Գլխավոր տեղեկություն
Номер
N 476-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
14.06.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Дата подписания
14.06.2021
Дата вступления в силу
15.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 476-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող՝ 40,540,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Իջևան քաղաքում թափոնների կառավարման կարողությունների զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) «Գալոպեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00069233) 2021 թվականի մայիսի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է KO-440-2N մակնիշի աղբատար մեքենայի ձեռքբերում՝ 25,900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում՝ նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

 

14.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 476-Ա որոշման

 

«Իջևան քաղաքում թափոնների կառավարման կարողությունների զարգացում»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Ծրագրի նպատակը

Աջակցել Իջևան քաղաքում աղբահանության իրականացման որակի բարձրացմանը՝ տեխնիկական և էկոլոգիական բարձր տեխնոլոգիաների՝ տվյալ դեպքում աղբատար մեքենայի տրամադրման և դրան համապատասխանող աղբարկղերի տեղադրման միջոցով:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3.

Բարեգործը

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատուն, ք. Երևան, Բաբայան 23/4

Հեռախոս՝(+374 11) 52 30 10

4.

Ծրագիրը կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը

և բնագավառը

ՀՀ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, բնագավառը` բնապահպանական

6.

Ծրագրի բյուջեն

40 540 000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Տավուշի մարզ, Իջևանի քաղաքային համայնք

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

28 հունիսի 2021 – 25 հունվարի 2022

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աղբահան մեքենայի և աղբարկղերի ձեռքբերում՝ Իջևան քաղաքում թափոնների կառավարման կարողությունների արդիականացման նպատակով: Ժամկետ՝ 28.06.2021-25.01.2022

Բյուջե՝ 40 540 000 դրամ

Ծրագրի ընթացքում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով`

1. Տեղեկատվական պաստառների նախապատրաստում 28.06-28.07.2021 թթ.

2. անհրաժեշտ տեխնիկայի և պարագաների ձեռք բերում 28.06-28.07.2021 թթ.

3. ձեռք բերված միջոցների տեղաբաշխում ք. Իջևանում 28.07-28.08.2021 թթ.

4. Մոնիթորինգ և գնահատում 28.08-28.12.2021 թթ.

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`

1. Աղբահան մեքենա՝ 1 հատ` 25 900 000 դրամ արժողությամբ

2. Աղբարկղեր՝ 240 հատ՝ 13 776 000 դրամ արժողությամբ

3. Իրազեկող պաստառներ՝ 500 հատ` 64.000 դրամ արժողությամբ

4. Աուդիտորական ծառայության արժեքը՝ 800 000 դրամ արժողությամբ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսերը կազմում են 491 400 դրամ: Դրանք ներառում են ծրագրի իրականացման համար նախատեսված կոմունալ և ադմինիստրատիվ ծախսեր, որոնք ընդգրկված

չեն ծրագրի բյուջեում և իրականացվում են ՀԿԽԸ-ի կողմից:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Ծրագրի շրջանակներում հաստատվելու է սերտ համագործակցություն ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Տավուշի մարզպետարանի և Իջևան քաղաքի, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատանը, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ

կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

14.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ