ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2018 թվականի |
թիվ 8 |
քաղ. Մոսկվա |
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 44-րդ կետն իրագործելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2016 թվականի մարտի 22-ի թիվ 24 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 7-րդ կետի «զ» ենթակետը «հաստատում է» բառերից հետո լրացնել «ենթակոմիտեների,» բառով.
բ) 13-րդ կետում՝
առաջին պարբերությունը «ստեղծվել» բառից հետո լրացնել «ենթակոմիտեներ,» բառով.
երկրորդ պարբերությունը «աշխատանքային» բառից առաջ լրացնել «Ենթակոմիտեների,» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Կ. Մինասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: