ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2019 թվականի N 1020-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 756-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N 756-Ա որոշման N 2 հավելվածի «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 7-րդ կետում «2019 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից երկու ամիս հետո» բառերով.
2) 10-րդ կետում «2019 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից երկու ամիս հետո» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 31 Երևան |