Գլխավոր տեղեկություն
Номер
N 116
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.03.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.04.21/8
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.04.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.04.1997
Дата вступления в силу
01.05.1997

041.0116.010497

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 1997 թվականի N 116
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության, աշխատանքի և զբաղվածության տարածքային ու Երևանի թաղային, աշխատանքի և զբաղվածության կենտրոնների`

ա) աշխատողների թվաքանակը` 600 միավոր.

բ) հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցներ` համաձայն սույն որոշման N 1 հավելվածի:

գ) (ենթակետն ուժը կորցրել է. 16.02.98 N 108)

(1-ին կետը խմբ. 20.10.97 N 492, փոփ. 16.02.98 N 108)

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրենների աշխատանքի վարձատրության խմբերը:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնների պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

4. Սույն որոշումը կիրարկվում է 1997 թվականի հունվարի 1-ից:
 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան 

 

ՀԱՎԵԼՎԱԾ n 1
ՀՀ վարչապետի 1997 թ.
ապրիլի 1-ի n 116 որոշման

 

Ն Ո Ր Մ Ա Ց ՈՒ Յ Ց Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

Անվանումը

Հաստիքային միավորը

Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն

1

Գլխավոր (ավագ) հաշվապահ

1

Մասնագետներ`  

աշխատանք փնտրող յուրաքանչյուր 450 անձի

սպասարկման համար

1 (բայց ոչ պակաս, քան 2 հաստիքային միավոր` մեկ զբաղվածության տարածքային կենտրոնի համար)
Սպասարկող անձնակազմ`  

գործավար, մեքենագրուհի-քարտուղարուհի,

կադրերի տեսուչ, հաշվետար, գանձապահ, տնտեսվար,

պարետ, արխիվարիուս, վարորդ, պահակ, հավաքարար

1 (մինչև` աշխատանք փնտրող 1000 անձի սպասարկող զբաղվածության  տարածքային կենտրոնի համար)
2 (աշխատանք փնտրող 1000-3000 անձի սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնի համար)
3 (աշխատանք փնտրող 3000-5000 անձի սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնի համար)
4 (աշխատանք փնտրող 5000-ից ավելի անձի սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնի համար)

 

Ծանոթագրություններ:

 1. Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների զբաղվածության կենտրոններում սահմանվում են տնօրենի տեղակալի և գլխավոր հաշվապահի պաշտոններ:

2. Զբաղվածության տարածքային կենտրոններում յուրաքանչյուր 5 հաստիքային միավորի հաշվով սահմանվում է բաժնի պետի մեկ պաշտոն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ n 2
ՀՀ վարչապետի 1997 թ.
ապրիլի 1-ի n 116 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 16.02.98 N 108)