ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2016 թվականի N 25-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և կազմակերպությանը հանձնվող գույքի կազմը հաստատելու մասին» N 1904-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 31-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) և սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցների տարբերությունն ուղղվում է`
ա. էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկմանը և զարգացմանը, կենտրոնի աշխատողների վերապատրաստմանը, կենտրոնի կարողությունների զարգացմանը և կազմակերպության գործունեության ապահովման նպատակով այլ ուղղությունների` 70 տոկոսի չափով,
բ. կենտրոնի աշխատողների ֆինանսական խրախուսմանը` 30 տոկոսի չափով:».
2) 31.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31.1. Սույն կանոնադրության 31-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված միջոցները տվյալ կիսամյակի ընթացքում ծախսման անհրաժեշտության բացակայության դեպքում կենտրոնի պետի հրամանով կարող են ուղղվել նույն ենթակետով նախատեսված այլ ուղղության՝ տվյալ կիսամյակին հաջորդող կիսամյակում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
|