ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2013 թվականի N 709-Ա
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆՈՎ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1.2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում», «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն», «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություններին՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ընդունել անգլերենով ու ռուսերենով ներքին իրավական ակտեր` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի N 709-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆՈՎ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
1. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության հետևյալ ստանդարտները՝
1) Fundamental safety principles-SF-1
(Անվտանգության հիմնարար սկզբունքներ)
2) Governmental, legal and regulatory framework for safety-GSR Part 1
(Անվտանգության կառավարական, իրավական և կարգավորող կառուցվածքը)
3) Leadership and Management fօr Safety-GSR Part 2
(Անվտանգության ղեկավարումը և կառավարումը)
4) Radiation protection and safety of radiation sources: international basic safety standards-GSR
Part 3
(Ճառագայթային պաշտպանության և ճառագայթման աղբյուրների անվտանգություն. անվտանգության միջազգային հիմնական ստանդարտներ)
5) Safety Assessment for Facilities and Activities-GSR Part 4
(Տեղակայանքների և գործունեության անվտանգության գնահատումը)
6) Predisposal Management of Radioactive Waste-GSR Part 5
(Ռադիոակտիվ թափոնների կառավարումը՝ թաղումից առաջ)
7) Decommissioning and Termination of Activities-GSR Part 6
(Գործունեությունների դադարեցումը և շահագործումից հանումը)
8) Emergency Preparedness and Response-GSR Part 7
(Վթարային պատրաստվածություն և հակազդում)
9) Site Evaluatiօո for Nuclear Installations-SSR-1
(Միջուկային տեղակայանքների հրապարակի գնահատումը)
10) Safety of nuclear power plants: design-SSR-2.1
(Ատոմային էլեկտրակայանների անվտանգությունը` նախագծում)
11) Safety of Nuclear Power Plants: Cօmmissioning aոd Operation-SSR-2/2
(Ատոմային էլեկտրակայանների անվտանգությունը. շահագործման հանձնումը և շահագործումը)
12) Disposal of Radioactive Waste-SSR-5
(Ռադիոակտիվ թափոնների թաղումը)
13) Regulations for the Safety Transport of Radioactive Material-SSR-6
(Ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կանոնները)
2. Ցանկի 1-ին կետում նշված ստանդարտների կիրարկումն ապահովող ԱԷՄԳ-ի ուղեցույցներ (GSG և SSG), միջուկային պահպանության (security) պահանջներ (NSS), վթարային պատրաստվածության և հակազդման պահանջներ (EPR), տեխնիկական փաստաթղթեր (TECDOC), անվտանգության զեկույցներ (SRS), տեխնիկական զեկույցներ (TRS)
3. Հետևյալ իրավական ակտերը (անվտանգության նորմեր և կանոններ), որոնց հիման վրա ընտրվել է հրապարակ, նախագծվել, կառուցվել և շահագործվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի 1-ին և 2-րդ էներգաբլոկները `
1) Общие положения обеспечения безопасности атомных станций-ОПБ-88/97. НП-001-97
(Ատոմային էլեկտրակայանների անվտանգության ապահովման հիմնական դրույթները)
2) Правила ядерной безопасности реакторных установок атомных станций. НП-082-07.
(Ատոմային էլեկտրակայանների ռեակտորային տեղակայանքների միջուկային անվտանգությունը)
3) Нормы расчета на прочность оборудования и трубопроводов атомных энергетических установок. ПНАЭ Г-7-002-87
(Ատոմային էներգետիկ տեղակայանքների սարքավորումների և խողովակաշարերի ամրության հաշվարկի նորմերը).
4) Правила устройства и безопасной эксплуатации оборудования и трубопроводов атомных энергетических установок. ПНАЭ Г-7-008-89
(Ատոմային էներգետիկ տեղակայանքների սարքավորումների և խողովակաշարերի պատրաստման ու անվտանգ շահագործման կանոնները)
5) Оборудование и трубопроводы атомных энергетических установок. Сварка и наплавка. Основные положения. ПНАЭ Г-7-009-89
(Ատոմային էներգետիկ տեղակայանքների սարքավորումները և խողովակաշարերը: Զոդումը և հալապատումը: Հիմնական դրույթներ)
6) Оборудование и трубопроводы атомных энергетических установок. Сварные соединения и наплавки. Правила контроля. ПНАЭ Г-7-010-89
(Ատոմային էներգետիկ տեղակայանքների սարքավորումները և խողովակաշարերը: Զոդմամբ համակցումը և հալապատումը: Հսկման կանոնները)
7) Правила устройства и безопасной эксплуатации сосудов, работающих под давлением, для объектов использования атомной энергии. НП-044-03.
(Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների` ճնշման տակ աշխատող տարաների կառուցվածքն ու անվտանգ շահագործման կանոնները)
8) Правила устройства и безопасной эксплуатации трубопроводов пара и горячей воды для объектов использования атомной энергии. НП-045-03
(Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների գոլորշու և տաք ջրի խողովակաշարերի կառուցվածքն ու անվտանգ շահագործման կանոնները)
9) Трубопроводная арматура для атомных станций. Общие технические требования. НП-068-05
(Ատոմային կայանների խողովակաշարերի համար նախատեսված արմատուրան: Ընդհանուր տեխնիկական պահանջներ).
10) Водно-химический режим атомных станций. Основные требования безопасности РБ-002-97 (РБ Г-12-43-97)
(Ատոմային կայանների ջրաքիմիական ռեժիմը: Անվտանգության հիմնական պահանջներ)
11) Динамический мониторинг строительных конструкций объектов использования атомной энергии. РБ-045-08.
(Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շինարարական կոնստրուկցիաների դինամիկ մոնիթորինգը)
12) Учет флюенса быстрых нейтронов на корпусах и образцах-свидетелях ВВЭР для последующего прогнозирования радиационного ресурса корпусов. РБ-007-99.
(ՎՎԷՌ տիպի ռեակտորների իրանի ճառագայթային ռեսուրսի հետագա կանխատեսման նպատակով իրանի և փորձանմուշների վրա արագ նեյտրոնների հոսքի (ֆլյուենսի) հաշվառումը)
13) Методика нейтронного контроля на внешней поверхности корпусов водо-водяных энергетических реакторов АЭС. РБ-018-01
(ԱԷԿ-ի ՎՎԷՌ տիպի ռեակտորների իրանի արտաքին մակերեսին նեյտրոնային հսկողության մեթոդիկան)
14) Правила аттестации сварщиков оборудования и трубопроводов атомных энергетических установок. ПНАЭ Г-7-003-87.
(Ատոմային էներգետիկ տեղակայանքների սարքավորումների և խողովակաշարերի զոդողների ատեստավորման կանոնները)
15) Состав и содержание отчета по результатам комплексного обследования блока атомной станции для продления срока его эксплуатации. РБ-027-04
(Ատոմային կայանի շահագործման ժամկետի երկարացման նպատակով համալիր հետազոտման հաշվետվության կազմն ու բովանդակությունը)
16) Анализ несоответствий блока атомной станции требованиям действующих нормативных документов. РБ-028-04
(Գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին ատոմային կայանի բլոկի անհամապատասխանությունների վերլուծությունը)
17) Состав и содержание материалов по обоснованию остаточного ресурса элементов блока АС для продления срока его эксплуатации. РБ-029-04.
(Ատոմային կայանի շահագործման ժամկետի երկարացման նպատակով ատոմային կայանի բլոկի մնացորդային ռեսուրսի հիմնավորման համար ներկայացված նյութերի կազմն ու բովանդակությունը)
18) Анализ опыта эксплуатации при продлении срока эксплуатации блока АС. РБ-030-04. (Ատոմային կայանի շահագործման ժամկետի երկարացման ժամանակ շահագործման փորձի վերլուծությունը)
19) Руководство по проведению периодической оценки безопасности блока атомной станции. РБ-041-07
(Ատոմային կայանի բլոկի անվտանգության պարբերական գնահատման անցկացման ուղեցույց)
20) Рекомендации к содержанию отчета по углубленной оценке безопасности действующих энергоблоков атомных станций (ОУОБ АС). РБ-001-05
(Ատոմային կայանների գործող էներգաբլոկների անվտանգության խորացված հաշվետվության բովանդակության նկատմամբ խորհուրդներ)
21) Типовая программа контроля за состоянием основного металла и сварных соединений оборудования и трубопроводов атомных электростанцией с реакторной установкой ВВЭР-440 при эксплуатации
(ՎՎԷՌ-440 տիպի ռեակտորային տեղակայանքներով ատոմային էլեկտրակայանների շահագործման ժամանակ սարքավորումների ու խողովակաշարերի հիմնական մետաղի և եռակցային միացումների վիճակի հսկողության օրինակելի ծրագիրը)
22) Правила пожарной безопасности при эксплуатации атомных станций. ППБ АС-95*. 2-ое издание с изменениями и дополнениями.
(Ատոմային կայանների շահագործման ժամանակ հրդեհային անվտանգության կանոնները)
4. Սույն ցանկի 3-րդ կետում նշված իրավական ակտերի կիրարկումն ապահովող ուղեցույցներ, տեխնիկական փաստաթղթեր, հրահանգներ, մեթոդներ, կարգեր, դրույթներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |