Գլխավոր տեղեկություն
Номер
N 910-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.08.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.08.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.08.2021
Дата вступления в силу
27.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 910-Ա

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, 220-րդ և 226-րդ հոդվածներով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը՝

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին (այսուհետ՝ նախագիծ) կից ներկայացված ամփոփաթերթում լիազոր մարմնի կողմից առարկություններ ներկայացված չլինելու մասին նշում կատարելու, սակայն նախագիծը լիազոր մարմնի հետ համաձայնեցրած չլինելու դեպքի կապակցությամբ՝ նշանակել ծառայողական քննություն:

2. Ծառայողական քննությամբ պարզաբանել հետևյալ հարցերը՝

1) նախագծին կից ներկայացված ամփոփաթերթում լիազոր մարմնի կողմից առարկություններ ներկայացված չլինելու մասին նշում կատարելու, սակայն նախագիծը լիազոր մարմնի հետ համաձայնեցրած չլինելու պատճառները, պայմանները և դրա հետևանքները.

2) պատասխանատու անձանց շրջանակը, նրանց մեղավորության աստիճանը:

3. Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով`

Արթուր Հովսեփյան - վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ.

Նաիրա Ճնգրյան - վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ.

Նորայր Նազարյան - վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության գլխավոր իրավաբան.

Աստղիկ Մելքոնյան - վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության գլխավոր մասնագետ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


26.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ