ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
30 հունիսի 2017 թ. |
N 2230-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 1541-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով.
1. Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման գործընթացների կանոնակարգման մասին» N 1541-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Արմեն Սահակյան Երևանի ավագանու անդամ» բառերը հանել:
2) «Հայկ Վարդանյան Երևան քաղաքի ավագանու անդամ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» և «Արթուր Գասպարյան Երևան քաղաքի ավագանու անդամ՝ «Բարև Երևան» խմբակցություն» բառերը փոխարինել համապատասխանաբար` «Զարուհի Փոստանջյան Երևան քաղաքի ավագանու անդամ՝ «Երկիր Ծիրանի» խմբակցություն» և «Հարություն Բաբայան Երևան քաղաքի ավագանու անդամ՝ «Ելք» խմբակցություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ
Տ. Մարգարյան