընդհանուր դրույթներ
Սույն Հավելվածը բաղկացած է հետևյալ փաստաթղթերից.
ա) հիմնական կատարողական ցուցանիշները (Մաս 2),
բ) կատարողական ցուցանիշների աղյուսակը (Մաս 3),
գ) ակնկալվող արդյունքների աղյուսակը (Մաս 4):
Սույն Հավելվածը լրացնում է կառավարման պայմանագրի «Ընդհանուր պայմանները» և «Ծառայությունների նկարագրություն» Հավելված 2-ը ավելի մանրամասնորեն սահմանելով.
● այն կատարողական ցուցանիշները, որոնց նկատմամբ Կառավարիչը պետք է վերահսկողություն սահմանի և զեկուցի ՋՏՊԿ-ին,
● Ընկերությունների ընդհանուր վիճակի բարելավման ուղղությամբ Կառավարչից ակնկալվող կոնկրետ արդյունքները:
2. Կատարողական ցուցանիշների ընդհանուր դրույթներ
Կառավարիչը պետք է աստիճանաբար բարելավի ընկերությունների կատարողական ցուցանիշները, ինչը նշանակում է, որ պայմանագրի ամբողջ տևողության ընթացքում պետք է պահպանվի այնպիսի զարգացման միտում, որ պայմանագրի գործողության ընթացքում հնարավոր լինի հասնել մի մակարդակի, որը
ա) լինի կոմպետենտ, արդյունավետ, տնտեսող և հնարավորության սահմաններում ձգտի կիրառել ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում միջազգայնորեն ընդունված շահագործման մեթոդները,
բ) բավարարի միջազգային մասնագիտական կառույցների կողմից ընդունված ինժեներական, հաշվապահական և խորհրդատվական ստանդարտներին,
գ) կիրառի կառավարման, իրացման, տեխնիկական շահագործման և նախագծման արդյունավետ մեթոդներ,
դ) օգտագործի համապատասխան տեխնոլոգիաներ, ապահով և արդյունավետ սարքավորումներ, մեխանիզմներ և մեթոդներ,
ե) պաշտպանի Ընկերությունների շահերը,
զ) ղեկավարվի ՀՀ գործող օրենսդրության պահանջներով,
է) ապահովի կատարողական ցուցանիշների գծով շոշափելի առաջխաղացում բազիսային տարվա նկատմամբ:
3. Կատարողական ցուցանիշներ
Ընկերությունների կատարողական ցուցանիշների բարելավման մոնիտորինգ իրականացնելու համար Կառավարիչը պետք է պատրաստի, կիրառի և իր ամսական և եռամսյակային հաշվետվություններին կից ՋՏՊԿ-ին ներկայացնի կատարողական ցուցանիշների համակարգ: Այդ նպատակով Կառավարիչը պետք է «մեկնարկային օրվանից» հետո 180 օրվա ընթացքում.
ա) ՋՏՊԿ-ին ներկայացնի կատարողական ցուցանիշների մշակման, մոնիտորինգի և զեկուցման համապարփակ մեթոդաբանություն և ընթացակարգ, համաձայն միջազգային լավագույն պրակտիկայի,
բ) ՋՏՊԿ-ին և անկախ աուդիտորին ներկայացնի կատարողական ցուցանիշների բազային արժեքները, որքանով դա հնարավոր է՝ հաշվի առնելով Ընկերությունների ինֆորմացիոն համակարգը:
Ստորև ներկայացված են կիրառելի կատարողական ցուցանիշները
Նպատակը |
Ցուցանիշ |
Նոր Ակունք ՓԲԸ
«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ
«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ
|
2009, 2010 և 2011թթ. Ծրագրային տարածքների բնակչության խմելու ջրի շուրջօրյա ջրամատակարարում (ներկայումս կան մոտ 15.000 տնային տնտեսությունների միացումներ): 2009թ. Այն գոտիներում, որտեղ շինարարական աշխատանքները ավարտվել են` շուրջօրյա ջրամատակարարում, մնացած գոտիներում ջրամատակարարման օրական միջին տևողության երկարացումը ոչ պակաս քան 1 ժամ օրական, բազիսային տարվա` 2008թ.-ի համեմատ:
2011թ. Այն գոտիներում, որտեղ շինարարական աշխատանքները ավարտվել են` շուրջօրյա ջրամատակարարում, մնացած գոտիներում ամենօրյա ջրամատակարարման օրական միջին տևողության երկարացումը ոչ պակաս քան 3 ժամ օրական, բազիսային տարվա` 2008թ.-ի համեմատ: 2009թ. Այն գոտիներում, որտեղ շինարարական աշխատանքները ավարտվել են, գործում է շուրջօրյա ջրամատակարարում, մնացած գոտիներում ջրամատակարարման օրական միջին տևողության երկարացումը ոչ պակաս քան 1 ժամ օրական, բազիսային տարվա` 2008թ.-ի համեմատ: 2010թ. Այն գոտիներում, որտեղ շինարարական աշխատանքները ավարտվել են, գործում է շուրջօրյա ջրամատակարարում, մնացած գոտիներում ամենօրյա ջրամատակարարման միջին տևողության երկարացում ոչ պակաս քան 2 ժամ օրական, բազիսային տարվա` 2008թ.-ի համեմատ: 2011թ. Այն գոտիներում, որտեղ շինարարական աշխատանքները ավարտվել են, գործում է շուրջօրյա ջրամատակարարում, մնացած գոտիներում ամենօրյա ջրամատակարարման միջին տևողության երկարացում ոչ պակաս քան 3 ժամ, բազիսային տարվա` 2008թ.-ի համեմատ:
|
Խմելու ջրի ջրամատակարարման Նոր Ակունք ՓԲԸ
«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ
«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ
|
Անհրաժեշտության դեպքում 2012թ. նույնը, ինչ որ 2011թ.-ի համար: 2009թ. ընդհանուր ջրակորուստներ, առավելագույնը` 80% Անհրաժեշտության դեպքում 2012թ. նույնը, ինչ որ 2011թ.-ի համար:
Անհրաժեշտության դեպքում 2012թ. նույնը, ինչ որ 2011թ.-ի համար: |
Ընկերությունները գործում են տնտեսապես կայուն մեթոդով
«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ
«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ
|
Հասույթը. Գործառնական ծախսերի փոխհատուցման մակարդակը.
Հավաքագրում. Գործառնական ծախսերի փոխհատուցման մակարդակը.
Հավաքագրում. Գործառնական ծախսերի փոխհատուցման մակարդակը. Անհրաժեշտության դեպքում 2012թ. նույնը, ինչ որ 2011թ.-ի համար: |
Յուրաքանչյուր ընկերության աշխատողների ամենամյա առավելագույն թվաքանակը 2009-2012թթ. համար սահմանվում է բիզնես պլանում, որը կկազմվի և կհաստատվի ՋՏՊԿ-ի և KfW-ի կողմից,Պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում:
4. Ակնկալվող արդյունքների աղյուսակ
Առանց Հավելված 2-ի՝ Ծառայությունների նկարագրություն, ամբողջականությունը խախտելու, Կառավարիչը պետք է ապահովի ակնկալվող արդյունքները՝ համաձայն ստորև ներկայացված ակնկալվող արդյունքների աղյուսակի, որը սահմանում է ՋՏՊԿ կողմից վերահսկվող կազմակերպական և ղեկավարման առանձնահատուկ գործողություններից ակնկալվող արդյունքները:
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ |
ՏԱՐՎԱ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ (ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏԱՐԻ) | ||||
ՏԱՐԻ 1 |
ՏԱՐԻ 2 |
ՏԱՐԻ 3 | ||||
Կառավարում և ադմինիստրացիա | ||||||
պատրաստել բազիսային տարվա տվյալների հաշվետվություն |
● հաստատված հաշվետվություն |
ներկայացնել հաշվետվություն ոչ ուշ քան մեկնարկային օրվանից հետո 180 օրվա ընթացքում |
կիրառելի չէ |
կիրառելի չէ | ||
առաջարկել և իրականացնել մարդկային ռեսուրսների և աշխատակազմի օպտիմալացման պլան, հաստիքացուցակ |
● հաստատված ծրագիր |
ներկայացնել 1-ին տարվա պլանը ոչ ուշ քան մեկնարկային օրվանից հետո 180 օրվա ընթացքում |
ներկայացնել 2-րդ տարվա պլանը ոչ ուշ քան 2-րդ տարվա սկզբից հետո 45 օրվա ընթացքում |
ներկայացնել 3-րդ տարվա պլանը ոչ ուշ քան 3-րդ տարվա սկզբից հետո 45 օրվա ընթացքում | ||
առաջարկել և իրականացնել սակագնային պլան |
● հաստատված սակագնային պլան |
ներկայացնել 2-րդ տարվա առաջարկությունը ոչ ուշ քան 1-ին տարվա ավարտից 60 օր առաջ |
ներկայացնել 3-րդ տարվա առաջարկությունը ոչ ուշ քան 2-րդ տարվա ավարտից 60 օր առաջ |
ներկայացնել 4-րդ տարվա առաջարկությունը ոչ ուշ քան 3-րդ տարվա ավարտից 60 օր առաջ | ||
մշակել և իրականացնել ներդրումների ինդիկատիվ պլան Շիրակում և Լոռիում ներդրումների երկրորդ փուլի համար |
● հաստատված ծրագիր |
ներկայացնել 2-րդ տարվա ծրագիրը ոչ ուշ քան 1-ին տարվա ավարտից 60 օր առաջ |
ներկայացնել 3-րդ տարվա ծրագիրը ոչ ուշ քան 2-րդ տարվա ավարտից 60 օր առաջ |
ներկայացնել 4-րդ տարվա ծրագիրը ոչ ուշ քան 3-րդ տարվա ավարտից 60 օր առաջ | ||
մշակել և իրականացնել ապօրինի միացումների դեմ պայքարի ծրագիր |
● հաստատված ծրագիր |
ներկայացնել ծրագիր ոչ ուշ քան 1-ին տարվա ավարտից 60 օր առաջ |
ծրագրի իրականացում |
ծրագրի իրականացում | ||
մշակել և իրականացնել բաժանորդների իրազեկման և լրատվության ծրագիր |
● հաստատված ծրագիր |
ներկայացնել ծրագիր մինչև 1-ին տարվա վերջը |
ծրագրի իրականացում |
ծրագրի իրականացում | ||
մշակել և իրականացնել անձնակազմի ուսուցման ու վերապատրաստման ծրագիր |
● հաստատված ծրագիր |
ներկայացնել ծրագիր ոչ ուշ քան մեկմարկային օրվա սկզբից 2 ամսվա ընթացքում |
ծրագրի իրականացում |
ծրագրի իրականացում | ||
մշակել և իրականացնել բաժանորդների հարցման ծրագիր |
● հաստատված ծրագիր |
ներկայացնել ծրագիր մինչև 1-ին տարվա վերջը |
ծրագրի իրականացում |
ծրագրի իրականացում | ||
մշակել և իրականացնել տարեկան ֆինանսական պլան |
● հաստատված ծրագիր |
ներկայացնել 1-ին տարվա պլանը ոչ ուշ քան մեկնարկային օրվանից հետո 30 օրվա ընթացքում, ներկայացնել 2րդ տարվա ծրագիրը ոչ ուշ քան 1-ին տարվա ավարտից 60 օր առաջ |
ներկայացնել 3-րդ տարվա ծրագիրը ոչ ուշ քան 2-րդ տարվա ավարտից 60 օր առաջ |
ներկայացնել 4-րդ տարվա ծրագիրը ոչ ուշ քան 3-րդ տարվա ավարտից 60 օր առաջ | ||
Մշակել և իրականացնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մարման ծրագիր |
● հաստատված ծրագիր |
ներկայացնել ծրագիր մինչև I-ին տարվա I-ին կիսամյակի ավարտը |
ծրագրի իրականացում |
ծրագրի իրականացում | ||
Մշակել և իրականացնել աշխատողների թվաքանակի կրճատման ծրագիր |
● հաստատված ծրագիր |
ներկայացնել մինչև1-ին կիսամյակի ավարտը |
ծրագրի իրականացում |
ծրագրի իրականացում | ||
Շահագործում և պահպանում | ||||||
մշակել և իրականացնել ծառայության մինիմալ գրաֆիկի ապահովման ծրագիր |
● հաստատված ծրագիր |
ներկայացնել ծրագիր ոչ ուշ քան մեկնարկային օրվանից հետո 180 օրվա ընթացքում |
ծրագրի իրականացում |
ծրագրի իրականացում | ||
մշակել և իրականացնել ծառայության անխափանության ծրագիր |
● հաստատված ծրագիր |
ներկայացնել ծրագիր մինչև 1-ին տարվա վերջը |
ծրագրի իրականացում |
ծրագրի իրականացում | ||
մշակել և իրականացնել ջրի անվտանգության և որակի հսկողության ծրագիր |
● հաստատված ծրագիր |
ներկայացնել ծրագիր ոչ ուշ քան մեկնարկային օրվանից հետո 180 օրվա ընթացքում |
ծրագրի իրականացում |
ծրագրի իրականացում | ||
մշակել և իրականացնել կորուստների, ջրառի և արտանետումների նվազեցման ծրագիր |
● հաստատված ծրագիր |
ներկայացնել ծրագիր ոչ ուշ քան մեկնարկային օրվանից հետո 280 օրվա ընթացքում |
ծրագրի իրականացումը |
ծրագրի իրականացում | ||
մշակել և իրականացնել էլեկտրաէներգիայի խնայողության ծրագիր |
● հաստատված ծրագիր |
ներկայացնել ծրագիր ոչ ուշ քան մեկնարկային օրվանից հետո 280 օրվա ընթացքում |
ծրագրի իրականացումը |
ծրագրի իրականացում | ||
մշակել, իրականացնել և կիրառել ցանցերի սխեմաների մշակման ծրագիր |
● հաստատված պլան |
ներկայացնել ծրագիր ոչ ուշ քան մեկնարկային օրվանից հետո 120 օրվա ընթացքում |
ծրագրի իրականացում |
պահպանում | ||
մշակել և օգտագործել կառուցվածքների տվյալների բազա |
● հաստատված ծրագիր |
կիրառելի չէ |
ներկայացնել առաջարկություն մինչև 2-րդ տարվա վերջ |
օգտագործել տվյալների բազայն | ||
մշակել և իրականացնել ընթացիկ վերանորոգման ծրագիր |
● հաստատված ծրագիր |
ներկայացնել ծրագիր մինչև 1-ին տարվա վերջը |
ծրագրի իրականացումը |
ծրագրի իրականացում | ||
մշակել և իրականացնել ուսուցման վերապատրաստման ծրագիր |
● հաստատված ծրագիր |
ներկայացնել ծրագիր մեկնարկային օրվանից 180 օրվա ընթացքում |
ծրագրի իրականացում |
ծրագրի իրականացում | ||
մշակել և իրականացնել անվտանգության ծրագիր |
● հաստատված ծրագիր |
կիրառելի չէ |
ներկայացնել ծրագիր ոչ ուշ քան 2-րդ տարվա սկզբից 60 օրվա ընթացքում |
իրականացում | ||
Հաշվետվությունների ներկայացում | ||||||
ներկայացնել եռամսյակային հաշվետվություն պայմանագրի իրականացման, կատարողական ցուցանիշների առաջընթացի և ընկերությունների ընդհանուր տնտեսական, ֆինանսական և տեխնիկական կառուցվածքի վերաբերյալ |
● հաստատված հաշվետվություններ |
ներկայացնել 1-ին եռամսյակային հաշվետվությունը մեկնարկային օրվանից հետո 3 ամսվա ընթացքում և հետագայում եռամսյակային ժամանակահատվածի ավարտից հետ 15 օրվա ընթացքում |
ներկայացնել հաշվետվությունները եռամսյակային հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո 15 օրվա ընթացքում |
ներկայացնել հաշվետվությունները եռամսյակային հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո 15 օրվա ընթացքում | ||
ներկայացնել տարեկան հաշվետվություն պայմանագրի իրականացման, կատարողական ցուցանիշների առաջընթացի և ընկերությունների ընդհանուր տնտեսական, ֆինանսական և տեխնիկական կառուցվածքի վերաբերյալ |
● հաստատված հաշվետվություններ |
կիրառելի չէ |
ներկայացնել հաշվետվությունները 1-ին տարվա ավարտից հետ 45 օրվա ընթացքում |
ներկայացնել հաշվետվությունները 2-րդ տարվա ավարտից հետ 45 օրվա ընթացքում | ||
պատրաստել և կիրառել եռամյա և ճշգրտված բիզնես պլան ընկերությունների համար |
● հաստատված հաշվետվություններ |
ներկայացնել եռամյա բիզնես պլան մինչև 180 օրվա ընթացքում |
եռամյա և ճշգրտված պլան |
ներկայացնել հաշվետվությունները 2-րդ տարվա ավարտից հետո 45 օրվա ընթացքում |
ՀԱՎԵԼՎԱԾ 7
Ղեկավար անձնակազմ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Կառավարչի փորձագիտական պոտենցիալը
Կառավարիչը ծառայությունների իրականացման համար պետք է ապահովի անհրաժեշտ փորձագիտական բազա՝ կապված ընդհանուր կառավարման, հաշվապահական հաշվառման, կադրային, առևտրային, տնտեսական, ֆինանսական, տեխնիկական, նախագծային, շահագործման և վերանորոգման աշխատանքների հետ:
Կադրային ներդրումը
Պահանջվող ծառայությունները իրականացնելու համար ստորև բերված Կառավարման աշկատակազմը պետք է ներկայացնի նվազագույնը մեկ (1) միջազգաին գլխավոր տնօրեն, մեկ (1) միջազգային տեխնիկական տնօրեն, մեկ (1) միջազգային առևտրային տնօրեն, երեք (3) գլխավոր տնօրենի տեղական տեղակալներ, երեք (3) տեղական տեխնիկական տնօրեններ և երեք (3) տեղական ֆինանսական տնօրեններ (տես աղյուսակը ստորև):
Միջազգային գլխավոր տնօրենը պետք է իր վրա վերցնի յուրաքանչյուր 3` «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների գլխավոր տնօրենի ֆունկցիայի պատասխանատվությունը: Յուրաքանչյուր ընկերության տեղական գլխավոր տնօրենի տեղակալը աջակցում և օժանդակում է գլխավոր տնօրենին:
Ղեկավար անձնակազմի ձևը |
Նվազագույն աշխատողների թիվը |
Նվազագույն անհրաժեշ |
Միջազգային անձնակազմ | ||
Միջազգային գլխավոր տնօրեն |
1 |
12 ամիս |
Միջազգային տեխնիկական տնօրեն |
1 |
12 ամիս |
Միջազգային ֆինանսական տնօրեն |
1 |
12 ամիս ամենամյա |
Տեղական անձնակազմ | ||
Գլխավոր տնօրենի տեղական տեղակալ (Գործադիր տնօրեն) |
3 |
լրիվ դրույք |
Տեխնիկական տեղական տնօրեն |
3 |
լրիվ դրույք |
Ֆինանսական տեղական տնօրեն |
3 |
լրիվ դրույք |
Ի լրումն այս նվազագույն աշխատակազմին հայտատուն կարող է առաջարկել հավելյալ երկարաժամկետ կամ կարճաժամկետ մասնագիտական և վարչական աշխատակազմ, ինչպես որ պահանջվում է, հատկապես ընկերությունների աշխատակազմի վերապատրաստման համար տեխնիկական, ֆինանսական և կառավարման ոլորտներում: Հայտատուն պետք է աշխատակազմի պլանում մանրամասն սահմանի աշխատակազմի կառուցվածքը, գլխավոր տնօրենի և գլխավոր տնօրենի տեղակալի (գործադիր տնօրենի) իրավասությունների և պատասխանատվություններիտարանջատումը:
Ղեկավար անձնակազմ Հավելվածի լրացում 1
Կառավարչի կադրային կառուցվածքի սխեման
Ծանոթություն. | Այս փաստաթուղթը վերցվելու է Կառավարչի տեխնիկական առաջարկից: Դա յուրաքանչյուր առաջարկի տեխնիկական մասում պարտադիր կերպով ընդգրկվող փաստաթղթերից մեկն է: |
ՀԱՎԵԼՎԱԾ 8
Տեխնիկական անձնակազմ
1. | Տեխնիկական անձնակազմի աշխատանքային կարգավիճակը |
Կառավարիչը չի հանդիսանում տեխնիկական անձնակազմի գործատուն: Ընկերությունները պետք է շարունակեն աշխատավարձեր և նպաստներ վճարել տեխնիկական անձնակազմին Ընկերության ծախսային հաշիվներից: |
2. | Փոխանցման օրը |
Իր պարտականությունների ստանձնման առաջին իսկ օրը Կառավարիչը ստանձնելու է տեխնիկական անձնակազմի կառավարումը, աշխատանքի վերահսկումը և հսկողությունը՝ պայմանագրի համաձայն իր պարտականություններն ու Ընկերության ընդհանուր կառավարումն իրականացնելու նպատակով: |
3. | Աշխատակիցների ցուցակը |
Մեկնարկային օրը ՋՏՊԿ-ն Կառավարչին տրամադրելու է Ընկերությունների կողմից աշխատանքի ընդունված աշխատակիցների անհատական ցուցակը, և որոնք աշխատանքների ստանձման սկզբում պետք է փոխանցվեն Կառավարչին՝ նրա ղեկավարության ներքո աշխատելու համար:
|
4. | Աշխատակիցների վճարման համակարգ (պլան) |
Աշխատակիցների ցուցակում պետք է ներկայացված լինի նաև Աշխատակիցների վճարման համակարգի (պլանի) բոլոր բաղադրիչների, այդ թվում՝ պարգևավճարների, խրախուսավճարների, կենսաթոշակների, թոշակների (կամ նմանատիպ վճարումների), ամբողջական և ճշգրիտ ցանկը: |
5. | Փոխանցման պայմանները |
Կառավարիչը մինչև նոր հաստիքացուցակի հաստատումը պետք է պահի կադրային ցուցակի մեջ ընդգրկված բոլոր աշխատակիցներին: Այնուամենայնիվ, ՋՏՊԿ-ն սկզբնական շրջանում աշխատակիցներին պահելը չի երաշխավորում նրանց բոլորի աշխատատեղերի պահպանումը պայմանագրի ամբողջ տևողության ընթացքումþ: Իր Ծառայությունների մատուցման ընթացքում, Կառավարիչը պետք է յուրաքանչյուր Ընկերությունում իրականացնի կադրային քաղաքականություն համաձայն Հավելված 6-ում պահանջվող խրախուսման ցուցանիշների: |
6. | Տեխնիկական անձնակազմը |
Կառավարիչը պատասխանատու է Տեխնիկական անձնակազմի վերահսկման և կառավարման համար: Տեխնիկական անձնակազմի մեջ են մտնում. |
(ա) հաստիքային ցուցակում ընդգրկված աշխատակիցները, և
(բ) պայմանագրի ընթացքում Կառավարչի առաջարկությամբ Ընկերության կողմից աշխատանքի ընդունված բոլոր անձինք:
Պայմանագրի տևողության ընթացքում հետևյալ լիազորությունները վերապահվում են միայն Կառավարչին.
(i) | տեխնիկական անձնակազմի ընթացիկ գործունեության նկատմամբ վերահսկողություն սահմանելը, |
(ii) | տեխնիկական անձնակազմի կազմակերպչական կառուցվածքը տնօրենների խորհրդի հաստատմանը ներկայացնելը, |
(iii) | տեխնիկական անձնակազմին տարբեր հանձնարարություններ տալը, |
(iv) | տեխնիկական անձնակազմի ընթացիկ ֆունկցիաները և դրանք բաշխելու կարգը որոշելը, |
(v) | տեխնիկական անձնակազմի աշխատանքը գնահատելը, |
(vi) | տեխնիկական անձնակազմի աշխատանքային ժամերը որոշելը, եթե դա ամրագրված չէ օրենքով, |
(vii) | տեխնիկական անձնակազմի համար խրախուսավճարներ սահմանելը: |
Կառավարչի բոլոր գործողությունները տեխնիկական անձնակազմի նկատմամբ պետք է ամեն դեպքում չհակասեն գործող օրենսդրությանը:
7. Տեխնիկական անձնակազմի վարձատրությունը
Կառավարիչը պետք է ամեն ամիս պատրաստի ամեն մի ընկերությանը հատուկ իր տեխնիկական անձնակազմի աշխատակիցների ամսական աշխատավարձերի հաշվարկային ցուցակները՝ ամսական աշխատավարձերը ժամանակին վճարելու համար:
8. Կադրային պլանը և բյուջեն
Կառավարիչը ոչ ուշ քան ծառայությունների մեկնարկից 6 ամիս հետո տնօրենների խորհրդի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացնում համապարփակ պլան տեխնիկական անձնակազմի կառավարման, կազմակերպման, վարձատրման և վերահսկման համար (Կադրային պլանը):
Կադրային պլանը պետք է ընդգրկի 3-ամյա շրջանառու կադրային պլան, որի հիմքում պետք է ընկած լինի կադրերի բնական շրջանառությունը, նոր կադրերի հավաքագրումը և հին կադրերի թոշակի անցնելը և կադրերի կրճատման ծրագրի շրջանակներում կատարվող կրճատումները:
ՀԱՎԵԼՎԱԾ 9
Խրախուսավճար
1. Խրախուսավճար
Կառավարման խրախուսավճարի բաղադրիչ 1-ի վճարումը համաձայն Մրցույթի հրավերի հայտային գնի ձևի, ամեն տարի փոխվում է և ենթակա է կատարողական ցուցանիշներին հասնելու հետևյալ ձևով (ինչպես որ սահմանված է Կառավարման պայմանագրի նախագծում ).
2009: 90% հաստատուն, 10% փոփոխական
2010: 80% հաստատուն, 20% փոփոխական
2011:70%հաստատուն,30%փոփոխական
(Լրացուցիչ)2012:70%հաստատուն,30%փոփոխական
2. Խրախուսավճարի Կատարողական ցուցանիշները
Խրախուսավճարի վճարումը պետք է հիմնված լինի հետևյալ 4 կատարողական ցուցանիշների վրա`
ա) ջրամատակարարման շարունակականություն,
բ ) ջրի որակի համապատասխանեցումը ստանդարտներին
գ) ջրակորուստների մակարդակը
դ) հավաքագրման չափը
Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո համաձայն Կառավարման պայմանագրի նախագծի 6.2.2 կետի կատարողական ցուցանիշների մասով ձեռքբերումները գնահատվում են յուրաքանչյուր կատարողական չափանիշի համար հետևյալ միավորներով՝
գերազանց 1,00
շատ լավ 0,75
լավ 0,50
միջակ 0,25
թույլ 0,00
Յուրաքանչյուր Ընկերության համար միավորների թվաբանական միջինը հաշվարկվում է մինչև ստորակետից հետո երկու նիշ: Այնուհետև հաշվարկվում է բոլոր Ընկերությունների մասով համապատասխան միավորների թվաբանական միջինը: Այս թվաբանական միջին միավորը բազմապատկելով կառավարման վճարի տվյալ տարվա փոփոխական բաղադրիչով նախատեսված գումարին` կստացվի խրախուսավճարի հասանելիք գումարի չափը:
Ստորև ներկայացված է խրախուսավճարի հաշվարկման օրինակ առաջին տարվա համար`
|
Միավորների միջինը |
Շարունակական ջրամատակարարում |
Ջրի որակի համապատասխանեցումը ՀԱԿ ստանդարտներին |
Ջրակորուստների մակարդակը |
Հավաքագրման չափը |
Նոր ԱԿունք |
0,81 |
1,00 |
1,00 |
0,50 |
0,75 |
Շիրակ |
0,75 |
0,75 |
1,00 |
0,75 |
0,50 |
Լոռի |
0,75 |
0,75 |
1,00 |
0,75 |
0,50 |
Ընդհանուր թվաբանական միջին միավորները` 0,77 |
Փոփոխական բաղադրիչի ընդհանուր առավելագույն տոկոսը 10 %
Տվյալ օրինակով վճարվելիք խրախուսավճարի գումարը առաջին տարվա համար հավասար է` տվյալ տարվա համար փոփոխական բաղադրիչի գումարը բազմապատկած 0,77-ով:
(Հաշվարկում կարող են ոչ բոլոր ցուցանիշներն ընդգրկված լինել:)
ՀԱՎԵԼՎԱԾ 10
Ընթացիկ ԵՎ նախատեսված աշխատանքներ Համայնքային ենԹակառուցվածքների II ծրագրի շրջանակներում
Ընթացիկ պայմանագրեր / Աշխատանքներ Վանաձոր և Գյումրի
Պայմանագիր/Ծրագիր |
Վանաձոր |
Գյումրի |
Պայմանագրի շրջանակներում փոխադրամիջոցներ, ապրանքների և նյութերի գնում |
|
|
| ||
Պայմանագրի շրջանակներում Ջրաչափերի գնում Լոտ 2 |
|
|
Պայմանագրի շրջանակներում փոխադրամիջոցներ, ապրանքների և նյութերի գնումներում հանված կետեր |
դեռևս ֆիքսված չէ |
դեռևս ֆիքսված չէ |
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման Հիմնական Պայմանագիր, Փուլ 1 |
մեկնարկի ամսաթիվը 01.04.2008, ավարտման ամսաթիվը 30.10.2009 |
Մրցույթը չեղյալ է համարվել, դասակարգմամբ առաջին հայտատուի հետ բանակցություններն ընթացքի մեջ են: Ավարտման ամսաթիվը` 31.10.2010թ. |
Կոյուղային համակարգերի TV-ստուգում |
դեռևս ֆիքսված չէ |
դեռևս ֆիքսված չէ |
|
Նախատեսվող պայմանագրեր / Աշխատանքներ Վանաձոր (Լոռի) և Գյումրի (Շիրակ)
Պայմանագիր/Ծրագիր |
Վանաձոր |
Գյումրի |
Պայմանագրի շրջանակներում Ջրաչափերի գնում Լոտ 3, 4 |
տրամադրված չէ |
դեռևս ֆիքսված չէ |
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում, Փուլ 2,3. |
դեռևս ֆիքսված չէ (ֆինանսավորման չափը, խորհրդատվական պայմանագիր, նախագծում, մրցույթ, շինարարություն) |
դեռևս ֆիքսված չէ (ֆինանսավորման չափը, խորհրդատվական պայմանագիր, նախագծում, մրցույթ, շինարարություն) |
Նախատեսվող պայմանագրեր / աշխատանքներ «Նոր Ակունք», Արմավիր
Մնացած աշխատանքները, Լոտ 3
- Մրգաշատ, Նորապատ, Մյասնիկյան, Խանջյան գյուղեր
(Համաձայն KfW-ի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 31.03.2009թ.: Եթե ոչ,
աշխատանքները կիրականացվեն նոր կառավարման պայմանագրի շրջանակներում):
- Մնացած աշխատանքներ Արմավիր քաղաքում:
ՀԱՎԵԼՎԱԾ 11
Կատարողական երաշխիք
Երաշխավորող Բանկի հասցեն
________________________________________
________________________________________
Շահառուի (Պայմանագրի կողմ) հասցեն
________________________________________
________________________________________
_________թ. դուք _____________ ի հետ (այսուհետ՝ Կառավարիչ) կնքել եք ________
արժողությամբ ______________ (Պայմանագրի ծրագիրը, առարկան) Պայմանագիր:
Պայմանագրի պայմանների համաձայն, Կառավարիչը պարտավոր է տրամադրել Կատարողական
Երաշխիք` Պայմանագրի արժեքի ________ տոկոսի չափով:
Մենք՝ ներքոստորագրյալներս ___________ (այսուհետ՝ Երաշխավոր), հրաժարվելով վերոնշյալ Պայմանագրի շրջանակներում ներկայացված բոլոր առարկություններից և բողոքներից, անվերապահորեն և ինքնուրույնաբար երաշխավորում ենք վճարել
_____________________(գումարը տառերով_____________)-ի ընդհանուր գումար՝
Ձեր կողմից այդ մասին ստացված առաջին գրավոր պահանջի հիման վրա, եթե Կառավարիչը պատշաճ կերպով չի իրականացրել վերը նշված պայմանագիրը:
Սույն երաշխիքի շրջանակներում արված պահանջի դեպքում վճարումը կկատարվի ______-ի
____________ հաշվին:
Սույն երաշխիքի ժամկետը կավարտվի ոչ ուշ քան _____________________:
Մինչև այդ ամսաթիվը մենք պետք է նամակով կամ փակ հեռահաղորդակցության միջոցով ստացած լինենք վճարման պահանջագրերը: Հասկանալի է, որ դուք կվերադարձնեք մեզ սույն երաշխիքը՝ վերջինիս շրջանակներում պահանջվող ամբողջ գումարի վճարման պահանջի ժամկետի ավարտին կամ դրանից հետո:
Սույն երաշխիքը ղեկավարվում է __________________ օրենսդրությամբ:
_______ |
_________ |
Վայրը, ամսաթիվը |
Երաշխավոր: |
ՀԱՎԵԼՎԱԾ 12
Կանխավճարի Բանկային Երաշխիք
Երաշխավորող Բանկի հասցեն
________________________________________
________________________________________
Շահառուի (Պայմանագրի կողմ) հասցեն
________________________________________
________________________________________
_________ թ. Դուք ___________ ի հետ (այսուհետ՝ Կապալառու) կնքել եք ________
արժողությամբ ____________________ (Պայմանագրի ծրագիրը, առարկան) Պայմանագիր:
Համաձայն Պայմանագրի պայմանների, Կառավարիչը ստանում է ____ գումարի չափով կանխավճար, որը կազմում է Պայմանագրի արժեքի______%-ը:
Մենք՝ ներքոստորագրյալներս ____________ (այսուհետ՝ Երաշխավոր), հրաժարվելով վերոնշյալ Պայմանագրի շրջանակներում ներկայացված բոլոր առարկություններից և բողոքներից, անվերապահորեն և ինքնուրույնաբար երաշխավորում ենք Կառավարիչին վճարել ____________(գումարը տառերով _____________)-ի ընդհանուր գումարով կանխավճար` Ձեր կողմից այդ մասին ստացված առաջին գրավոր պահանջի հիման վրա, եթե Կառավարիչը պատշաճ կերպով չի իրականացրել վերը նշված պայմանագիրը:
Սույն երաշխիքն ուժի մեջ կմտնի և կգործի այն պահից, երբ կանխավճարը փոխանցվի Կառավարչի հաշվին:
Սույն երաշխիքի շրջանակներում արված պահանջի դեպքում վճարումը կկատարվի ___-ի _______ հաշվին:
Սույն երաշխիքի ժամկետը կավարտվի ոչ ուշ քան, __________________ :
Մինչև այդ ամսաթիվը մենք պետք է նամակով կամ փակ հեռահաղորդակցության միջոցով ստացած լինենք վճարման պահանջագրերը: Հասկանալի է, որ դուք կվերադարձնեք մեզ սույն երաշխիքը` վերջինիս շրջանակներում պահանջվող ամբողջ գումարի վճարման պահանջի ժամկետի ավարտին կամ դրանից հետո:
Սույն երաշխիքը ղեկավարվում է __________________ օրենսդրությամբ:
_______ |
_________ |
Վայրը, ամսաթիվը |
Երաշխավոր: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |