«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20 նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2004 թվականի N 1535-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` Երևան քաղաքի N 51 դպրոցի հիմնանորոգման համար (համաֆինանսավորում)` 6500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառագետ գետի հունի մաքրման համար` 18300.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).
գ) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի գյուղապետարանի` կոմունալ ծախսերի գծով նախորդ տարիներին առաջացած պարտքի մարման նպատակով Արենիի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 2500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):
(4-րդ կետը փոփ. 17.02.05 N 308-Ն)
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված գումարները հատկացնել նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություն ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածում (բացասական նշանով նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները) | |
խումբը |
ենթախումբը |
տարի | |
1 |
2 |
3 |
4 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
0.0 |
03 |
03 |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ |
4500.0 |
այդ թվում` |
| ||
Դատական գործունեություն |
4500.0 | ||
այդ թվում` |
| ||
01. Դատական իշխանության մարմինների պահպանում |
4500.0 | ||
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան |
4500.0 | ||
Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր |
4500.0 | ||
04 |
03 |
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ |
(43800.0) |
այդ թվում` |
| ||
Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն |
(43800.0) | ||
21. Կրթական օբյեկտների նախագծում |
(43800.0) | ||
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
(43800.0) | ||
Նախագծահետազոտական ծախսեր |
(43800.0) | ||
11 |
01 |
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐ (բացառությամբ վառելիքի), ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
12000.0 |
այդ թվում` |
| ||
Արդյունաբերության, հանքային հանածոների պաշարների, շինարարության և բնապահպանության բնագավառում պետական կառավարում |
12000.0 | ||
այդ թվում` |
| ||
01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում |
12000.0 | ||
|
|
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
12000.0 |
14 |
06 |
Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր |
12000.0 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |
27300.0 | ||
այդ թվում` |
| ||
Այլ ծրագրեր |
27300.0 | ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
27300.0 | ||
ՀՀ կառավարություն |
27300.0 | ||
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |
27300.0 |
(Հավելվածը փոփ. 17.02.05 N 308-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Ծրագրերի և կատարողների անվանումները |
Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | ||||
կապիտալ շինարա- |
կապիտալ նորոգում |
նախագծա- |
այլ կապիտալ ծախսեր | ||||
խումբը |
ենթախումբը | ||||||
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
(43800.0) |
- |
- |
(43800.0) |
- |
|
|
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
(43800.0) |
- |
- |
(43800.0) |
- |
այդ թվում` |
|
|
|
|
| ||
04 |
03 |
21. Կրթական օբյեկտների նախագծում |
(43800.0) |
- |
- |
(43800.0) |
- |
|
|
այդ թվում` |
|
|
|
|
|
|
|
Դպրոցների օրինակելի նախագծերի մշակում |
(43800.0) |
- |
- |
(43800.0) |
- |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Ծրագրերի և կատարողների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |
խումբը |
ենթախումբը |
տարի | |
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
(43800.0) | ||
այդ թվում` |
|||
04 |
03 |
21. Կրթական օբյեկտների նախագծում |
(43800.0) |
այդ թվում` |
|||
Դպրոցների օրինակելի նախագծերի մշակում |
(43800.0) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |