Գլխավոր տեղեկություն
Номер
N 771-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.05.2021
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
13.05.2021
Дата вступления в силу
14.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2021 թվականի N 771-Ա

 

2021 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ՈՌՈԳԵԼԻ ԱՂԱԿԱԼՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԽՈՆԱՎԱԼԻՑՔ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքի 26-րդ հոդվածը, 61.2-րդ հոդվածի առաջին մասը, ինչպես նաև նպատակ ունենալով աջակցել գյուղացիական տնտեսություններին` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է..

1. Թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը լիազոր մարմնի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությամբ մինչև 2021 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու:

2. Գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու նպատակով թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում գետերի վարարումները մայր ջրանցքների միջոցով բեռնաթափել, ինչպես նաև ջրամբարների լցվածության դեպքերում առաջացած ավելցուկային ջրերը ոռոգման նպատակով ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել առանց հասույթ ձևավորելու:

3. Առաջարկել ջրօգտագործողների ընկերություններին սույն որոշման 1-ին և 2րդ կետերով նախատեսված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ