ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2016 թվականի N 1035-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 716 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր» և «Գյուղական և քաղաքային համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» պարբերականները պետական պատվերով ստացող պետական մարմիններին և կազմակերպություններին բաշխելու մասին» N 716 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման NN 1 և 2 հավելվածների՝
ա. 12-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն» բառերով,
բ. 13-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն» բառերով,
գ. 21-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն» բառերով,
դ. 22-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման NN 1 և 2 հավելվածները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31.1-ին կետով.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. նոյեմբերի 7 Երևան
վարչապետԿ. Կարապետյան