ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2019 թվականի N 1698-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը հաստատելու մասին» N 1078-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման հավելվածի՝
ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝
«5) սննդի տրամադրման կազմակերպումը ճաշարաններում՝
ա. կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին:»,
բ. 6-րդ կետը «(այսուհետ՝ նաև հայտատու)» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով (սկանավորված տարբերակով)» բառերով,
գ. 7-րդ կետի 5-րդ ենթակետում «հայտատուի՝» բառը փոխարինել «հայտատուի և մասնագիտական անձնակազմի՝» բառերով,
դ. 8-րդ կետի 1-ին ենթակետում «պատճենները» բառը փոխարինել «սկանավորված օրինակը» բառերով,
ե. 8-րդ կետի 2-րդ ենթակետում «բնօրինակը և դրա պատճենը» բառերը փոխարինել «սկանավորված օրինակը» բառերով,
զ. 8-րդ կետի 3-րդ ենթակետում «աշխատողների աշխատանքային գրքույկի պատճենները, իսկ աշխատողների մասնագիտական կրթություն և (կամ) որակավորում ունենալու դեպքում` համապատասխան փաստաթղթերի (դիպլոմներ, վկայականներ) պատճենները» բառերը փոխարինել «մասնագետների ինքնակենսագրությունների (CV) սկանավորված օրինակները, որտեղ պարտադիր պետք է նշված լինեն մասնագետների կրթությունը և (կամ) որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթերի (դիպլոմների, վկայականների) համարն ու սերիան» բառերով,
է. 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում «պատճենը» բառը փոխարինել «սկանավորված օրինակը» բառերով,
ը. 8-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6) հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության շրջանակում կազմակերպության կողմից իրականացվող (իրականացվելիք) ծրագրի բովանդակությունը (ներառելով նաև կիրառվող մեթոդաբանությունը), մատուցվող ծառայությունների նկարագիրը՝ ստորագրված հայտատուի համապատասխան լիազորություններով օժտված մարմնի (կամ պաշտոնատար անձի) կողմից.»,
թ. Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման համար հայտի ձևում 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝
«5) սննդի տրամադրման կազմակերպումը ճաշարաններում՝
ա. կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 2 Երևան |