Գլխավոր տեղեկություն
Номер
N 223-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.03.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.03.2023
Дата вступления в силу
02.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 223-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2023 թվականի մարտի 2-3-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Սուրեն Վարոսյանինը, Կարեն Գասպարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Եսթեր Սահակյանինը, Անուշ Մելքոնյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, իսկ Գևորգ Գալստյանինը՝ նաև Բեռլին-Երևան ճանապարհածախսը, ինչպես նաև ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Պարույր Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Աղվան Այվազյանինը և Ալինա Հակոբյանինը՝ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Ռաֆայել Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գրիգորի Առաքելյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և Բեռլին-Երևան ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ՝

1) Սարգիս Խանդանյանի և Լիլիթ Կիրակոսյանի գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գործուղման օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2023 թվականի մարտի 2-ին՝ Երևան-Բեռլին, իսկ մարտի 3-ին՝ Բեռլին - Երևան երթուղով։

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

01.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 223-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Փաշինյան   - ՀՀ վարչապետ
Ա. Հակոբյան   - ՀՀ վարչապետի տիկին
Ս. Խանդանյան   - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Լ. Կիրակոսյան   - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Գերմանիա
բարեկամական խմբի անդամ (համաձայնությամբ)
Պ. Հովհաննիսյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ռ. Գևորգյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Վ. Ենգիբարյան   - Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և
լիազոր դեսպան
Ս. Վարոսյան   - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Գ. Առաքելյան   - ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ
Կ. Գասպարյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ա. Խաչատրյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության պետ
Ա. Այվազյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի
ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետ
(25.02.2023 թ. – 03.03.2023 թ.)
Ե. Սահակյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի
արարողակարգային միջոցառումների պատասխանատու
Ա. Մելքոնյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի
արարողակարգային միջոցառումների պատասխանատու
Ա. Հակոբյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի
ծառայության պաշտոնական այցերի բաժնի մասնագետ
(25.02.2023 թ.-03.03.2023 թ.)
Ա. Աբրահամյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Շահինյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության օպերատոր
Տ. Մեհրաբյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության լուսանկարիչ
Գ. Գալստյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության մոնտաժող
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ
Մ. Խաչատրյան   - Հանրային հեռուստաընկերության թղթակից (02.03.2023 թ.-
04.03.2023 թ., համաձայնությամբ)
Ռ. Սողոմոնյան   - Հանրային հեռուստաընկերության օպերատոր (02.03.2023 թ. -
04.03.2023 թ., համաձայնությամբ)
Կ. Խաչատրյան   - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից (02.03.2023 թ.-
04.03.2023 թ., համաձայնությամբ)
Գ. Պերկուպերկյան   - «Արմենպրես» լրատվական գործակալության լուսանկարիչ
(02.03.2023 թ.-04.03.2023 թ., համաձայնությամբ)
Ս. Պապյան   - «1in.am» լրատվական կայքի թղթակից (02.03.2023 թ.-
04.03.2023 թ., համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

01.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան