Գլխավոր տեղեկություն
Номер
N 9-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.04.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.04.2021
Принят
Նալբանդյան համայնքի ավագանի
Дата принятия
10.03.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
10.03.2021
Дата вступления в силу
03.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«10» մարտի 2021 թվական N 9-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի Մարզի Նալբանդյան Համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 37-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելված 1-ի։

2. Հաստատել համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 3284,7 հազար դրամ, որից վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 2149,1 հազար դրամ, և ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 1135,6 հազար դրամ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Ավագանու անդամներ՝

Կողմ

Դեմ

Ձեռնպահ

1. Ա. Ասլանյան      
2. Հ. Մանուկյան      
3. Ա. Թովմասյան      
4. Թ. Դավթյան      

5. Հ. Ղազարյան

     
6. Մ. Պետրոսյան      

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Գ. ՄԿՐՏՉՅԱՆ

 

 

Հավելված 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Նալբանդյան

համայնքի ավագանու 2021 թվականի

ՄԱՐՏԻ 10-ի N 9-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 ապրիլի 2021 թվական: