Գլխավոր տեղեկություն
Номер
N 925-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.04.2018-22.07.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.07.20/44(847) Հոդ.1067
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.06.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.07.2011
Дата вступления в силу
21.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2011 թվականի N 925-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 10 և 11 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Դեսինի NN 47, 45 և Պրոմեթևսի NN 28, 49 հասցեներում գտնվող շենքերի (այսուհետ` գույք) նկատմամբ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի սեփականության իրավունքը գրանցելու և հետագայում բնակարանները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, 2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքերից բնակարան ստացող ընտանիքների (այսուհետ` շահառու) ցուցակին համապատասխան հատկացնելու համար՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2011 թվականի ինն ամսում հատկացնել 2,117.0 հազ. դրամ, այդ թվում`

1) 293.0 հազ. դրամ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար, որից`

ա. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 4.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

բ. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար` 289.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով).

2) 1,824.0 դրամ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքը շահառուներին տրամադրելու նպատակով գործարքների վավերացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման համար, որից`

ա. պայմանագրի նոտարական վավերացման համար համապատասխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով` 280.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

բ. նոտարի մատուցած ծառայությունների համար վճարելու նպատակով` 56.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով),

գ. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 1,120.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

դ. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման համար` 368.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարներից նույն կետում նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է, եթե բնակարանները հատկացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված ցուցակին համապատասխան` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի ղեկավարի գրավոր համաձայնությունը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` նոտարական ծառայություններ մատուցող նոտարների հետ կնքել փոխհատուցման պայմանագիր:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքի ղեկավարին մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը սույն որոշման 2-րդ կետում նշված`

1) շահառուների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր.

2) շենքերի չբաշխված բնակարանները նվիրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված շահառուներին՝ նվիրատվության պայմանագրերում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարումները կատարվում են նվիրառուների միջոցների հաշվին:

(5-րդ կետը խմբ. 06.03.18 N 303-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 12
Երևան

 

 

 

 Հավելված N 1
 ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 23-ի N 925-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

       

424.0

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

424.0

Նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարում

ԲԸԱՀ

դրամ

1

56.0

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրում

ԲԸԱՀ

դրամ

1

368.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 2
 ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 23-ի N 925-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.22 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն
ամիս

տարի

ինն
 ամիս

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության կառավարման արդյունքները

1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
Պայմանագրի նոտարական վավերացման համար համապատասխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի, նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի ծառայություններ
Նկարագրությունը
ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Դեսինի NN 47, 45 և Պրոմեթևսի NN 28, 49 հասցեներում գտնվող շենքերը ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի անունով գրանցելը և շահառուներին հատկացնելը

Ը011

ԾՏ01

Քանակական

 Մշակված չէ

       

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

2,117.0

2,117.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը005 Բնակարանային ապահովում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ծրագիրը կնպաստի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների՝ բնակարանով ապահովմանը։

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան