ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2016 թվականի N 690-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումին Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված՝ աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հուլիսի 29 Երևան |
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Գևորգյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Կ. Ալավերդյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվապահության, աուդիտի և ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության վարչության պետ |
Ա. Աբրահամյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ |
Օ. Ալավերդյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության եկամուտների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ |
Ս. Պատուրյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ |
Ս. Ադամյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության միջազգային հարաբերությունների բաժնի պետ |
Ա. Մխիթարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ |
Ն. Ավետիսյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ |
Հ. Որսկանյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ |
Ա. Ալեքսանյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության եկամուտների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Մալխասյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Մեջլումյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության եկամուտների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ |
Գ. Դավթյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության միջազգային հարաբերությունների բաժնի գլխավոր հարկային տեսուչ |
Ռ. Զաքարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կազմակերպման և հսկողության վարչության տեսչական բաժնի գլխավոր հարկային տեսուչ |
Ն. Ֆահրադյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության միջազգային հարաբերությունների բաժնի գլխավոր հարկային տեսուչ |
Ա. Արզումանյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կազմակերպման և հսկողության վարչության հարկային հսկողության կազմակերպման և դիտարկման բաժնի ավագ հարկային տեսուչ |
Մ. Մանվելյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության հարկային կարգապահության ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ |
Մ. Մկրտումյան | - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավախորհրդատու (համաձայնությամբ) |
Մ. Համբարձումյան | - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կարգավորման վարչության մեթոդաբան (համաձայնությամբ) |
Ն. Եղոյան | - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կարգավորման վարչության մասնագետ (համաձայնությամբ) |
Ն. Արիստակեսյան | - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության հետազոտող |
Ա. Մեսրոպյան | - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության սոցիալական ոլորտի օրենսդրության բաժնի փորձագետ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |