ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2020 թվականի N 102-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 153-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել, որ.
1) Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների՝ մանկապարտեզների. կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների (երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներ, մարզադպրոցներ, մշակույթի տներ և այլ) ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.
ա. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար.
բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ 1-ին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների երեխաների համար.
գ․ 1-ին կարգի հաշմանդամ երեխաների համար.
դ. Փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաների և աղետի կամ պատերազմական գոտուց Հայաստան (Վանաձոր) տեղափոխված հայ ընտանիքների երեխաների համար.
ե. Չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների մեկ երեխայի համար.
զ. Ուսումնամարզական խմբերի կարգային մարզիկների համար (մարզադպրոցներ).
է. Սպորտային կատարելության խմբերի մարզիկների համար (մարզադպրոցներ):
2) Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների՝ մանկապարտեզների, կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների (երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներ, մարզադպրոցներ, մշակույթի տներ և այլ) ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ` տեղական վճարի նկատմամբ 50 տոկոսի դրույքաչափի կիրառմամբ.
ա. 1-ին կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար.
բ. Երեք անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների մեկ երեխայի համար և ընտանիքի
անապահովության 40 և ավելի բարձր միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար:
գ. Խնամատար ընտանիքներում ընդգրկված երեխաների համար:
2. Յուրաքանչյուր ընտանիքի մեկ երեխայի համար կարող է սահմանվել տեղական վճարի մեկ արտոնություն՝ իրենց ընտրությամբ:
3. Ուժը կորցրած ճանաչել 28 նոյեմբերի 2019 թվականի «ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» թիվ 153-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ ( 16 ) |
|
ԴԵՄ( 0 ) |
ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
Ա. Սարգսյան |
Ա. Փելեշյան |
--- |
--- |
Ա. Ափինյան | Կ. Դավթյան |
|
|
Դ. Սիմոնյան | Ա. Խաչատրյան |
|
|
Ս. Մելքոնյան | Հ. Խլոպուզյան |
|
|
Ս. Ղամբարյան |
Տ. Նազարյան |
|
|
Մ. Ապերյան | Ք. Մարուքյան |
| |
Ա. Լոքյան |
Կ. Ղուկասյան |
| |
Ա. Ավետյան |
Հ. Սիմիկյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ` |
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ |
2020 թ. հոկտեմբերի 28 ք. Վանաձոր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 նոյեմբերի 2020 թվական: