Գլխավոր տեղեկություն
Номер
N 16-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 29.06.2021
Принят
Հայկաշեն համայնքի ավագանի
Дата принятия
15.06.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
15.12.2021
Дата вступления в силу
30.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

Հայկաշեն համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2021 թվականի հունիսի «15» N 16-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի չորրորդ մասով, հիմք ընդունելով հարկային օրենսգրքի 229 հոդվածով սահմանված անշարժ գույքի համար գանձվող հարկային եկամուտների փոփոխությունը, համայնքի եկամուտների կառավարման ծրագրի ելակետային տվյալները, համայնքի ավագանու 15 հունիսի 2021 թվականի թիվ 15 որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է՝

 

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 33-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Եկամտային մասում՝ պակասեցնել համայնքի բյուջեի եկամուտները համայնքի վարչական շրջանում գտնվող հողերի համար գանձվող հողի հարկից՝ 1273.0 հազ. դրամ։

2. Եկամտային մասում՝ ավելացնել համայնքի բյուջեի եկամուտները փոխադրամիջոցների համար գանձվող գույքահարկից՝ 1273.0 հազ. դրամ։

3. Բաշխել տարեսկզբի ազատ մնացորդը՝ 1080.4 հազ. դրամ, ուղղելով այն 01.01.01 ծախսային ծրագրի 5122 հոդվածի ֆոնդային մաս։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։

 

Համայնքի ավագանու անդամներ`

կողմ՝ 4

դեմ`0

ձեռնպահ`0

1. ԳԱՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

     

2. ԱՆԴՐԻԱՍ ՍԵՐՈԲՅԱՆ

     

3. ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

4. ՇԱՀԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

     

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՎԱՐՇԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


2021 թվականի դեկտեմբեր «15»

գ. Հայկաշեն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2021 թվական: