ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 դեկտեմբերի 2020 թ. |
N 318-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 88-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1․Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի սեփականություն համարվող գույքի կառավարման կարգը հաստատելու մասին» N 88-Ն որոշման հավելվածի 8-րդ գլխի 31-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«31․Համայնքային գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել՝
1) պետությանը.
2) հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին և այլ ոչ առևտրային կազմակերպություններին.
3) միջազգային կազմակերպություններին.
4) քաղաքացիներին:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2020 թվական: