ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2018 թվականի N 649-Ն
ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել այն ոլորտների ցանկը, որոնցում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության դեպքում ուղեկցող փաստաթղթերի առկայությունը պարտադիր չէ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՆ. Փաշինյան
2018 թ. հունիսի 12
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 649 -Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի կիրառության առումով հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության դեպքում ուղեկցող փաստաթղթերի առկայությունը պարտադիր չէ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչով (այսուհետ՝ դասակարգիչ) սահմանված՝ «F(ԷՖ) Շինարարություն» ոլորտի բացառապես հետևյալ գործունեության տեսակների շրջանակներում հիմնական միջոցների տեղափոխության համար՝
1) Բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն (դասակարգչի 41.20 դաս).
2) Ճանապարհների և ավտոմայրուղիների շինարարություն (դասակարգչի 42.11 դաս).
3) Երկաթուղիների և մետրոյի շինարարություն (դասակարգչի 42.12 դաս).
4) Կամուրջների և թունելների շինարարություն (դասակարգչի 42.13 դաս).
5) Ջրային տնտեսության կառույցների շինարարություն (դասակարգչի 42.21 դաս).
6) Էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական համակարգերի շինարարություն (դասակարգչի 42.22 դաս).
7) Սպորտային կառույցների շինարարություն (դասակարգչի 42.99.1 դաս).
8) Գազամատակարարման կառույցների շինարարություն (դասակարգչի 42.99.2 ենթադաս):
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|