08.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2020 թվականի N 1227-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-321-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
08.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. նոյեմբերի 8-ի N 1227-Ա որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը |
1. |
«ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2020 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 4.1-ին կետ |
2. |
«ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1210-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ ոստիկանություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2020 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ հարկային օրենսգրքի 240-րդ հոդվածի 4-րդ մաս, 246-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 6-րդ կետեր |
3. |
«ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1288-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2020 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ հարկային օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 6-րդ կետեր, 246-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 6-րդ կետեր |
4. |
«ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ կադաստրի կոմիտե
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2020 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ հարկային օրենսգրքի 225-րդ հոդվածի 5-րդ մաս, 231-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 6-րդ կետեր, 235-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |