ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2015 թվականի |
թիվ 58 |
քաղ. Աստանա |
«ԵԱՏՄ-ի ԵՎ Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու փոխկապակցման հարցերով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «ԵԱՏՄ-ի և Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու փոխկապակցման հարցերով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) ևայն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի հերթական նիստի ընթացքում ստորագրման համար։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
|
|
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » -ի 2015 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵԱՏՄ-ի ԵՎ Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու փոխկապակցման հարցերով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության մասին
1. Անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ՝ Եվրասիական տնտեսական միության իրավասության մասով ապահովել Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու նախաձեռնությանը մասնակցելու հարցերով, այդ թվում՝ չինական կողմի հետ համապատասխան երկկողմ հուշագրերի, Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի առնչությամբ բանակցությունների հարցերով, ինչպես նաև հնդկական ու իրանական կողմերի հետ համատեղ աշխատանքների շրջանակներում առանձնաշնորհային առևտրի ռեժիմ սահմանելու հարցերով փոխգործակցություն:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների հետ համատեղ` փորձագիտական ու գործարար համայնքի ներգրավմամբ և Եվրասիական տնտեսական միության ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի առնչությամբ բանակցությունների համակարգմամբ կազմակերպել Եվրասիական տնտեսական միություն - Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտի փոխկապակցման շրջանակներում գերակա նախագծերի և ոլորտների որոշման ոլորտային աշխատանքներ:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների հետ համատեղ նախապատրաստել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հետագա փոխգործակցության «ճանապարհային քարտեզի» նախագիծը՝ ներառյալ Եվրասիական տնտեսական ինտեգրման և Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու փոխկապակցման առնչությամբ Եվրասիական տնտեսական միություն-Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն երկխոսության մեխանիզմի մեկնարկը:
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ սույն Կարգադրության 2-րդ և 3-րդ կետերի կատարման արդյունքների մասին մինչև 2015 թվականի ավարտը զեկուցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:
5. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական: