ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2015 թվականի N 306-Ն
ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ՝ ՊԱՐՏԱԴԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 21.1-ին հոդվածի 3-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) դատական գործերի դասակարգումը` համաձայն N 1 հավելվածի.
2) դատական վիճակագրության՝ պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) դատական վիճակագրության՝ պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) հրապարակման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը` համաձայն N 4 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 1 Երևան |
Հավելված N 1 |
ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
1. Քաղաքացիական իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր`
1) գույքային իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
2) գործարքների հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
3) պարտավորական իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
4) անձնական ոչ գույքային իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
5) մտավոր սեփականության հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
6) ժառանգության հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
7) սնանկության հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
8) հատուկ վարույթի դատական գործեր.
9) հատուկ հայցային վարույթի դատական գործեր։
2. Ընտանեկան իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր`
1) ամուսինների իրավունքների և պարտականությունների հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
2) ծնողների և զավակների իրավունքների հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
3) ամուսնության դադարման հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
4) ալիմենտային պարտավորությունների հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
5) որդեգրման հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր։
3. Աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր`
1) անհատական և կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
2) գործադուլի հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
3) հարկադիր պարապուրդի հատուցման հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր։
4. Հողային իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր`
1) հողամասի նկատմամբ գույքային իրավունքների հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
2) պետության և համայնքի սեփականությանը պատկանող հողամասերի օտարման հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր։
5. Վարչական իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր`
1) վարչական պատասխանատվության ենթարկելու հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
2) պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց ակտերն անվավեր ճանաչելու հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
3) պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունները վիճարկելու հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
4) վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից բռնագանձում իրականացնելու հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
5) պետական, համայնքային կամ այլընտրանքային ծառայության անցնելու կամ իրականացնելու հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
6) վարչական մարմինների միջև իրավասության հարցերի վերաբերյալ վեճերի հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
7) հասարակական կազմակերպությունների և այլ միավորումների գործունեության կասեցման կամ դադարեցման հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
8) ընտրական իրավունքի պաշտպանության հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր.
9) վարչարարությամբ պատճառված վնասի պատասխանատվության հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր։
6. Քրեական իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր`
1) մարդու դեմ ուղղված հանցագործություններ.
2) սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ.
3) հասարակական անվտանգության, համակարգչային տեղեկատվության անվտանգության, հասարակական կարգի և բարոյականության, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ.
4) շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ.
5) պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ.
6) զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ.
7) խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ։
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ՝ ՊԱՐՏԱԴԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)
1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի յուրաքանչյուր դատարանի և դատավորի վերաբերյալ քաղաքացիական, քրեական և վարչական գործերով պարտադիր հրապարակման են ենթակա հետևյալ վիճակագրական տվյալները (տեղեկությունները)`
1) դատավորների թիվը.
2) հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր թիվը.
3) հաշվետու ժամանակահատվածում ստացված գործերի (այդ թվում` հայցադիմումների, դիմումների) ընդհանուր թիվը.
4) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի ընդհանուր թիվը (այդ թվում` գործն ըստ էության լուծելու, գործի վարույթը կարճելու և այլ հիմքերով ավարտված).
5) հաշվետու ժամանակահատվածում կասեցված վարույթներով գործերի ընդհանուր թիվը.
6) գործի քննության միջին տևողությունը` ըստ նիստերի թվի.
7) գործի քննության միջին տևողությունը` ըստ ժամանակի (հաշվարկի միավորը` ժամ) (այդ թվում` ըստ դատաքննության նախապատրաստության, դատաքննության և դատական ակտի կայացման փուլերի միջին տևողության).
8) մինչդատական վարույթի գործերը` ըստ տեսակների.
9) հաշվետու ժամանակահատվածում անավարտ գործերի ընդհանուր թիվը.
10) բողոքարկված դատական ակտերի թիվը` ըստ տեսակների.
11) բեկանված դատական ակտերի թիվը` ըստ տեսակների։
2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի յուրաքանչյուր դատարանի և դատավորի վերաբերյալ մինչդատական վարույթի գործերով ներկայացված միջնորդություններով պարտադիր հրապարակման են ենթակա հետևյալ վիճակագրական տվյալները (տեղեկությունները)`
1) հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր թիվը.
2) հաշվետու ժամանակահատվածում ստացված գործերի ընդհանուր թիվը.
3) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի ընդհանուր թիվը.
4) հաշվետու ժամանակահատվածում անավարտ գործերի ընդհանուր թիվը։
3. Վերաքննիչ յուրաքանչյուր դատարանի, դատական կազմի և դատավորի վերաբերյալ պարտադիր հրապարակման են ենթակա հետևյալ վիճակագրական տվյալները (տեղեկությունները)`
1) դատավորների թիվը.
2) հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր թիվը.
3) հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր թիվը.
4) հաշվետու ժամանակահատվածում վերադարձված բողոքների ընդհանուր թիվը.
5) հաշվետու ժամանակահատվածում կասեցված վարույթներով գործերի ընդհանուր թիվը.
6) գործի քննության միջին տևողությունը` ըստ նիստերի թվի.
7) գործի քննության միջին տևողությունը` ըստ ժամանակի (հաշվարկի միավորը` ժամ) (այդ թվում` ըստ դատաքննության նախապատրաստության, դատաքննության և դատական ակտի կայացման փուլերի միջին տևողության).
8) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի ընդհանուր թիվը (այդ թվում` գործն ըստ էության լուծելու, գործի վարույթը կարճելու և այլ հիմքերով ավարտված).
9) հաշվետու ժամանակահատվածում անավարտ գործերի ընդհանուր թիվը.
10) բողոքարկված դատական ակտերի թիվը` ըստ տեսակների.
11) բեկանված դատական ակտերի թիվը` ըստ տեսակների.
12) միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը` ըստ ակտերի տեսակների և ըստ բողոքարկվող ակտը կայացրած դատարանների։
4. Վճռաբեկ դատարանի վերաբերյալ` յուրաքանչյուր պալատի մասով պարտադիր հրապարակման են ենթակա հետևյալ վիճակագրական տվյալները (տեղեկությունները)`
1) դատավորների թիվը.
2) հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր թիվը.
3) հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր թիվը.
4) հաշվետու ժամանակահատվածում վերադարձված բողոքների ընդհանուր թիվը.
5) գործի քննության միջին տևողությունը՝ ըստ ժամանակի (հաշվարկի միավորը՝ օր).
6) բողոքարկված դատական ակտերի թիվը` ըստ տեսակների.
7) բեկանված դատական ակտերի թիվը` ըստ տեսակների.
8) միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը` ըստ ակտերի տեսակների և ըստ բողոքարկվող ակտը կայացրած դատարանների։
5. Դատարանների բյուջեն, այդ թվում` ֆինանսական ծախսերի համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ` ըստ դատարանների, դատավորների միջին աշխատավարձը և դրա համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ։
6. Վճարված պետական տուրքի ընդհանուր չափը։
7. Դատավորների կարգապահական պատասխանատվության մասով` հարուցված կարգապահական վարույթների թիվը` ըստ վարույթ հարուցած սուբյեկտների և վարույթի հարուցման հիմքերի, արդարադատության խորհրդի կողմից կարճված վարույթներով գործերի թիվը` ըստ վարույթ հարուցած սուբյեկտների, նշանակված կարգապահական տույժերի տեսակները, կարգապահական պատասխանատվության կրկնակիության դեպքերի ընդհանուր թիվը։
8. Սույն հավելվածի 1-7-րդ կետերով նախատեսված տվյալների համեմատականը նախորդ տարվա տվյալների հետ։
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
Կ Ա Ր Գ
ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ՝ ՊԱՐՏԱԴԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
1. Սույն կարգով սահմանված դատական վիճակագրության՝ պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալները (տեղեկությունները) Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից հրապարակվում են տարեկան` ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը։
2. Դատական վիճակագրության՝ պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալները (տեղեկությունները) հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում` վիճակագրական տվյալների հրապարակման համար առանձնացված հատուկ բաժնում և վիճակագրական առցանց տիրույթում։
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 4 |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ
1. Վիճակագրական հաշվետվությունները կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Դատական գործի վիճակագրական քարտի ձևը և բովանդակությունը սահմանելու մասին» N 278-Ն որոշմամբ սահմանված դատական գործի վիճակագրական քարտում առկա տեղեկությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Դատական գործերի դասակարգումը, դատական վիճակագրության՝ պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը սահմանելու մասին» N 306-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված դատական գործերի դասակարգման հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության դատարաններում ստացված գործերի շրջանակներում։
2. Վիճակագրական հաշվետվությունները պետք է լինեն օբյեկտիվ, հիմնավորված, մատչելի, ամբողջական և հրապարակային։
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |