ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2019 թվականի 237-Ա
ԱԼԲԵՐՏ ԲԱԲԱՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանին և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանին 2019 թվականի մարտի 14-16-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Եվրասիական տնտեսական միության տարածքում թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների նկատմամբ գործողություններ իրականացնելու առանձնահատկությունների մասին» համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցման արդյունքները քննարկելու նպատակով:
2. Ալբերտ Բաբայանի և Գագիկ Մկրտչյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3․Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Ալբերտ Բաբայանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 14 Երևան |