Գլխավոր տեղեկություն
Номер
N 250-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
07.04.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
07.04.2022
Дата вступления в силу
08.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 250-Ա

 

«ԱԶԳԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ, ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԵԾ ՊԱՐՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 32,825,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մեծ Պարնի բնակավայրի միջնակարգ դպրոցի մասնակի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ազգային ջրային համագործակցություն» գիտական էկոլոգիական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01005235) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՋԻՆՋ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02511015) 2022 թվականի փետրվարի 9-ին կնքված` N ԱԶԳ-Ջ/22-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սանհանգույցների վերակառուցման, արտաքին ջրահեռացման համակարգի և կեղտաջրերի մաքրման կոմպակտ կայանի կառուցման և նախագծման հեղինակային և տեխնիկական հսկողության աշխատանքների իրականացում` 4,260,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Մ. Լամբարյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06800406) 2022 թվականի փետրվարի 11-ին կնքված` N ԱՋՀ 02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սանհանգույցների վերակառուցման, արտաքին ջրահեռացման համակարգի և կեղտաջրերի մաքրման կոմպակտ կայանի կառուցման աշխատանքների իրականացում` 28,165,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Թրասթ Աուդիտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01569408) 2022 թվականի փետրվարի 15-ին կնքված` N Ա-09|22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ֆինանսական հաշվետվության աուդիտորական ծառայությունների մատուցում` 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 250-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՄԵԾ ՊԱՐՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Մեծ Պարնու ակադեմիկոս Մ. Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավում՝ սանհանգույցների վերակառուցմամբ և կեղտաջրերի մաքրման կայանի կառուցմամբ

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների արտոնություններից

3.

Բարեգործը

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն (Հայաստան, 0037, Երևան, Բաբայան փող., 23/4 շենք)

4.

Ծրագիրը կատարողը

«Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական հասարակական կազմակերպություն (Հայաստան 0037, Երևան, Ազատության պող 12/4 բն.40, ՀՎՀՀ 01005235)

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Լոռու մարզ, Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայր,

Կրթական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

32,825,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Մեծ Պարնու ակադեմիկոս Մ. Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (Լոռու մարզ, Մեծ Պարնի 1-ին փողոց 76, ՀՎՀՀ 06802151)

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2022 ապրիլի 5-ից մինչև 2022 նոյեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Դպրոցի սանհանգույցների վերակառուցման, արտաքին ջրահեռացման համակարգի և կեղտաջրերի մաքրման կոմպակտ կայանի կառուցման նախագծման և տեխնիկական հսկողության աշխատանքների իրականացում 4,260,000 դրամ, 2022 ապրիլի 5-ից մինչև 2022 հոկտեմբերի 31-ը,

2. Դպրոցի 3 սանհանգույցների վերակառուցում, արտաքին ջրահեռացման համակարգի կառուցում և կեղտաջրերի մաքրման կոմպակտ կայանի կառուցման աշխատանքների իրականացում 28,165,000 դրամ, 2022 հունիսի 1-ից մինչև 2022 հոկտեմբերի 31-ը,

3. Ֆինանսական հաշվետվության աուդիտորական ծառայությունների մատուցում 400,000 դրամ,

2022 նոյեմբեր 10-ից մինչև 2022 նոյեմբեր 30-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Մեծ Պարնի դպրոցի սանհանգույցների վերակառուցման, արտաքին ջրահեռացման համակարգի և կեղտաջրերի մաքրման կոմպակտ կայանի կառուցման նախագծման և տեխնիկական հսկողության աշխատանքների իրականացում 4,260,000 դրամ,

2. Դպրոցի 3 սանհանգույցների վերակառուցում, արտաքին ջրահեռացման համակարգի կառուցում և կեղտաջրերի մաքրման կոմպակտ կայանի կառուցման աշխատանքների իրականացում 28,165,000 դրամ,

3. Ֆինանսական հաշվետվության աուդիտորական ծառայությունների մատուցում 400,000 դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ֆինանսական հաշվետվության աուդիտորական ծառայությունների մատուցում 400,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների

հետ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Նախատեսվում է տրամադրել ամսական հաշվետվություններ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը, ինչպես նաև ծրագրի ավարտին կատարվելու է ֆինանսական հաշվետվության աուդիտ լիցենզավորված աուդիտորական կազմակերպության կողմից։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ