ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 հունիսի 2005 թվականի N 536-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Վարդան Քանաքարյան ԵՎ ընկերներ» ՍՊԸ-ի լիցենզիայի գործունեությունը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «Վարդան Քանաքարյան և ընկերներ» ՍՊԸ 2004 թվականի մայիսի 25-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000472 լիցենզիայի գործունեությունը մինչև 2006 թվականի մայիսի 25-ը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1. Ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. «Վարդան Քանաքարյան և ընկերներ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |