ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2013 թվականի N 804-Ա
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱՎԱԳՅԱՆԻՆ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի խորհրդական Ս. Ավագյանին 2013 թվականի հոկտեմբերի 16-18-ը գործուղել Աշգաբադ (Թուրքմենստան)՝ «Էներգետիկ անվտանգություն և կայունություն-ԵԱՀԿ հեռանկարներ» թեմայով բարձրաստիճան միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Ա. Հարությունյանի և Ս. Ավագյանի՝ Աշգաբադ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշգաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2013 թ. սեպտեմբերի 11 Երևան |