ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2020 թվականի N 372-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 539-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 539-Ա որոշման 4-րդ կետում «կրթության և գիտության նախարարին» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 27 Երևան |