ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԽՆԿՈՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«23» հուլիսի 2020 թվականի N 25-Ն
ԽՆԿՈՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի «ԽՆԿՈՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Խնկոյան համայնքի ավագանին որոշում է.
1. Խնկոյան համայնքի ավագանու 2020 թվականի մարտի 13-ի «Խնկոյան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն և շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 1-ից թիվ 6 հատվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ավագանու անդամներ |
Կողմ` |
Դեմ՝ |
Ձեռնպահ` |
Ավագյան Վարդուհի Արամայիսի |
|||
Հարությունյան Շիրակ Աղասու |
|||
Հովհաննեսյան Վահե Գարեգինի |
|||
Դազարյան Բագրատ Միշայի |
ԽՆԿՈՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
____________________ (ստորագրություն) |
Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (անուն, ազգանուն) |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2021 թվական: