Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.08.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Дата принятия
16.08.2023
Подписан
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Дата подписания
16.08.2023
Дата вступления в силу
16.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԿԴ3/0001/01/18

Նախագահող դատավոր՝

 Ս. Մարաբյան

Դատավորներ՝

 ԱՎարդանյան

 ԱԴանիելյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

16 օգոստոսի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի ապրիլի 14-ի որոշման դեմ ամբաստանյալ Արսեն Վազգենի Բագիրյանի պաշտպան ԼՍահակյանի և ամբաստանյալ Արամ Արարատի Ալեքսանյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի հատկանիշներով, հարուցվել է թիվ 35100517 քրեական գործը:

Նույն թվականի օգոստոսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 49104417 քրեական գործը:

Նույն թվականի օգոստոսի 5-ին ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, հարուցվել է թիվ 49162917 քրեական գործը և ուղարկվել՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

Նույն թվականի օգոստոսի 21-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 16192017 քրեական գործը և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

Նույն թվականի օգոստոսի 25-ին Կոտայքի մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել թիվ 35100517 քրեական գործը թիվ 49104417 քրեական գործին միացնելու և նախաքննությունը 49104417 համարով շարունակելու մասին:

Նույն թվականի սեպտեմբերի 1-ին Կոտայքի մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել թիվ 49162917 քրեական գործը թիվ 49104417 քրեական գործին միացնելու և նախաքննությունը 49104417 համարով շարունակելու մասին:

Նույն թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել թիվ 16192017 քրեական գործը թիվ 49104417 քրեական գործին միացնելու և նախաքննությունը 49104417 համարով շարունակելու մասին:

11 2017 թվականի օգոստոսի 24-ին Արսեն Վազգենի Բագիրյանը ձերբակալվել է։

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ ԱԲագիրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով՝ երկու դրվագով, 324-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ ԱԲագիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2017 թվականի դեկտեմբերի 15-ին ԱԲագիրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել՝ երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով:

12 2017 թվականի օգոստոսի 29-ին Արամ Արարատի Ալեքսանյանը ձերբակալվել է։

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ ԱԱլեքսանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 սեպտեմբերի 1-ի որոշմամբ ԱԱլեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2017 թվականի դեկտեմբերի 15-ին ԱԱլեքսանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով:

Թիվ 49104417 քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Մարգարյանին և Ռաֆիկ Ղալեչյանին։

13 2018 թվականի հունվարի 10-ին ԱԲագիրյանի, ԱԱլեքսանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։

 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 9-ի դատավճռով ամբաստանյալ Արսեն Բագիրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 324-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով՝ ազատազրկում 5 (հինգ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով՝ ազատազրկում 5 (հինգ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով: Միևնույն ժամանակ, ամբաստանյալ ԱԲագիրյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով նախատեսված քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա, հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով՝ Արսեն Վազգենի Բագիրյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 9 (ինը) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի հիման վրա, դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի մարտի 31-ի դատավճռով նշանակված՝ 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքից 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամը և Արսեն Բագիրյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 9 (ինը) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, և տուգանք՝ 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2017 թվականի օգոստոսի 24-ից: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ։

Նույն դատավճռով ամբաստանյալ Արամ Ալեքսանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 324-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով՝ ազատազրկում 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով՝ ազատազրկում 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ Միևնույն ժամանակ, ամբաստանյալ ԱԱլեքսանյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա, հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ամբաստանյալ ԱԱլեքսանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն` նշանակված պատժին հաշվակցվել է 2017 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ը և 2018 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի ապրիլի 9-ը ԱԱլեքսանյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը և թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս 21 (քսանմեկ) օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Նույն դատավճռով մեղսագրված հանցանքներում մեղավոր են ճանաչվել նաև ամբաստանյալներ ՌՂալեչյանը և ԳՄարգարյանը։

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ ամբաստանյալ ԱԲագիրյանի պաշտպան Մ.Թովմասյանի և ամբաստանյալ ԱԱլեքսանյանի պաշտպան ԱՂազարյանի վերաքննիչ բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 9-ի դատավճիռը հիշյալ ամբաստանյալների մասով թողնելով անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ ԱԲագիրյանի պաշտպան ԼՍահակյանը՝ 2022 թվականի սեպտեմբերի 2-ին և ամբաստանյալ ԱԱլեքսանյանը՝ 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ ընդունվել են վարույթ1:

Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Ամբաստանյալ Ա.Բագիրյանի պաշտպան Լ.Սահակյանի պնդմամբ, Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ, 70-րդ հոդվածները, ինչն էլ ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա:

5.1 Մասնավորապես, ստորադաս դատարանները հաշվի չեն առել ամբաստանյալ Ա.Բագիրյանի անձը բնութագրող տվյալները, մի շարք մեղմացնող հանգամանքներ, ինչպես նաև այն, որ վերջինս շուրջ հինգ տարի է գտնվում է կալանքի տակ: Ըստ բողոքաբերի, թվարկված հանգամանքները հաշվի առնելու դեպքում, ստորադաս դատարանները պետք է որոշում կայացնեին Ա.Բագիրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

5.2 Ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված այլընտրանքային պատժատեսակների կիրառման հարցը:

5.3 Բացի այդ, պաշտպան Լ.Սահակյանը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով ամբաստանյալ Ա.Բագիրյանին մեղսագրված հանցանքներով անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները:

6. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Լ.Սահակյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 14-ի որոշումը և ամբաստանյալ Ա.Բագիրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել կամ բեկանված մասով գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ամբաստանյալ Ա.Բագիրյանին ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքների համար քրեական պատասխանատվությունից:

7. Ամբաստանյալ Արամ Ալեքսանյանը բողոքում նշել է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է չպատճառաբանված ակտ, իսկ Վերաքննիչ դատարանն անտեսել է այդ հանգամանքը, ինչով ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

7.1 Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ գործում առկա ապացույցները բավարար չեն իրեն առաջադրված մեղադրանքը ապացուցված համարելու համար, և դրանցով հաստատվում է միայն հանցագործության դեպքը, սակայն ոչ իր առնչությունը դեպքին:

7.2 Բացի այդ բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն կարևոր հանգամանքը, որ հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը, խնամքին է գտնվում անչափահաս որդին, ուստի անազատության մեջ գտնվելու դեպքում, ընտանիքը կհայտնվի ծանր կացության մեջ: Նշել է, որ կինը հղի է և ունի առողջական խնդիրներ՝ ողնաշարի հետ կապված: Խնդրել է հաշվի առնել, որ երիտասարդ է, իսկ նորաստեղծ ընտանիք ունենալու հանգամանքը վկայում է այն մասին, որ արդեն գտնվում է ուղղման փուլում:

8. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը՝ ճանաչելով և հռչակելով իր անմեղությունը, կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը, կամ իր նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Արսեն Բագիրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով՝ երկու դրվագով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 324-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «[Ն]ա 2017 թվականի հուլիսի 31-ին, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերների՝ Երևան քաղաքի բնակիչներ՝ Ռաֆիկ Ղալեչյանի և Գևորգ Մարգարյանի հետ, նախապես վարձավճարով վերցված «Միցուբիշի» մակնիշի մեքենայով Երևան քաղաքից մեկնել է Ջերմուկ քաղաք: Արդեն օգոստոսի 01-ի գիշերը, չպարզված ժամին, հասնելով Ջերմուկ քաղաք՝ գնացել են «Օլիմպիա» առողջարանի տարածք, մեքենան կանգնեցրել են առողջարանի կողքը, Ռաֆիկ Ղալեչյանը և Գևորգ Մարգարյանը Արսեն Բագիրյանի կողմից գողության կատարմանը օժանդակելու դիտավորությամբ մնացել են մեքենայի մեջ, իսկ Արսեն Բագիրյանը իջնելով մեքենայից գնացել է առողջարանի շենքի հետնամաս, որտեղ նկատելով նույն առողջարանի առաջին հարկի 123 սենյակում բնակվող՝ Երևան քաղաքի բնակիչ՝ Գեղամ Պետրոսյանի սենյակի բաց պատուհանը, նշված պատուհանով ապօրինի մուտք է գործել Գեղամ Պետրոսյանի սենյակ, որտեղից գաղտնի հափշտակել է խոշոր չափի՝ 500.000 ՀՀ դրամ արժողության մեկ հատ ոսկյա ժամացույց, 250.000 ՀՀ դրամ արժողության մեկ հատ ոսկյա շղթա, 200.000 ՀՀ դրամ արժողության «Այֆոն 5» մոդելի և 170.000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ գալաքսի 5 C» մոդելի բջջային հեռախոսներ, 550.000 ՀՀ դրամ արժողության «Այֆոն» մոդելի դյուրակիր համակարգիչ, Գեղամ Պետրոսյանին պատկանող «Լեքսուզ 330» մակնիշի 31 PP 333 հ/հ ավտոմեքենայի բանալին և նույն ճանապարհով դուրս է եկել սենյակից, վերադարձել է ընկերների մոտ և նրանց է փոխանցել հափշտակված դյուրակիր համակարգիչը:

Այնուհետև, նշված գողությունը ավարտելուց հետո, նույն պահին, Արսեն Բագիրյանի առաջարկով, երեքով նախնական համաձայնության են եկել առողջարանի ավտոկայանատեղիում կայանված Գեղամ Պետրոսյանին պատկանող «Լեքսուզ 330» մակնիշի 31 PP 333 հ/հ ավտոմեքենայից գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ, որից հետո, Արսեն Բագիրյանը, իրենց հանցավոր մտադրությունը կատարելու նպատակով, մինչ այդ առողջարանի 123-րդ սենյակից գողացված բանալին օգտագործելով «Լեքսուզ 330» մակնիշի մեքենան վարելով տարել է Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում գտնվող հանդամաս, որտեղ Ռաֆիկ Ղալեչյանի հետ մեքենայի միջից hափշտակել են կաշվե դրամապանակ, Գեղամ Պետրոսյանի «Արարատ» բանկի պլաստիկ քարտը, վերջինիս անձնագիրը, «Լեքսուզ 330» մակնիշի 31 PP 333 հ/հ ավտոմեքենայի տեխանձնագիրը, Գեղամ Պետրոսյանի վարորդական իրավունքի վկայականը, աշխատանքային վայրի և պաշտոնի վերաբերյալ վկայականը, բնակարանի 2 բանալիները, տարբեր խանութների զեղչերի քարտեր, բեռնախցիկի մեջ դրված մեքենայի գործիքները, ինչպես նաև ապամոնտաժել և հափշտակել են խոշոր չափի՝ 1.740.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության մեքենայի առջևի հայելիները, առջևի թափարգելը, թափարգելի լուսարձակները, առջևի 2 լուսարձակները, սրահի հետին տեսանելիության հայելին՝ լուսային համակարգով, տեսանկարահանող սարքը, էլեկտրական մարտկոցը, նավիգատորը, որոնք միասին տեղափոխել և Գևորգ Մարգարյանի օգնությամբ տեղավորել են իրենց «Միցուբիշի» մակնիշի մեքենան և հեռացել:

Բացի այդ, Արսեն Բագիրյանը 2017 թվականի օգոստոսի 03-ին նախնական համաձայնության գալով ընկերների՝ Երևան քաղաքի բնակիչներ Արամ Ալեքսանյանի և Գևորգ Մարգարյանի հետ, վարձավճարով վերցված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքից մեկնել է Ծաղկաձոր քաղաք և օգոստոսի լույս 04-ի գիշերը, չպարզված ժամին, գնացել են Ծաղկաձոր քաղաքում գտնվող ԵՊՀ-ի ուսումնաարտադրական բազա, որտեղ մեքենան կանգնեցրել են բազայի դարպասների մոտ, Գևորգ Մարգարյանը Արսեն Բագիրյանի և Արամ Ալեքսանյանի կողմից գողության կատարմանը օժանդակելու դիտավորությամբ մնացել է մեքենայի մեջ, իսկ ինքը և Արամ Ալեքսանյանը իջնելով մեքենայից՝ մոտեցել են բազայի հետնամասի 1-ին հարկում գտնվող բար-սրճարանի մետաղապլաստե պատուհանին և իրենց մոտ գտնվող պտուտակահանով բացել են պատուհանը, որից հետո Արամ Ալեքսանյանը մնացել է դրսում՝ պատուհանի մոտ, իսկ ինքը ապօրինի մուտք է գործել բար-սրճարան, որտեղից գաղտնի հափշտակել և Արամ Ալեքսանյանին է փոխանցել ԵՊՀ-ի ուսումնաարտադրական բազային պատկանող խոշոր չափի՝ 591.767 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 2 հատ ուժեղացուցիչներ, Նորայր Միրզոյանին պատկանող՝ 458.233 ՀՀ դրամ ընդհանուր արժողության մեկ հատ «Տոշիբա» տեսակի նոթբուք համակարգիչ, մեկ հատ մոնիտորով համակարգիչ, երեք հատ բարձրախոս՝ ուժեղացուցիչով, «Ախթամար», «Անի», «Ընտիր», «Տոնական» տեսակների կոնյակներ, «LG» տեսակի երաժշտական կենտրոն, «Ռեվել» տեսակի օծանելիք, «Բակարդի» տեսակի ոգելից խմիչք, 20 հատ բնական հյութեր, վեց հատ «Կիլիկիա» տեսակի գարեջուր, չորս հատ չիպս, որոնք միասին տեղափոխել և տեղավորել են դարպասների մոտ կանգնած վերը նշված մեքենայի մեջ և հափշտակելով դրանք՝ հեռացել:

Այնուհետև, Արսեն Բագիրյանը ձեռք բերված նախնական համաձայնության, նույն օրը, ընկերների՝ Գևորգ Մարգարյանի և Արամ Ալեքսանյանի հետ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, չպարզված ժամին, գնացել է գրողների «Ծաղկաձորի ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիր, որտեղ մեքենան կանգնեցրել են հյուրանոցային համալիրի հետևի մասում, Գևորգ Մարգարյանը Արսեն Բագիրյանի և Արամ Ալեքսանյանի կողմից գողության կատարմանը օժանդակելու դիտավորությամբ մնացել է մեքենայի մեջ, իսկ Արսեն Բագիրյանը և Արամ Ալեքսանյանը մոտեցել են հյուրանոցային համալիրի 1-ին հարկում գտնվող 227 սենյակի պատշգամբի բաց պատուհանին, որտեղ Արամ Ալեքսանյանը մնացել է դրսում՝ պատուհանի մոտ, իսկ Արսեն Բագիրյանը բաց պատուհանով ապօրինի մուտք է գործել 227 սենյակ, որտեղից գաղտնի հափշտակել և Արամ Ալեքսանյանին է փոխանցել Մեծամոր քաղաքի բնակչուհիներ՝ Լիլիթ Մնացականյանին պատկանող զգալի չափի՝ 30.000 ՀՀ դրամ արժողության էլեկտրական ֆենը, 18.000 ՀՀ դրամ արժողության սև գույնի կաշվե պայուսակը, որի մեջ եղել են 25.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության կոսմետիկ պարագաներ, 30.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, անձնագիր, սոցիալական քարտ, բանկային պլաստիկ քարտ: Աննա Մնացականյանին պատկանող զգալի չափի՝ 20.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության պայուսակը, որի մեջ եղել է 30.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության կոսմետիկ պարագաներ, 45.000 ՀՀ դրամ արժողության «Շանել» տեսակի օծանելիք, 3000 ՀՀ դրամ կանխիկ գումար, սոցիալական քարտ, անձնագիր և աշխատավայրի անցագիր: Ժաննա Մաթոսյանին պատկանող զգալի չափի՝ 28.000 ՀՀ դրամ արժողության պայուսակը, որի մեջ եղել է 20.000 ՀՀ դրամ արժողության դրամապանակ, 100.000 ՀՀ դրամ արժողության արծաթյա ժամացույց, երկու հատ ընդհանուր 5.000 ՀՀ դրամ արժողության արևային ակնոցներ, 20.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, «Նուռ» բանկային պլաստիկ քարտ, խաղային ավտոմատ սարքավորումների քարտեր և նույն սենյակում գտնվող «Գրողների ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրին պատկանող՝ զգալի չափի՝ 250.000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» մոդելի հեռուստացույցը, որոնք միասին տեղափոխել և Գևորգ Մարգարյանի օգնությամբ տեղավորել են հյուրանոցի հետևում կայանված վերը նշված մեքենայի մեջ և հափշտակելով դրանք՝ հեռացել:

Բացի այդ, 2017 թվականի օգոստոսի 11-ին, նախնական համաձայնության գալով գործով չպարզված անձի հետ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, գնացել է Երևան քաղաքի «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի «Փուլ ընդ բիեռ» հագուստի խանութ, որտեղ տղամարդկանց սրահից վերցրել է վաճառքի համար նախատեսված 19.900 ՀՀ դրամ արժողության պայուսակ, պոկել է պայուսակի վրա ամրացված անվտանգության ձայնաազդանշանային սարքը, որի մեջ տեղավորել է 13.900 ՀՀ դրամ արժողության ջինսե տաբատ, 19.900 ՀՀ դրամ արժողության ջինսե տաբատ, 8.900 ՀՀ դրամ արժողության ներքնազգեստ, 8.900 ՀՀ դրամ արժողության շապիկ, 5.900 ՀՀ դրամ արժողության սև գույնի գոտի՝ դրանց վրայից նախապես պոկել է անվտանգության ձայնաազդանշանային սարքերը, որից հետո վերը նշված պայուսակը թողել է խանութի տաղավարներից մեկի մոտ և դուրս եկել խանութից, իսկ գործով չպարզված անձը մոտեցել է Արսեն Բագիրյանի կողմից տաղավարի մոտ թողնված պայուսակին, վերցրել այն և դուրս եկել խանութից, որից հետո երկուսով միասին հափշտակելով վերը նշված պայուսակն ու հագուստները՝ հեռացել են»2:

Արամ Ալեքսանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 324-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «[Ն]ա նախնական համաձայնության գալով ընկերների՝ Երևան քաղաքի բնակիչներ՝ Արսեն Բագիրյանի և Գևորգ Մարգարյանի հետ Ծաղկաձոր քաղաքում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ, 2017 թվականի օգոստոսի 03-ին Գևորգ Մարգարյանի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքից մեկնել են Ծաղկաձոր քաղաք և օգոստոսի լույս 04-ի գիշերը, չպարզված ժամին, գնացել են Ծաղկաձոր քաղաքում գտնվող ԵՊՀ ուսումնաարտադրական բազա, որտեղ մեքենան կանգնեցրել են բազայի դարպասների մոտ, Գևորգ Մարգարյանը մնացել է մեքենայի մեջ Արսեն Բագիրյանի և Արամ Ալեքսանյանի կողմից գողության կատարմանը օժանդակելու դիտավորությամբ, այն է՝ հսկել է տարածքը, որ վտանգ զգալու դեպքում այդ մասին տեղեկացնի նրանց, իսկ Արամ Ալեքսանյանը և Արսեն Բագիրյանը իջնելով մեքենայից՝ մոտեցել են բազայի հետնամասի 1-ին հարկում գտնվող բար-սրճարանի մետաղապլաստե պատուհանին և իրենց մոտ գտնվող պտուտակահանով բացել են պատուհանը, որից հետո Արամ Ալեքսանյանը մնացել է դրսում՝ պատուհանի մոտ, իսկ Արսեն Բագիրյանն ապօրինի մուտք է գործել բար-սրճարան, որտեղից գաղտնի դուրս է հանել և Արամ Ալեքսանյանին է փոխանցել ԵՊՀ-ի ուսումնաարտադրական բազային պատկանող խոշոր չափի՝ 591.767 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 2 հատ ուժեղացուցիչներ, Նորայր Միրզոյանին պատկանող՝ 458.233 ՀՀ դրամ ընդհանուր արժողության մեկ հատ «Տոշիբա» տեսակի նոթբուք համակարգիչ, մեկ հատ մոնիտորով համակարգիչ, երեք հատ բարձրախոս՝ ուժեղացուցիչով, Ախթամար», «Անի», «Ընտիր», «Տոնական» տեսակների կոնյակներ, «LG» տեսակի երաժշտական կենտրոն, «Ռեվել» տեսակի օծանելիք, «Բակարդի» տեսակի ոգելից խմիչք, 20 հատ բնական հյութեր, վեց հատ «Կիլիկիա» տեսակի գարեջուր, չորս հատ չիպս, որոնք միասին տեղափոխել և Գևորգ Մարգարյանի օգնությամբ տեղավորել են դարպասների մոտ կանգնած վերը նշված մեքենայի մեջ և հափշտակելով դրանք՝ հեռացել:

Բացի այդ, Արամ Ալեքսանյանը 2017 թվականի օգոստոսի լույս 04-ի գիշերը, չպարզված ժամին, ընկերների՝ Գևորգ Մարգարյանի և Արսեն Բագիրյանի հետ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ձեռք բերված նախնական համաձայնությամբ նույն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով գնացել է գրողների «Ծաղկաձորի ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիր, որտեղ մեքենան կանգնեցրել են հյուրանոցային համալիրի հետևի մասում, Գևորգ Մարգարյանը մնացել է մեքենայի մեջ՝ Արսեն Բագիրյանի և Արամ Ալեքսանյանի կողմից գողության կատարմանը օժանդակելու դիտավորությամբ, այն է՝ հսկել է տարածքը, որ վտանգ զգալու դեպքում այդ մասին տեղեկացնի նրանց, իսկ Արամ Ալեքսանյանը և Արսեն Բագիրյանը մոտեցել են հյուրանոցային համալիրի 1-ին հարկում գտնվող 227 սենյակի պատշգամբի բաց պատուհանին, որտեղ Արամ Ալեքսանյանը մնացել է դրսում՝ պատուհանի մոտ, իսկ Արսեն Բագիրյանը բաց պատուհանով ապօրինի մուտք է գործել 227 սենյակ, որտեղից գաղտնի դուրս է հանել և Արամ Ալեքսանյանին է փոխանցել Մեծամոր քաղաքի բնակչուհիներ՝ Լիլիթ Մնացականյանին պատկանող զգալի չափի՝ 30.000 ՀՀ դրամ արժողության էլեկտրական ֆենը, 18.000 ՀՀ դրամ արժողության սև գույնի կաշվե պայուսակը, որի մեջ եղել են 25.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության կոսմետիկ պարագաներ, 30.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, անձնագիր, սոցիալական քարտ, բանկային պլաստիկ քարտ: Աննա Մնացականյանին պատկանող զգալի չափի՝ 20.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության պայուսակը, որի մեջ եղել է 30.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության կոսմետիկ պարագաներ, 45.000 ՀՀ դրամ արժողության «Շանել» տեսակի օծանելիք, 3000 ՀՀ դրամ կանխիկ գումար, սոցիալական քարտ, անձնագիր և աշխատավայրի անցագիր: Ժաննա Մաթոսյանին պատկանող զգալի չափի՝ 28.000 ՀՀ դրամ արժողության պայուսակը, որի մեջ եղել է 20.000 ՀՀ դրամ արժողության դրամապանակ, 100.000 ՀՀ դրամ արժողության արծաթյա ժամացույց, երկու հատ ընդհանուր 5.000 ՀՀ դրամ արժողության արևային ակնոցներ, 20.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, «Նուռ» բանկային պլաստիկ քարտ, խաղային ավտոմատ սարքավորումների քարտեր և նույն սենյակում գտնվող «Գրողների ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրին պատկանող՝ զգալի չափի՝ 250.000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» մոդելի հեռուստացույցը, որոնք միասին տեղափոխել և Գևորգ Մարգարյանի օգնությամբ տեղավորել են հյուրանոցի հետևում կայանված վերը նշված մեքենայի մեջ և հափշտակելով դրանք՝ հեռացել»3։

9. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի ապրիլի 9-ի դատավճռով ամբաստանյալ ԱԱլեքսանյանի մեղավորությունը նրան մեղսագրված արարքներում հաստատված է համարել, ի թիվս այլ փաստական տվյալների, հետևյալ ապացույցներով՝ տուժողներ Աննա Մնացականյանի, Ժաննա Մաթոսյանի, տուժողի ներկայացուցիչ Մ.Մանուկյանի ցուցմունքներով, տուժող Լիլիթ Մնացականյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքով, վկա Հայկազ Անանյանի նախաքննական ցուցմունքով, ամբաստանյալ Գևորգ Մարգարյանի նախաքննական ցուցմունքով, Արսեն Բագիրյանի և Գևորգ Մարգարյանի առերես հարցաքննության արձանագրությամբ, Գևորգ Մարգարյանի և Արամ Ալեքսանյանի առերես հարցաքննության արձանագրությամբ, ամբաստանյալ Ա.Ալեքսանյանին՝ վկա Հայկազ Անանյանի ճանաչմանը ներկայացնելու արձանագրությամբ, ամբաստանյալներ Արսեն Բագիրյանի և Գևորգ Մարգարյանի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարությունների արձանագրություններով, Գևորգ Մարգարյանի բնակարանի խուզարկության արձանագրությամբ, 2017 թվականի օգոստոսի 4-ի գիշերը Ծաղկաձոր քաղաքի գրողների «Ծաղկաձորի ստեղծագործական տուն» հյուրանոցի 227 սենյակից կատարված գողության դեպքի վայրի զննության արձանագրությամբ, 2017 թվականի օգոստոսի 4-ի գիշերը Ծաղկաձոր քաղաքի «ԵՊՀ»-ի ուսումնաարտադրական բազայի բար-սրճարանից կատարված գողության դեպքի վայրի զննության արձանագրությամբ։

Վերոգրյալի հիման վրա, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև հետևյալը՝ «(...) Որպես ամբաստանյալ Արսեն Վազգենի Բագիրյանի անձը բնութագրող հանգամանք, դատարանը հաշվի է առնում այն, որ նա ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի հաշվառումներով անցնում է որպես դատվածություն ունեցող և դատվածությունը չմարված անձ: (...) ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն` դատարանը ամբաստանյալ Արսեն Բագիրյանի պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է դիտում հանցանք կատարելու ռեցիդիվը:

(...)

Որպես ամբաստանյալ Արամ Արարատի Ալեքսանյանի անձը բնութագրող հանգամանք, դատարանը հաշվի է առնում այն, որ նա ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի հաշվառումներով անցնում է որպես դատվածություն ունեցող և դատվածությունը չմարված անձ: (...) Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 2-րդ մասի համաձայն՝ ամբաստանյալ Արամ Արարատի Ալեքսանյանի արարքում նրա պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում պատիժ նշանակելու պահին վերջինիս խնամքի տակ մինչև տասնչորս տարեկան երեխայի՝ Հայկ Արամի Ալեքսանյանի /ծնված՝ 11.09.2013թ.-ին/ առկայությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն` դատարանը ամբաստանյալ Արամ Արարատի Ալեքսանյանի պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է դիտում հանցանք կատարելու ռեցիդիվը:

(...)

[Դ]ատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Արսեն Բագիրյանի, (...) և Արամ Ալեքսանյանի կողմից կատարված արարքների համար ենթակա են պատժի, որը պետք է կրեն:

(...)

Դատարանն, անդրադառնալով Արամ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի` կալանավորման հարցին, գտնում է, որ այն պետք է փոփոխել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը և նրան ազատել կալանքից` դատական նիստի դահլիճում և ընտրված խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, քանի որ վերացել են ամբաստանյալին կալանքի տակ պահելու հիմքերը»4։

10. Վերաքննիչ դատարանը՝ 2022 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) [Գ]նահատելով (...) Ա.Ալեքսանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով առաջադրված մեղադրանքների ապացուցվածության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության, երբ հաստատված է ճանաչել ամբաստանյալների կողմից քրեական օրենքով չթույլատրված արարքներ կատարելու փաստը, որպիսի պայմաններում ակնհայտ անհիմն են բողոքաբերների պնդումները՝ մեղադրանքն ապացուցված չլինելու մասով:

(...) Վերաքննիչ դատարանի հետևությունը՝ ամբաստանյալներ (...) Ա.Ալեքսանյանի կողմից իրենց մեղսագրված արարքները կատարելու փաստն ապացուցված լինելու վերաբերյալ, հիմնված է սույն քրեական գործով ձեռք բերված, Առաջին ատյանի դատարանում հետազոտված և դատավճռի հիմքում դրված ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ վերլուծության և գնահատման վրա:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ ամբաստանյալներին մեղսագրված արարքները հաստատվում են մասնավորապես՝ ամբաստանյալներ Արսեն Բագիրյանի և Գևորգ Մարգարյանի, Գևորգ Մարգարյանի և Արամ Ալեքսանյանի, Գևորգ Մարգարյանի և Ռաֆիկ Ղալեչյանի առերես հարցաքննություններով, վկա Հայկազ Անանյանի ցուցմունքներով, անձին ճանաչման ներկայացնելու մասին, լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին արձանագրություններով, խուզարկություն կատարելու մասին արձանագրությամբ, փորձարարության արձանագրություններով, իրեղեն ապացուցներով և այլն:

(...) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ քրեական գործում առկա ապացույցների բովանդակային վերլուծությունից և համադրությունից ուղղակիորեն հետևում է, որ դրանք ունեն ներքին միասնություն, լրացնում են միմյանց և համակցության մեջ բավարար են ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքների փաստական հանգամանքները հաստատված ճանաչելու համար, անկախ այն հանգամանքից, որ ամբաստանյալներ Ա.Բագիրյանը, (...) և Ա.Ալեքսանյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները: Այլ կերպ ասած՝ գործում առկա ապացույցների համակցությունը հաղթահարում է Ա.Բագիրյանի, (...) և Ա.Ալեքսանյանի անմեղության կանխավարկածը և հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան համոզվածություն ձևավորում նրանց մեղավորության վերաբերյալ:

(...) [Ա]նդրադառնալով և գնահատելով սույն գործով ամբաստանյալ Ա.Բագիրյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատժի իրավաչափությունը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, (...) որ Առաջին ատյանի դատարանը բավարար չափով ստուգման և գնահատման է ենթարկել ինչպես Ա.Բագիրյանի կողմից կատարած ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը /Ա.Բագիրյանը կատարել է բազմադրվագ, համասեռ արարքներ/, գործի կոնկրետ հանգամանքները, նրա անձը բնութագրող տվյալները, այնպես էլ նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքի՝ հանցագործությունների ռեցիդիվի առկայությունը, և արդյունքում նշանակել է արդարացի և համաչափ պատիժ, որը բավարար է ինչպես նրան ուղղելու, այնպես էլ պատժի այլ նպատակների իրականացումն ապահովելու համար:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժը փաստացի կրելու և այդ կերպ հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին:

Ինչ վերաբերում է Մ.Թովմասյանի մյուս խնդրանքին՝ Ա.Բագիրյանի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, կատարված հանցագործությունների, Ա.Բագիրյանի անձի, նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքի բազմակողմանի գնահատման արդյունքում, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին համապատասխան ամբաստանյալի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ, որով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրագործմանը»5:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով մեղսագրված արարքներում ամբաստանյալ Ա.Ալեքսանյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

12. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները ամբաստանյալ Ա.Ալեքսանյանին մեղսագրված արարքներում վերջինիս մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության։

13. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ալեքսանյանի մեղավորությունը նրան մեղսագրված արարքներում հաստատվում է տուժողներ Աննա Մնացականյանի, Ժաննա Մաթոսյանի, տուժողի ներկայացուցիչ Մ.Մանուկյանի ցուցմունքներով, տուժող Լիլիթ Մնացականյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքով, վկա Հայկազ Անանյանի նախաքննական ցուցմունքով, ամբաստանյալ Գևորգ Մարգարյանի նախաքննական ցուցմունքով, Արսեն Բագիրյանի և Գևորգ Մարգարյանի առերես հարցաքննության արձանագրությամբ, Գևորգ Մարգարյանի և Արամ Ալեքսանյանի առերես հարցաքննության արձանագրությամբ, ամբաստանյալ Ա.Ալեքսանյանին՝ վկա Հայկազ Անանյանի ճանաչմանը ներկայացնելու արձանագրությամբ և քրեական գործով ձեռք բերված այլ վերաբերելի ու արժանահավատ ապացույցներով6:

Ուստի, ստորադաս դատարանների հետևություններն այդ մասով կառուցվել են գործի փաստական հանգամանքներից բխող՝ հստակ, որոշակի և համոզիչ վերլուծությունների հիման վրա:

14. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով ամբաստանյալ Ա.Ալեքսանյանի մեղավորության մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված են:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ ԱԲագիրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ ամբաստանյալ Ա.Ալեքսանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով քրեական հետապնդումները ենթակա են դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

16. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...) 

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»: 

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)։

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Գողությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով,

3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով՝

(...)

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նկարագրված արարքները դիտավորյալ հանցագործություններ են, իսկ դրանց համար նախատեսված է առավելագույն պատիժ՝ հինգ տարի ժամկետով ազատազրկում, ուստի դրանք դասվում են միջին ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանցավոր արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ ԱԲագիրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքներն ավարտվել են համապատասխանաբար՝ 2017 թվականի օգոստոսի 1-ին, օգոստոսի 4-ին և օգոստոսի 11-ին7։ Ամբաստանյալ Ա.Ալեքսանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով մեղսագրվող արարքն ավարտվել է՝ 2017 թվականի օգոստոսի 4-ին: Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2021 թվականի ապրիլի 9-ին8, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2022 թվականի ապրիլի 14-ին9: Ամբաստանյալ ԱԲագիրյանի պաշտպան ԼՍահակյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերի 2-ին, իսկ ամբաստանյալ ԱԱլեքսանյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել 2022 թվականի հոկտեմբերի 10-ին10։

19. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-17-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

- ամբաստանյալ Արսեն Բագիրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքների՝ որպես միջին ծանրության հանցանքների համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել,

- ամբաստանյալ Արամ Ալեքսանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2022 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել։

20. Ելնելով վերոգրյալից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է մասնակիորեն բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 9-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 14-ի որոշումը։

201 Ամբաստանյալ Ա.Բագիրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Վերջինիս նկատմամբ հանցանքների համակցության կանոններով նշանակված՝ 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկումից պետք է հանել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակված և մասնակիորեն գումարված՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը և վերջնական թողնել կրելու, հանցանքների համակցության կանոններով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով՝ երկու դրվագով նշանակված՝ 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկումը։ Պատժի կրման սկիզբը պետք է հաշվել 2017 թվականի օգոստոսի 24-ից։

202 Ամբաստանյալ Արամ Ալեքսանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով հանցանքի համար քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Վերջինիս նկատմամբ, հանցանքների համակցության և ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոններով նշանակված՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս 21 (քսանմեկ) օր ժամկետով ազատազրկումից պետք է հանել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով նշանակված և մասնակիորեն գումարված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը և վերջնական թողնել կրելու՝ 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս 21 (քսանմեկ) օր ժամկետով ազատազրկումը։ Պատժի սկիզբը պետք է հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։

21. Անդրադառնալով պաշտպան Լ.Սահակյանի՝ սույն որոշման 5.1-րդ և 5.2-րդ կետերում մեջբերված փաստարկներին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ ԱԲագիրյանի կողմից կատարված հանցագործությունների բնույթի և ծանրության աստիճանի, վերջինիս անձի, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների բացակայության և ծանրացնող հանգամանքի առկայության գնահատման արդյունքում, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին համապատասխան, ստորադաս դատարանները վերջինիս նկատմամբ նշանակել են համաչափ պատիժ և այն կրելու նպատակահարմարության վերաբերյալ հանգել են հիմնավորված հետևության:

22. Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ա.Ալեքսանյանի բողոքում բարձրացված և սույն որոշման 7.2-րդ կետում մեջբերված փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարց ամբաստանյալ Ա.Ալեքսանյանի պաշտպան Ա.Ղազարյանը Վերաքննիչ դատարանի առաջ չի բարձրացրել, ուստի Վճռաբեկ դատարանը զրկված է այդ մասով բողոքաբերի փաստարկներին անդրադառնալու հնարավորությունից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն։ Ամբաստանյալներ Արսեն Վազգենի Բագիրյանի և Արամ Արարատի Ալեքսանյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 9-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի ապրիլի 14-ի որոշումը մասնակիորեն բեկանել ու փոփոխել:

2. Ամբաստանյալ Արսեն Վազգենի Բագիրյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Ամբաստանյալ Արսեն Վազգենի Բագիրյանի նկատմամբ հանցանքների և դատավճիռների համակցության կանոններով նշանակված՝ 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկումից և 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքից հանել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակված և մասնակիորեն գումարված՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը և վերջնական թողնել կրելու՝ հանցանքների և դատավճիռների համակցության կանոններով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով, երկու դրվագներով նշանակված՝ 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկումը և 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը։ Պատժի կրման սկիզբը հաշվել 2017 թվականի օգոստոսի 24-ից:

3 Ամբաստանյալ Արամ Արարատի Ալեքսանյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Ամբաստանյալ Արամ Արարատի Ալեքսանյանի նկատմամբ, հանցանքների համակցության և ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոններով նշանակված՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս 21 (քսանմեկ) օր ժամկետով ազատազրկումից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով նշանակված և մասնակիորեն գումարված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը և վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս 21 (քսանմեկ) օր ժամկետով։ Պատժի սկիզբը հաշվել ամբաստանյալ Արամ Արարատի Ալեքսանյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։

4 Մնացած մասով ստորադաս դատարանների դատական անկտերը թողնել անփոփոխ։

5 Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

___________________________________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքները քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 276-296

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 276-296։

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 81-105։

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 16, թերթեր 110-148։

6 Տե՛ս սույն որոշման 9-րդ և 10-րդ կետերը։

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: