«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10507206
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 ապրիլի 2007 թ. |
N 94-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԱՆԱԼԻՏԻԿ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի` «Օգտակար հանածոների որակական անալիտիկ տվյալների հսկողության մասին» N 1678-Ն որոշման 3-րդ կետի պահանջը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել օգտակար հանածոների որակական անալիտիկ տվյալների հսկողության իրականացման և մատուցվող ծառայության գնի հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:
Նախարար` |
Վ. Այվազյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԱՆԱԼԻՏԻԿ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է օգտակար հանածոների նմուշների շարքային անալիզներ կատարող լաբորատորիաների կողմից ստացված օգտակար հանածոների որակական անալիտիկ տվյալների (այսուհետ` շարքային անալիզներ) նկատմամբ հսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները և սահմանվում է մատուցվող ծառայությունների գնի հաշվարկման մեխանիզմը:
2. Օգտակար հանածոների որակական անալիտիկ տվյալների հսկողությունը` շարքային անալիզների արդյունքներով ստացված օգտակար էլեմենտի քանակի կամ պարունակության ճշտության հավաստումն է` շարքային անալիզներ կատարող լաբորատորիաների կողմից Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անալիտիկ» պետական փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` հսկողական լաբորատորիա) ուղարկված շարքային անալիզների նմուշների կրկնօրինակներն անալիզի ենթարկելու միջոցով (այսուհետ` հսկողական անալիզներ):
3. Հսկողական անալիզների են ուղարկվում այն նմուշների կրկնօրինակները, որոնք ենթարկվել են շարքային անալիզների և ունեն անալիզի 2 արդյունք:
4. Հսկողական անալիզների ուղարկվող յուրաքանչյուր նմուշի տոպրակի կամ տարայի վրա գրվում է նմուշի համարը, կազմակերպության անվանումը և նմուշի ուղարկման ամսաթիվը, իսկ հանքային և քաղցրահամ ջրերի նմուշների դեպքում` նաև նմուշառման ամսաթիվը:
Ուղարկվող յուրաքանչյուր նմուշի քաշը որոշվում է հսկողական և շարքային անալիզներ կատարող լաբորատորիաների փոխհամաձայնությամբ:
5. Հսկողական անալիզի ուղարկվող նմուշի ուղեկցող փաստաթղթում նշվում է կատարված անալիզների մեթոդը և նմուշի համառոտ միներալապետրոգրաֆիական բնութագիրը:
6. Հսկողական անալիզների ավարտից հետո ստացված տվյալները գրանցվում են լաբորատոր մատյանում:
7. Հսկողական անալիզների ավարտից հետո հինգ աշխատանքային օրյա ժամկետում հսկողական լաբորատորիան շարքային անալիզների նմուշներ ուղարկած լաբորատորիային տեղեկացնում է լաբորատոր անալիզների աշխատանքների ավարտի և երկու լաբորատորիաների անալիզների արդյունքում ստացված տվյալների համադրման նպատակով համատեղ քննարկում անցկացնելու վայրի ու օրվա մասին:
8. Համատեղ քննարկման դրվող յուրաքանչյուր լաբորատորիայի անալիզների արդյունքները պետք է ստորագրված և կնիքով հաստատված լինեն համապատասխան լաբորատորիաների ղեկավարների կողմից, որոնց մեկական օրինակները փոխանակվում են` դրա մասին նշում կատարելով քննարկման արձանագրությունում:
9. Արձանագրությունը կազմվում է 2 օրինակից, որի մեկ օրինակը պահվում է հսկողական լաբորատորիայում, իսկ 2-րդ օրինակը հանձնվում է շարքային անալիզներ կատարած լաբորատորիայի ներկայացուցչին:
10. Հսկողական լաբորատորիան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իր կողմից կատարված հսկողական անալիզների և սույն կարգի 9-րդ կետի համապատասխան ստացած շարքային անալիզների արդյունքների համադրմամբ կազմում է անալիզների արդյունքներով ստացված օգտակար էլեմենտի քանակի կամ պարունակության ճշտության հավաստիության մասին եզրակացություն, որի մեկ օրինակը պատշաճ ձևով հանձնում է շարքային անալիզներ ուղարկած լաբորատորիային:
11. Հսկողական անալիզների ու շարքային անալիզների արդյունքների միջև շեղումները գնահատվում են անալիզների արդյունքների տարբերության միջին մեծությամբ` միևնույն մեթոդի կիրառման դեպքում:
12. Հսկողական անալիզների արդյունքում հայտնաբերված սիստեմատիկ շեղումների մեծությունը գնահատվում է որպես տվյալ մեթոդի կիրառման սխալ:
13. Հսկողական անալիզները կատարվում են վճարովի հիմունքներով և մատուցվող հսկողության ծառայության (այսուհետ` հսկողության ծառայության) գինը հաշվարկվում է սույն կարգի 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերի համաձայն:
14. Հսկողության ծառայության`
1) գծով անալիտիկ աշխատանքների շահութաբերությունը չպետք է գերազանցի 15 % -ը, իսկ անուղղակի (վերադիր) ծախսերը` 25 % -ը,
2) գնի հաշվարկման համար հսկողական լաբորատորիայի մասնագետի ամսական դրույքաչափն ընդունվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը բազմապատկելով 3 գործակցով,
3) գնի հաշվարկման հիմքում դրվող հսկողական լաբորատորիայի կողմից իրականացվող հսկողական անալիզների նախահաշվային արժեքները հաստատում է հսկողական լաբորատորիան` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հետ: Սույն ենթակետի համաձայն հաստատվող նախահաշվային արժեքները չեն ներառում անուղղակի ծախսերը` շահույթը և ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ): Հսկողական անալիզների նախահաշվային արժեքները հաշվարկվում են, հիմք ընդունելով սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատավարձերի չափերը` կիրառելով հսկողական լաբորատորիայում կիրառվող հսկողական անալիզների աշխատատարության, նյութական ծախսերի և ծառայությունների գծով ծախսատարության նորմերը,
4) վճարումը կատարվում է պայմանագրային հիմունքներով:
15. Հսկողության ծառայության մատուցման ժամանակ վճարման ենթակա են` հսկողական լաբորատորիայի կողմից այդ ծառայության մատուցման նպատակով լաբորատոր անալիզների վրա կատարվող բոլոր ծախսերը:
16. Հսկողության ծառայության գինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
|
ԳՀԾ = ( 2 x∑ Ն Ա i x ՔՀ i) x |
(1+ ԳԱԾ) x |
(1+ Շ ) x 1.2 |
||
|
i |
_____ |
_____ |
||
100 |
100 |
ԳՀԾ - |
Հսկողության ծառայության գինն է, |
2 - |
հսկողական անալիզների կարևորությունը հաշվի առնող հաստատուն գործակիցն է, |
i - |
հսկողական ծառայության մատուցման շրջանակներում կատարված հսկողական անալիզների տեսակների քանակն է, |
ՆԱ i - |
i -րդ տեսակի հսկողական անալիզի նախահաշվային արժեքն է՝ հաշվարկած սույն կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն, |
ՔՀi - |
հսկողական ծառայության մատուցման շրջանակներում կատարված i -րդ տեսակի հսկողական անալիզի քանակն է, |
ԳԱԾ- |
անուղղակի (վերադիր) ծախսերի չափն է` տոկոսով, |
Շ - |
շահութաբերության մակարդակն է՝ տոկոսով, |
1.2 - |
ավելացված արժեքի հարկի հաշվարկման գործակիցն է: |