ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2008 թվականի N 295-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչության աշխատողների աշխատավարձի չափերի բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 11963.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով` 11436.2 հազ. դրամ, այդ թվում` 2008 թվականի առաջին կիսամյակում` 5311.0 հազ. դրամ, և 2008 թվականի ինն ամսում` 10551.0 հազ. դրամ, «Փաստացի սոցիալական ապահովության վճարներ (գործատուի կողմից)» հոդվածով` 527.5 հազ. դրամ, այդ թվում` 2008 թվականի առաջին կիսամյակում` 266.8 հազ. դրամ, և 2008 թվականի ինն ամսում` 483.2 հազ. դրամ):
(Որոշումը փոփ. 11.12.08 N 1450-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|