«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 սեպտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017371
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 սեպտեմբերի 2017 թ. |
թիվ 193-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի առցանց գրանցման արդյունքում տրվող կանոնների գրանցման վկայականում նշվող տեղեկությունները, ինչպես նաև ավելի օգտակար և հասանելի դարձնել այդ փաստաթուղթը օտարերկրյա ներդրողների համար,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի ««Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշման մեջ լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 272-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի փետրվարի 16-ի թիվ 19-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ում (այսուհետ՝ կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) Կանոնակարգի 22-րդ կետը «նախատեսված փաստաթղթերի, պետք է ներկայացնի» բառերից հետո լրացնել ««Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆոնդի կառավարման լիցենզիան և (կամ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավաբանական անձի գրանցման վկայականի համարը կամ գրանցման համարը և (կամ)» բառերով,
2) Կանոնակարգի Հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է),
3) Կանոնակարգի Հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):
2. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գրանցված ներդրումային ֆոնդերին տրամադրվում է սույն որոշման Հավելված 1-ով և Հավելված 2-ով սահմանված գրանցման վկայականներ՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ն. Երիցյան |
2017 թ. սեպտեմբերի 5 Երևան |
Հավելված 1 Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 193-Ն որոշմամբ |
«Հավելված 4 |
Գրանցման |
CERTIFICATE OF REGISTRATION |
Свидетельство о регистрации | |
Գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ——-թ թիվ ——— որոշմամբ |
Registered by the Board of the Central Bank of the Republic of Armenia Board decision _____ №____ |
Зарегистрирован решением Совета Центрального Банка Республики Армения от _____ №____ | |
համաձայն "Ներդրումային ֆոնդերի մասին" ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի |
according to article 21 of the Republic of Armenia Law “On Investment Funds” |
согласно статье 21 Закона Республики Армения “Об инвестиционных фондах” |
_________________________________________________________________________________
ներդրումային ֆոնդի անվանումը և տեսակը
_________________________________________________________________________________
name and type of the investment fund
_________________________________________________________________________________
наименование и тип инвестиционного фонда
Գրանցման համարը |
|
Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ |
|
Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
Taxpayer Identification Number and Tax Authority | |
Идентификационный номер налогоплательщика и Налоговый орган |
Ֆոնդի կառավարիչը |
|
Fund Manager |
|
Управляющий фондом |
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
CHAIRMAN OF THE CENTRAL BANK |
ПРЕДСЕДАТЕЛЬ ЦЕНТРАЛЬНОГО |
_____________________________________»:
(ստորագրություն / signature / подпись)
Հավելված 2 Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 193-Ն որոշմամբ |
«Հավելված 5 |
Գրանցման |
CERTIFICATE OF REGISTRATION |
Свидетельство о регистрации | |
Գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ——-թ թիվ ——— որոշմամբ |
Registered by the Board of the Central Bank of the Republic of Armenia Board decision _____ №____ |
Зарегистрирован решением Совета Центрального Банка Республики Армения от _____ №____ | |
համաձայն "Ներդրումային ֆոնդերի մասին" ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի |
according to article 21 of the Republic of Armenia Law “On Investment Funds” |
согласно статье 21 Закона Республики Армения “Об инвестиционных фондах” |
_________________________________________________________________________________
ներդրումային ֆոնդի անվանումը և տեսակը
_________________________________________________________________________________
name and type of the investment fund
_________________________________________________________________________________
наименование и тип инвестиционного фонда
Գրանցման համարը |
|
Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ |
|
Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
Taxpayer Identification Number and Tax Authority | |
Идентификационный номер налогоплательщика и Налоговый орган |
Ֆոնդի կառավարիչը |
|
Fund Manager |
|
Управляющий фондом |
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
CHAIRMAN OF THE CENTRAL BANK |
ПРЕДСЕДАТЕЛЬ ЦЕНТРАЛЬНОГО |
_____________________________________»:
(ստորագրություն / signature / подпись)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|