Գլխավոր տեղեկություն
Номер
N 1631-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 25.09.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.09.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.09.2023
Дата вступления в силу
01.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2023 թվականի N 1631-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 4.2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4.2) N 5 ձևի անասնաբուժական վկայականն ունի պիտակ (այսուհետ՝ պիտակ)՝ համաձայն N 5.1 ձևի, որը տրամադրվում է, երբ N 5 ձևի անասնաբուժական վկայականով փոխադրվող, մատակարարվող, վաճառվող կամ իրացվող կենդանական ծագման մթերքը կամ հումքն իրացվելու է տարբեր խմբաքանակներով: Պիտակը նույնականացվում է N 5 ձևի անասնաբուժական վկայականի հերթական համարակալման, յուրաքանչյուր պիտակին լրացնողի կողմից տրվող հերթական համարով և արագ արձագանքման կոդի (Quick Response (QR) code) միջոցով.».

2) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.3-րդ ենթակետով՝

«4.3) տարբեր խմբաքանակներով իրացվող յուրաքանչյուր խմբաքանակի համար լրացվում է պիտակի պիտակ՝ համաձայն N 5.2 ձևի, որը տրամադրվում է մատակարարների և իրացման կազմակերպությունների կողմից։ Պիտակի պիտակը նույնականացվում է պիտակի հերթական համարակալման և յուրաքանչյուր պիտակի պիտակին լրացնողի կողմից տրվող հերթական համարով և արագ արձագանքման կոդի (Quick Response (QR) code) միջոցով.».

3) որոշման N 1 հավելվածի 11-րդ, 12-րդ, 13-րդ և 22-րդ կետերում «տեսչական մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ծառայություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

4) որոշման N 1 հավելվածի 19.3-րդ, 19.5-րդ և 19.6-րդ կետերը «պիտակ» բառից և դրա համապատասխան հոլովաձևերից հետո լրացնել «, պիտակի պիտակ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

5) որոշման N 1 հավելվածի 19.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«19.4. N 5 ձևի անասնաբուժական վկայականը, պիտակը, պիտակի պիտակը լրացվում են էլեկտրոնային եղանակով՝ անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի «Սպանդանոցների կառավարում» միասնական էլեկտրոնային հարթակից՝ նախապես համակարգում գրանցվելու և մուտքի ծածկագիր ստանալու միջոցով: N 5 ձևի անասնաբուժական վկայականի պիտակում նշված քանակի սպառման դեպքում համակարգը թույլ չի տալիս լրացնել պիտակի պիտակ։».

6) որոշման N 1 հավելվածի 19.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«19.7. N 5 ձևի անասնաբուժական վկայական, պիտակ կամ պիտակի պիտակ տրամադրողը և ստացողն իրականացնում են վկայականի, պիտակի կամ պիտակի պիտակի հաշվառում՝ լրացված վկայականի կամ պիտակի կամ պիտակի պիտակի մեկ օրինակը պահելով առնվազն 1 տարի:».

7) որոշման N 1 հավելվածի 22-րդ կետում «սահմանային հսկիչ կետերի» բառերը փոխարինել «սահմանային պետական վերահսկողություն իրականացնող բաժինների» բառերով.

8) որոշման N 2 հավելվածի NN 1, 2 և 3 ձևերում «տեսչական մարմնի» բառերը փոխարինել «ծառայության» բառով.

9) որոշման N 2 հավելվածի N 5 ձևում «(մսեղիքի կգ-ն)» բառերից հետո լրացնել «, նպատակը» բառով, իսկ «նույնականացման համարը» և «(ստորագրությունը, սպանդանոցի կնիքը՝ առկայության դեպքում)» բառերը հանել.

10) որոշման N 2 հավելվածի N 5.1 ձևում «Արտադրողի (սպանդանոցի)» բառերը փոխարինել «Տրամադրողի (լրացնողի)» բառերով, «գործունեության» բառը՝ «իրավաբանական» բառով, իսկ «նույնականացման համարը,» և «(ստացողի ստորագրությունը)» բառերը հանել.

11) որոշման N 2 հավելվածի N 4 ձևի և N 6 հավելվածի N 8 ձևի վերնագրերում «սննդամթերքի անվտանգության պետական տեսչական մարմին» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերով.

12) որոշման NN 3 և 4 հավելվածների ձևերի վերնագրերում և տեքստում «սննդամթերքի անվտանգության պետական» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության» բառերով.

13) որոշման NN 3 և 4 հավելվածների ձևերում «տեսչական մարմնի սահմանային հսկիչ կետ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեսչական մարմնի սահմանային պետական վերահսկողության բաժին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

14) որոշման N 3 հավելվածի NN 6c, 6i, 6j, 6k ձևերում «անասնաբուժական տեսչական մարմնի» բառերը փոխարինել «պետական անասնաբուժական ծառայության» բառերով.

15) որոշման N 5 հավելվածի NN 1, 17, 22, 23, 24, 36 և 39 ձևերում «պետական անասնաբուժական տեսչական մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը, իսկ N 9 ձևում «պետական/պաշտոնական անասնաբուժական տեսչական մարմնի» բառերը փոխարինել «պետական անասնաբուժական ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

16) որոշման N 5 հավելվածի N 27 ձևում «պետական/պաշտոնական անասնաբուժական տեսչական մարմնի» բառերը, իսկ N 41 ձևում «պետական (գերատեսչական) անասնաբուժական տեսչական մարմնի» բառերը փոխարինել «պետական/պաշտոնական անասնաբուժական ծառայության» բառերով.

17) որոշման N 6 հավելվածի N 8 ձևում «սահմանային հսկիչ կետի» բառերը փոխարինել «սահմանային պետական վերահսկողության բաժնի» բառերով.

18) որոշման N 2 հավելվածը լրացնել N 5.2 ձևով` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1631-Ն որոշման

 

«Ձև N 5.2

 

Ներմուծեք նկարագրությունը_23019  

 

ՊԻՏԱԿԻ ՊԻՏԱԿ

 

ՊԻՏԱԿԻ N XXXXXXXXX/-/-

 

Տրամադրողի (լրացնողի) անվանումը

________________________________________________________________________

________________________________________________________________________

(նշել իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ՀՎՀՀ-ն, իրավաբանական հասցեն)

 

Սպանդանոցային ծագման մթերքը

________________________________________________________________________

________________________________________________________________________

(նշել սպանդից ստացված մթերքի և հումքի տեսակը, քանակը (մսեղիքի կգ-ն, նպատակը)

 

ՍՏԱՑՈՂԸ

________________________________________________________________________

________________________________________________________________________

(նշել անունը, ազգանունը կամ անվանումը, իրավաբանական հասցեն, գործունեության տեսակը)»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

25.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2023 թվական: