ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՆՈՐԱԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«28» դեկտԵՄԲԵՐԻ 2020 թ. N 35-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ գլխի հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ, 19-րդ կետերի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով,
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը 2021 թվականի օրացուցային տարվա համար՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ՝ |
կողմ |
դեմ |
ձեռնպահ |
Ասլանյան Արթուր | |||
Մխիթարյան Վանիկ | |||
Մուրադյան Արտյոմ | |||
Շահինյան էդգար | |||
Սահակյան Ավետիք | |||
Քամալյան Վիրաբ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՂ |
ՍԵՐԺԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ |
2020 թվականի դեկտեմբերի 28, Նորակերտ համայնք |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: