ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2019 թվականի N 1040-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 219-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝
1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի անհրաժեշտ միջոցներ, որպեսզի երաշխավորի, որ շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրանքն անվտանգության ապահովման հարցերով արտադրված է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան, մարդու կյանքի և առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքի, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար վտանգի աղբյուր չէ, ինչպես նաև չի պարունակում անվտանգության վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոններ:».
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«8. Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքը պետք է ուղեկցվի համապատասխանության հայտարարագրով և (կամ) համապատասխանության ազգային նշանով:».
3) 18-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ը. «Ծխելն առաջացնում է թոքի մահացու քաղցկեղ».
4) 21-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«գ. «Արիալ Արմենիան (Arial Armenian) թավ տառատեսակով, «ՆԻԿՈՏԻՆ`», «ԽԵԺ`» բառերը` մեծատառերով, նիկոտինի, խեժի չափման միավորները` փոքրատառերով».
5) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«25. Ծխախոտային արտադրանքը պետք է պահվի հողի մակերևույթից բարձր հատակ ունեցող չոր, մաքուր, (60±10)% օդի հարաբերական խոնավություն ունեցող շենքերում և դասավորված լինի շենքի հատակից առնվազն 10 սմ բարձր։».
6) «Ձև 1»-ը և «Ձև 2»-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 20 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականիօգոստոսի 8-ի N 1040-Ն որոշման |