ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2023 թվականի |
թիվ 21 |
քաղ. Մոսկվա |
ՀՈՄԵՈՊԱԹԻԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Ներքին ընդունման համար նախատեսված ձևով (օրինակ՝ դեղապատիճների ձևով) հոմեոպաթիկ միջոց, որի բաղադրության մեջ որպես ակտիվ ազդող նյութեր մտնում են տարբեր բնական նյութեր, ինչպես նաև օժանդակ նյութեր, և որը նախատեսված է սուր շնչառական վիրուսային վարակների, այդ թվում՝ գրիպի ժամանակ ինքնուրույն կամ դեղամիջոցների հետ համատեղ կիրառման համար, սակայն չի ունենում անկախ թերապևտիկ և կանխարգելիչ ազդեցություն, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2106 ապրանքային դիրքում։
2. Ներքթային կիրառման համար նախատեսված ձևով (օրինակ՝ դեղապատիճների ձևով) հոմեոպաթիկ միջոց, որի բաղադրության մեջ որպես ակտիվ ազդող նյութեր մտնում են անօրգանական նյութերի ավելացմամբ բնական նյութեր, ինչպես նաև օժանդակ նյութեր, և որը նախատեսված է սուր շնչառական վիրուսային վարակների, այդ թվում՝ գրիպի ժամանակ ինքնուրույն կամ դեղամիջոցների հետ համատեղ կիրառման համար, սակայն չի ունենում անկախ թերապևտիկ և կանխարգելիչ ազդեցություն, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3307 ապրանքային դիրքում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: